Բ Կորնթացիս 5
«Հաշտության սպասավորությունը»
Երբևէ ձեզ զգացե՞լ եք Աստծուց հեռու: Այլ մարդիկ, որոնց դուք ճանաչում եք, երբևէ զգացե՞լ են նույնը: Պողոսը հիշեցրեց Կորնթոսի սրբերին այն ողորմության մասին, որը Հիսուս Քրիստոսը ցույց տվեց նրանց: Պողոսն ուսուցանեց մարդկանց, որ նրանք հեռացել են Աստծուց մեղքի պատճառով: Բարեբախտաբար, Քրիստոսի Քավության միջոցով նրանք կարող էին վերականգնել բարենպաստ հարաբերություններն Աստծո հետ և ստանալ Քրիստոսի արդարությունը (տես Բ Կորնթացիս 5.16–21): Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Աստծուն և դառնալ այնպիսին, ինչպիսին Նա է ցանկանում, որ դուք դառնաք:
Հորդորեք ուսանողներին պատրաստվել դասին Երբ ուսանողները պատրաստված են գալիս դասարան, նրանք հրավիրում են Սուրբ Հոգուն ուսուցանել իրենց և ավելի ունակ են օգնել մնացած ուսանողներին:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ դեպք, երբ մոտ են զգացել Աստծուն, և մի դեպք, երբ իրենց հեռու են զգացել Նրանից, և գալ դասարան՝ պատրաստ լինելով օգտագործել այդ փորձառությունները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Աստծո հետ ձեր հարաբերությունները
Ընթերցեք հետևյալ սցենարները: Մտածեք այն մասին, թե ձեր անձնական իրավիճակն ինչով է նման կամ ինչով է տարբերվում այս սցենարներից:
Ցուցադրեք հետևյալ սցենարները կամ հրավիրեք ուսանողներին ստեղծել իրենց սեփական սցենարները, ներառելով իրավիճակներ, երբ երիտասարդներն իրենց հեռու են զգում Աստծուց:
Կարող եք նաև դասը սկսել՝ օգտագործելով «Ստանալ Քրիստոսի արդարությունը» վարժությունը «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնում՝ դասի վերջում: Այս վարժությունը ներառում է Ժան Վալժանի պատմությունը Թշվառները վեպից այն մասին, թե ինչպես է նա հաշտվում Աստծո հետ:
-
Ջամիլան Հիսուս Քրիստոսի եռանդուն հետևորդ է: Շատ ընկերներ նրան որպես օրինակ են ընդունում: Այնուամենայնիվ, երբ նա սխալներ է թույլ տալիս, իրեն ճնշված է զգում և անհանգստանում է, թե արդյո՞ք կկարողանա մի օր վերադառնալ Երկնային Հոր մոտ:
-
Անդրեն ունի վատ սովորություններ, և գիտի այդ մասին: Նրա համար դժվար է հասկանալ, թե ինքը ինչպես կարող է ներվել և փոխվել: Նա մտածում է, թե արդյո՞ք երբևէ կարող է իրեն մոտ զգալ Աստծուն, և վստահ չէ, որ արժե ջանքեր գործադրել: Իր խնդիրների մասին նա չի ցանկանում խոսել իր ծնողների կամ եպիսկոպոսի հետ:
Հետևյալ վարժությունը կատարելիս առաջարկեք ուսանողներին խորհել դասին պատրաստվելու մասին:
Մտածեք Երկնային Հոր հետ ձեր սեփական հարաբերությունների մասին: Ձեր օրագրում նկարագրեք ձեր կյանքի իրավիճակը և ձեր հարաբերությունները Նրա հետ: Դուք կարող եք նկարագրել, թե երբ եք ձեզ մոտ զգում Նրան և երբ եք զգում նրանից հեռու, ինչպես նաև ձեր ցանկությունները՝ Նրա հետ ապագայում ձեր հարաբերությունների վերաբերյալ:
Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ Աստծուն մոտենալու օրհնությունները, և թե ինչպես կարող եք մոտենալ Նրան:
Հաշտություն
Բ Կորնթացիս 5-րդ գլխում Պողոսը գրել է, որ երբ ապրում ենք երկրի վրա, մենք «հառաչում» ենք «ծանրություն կրելով»՝ փափագելով վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ (տես Բ Կորնթացիս 5.1–5): Հիշեք ձեր կյանքի այն պահերը, երբ զգացել եք այն, ինչ նկարագրել է Պողոսը:
Կարդացեք Բ Կորնթացիս 5.17–20-ը՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող եք կիրառել ձեր կյանքում, երբ ձեզ հեռու եք զգում Աստծուց: Նկատի ունեցեք, որ այս հատվածներում հաշտություն և հաշտեցում նշանակում է Աստծո հետ նորից միասնության և բարեհաճության մեջ լինել՝ Նրանից օտարվելուց հետո:
Ցուցադրեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները տեսնեն դրանք ուսումնասիրության ընթացքում:
-
Ո՞ր բառերն ու արտահայտություններն են այս հատվածներում ( Կորնթացիս 5.17–20) լավագույնս նկարագրում այն, ինչ Փրկիչն արել է ձեզ համար:
-
Ո՞րն է Երկնային Հոր դերը՝ իր մոտ վերադառնալու համար ձեզ օգնելու գործում: (Տես Բ Կորնթացիս 5.18-19)
-
Ի՞նչ օրհնություններ ենք մենք ստանում, երբ ձգտում ենք ապրել «Քրիստոսում»: ( Բ Կորնթացիս 5.17)
Բ Կորնթացիս 5.17–20-ում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որմենք կարող ենք հաշտվել Աստծո հետ և դառնալ նոր արարածներ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Պողոսը նաև ուսուցանեց այն մասին, թե մենք ինչու կարող ենք դառնալ նոր արարածներ, և ինչ է դա նշանակում:
Կարդացեք Բ Կորնթացիս 5.21-ը՝ փնտրելով հղումներ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ձեր վերաբերյալ:
Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ «նա» բառը հատված 21-ում վերաբերում է Երկնային Հորը, մինչդեռ «նրան» բառը վերաբերում է Հիսուս Քրիստոսին:
-
Ի՞նչ սովորեցիք այս հատվածից:
Օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածը: Ուսանողների հետ քննարկեք հետևյալ պարբերությունը և մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին հասկանալ այս գաղափարը: Պատրաստ եղեք ձեր բառելով կիսվել այս գաղափարներով:
Բ Կորնթացիս 5.21-ում Պողոսն ուսուցանում է, որ թեև Հիսուսը երբեք մեղավոր չի եղել մեղք գործելու մեջ, Գեթսեմանի այգում և Գողգոթայի խաչի վրա Նա իր վրա վերցրեց մեր մեղքերի բեռը, ծանրությունը և հետևանքները: Երբ մենք իրապես ձգտում ենք ներվել և դառնալ «նոր արարած», մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսի առաջարկն այն մասին, որ եթե մենք հավատանք Իրեն և ապաշխարենք մեր մեղքերի համար, Նա կվերցնի մեր մեղքերը, և մենք կարող ենք ստանալ Նրա արդարությունը: Այս կերպ մենք մաքուր կդառնանք, ինչպես Նա է մաքուր (տես նաև Կողոսացիս 2.13–14 , Ա Պետրոս 2.24):
Անպայման օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի նման մաքուր դառնալու համար պահանջվում է ջանքեր գործադրել ողջ կյանքի ընթացքում:
-
Ինչպե՞ս են Բ Կորնթացիս 5.21 հատվածի ուսմունքներն օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե մենք ինչու կարող ենք նոր արարածներ դառնալ Քրիստոսում և իրականում ինչ է դա նշանակում:
-
Ի՞նչ մտքեր և զգացումներ կարող էր ունենալ Աստծո անմեղ Որդին, երբ Նա պատրաստակամորեն վերցրեց ձեր մեղքերն իր վրա, որպեսզի դուք կարողանաք հաշտվել Աստծո հետ և փոխվել: (Այս հարցին պատասխանելուց առաջ դուք կարող եք կարդալ Եսայիա 49.16 և Վարդապետություն և Ուխտեր 19.18 հատվածները:)
Ուսանողներին ներկայացրեք ժամանակակից օրինակ, թե մենք ինչպես կարող ենք հաշտվել Աստծո հետ: Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ: Կարող եք նաև ցուցադրել հետևյալ տեսանյութը:
Աստծո հետ հաշտվելու և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով «նոր արարած» դառնալու ժամանակակից օրինակ տեսնելու համար դիտեք «Ես գիտեմ, որ Նրա շնորհը ինձ հետ է, երբ ես մեղք եմ գործում» (6.24): Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում։
Խորհեք, թե ինչպես եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը զգացել այն ապաքինումն ու հաշտեցումը, որը Փրկիչն է առաջարկում Իր Քավության միջոցով:
Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով կամ զգացմունքներով (հիշեցրեք նրանց, որ պետք չէ կիսվել խիստ անձնական փորձառություններով): Եթե նրանք կիսվում են իրենց փորձառությամբ, տվեք նրանց հարցեր, օրինակ՝ «Ի՞նչ սովորեցրեց ձեզ այս փորձառությունը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին» կամ «Ի՞նչ գործողություններ կատարեց այդ մարդը, որ հնարավորություն ստացավ հաշտվել Աստծո հետ: Ձեր կարծիքով, այդ գործողություններն ինչո՞ւ են կարևոր:
Ավետարանի սկզբունքների մասին խորհելով՝ կարող ենք ավելի լավ հասկանալ և զգալ դրանց կարևորությունը: Վերընթերցեք ձեր կյանքի ներկայիս իրավիճակի և Աստծո հետ հարաբերությունների նկարագրությունը, որը գրել եք դասի սկզբում: Այնուհետև մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
Ցուցադրեք հետևյալ գաղափարները, որոնց շուրջ ուսանողները պետք է խորհեն: Կարող եք ավելացնել անձնական գաղափարներ կամ առաջարկել ուսանողներին կիսվել իրենց մտքերով այն ամենի մասին, ինչի շուրջ կարող են խորհել՝ հիմնվելով այս դասի ընթացքում սովորածի վրա:
-
Ի՞նչ տեսք կարող է ունենալ կամ ինչ զգացում կարող է առաջացնել հավերժ հաշտությունը Աստծո հետ:
-
Ի՞նչ ուղիներով կկամենայիք նոր արարած դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել ձեր կյանքում, որոնք ցույց են տալիս, թե որքան պատրաստակամ է Հիսուս Քրիստոսը օգնելու ձեզ փոխվել:
-
Ինչո՞վ էր օգտակար խորհելը:
-
Ի՞նչ սովորեցիք այս դասի ընթացքում ձեր հանդեպ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի զգացմունքների և ցանկությունների մասին:
Սովորեք, զգացեք և գործեք
Ձեր օրագրում գրեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր, ինչն էր ամենակարևորը ձեզ համար և ինչու: Գրեք, թե ինչ եք ոգեշնչված անել, որը կարող է օգնել ձեզ հաշտվել Աստծո հետ և դառնալ «նոր արարած» Քրիստոսում: Ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում տեսնել ձեր մեջ (մեկ տարի, երկու կամ հինգ տարի հետո) որպես մարդ, որն իսկապես փոխվել է Քրիստոսում:
Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով, եթե ցանկանում են: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական զգացումներով:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչպե՞ս կարող է դա օգնել ինձ ապրել Քրիստոսի ավետարանով և դառնալ «նոր արարած» Նրանում
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը ուսուցանել է․
Մեծ հավատքը և դարձը կօգնեն մեզ կապել և պահել ուխտերն Աստծո հետ, դրանով իսկ ամրացնելով Հիսուսին հետևելու մեր ցանկությունը և առաջացնելով հոգևոր իրական վերափոխում մեր մեջ, այսինքն՝ վերափոխելով մեզ նոր ստեղծածի, ինչպես Պողոս Առաքյալն է ուսուցանել Կորնթացիներին ուղղված իր նամակում։ ( Բ Կորնթացիս 5.17): Այդ վերափոխման արդյունքում մենք կլինենք ավելի երջանիկ, ավելի արդյունավետ, կունենանք առողջ կյանք, և այն կօգնի մեզ պահպանել հավերժական հեռանկար։
(Ուլիսես Սոարես, «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 6)
Բ Կորնթացիս 5.17–21 Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանել Պողոսն այս հատվածներում
Հետևյալ բացատրությունը կօգնի ձեզ հասկանալ այս հատվածների որոշ բառեր և արտահայտություններ.
«Նոր արարած» դառնալը նշանակում է, որ «մեր սիրտը, դեմքը և էությունը փոխակերպվում են՝ ավելի նմանվելով Փրկչին» (Բենջամին Մ. Զ. Թայ, «Մորմոնի Գրքի զորությունը դարձի համար», Ensign կամ Լիահոնա մայիս 2020, 47):
Քրիստոսը «նրանց հանցանքները չի վերագրում իրենց» նշանակում է, որ մեզ համար Քրիստոսի արածի շնորհիվ մեր մեղքերը վերցվում են մեր վրայից, երբ մենք հաշտվում ենք Աստծո հետ:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Բ Կորնթացիս 5.14–21 Մեր մեղքերի փոխանակումը Քրիստոսի արդարության հետ
Եթե ուսանողներն օգնության կարիք ունեն՝ հասկանալու Պողոսի ուսմունքները Բ Կորնթացիս 5.14–21-ում, կարող եք դիտել «Բարի Հովիվը՝ Աստծո Գառը» տեսանյութը (15:18) 10:30-12:10-ը կամ «Քավություն. մեր ամենամեծ հույսը» տեսանյութը (20:21) 3:36-6:30-ը: Երկուսն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում: Առաջարկեք ուսանողներին զուգահեռներ անցկացնել այս պատմությունների և Բ Կորնթացիս 5.14–21 հատվածների միջև: Այս պատմությունները կօգնեն նրանց տեսնել, թե Հիսուս Քրիստոսը ինչպես վերցրեց մեր մեղքերը Իր վրա, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ստանալու Նրա արդարությունը:
Բ Կորնթացիս 5.14–21 Ինչպե՞ս ստանանք Քրիստոսի արդարությունը
Կարող եք դիտել «Փրկագնում» (15:21) տեսանյութը 6:48-8:43-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, որտեղ երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից պատմում է մի պատմություն Թշվառները գրքից: Ուսանողներին առաջարկեք խորհել, թե Փրկիչին ինչով է նման եպիսկոպոս Բիենվենուն, որը փրկեց Ժան Վալժանին, որպեսզի նա կարողանա ավելի լավը դառնալ, և ինչով ենք մենք նման ենք Ժան Վալժանին: Առաջարկեք նրանց ուսումնասիրել Բ Կորնթացիս 5.14–21-ը և տեսնել, թե որքանով է երեց Քրիստոֆերսոնի պատմությունը նման այն ամենին, ինչ Պողոսն ուսուցանում է Քրիստոսում նոր արարածներ դառնալու և Նրա արդարությունն ընդունելու մասին:
Բ Կորնթացիս 5․1-5 «Հոգու գրավի» պարգևը
Ուսանողների համար օգտակար կլինի քննարկել Սուրբ Հոգու պարգևը: Առաջարկեք նրանց կարդալ Բ Կորնթացիս 5․1-5 հատվածները: Այնուհետև հրավիրեք նրանց ավելի լավ հասկանալ «Հոգու գրավ» արտահայտությունը՝ կարդալով Աստվածաշնչի բառարանը, « Գրավ » հոդվածը:
Այնուհետև նրանք կարող են ուսումնասիրել Բ Կորնթացիս 1.19–225.5-ը , Եփեսացիս 1.13–14-ը , և Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ Այրինգի հետևյալ հայտարարությունը.
Եթե դուք զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը այսօր, ապա կարող եք ընդունել դա որպես վկայություն, որ Քավությունը գործում է ձեր կյանքում:
(Հենրի Բ. Այրինգ, «Հոգու պարգևները դժվարին ժամանակներում», Ensign, June 2007, 23)
Առաջարկեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին. «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին ազդում Փրկչի Քավության և հավերժական կյանքի խոստման նկատմամբ ձեր վստահության վրա» և «Սուրբ Հոգու հետ ունեցած մեր այժմյան փորձառությունները ինչպե՞ս են պատկերացում տալիս այն մասին, թե ինչպիսին կլինի Երկնային Հոր հետ հավերժական կյանքի վայելքը»: