Սեմինարիա
Մատթեոս 21–23, Մարկոս 11, Ղուկաս 19–20, Հովհաննես 12


Մատթեոս 21–23, Մարկոս 11, Ղուկաս 19–20, Հովհաննես 12

Ակնարկ

Իր կյանքի վերջին շաբաթվա սկզբում Հիսուս Քրիստոսը հանդիսավոր մուտք է գործում Երուսաղեմ: Փրկիչը մաքրագործում է տաճարը և բժշկում է Իր մոտ տաճար եկողներին: Նա ուսուցանում է երկու մեծ պատվիրանները և դատապարտում է դպիրների ու փարիսեցիների կեղծավորությունը:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մատթեոս 21․1–11, Հովհաննես 12.27–36

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ հարգանք և ակնածանք զգալ Հիսուս Քրիստոսի և մեզ փրկելու Նրա առաքելության հանդեպ:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք նախօրոք պատրաստվել և պատմել, թե երբ են որևէ մեկի օգնության կարիքը զգացել՝ դժվար իրավիճակից դուրս գալու համար: Այդպիսի իրավիճակի օրինակ տեսնելու համար նրանք կարող են դիտել «Այնտեղ, ուր հանդիպում են արդարությունը, սերը և ողորմությունը» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 0:00-5:01-ը:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Դասի ժամանակ օգտագործվող տեղեկատվական պաստառ, Փրկիչի կյանքի վերջին իրադարձությունների պատկերներ

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել էկրանով կիսվելու գործառույթը՝ տեղեկատվական պաստառը ցուցադրելու համար: Ուսանողները կարող են նաև օգտագործել զրուցարանը, որպեսզի պատասխաններ ստանան ունեցած հարցերին կամ կիսվեն, թե ինչի մասին ավելի շատ բան կուզեին իմանալ:

Մատթեոս 21․12–16

Դասի նպատակը. Այս դասը կմեծացնի ուսանողների ցանկությունը՝ վերաբերվել տաճարին որպես սրբավայր և օգտվել Փրկիչի բժշկող զորությանից՝ տաճարային աշխատանքներ կատարելով:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել տաճար կատարած իրենց վերջին այցելության մասին: Եթե նրանք երբևէ տաճար չեն այցելել, առաջարկեք պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իրենց այցը:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Տաճարի նկարներ, այդ թվում՝ տաճարի տարբեր սենյակները պատկերող նկարներ

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք շնորհանդես կազմակերպել, որը կներառի տաճարի տարբեր սենյակների նկարներ, նախագահ Նելսոնի և Երեց Ռենլանդի մեջբերումներ և հարցեր դասարանային քննարկման համար:

Մատթեոս 22․34–40

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես ապրել երկու մեծ պատվիրանների համաձայն:

  • Անձնական օրինակներ և փորձառություններ. Պատրաստվեք կիսվել անձնական փորձառություններով և այլ օրինակներով, թե ինչպես են ուրիշ մարդիկ խոսքով և գործով ցուցադրել իրենց սերը Աստծո և իրենց մերձավորների հանդեպ:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ մեկին, ով ցուցադրել է իր սերը Աստծո և ուրիշների հանդեպ: Հնարավորության դեպքում ուսանողներին առաջարկեք այդ մարդու հետ քննարկել, թե նա ինչպես է ցուցադրել իր սերը Աստծո և ուրիշների հանդեպ: Խնդրեք, որպեսզի ուսանողները պատրասված գան դասարան:

Վարդապետության սերտում. Մատթեոս 22.36–39

Դասի նպատակը. Այս դասը ձեզ կօգնի օգտվել այս հատվածում ուսուցանված վարդապետությունից և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից և հասկանալ, թե ինչպես հնազանդվել Աստծուն և մերձավորին սիրելու երկու պատվիրաններին:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք տանը կրկնել վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները՝ խնդրելով որևէ մեկին ստուգել իրենց կամ օգտվելով Վարդապետության սերտման հավելվածից: Կարող եք ուսանողներին առաջարկել գործել երկու մեծ պատվիրանները պահելու իրենց ծրագրի համաձայն:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Գործնական կիրառման մասի ժամանակ օգտվեք գրատախտակի և էկրանով կիսվելու գործառույթներից: Ուսանողներին բաշխեք քննարկման խմբերի և խմբերի ղեկավարներ նշանակեք: Ղեկավարը կարող է խմբի հետ կիսվել իր գրատախտակով, իսկ խումբը կարող է սցենար մտածել և իր գաղափարները գրել գրատախտակին: Յուրաքանչյուր խմբի ղեկավարը կարող է կիսվել իր խմբի գրատախտակի վերջնական արդյունքների էկրանակադրով և համառոտ բացատրել, թե իր խումբն ինչ է գրել:

Մատթեոս 23

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին խուսափել կեղծավորությունից և խոնարհաբար հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել այն մարդկանց, ովքեր անկեղծորեն հետևում են Փրկիչին՝ ծառայելով ուրիշներին:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Գրապանակ կրող հրեայի նկար

  • Տեսանյութ. «Գրապանակներ» (1:05), ChurchofJesusChrist.org կայքում

  • Առցանց ուսուցման առաջարկ. Օգտագործեք գրատախտակը՝ ուսանողների կողմից բացահայտված սկզբունքները թվարկելու համար: Ուսանողներին ժամանակ տվեք՝ այդ սկզբունքներից մեկի մասին զեկույց պատրաստելու համար: Կարող եք իրենց գրելու ընթացքում ֆոնային երաժշտություն միացնել: Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք մի քանի կամավորների դասարանի հետ կիսվել իրենց գաղափարներով: