Բարի գալուստ բոլորին։ Այցելեք ձեր մոտակայքում գտնվող եկեղեցին։
Ընդհանուր հարցեր
Արդյո՞ք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները քրիստոնյա են:
Այո՛: Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը։ Նա մեզ բոլորիս սիրում է ավելի շատ, քան մենք կարող ենք պատկերացնել։ Մենք մեզ համարում ենք Հիսուսի նվիրված հետևորդներ: Թեև մեր որոշ համոզմունքներ տարբեր են, մենք հավատում ենք, որ Իր կյանքի, ծառայության, զոհաբերության և հարության միջոցով Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ մեղքից, տառապանքից և մահից:
Իմացեք ավելին մեր համոզմունքների մասին։
Ինչպիսի՞ն են եկեղեցում կատարվող ծառայությունները:
Եկեղեցու ծառայության ժամերը տարբեր հավաքատներում տարբեր են: Այնուամենայնիվ, դուք միշտ կարող եք ակնկալել երկրպագության մեկ ծառայություն բոլորի համար, որին հաջորդում են երեխաների, երիտասարդների և մեծահասակների համար նախատեսված դասերը:
Բոլորի համար կատարվող ծառայությունը կոչվում է «հաղորդության ժողով»: Այս ժողովը բաղկացած է երգերից, աղոթքներից և քարոզներից (կամ «ելույթներից»), որոնք ամեն կիրակի տրվում են համայնքի տարբեր անդամների կողմից: Բայց ժողովի ամենակարևոր մասը հաղորդության ընդունումն է (որը նման է պատարագի)՝ ի հիշատակ Փրկչի:
Իմացեք ավելին Կիրակնօրյա ծառայությունների մասին կամ գտեք եկեղեցի ձեր մոտակայքում։
Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի տաճարներ:
Վերջին Օրերի Սրբերի համար տաճարը տարբերվում է Եկեղեցու այլ կառույցներից: Տաճարը մի վայր է, որտեղ Վերջին Օրերի Սրբերը հատուկ ուսուցում են ստանում Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին: Տաճարում անդամները հավերժական ուխտեր (կամ խոստումներ) են կապում Աստծո հետ: Սա ներառում է՝ պատվիրանները պահելու, Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու, ամուսնության մեջ հավատարիմ լինելու, միմյանց մասին հոգ տանելու և մեր ունեցածով կիսվելու խոստումներ:
Նաև, քանի որ մենք հավատում ենք, որ ընտանիքները հավերժ են, տաճարների ներսում կատարված աշխատանքի մեծ մասի նպատակն է՝ ավելի ամրացնել ընտանեկան կապերը: Տաճարում ամուսնությունները կնքվում են հավերժության համար, այլ ոչ թե լոկ «մինչև մահը ձեզ բաժանի»: Ծնողները և երեխաները հավերժական ընտանիքներ են դառնում տաճարներում: Նախնիները նույնպես կարող են ստանալ տաճարի բոլոր օրհնությունները, եթե մեկը կատարի սուրբ արարողությունները նրանց փոխարեն, և նրանք ընդունեն այդ ծառայությունը: Տաճարները մշտազբաղ վայրեր են։
Ի՞նչ է Մորմոնի Գիրքը:
Մորմոնի Գիրքը ոգեշնչված սուրբ գրությունների գիրք է, որը մեզ սովորեցնում է Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին։ Այն օգնում է մեզ առաջնորդություն ստանալ մեր անձնական կյանքի համար և կարող է օգնել մեզ ավելի մոտ զգալ Հիսուս Քրիստոսին: Որտեղի՞ց է ծագում գրքի անունը: Հարյուրավոր տարիներ առաջ Մորմոն անունով հնագույն մարգարեն կազմեց իր ժողովրդի հիշատակարանը: Նրանք բախվեցին նույն մարտահրավերներին, որոնց մենք ենք բախվում այսօր: Եվ մեզ նման նրանք ուժ գտան, երբ դիմեցին Հիսուս Քրիստոսին: Միսիոներների հետ միասին ծանոթացեք Մորմոնի Գրքի նախաբանին։
Մորմոնի Գիրքը Աստվածաշնչի հետ մեկտեղ հանդիսանում է Հիսուս Քրիստոսի և որպես աշխարհի Փրկիչ ու Քավիչ Նրա աստվածային առաքելության ևս մեկ վկայություն: Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին տալիս են ավելի շատ հասկացողություն՝ մեր բոլորի հանդեպ Աստծո մեծ սիրո մասին և կարող են օգնել մեզ ավելի մոտենալ Նրան:
Ավելին իմացեք այն մասին, թե ինչպես են համատեղ գործում Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը։
Մենք հավատո՞ւմ եք Աստվածաշնչին:
Այո: Աստվածաշունչը Աստծո խոսքն է, սուրբ գրությունների մի սուրբ հատոր, և դրա ուսմունքներին հետևելը ուրախություն է բերում մեր կյանք։ Աստվածաշնչի հետ մեկտեղ մենք նաև ոգեշնչում ենք գտնում սուրբ գրությունների այլ գրքերում, որոնք յուրահատուկ են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Դրանք բոլորը միասին մեզ ուսուցանում են կարևոր ճշմարտություններ Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին:
Իմացեք ավելին Աստվածաշնչիվերաբերյալ մեր համոզմունքների մասին։
Ավելի մոտեցեք Աստծուն։ Հանդիպեք միսիոներների հետ։
Հանդիպեք առցանց կամ անձամբ։ Մենք կպատասխանենք ձեր հարցերին և կծանոթացնենք ձեզ ձեր տեղական եկեղեցական համայնքի հետ:
Հավատքի համայնք՝ կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վրա
Ստացեք Եկեղեցու վերջին նորությունները:
Լավ բաներ տեղի են ունենում ողջ աշխարհում։ Ստացեք ընթացիկ թարմացումներ Եկեղեցու նախագծերի, իրադարձությունների, աղետների հետևանքով տուժածներին օգնելու ջանքերի և այլ հարցերի վերաբերյալ: