Այցելուները կարող են մասնակցել ըստ ցանկության։ Երբ ներկաներին բաժանվում է hաղորդության հացն ու ջուրը (պատարագի նման), եթե հարմար չեք զգում մասնակցել, պարզապես փոխանցեք սկուտեղը հաջորդ անձին: Բացի այդ, կարող եք հանգիստ նստել և վայելել եկեղեցական ծառայությունը:
Այո: Հրավիրում ենք ձեզ միանալ մեզ՝ մասնակցելու մեր շաբաթական միջոցառումներին, հասարակական արշավներին, ծառայության ծրագրերին և եկեղեցու ծառայություններին։ Մենք սիրով կծանոթանանք ձեզ հետ և երախտապարտ կլինենք համայնքում ձեր ներգրավվածության համար։
Մենք ողջունում ենք ձեզ՝ գալու ձեր ցանկացած հագուստով։ Եթե անհանգստանում եք, որ կառանձնանաք, ասենք, որ մենք փորձում ենք հագնվել ավելի գեղեցիկ, քան շաբաթվա մյուս օրերին, որպեսզի ցույց տանք մեր ակնածանքը Աստծո հանդեպ: Ամենատարածված հագուստը, որը դուք կտեսնեք եկեղեցում՝ վերնաշապիկն ու փողկապն է տղամարդկանց համար, իսկ կանանց համար՝ կիսաշրջազգեստը կամ զգեստը:
Մեր ժողովներն ամբողջ աշխարհում հետևում են կիրակնօրյա ծառայության երկժամյա ձևաչափին։ Երկու ժողով կա, և յուրաքանչյուր ժողովը մեկ ժամ է։
«Հաղորդության ժողով» կոչվող մեր ժողովին բոլոր անդամները հավաքվում են միասին: Այս ժողովը բաղկացած է երգերից, աղոթքներից և քարոզներից (կամ «ելույթներից»), որոնք ամեն կիրակի տրվում են համայնքի տարբեր անդամների կողմից: Բայց ժողովի ամենակարևոր մասը հաղորդության ընդունումն է (որը նման է պատարագի)՝ ի հիշատակ Փրկչի:
Հաղորդության ժողովից բացի, մարդիկ հրավիրվում են սովորելու երկրորդ ժամի ընթացքում ավելի փոքր միջավայրում՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդների և երեխաների համար նախատեսված դասարաններով:
Ծխերը և ճյուղերը Եկեղեցու անդամներից կազմված խմբեր են, որոնք ապրում են նույն աշխարհագրական տարածքում։ Ծխում դուք կարող եք ձեռք բերել ընկերներ, պատկանելություն զգալ և կառուցել աջակցության կապեր ձեր համայնքի մյուս մարդկանց հետ: Կախված նրանից, թե որտեղ եք ապրում, կարող են լինել տարբեր տեսակի ծխեր և ճյուղեր:
Ընդհանուր ծխեր
Ընդհանուր համայնք այցելող յուրաքանչյուր մարդուն այստեղ ուրախ են։ Ընդհանուր համայնքում տարբեր տարիքի մարդիկ միասին ծառայում են Եկեղեցում: Ընտանիքները, չափահաս ամուրիները, երեխաները, այրիները և երիտասարդ ամուսնական զույգերը միասին երկրպագում են նույն ժողովում։
Լեզվական ծխեր
Որոշ տարածքներում դուք կարող եք նկատել, որ կան ծխեր կամ ճյուղեր, որոնց կողքին նշված է, թե որ լեզվով են։ Սրանք եկեղեցական համայնքներ են, որոնք ժողովներ են ունենում այլ լեզվով, քան ձեր որոնած տարածքի տարածված լեզուն է:
Երիտասարդ ամուրիների ծխեր
Երիտասարդ ամուրիների ծխերը նախատեսված են 18-35 տարեկան ամուրիների համար: Այս համայնքները սովորաբար տեղակայված են լինում քոլեջների հանրակացարանների հարևանությամբ և կիրակնօրյա պաշտամունքի ծառայություններից բացի միջոցառումներ են անցկացնում շաբաթվա ընթացքում:
Չափահաս ամուրիների ծխեր
Չափահաս ամուրիների համայնքները նախատեսված են 36-45 տարեկան ամուրիների համար։ Այս ժողովներն օգնում են այն մարդկանց, ովքեր նմանատիպ իրավիճակում են, կամ նույն հետաքրքրություններն ունեն, երկրպագել և ծառայել միասին։