Սիրելի՛ ընկերներ,
Գիտե՞ք արդյոք Ընկեր ամսագրի նշանաբանը։ (Հուշում․ Կարող եք գտնել այն յուրաքանչյուր համարի դիմերեսի շապիկի վրա։) Այն է՝ «Միասին հետևենք Հիսուսի՛ն»։ Բացեք էջ 14-ը, որպեսզի ծանոթանաք մի քանի երեխաների հետ Անգլիայից, որոնք հետևում են Հիսուսին՝ օգնելով իրենց ընտանիքին։
Այս ամիս դուք կտեսնեք նաև Մարգոյի և Պաոլոյի նոր զվարճալի համարը և նրանց արկածները Բրազիլիայում։ Բացեք էջ 32-ը, որպեսզի հանդիպեք նրանց ընտանիքին և նրանց թութակին՝ Կիվիին։
Սիրով՝
Ընկեր ամսագիր
Հ.Գ. Ուրախ կլինենք իմանալ, թե դուք ինչպես եք հետևում Հիսուսին ձեր բնակավայրերում։ Պարզապես պատասխանեք էջ 13-ի հարցերին և ուղարկե՛ք դրանք։