Բ Կորնթացիս 2
«Այսուհետեւ ընդհակառակը՝ աւելի ներեցէք»
Ուրիշներին ներելը կարող շատ դժվար լինել: Պողոսը գրել է Կորնթացի սրբերին իրենց համայնքում օրինախախտին ներելու մասին: Պողոսը նրանց առաջարկեց ներել՝ ոչ միայն այդ մարդու, այլ նաև իրենց սեփական օգուտի համար: Այս դասն ուսումնասիրելիս փորձեք ավելի լավ հասկանալ ներման և ուրիշներին ներելու ձեր ցանկության կարևորությունը:
Խրախուսեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրումը Խրախուսեք ամեն օր սուրբ գրությունները ուսումնասիրելու սովորությունը: Քիչ գործոններ կան, որոնք կունենան ավելի զորեղ ու տևական ազդեցություն ուսանողների կյանքի վրա, քան ուսանողներին տրված օգնությունը՝ սուրբ գրություններից սովորելու, դրանք սիրելու և ամեն օր ուսումնասիրելու գործում։
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք նախապատրաստվել դասին և օրինակ բերել մի ծանոթի, որը Քրիստոսանման ներում է ցուցաբերել ուրիշ մարդու նկատմամբ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին մտածել իրենց կյանքում ներման դերի մասին: Ներման թեման կարող է զգայուն լինել որոշ ուսանողների համար: Պատրաստ եղեք հետևելու Սուրբ Հոգու հուշումներին և սիրով ու ըմբռնումով ուսուցանեք այս սկզբունքները:
Ինչպե՞ս կարձագանքեիք
Պատկերացրեք, թե դուք կամ ձեզ շրջապատող մարդիկ ինչպես կարձագանքեին հետևյալ իրավիճակներին.
-
Հայտնի է դարձել, որ ձեր ծխի կամ ճյուղի անդամը լուրջ մեղք է գործել, օրինակ՝ խախտել է մաքրաբարոյության օրենքը:
-
Ձեր ծխի կամ ճյուղի անդամներից մեկը բացահայտ կերպով ընդդիմացել է Եկեղեցու ղեկավարներին:
Պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Եթե նույնիսկ այս սցենարներում նկարագրված մարդիկ հանդիպել են Եկեղեցու ղեկավարների հետ և փորձել են զղջալ, ուրիշներն ինչպե՞ս կխոսեն նրանց մասին կամ կվերաբերվեն նրանց:
-
Ինչո՞ւ որոշ մարդկանց համար դժվար կլինի նրանց սիրով և ներողամտությամբ վերաբերվել:
Բ Կորնթացիս 2 գլխում Պողոսը նկարագրել է նմանատիպ իրավիճակ Կորնթոսում, երբ մի մարդ խախտել էր օրենքը և պատժվել Եկեղեցու անդամների կողմից:
Խորհեք, թե դուք ինչպես եք վերաբերվում մեղանչող մարդկանց: Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարության շուրջ․
Կա՞ ինչ-որ մեկը ձեր կյանքում, որը, գուցե, ներման կարիք ունեի: Կա՞ ինչ-որ մեկը ձեր տանը, ընտանիքում, հարևանությամբ, որը որևէ անարդար, ոչ բարի կամ Քրիստոնյային ոչ վայել արարք է թույլ տվել: Մենք բոլորս կատարում ենք այդպիսի օրինազանցություններ, ուստի դեռ կա ինչ-որ մեկը, որը ձեր ներման կարիքն ունի:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ես մնում եմ զարմացած», Ensign, օգոստոս 1986, 72)
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի ավելի լավ հասկանաք Քրիստոսանման ներման կարևորությունը և դուք ինչպես կարող եք ներել ուրիշներին:
Պողոսը ուսուցանել է ներման մասին
Ուսանողները կարող են կատարել հետևյալ վարժությունը փոքր խմբերով, զույգերով կամ ինքնուրույն:
Կարդացեք Բ Կորնթացիս 2.5-11-ը և տեսեք, թե որ ճշմարտություններն են համապատասխանում հետևյալ անվանակարգերին.
|
Մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն մարդուն, որը մեզ վիշտ է պատճառել: |
Մենք ինչո՞ւ պետք է այդպես վերաբերվենք մարդկանց: |
-
Ի՞նչ սովորեցիք այդ հատվածի ուսումնասիրությունից:
Մինչ ուսանողները կիսվեն իրենց սովորածով, գրատախտակին գրեք իրենց կողմից հայտարարված ճշմարտությունները:
Այս հատվածում դուք կարող եք բացահայտել հետևյալ երկու սկզբունքները. Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք ներել և սիրով օգնության հասնել ուրիշներին, և եթե մենք չենք ներում ուրիշներին, սատանան առավելություն կունենա մեր նկատմամբ:
-
Ինչպե՞ս կարող եք ներել, մխիթարել կամ հաստատել ձեր սերը որևէ մեկի հանդեպ, որը մեղանչել է կամ չար արարք է գործել:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչ Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ մենք ներենք և սեր ցուցաբերենք միմյանց հանդեպ: Նա ինչպե՞ս կարող է օգնել մեզ այս գործում:
Յոթանասունից երեց Մասիմո Դե Ֆեոն ուսուցանել է․
Ճշմարիտ աշակերտները սիրում են ներել: Նրանք գիտեն, որ Փրկիչի Քավությունը ծածկում է մեզանից յուրաքանչյուրի բոլոր մեղքերն ու սխալները: Նրանք գիտեն, որ գինը, որ Նա վճարեց «ամեն ինչ ներառող գին է»: Հոգևոր հարկերը, վճարները, տուգանքներն ու մեղադրանքները՝ կապված մեղքերի, սխալների և անիրավությունների հետ, բոլորը ծածկվում են: Ճշմարիտ աշակերտները արագ են ներում և արագ են ներողություն խնդրում:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, եթե դուք մաքառում եք, որ ուժ գտնեք ներելու համար, մի մտածեք, թե ինչ են ուրիշներն արել ձեզ համար, այլ մտածեք, թե ինչ է Փրկիչն արել ձեզ համար, և դուք խաղաղություն կգտնեք Նրա Քավության փրկագնող օրհնություններում:
(Մասիմո Դե Ֆեո, «Մաքուր սեր` Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդի իսկական նշան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 82)
Եթե ուսանողները նախապատրաստվել են դասին, կարող եք նրանց տալ հետևյալ հարցերը և առաջարկել կիսվել իրենց պատրաստածով: Ուսանողներին հիշեցրեք, որ նրանք չկիսվեն խիստ անձնական փորձառություններով:
-
Ե՞րբ եք տեսել, թե ինչպես է որևէ մեկը ներում ուրիշին և այնուհետև սիրով օգնության հասնում նրան:
-
Ինչպե՞ս է չներելը «սատանային առավելություն տալիս մեր նկատմամբ»: ( Բ Կորնթացիս 2.11):
Հետևյալ վարժության միջոցով ուսանողներին օգնեք հասկանալ, թե ինչ օրհնություն կարող է ստանալ՝ ինչպես ներողը, այնպես էլ ներվողը:
Ցուցադրեք այս վարժության համար նախատեսված հետևյալ հրահանգները կամ տվեք դրանք որպես օժանդակ նյութ:
Պատկերացրեք, որ Կորնթացիների նման ձեր ծխի մարդիկ կարիք ունեն մեծացնել իրենց սերը և ներողամտությունը մեղավորների հանդեպ: Այդ առիթով եպիսկոպոսը հրավիրել է ձեզ՝ ձեր դասի կամ քվորումի ժողովի սկզբում կիսվել մի կարճ մտքով ներման մասին: Մի քանի րոպեում համառոտ կերպով շարադրեք, թե ինչ եք ասելու: Ներառեք հետևյալը.
-
Առնվազն մեկ հատված կամ արտահայտություն Բ Կորնթացիս 2.7-11 -ից:
-
Մեկ այլ սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի հայտարարություն: (Կարող եք օգտագործել Երեց Քեվին Ռ. Դունկանի հետևյալ հայտարարությունը, իր կողմից նշված սուրբ գրություններից մեկը կամ նրա հայտարարությանը հաջորդող հատվածներից մեկը):
-
Ձեր սեփական մտքերը և վկայությունը սեր ու ներում տալու անհրաժեշտության մասին և այն մասին, թե դա ինչպես կարող է մեզ օգնել ավելի մոտենալ Փրկիչին:
Ներման մասին ուսմունքները
Յոթանասունից Երեց Քեվին Ռ. Դունկանը ասել է.
Ես համոզված եմ, որ մեզանից շատերն ենցանկանում ներել, բայց դժվարանում են դա անել: Երբ մենք անարդարության ենք հանդիպում, մենք անմիջապես ասում ենք. «Այդ մարդը սխալ է գործել»: Նա արժանի է պատժի: Որտե՞ղ է արդարությունը: Մենք սխալմամբ մտածում ենք, որ եթե ներենք, արդարությունը ինչ-որ պատճառով չի գործի և պատիժներից կխուսափեն:
Սա պարզապես այդպես չէ: Աստված կսահմանի պատիժ, որն արդար է, քանի որ ողորմածությունը չի կարող կողոպտել արդարությանը (տես Ալմա 42.25): Աստված սիրով հավաստիացնում է ձեզ և ինձ. «Միայն ինձ թողեք դատաստանը, քանզի այն իմն է, և ես կհատուցեմ: [Բայց թող] խաղաղություն լինի ձեզ հետ» ( ՎևՈւ 82.23):
(Քեվին Ռ. Դունկան, «Ներման ապաքինող քսուքը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 33–34)
-
Մատթեոս 5.43–44
-
Եփեսացիս 4․32
Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց համառոտ շարադրանքներով՝ զույգերով կամ փոքր խմբերով:
-
Ի՞նչ եք դուք սովորել, որ կարող է օգնել ձեր ծխի անդամներին ավելի լավ հասկանալ ներումը և ներել ուրիշներին:
-
Ներումն ինչպե՞ս կարող է նրանց ավելի մոտեցնել Հիսուս Քրիստոսին:
Մտածեք, թե դուք ինչպես եք վերաբերվում նրանց, ովքեր մեղանչել են:Ոգեշնչում փնտրեք Երկնային Հորից այն մասին, թե դուք ինչ կարող եք անել՝ «նրանց ներելու… և նրանց հանդեպ ձեր սերը հաստատելու» համար ( Բ Կորնթացիս 2.7-8): Կարող եք գրել ձեր տպավորությունները և մտքերը ձեր օրագրում, այդ թվում՝ ինչ գործողություններ եք ցանկանում կատարել:
Ուսանողներին խրախուսեք գործել ըստ դասի ընթացքում ստացած տպավորությունների: Կարող եք վկայել ներման օրհնությունների մասին և այն մասին, թե ներումն ինչպես կարող է ներողին և ներվողին ավելի մոտեցնել Հիսուս Քրիստոսին:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ներումն ինչպե՞ս կարող է ձեզ անհատապես օրհնել
Առաջին Նախագահությունից երեց Ջեյմս Ի. Ֆաուստը (1920-2007) ուսուցանել է.
Եթե մենք կարող ենք մեր սրտերում ներում գտնել այն մարդկանց համար, ովքեր մեզ վիրավորել են, մենք ինքնագնահատման և բարեկեցության ավելի բարձր աստիճանի կբարձրանանք:
(Ջեյմս Ի. Ֆաուստ, «Ներման ապաքինող ուժը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 68)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը ուսուցանել է.
Առաքելական լիազորությամբ, որը շնորհվել է ինձ աշխարհի Փրկիչի կողմից, ես վկայում եմ, որ Աստծո և միմյանց հետ հաշտությունը կբերի հոգու խաղաղություն, եթե մենք հեզ ենք ու բավականաչափ խիզախ՝ դրան հետամուտ լինելու համար:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 79)
Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել ներել
Երեց Քեվին Ռ. Դունկանն ուսուցանել է․
Ներումն էր բուն պատճառը, որի համար Աստված ուղարկեց Իր Որդուն, ուրեմն եկեք ուրախանանք մեզ բժշկելու Նրա զոհաբերությամբ: Փրկիչի քավությունը միայն նրանց համար չէ, ովքեր ապաշխարության կարիք ունեն: Այն նաև նրանց համար է, ովքեր կարիք ունեն ներելու: Եթե դուք դժվարանում ենք ներել մեկ այլ մարդու կամ նույնիսկ` ինքներդ ձեզ, Աստծուց խնդրեք օգնել ձեզ: Ներումը փառահեղ, բուժիչ սկզբունք է։ Կարիք չկա կրկնակի զոհ լինել։ Մենք կարող ենք ներել:
(Քեվին Ռ. Դունկան, «Ներման ապաքինող քսուքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 35)
Դիտեք «Խաղաղության սկզբունքները. Ներում» տեսանյութը, 1:49, ChurchofJesusChrist.org կայքում, որը ցուցադրում է, թե ինչպես, Հիսուս Քրիստոսի շնորհիվ, մի կին կարողացավ ներել իր հորը:
Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ, թե ինչ է ներումը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը ուսուցանել է.
[Հիսուս Քրիստոսը] չի ասել. «Ձեզ չի թույլատրվում իրական ցավ կամ իրական վիշտ զգալ կործանարար փորձություններից, որոնց մեջ դուք հայտնվել եք մեկ ուրիշի պատճառով»: Նա նաև չի ասել. «Որպեսզի լիովին ներեք, դուք պետք է շարունակեք վնասակար հարաբերությունները կամ վերադառնաք ստորացուցիչ և կործանարար վիճակին»: Բայց, չնայած ամենասարսափելի անպատվություններին, որոնք կարող են պատահել մեզ հետ, մենք կարող ենք հաղթահարել ցավը, երբ ոտք դնենք ճշմարիտ բժշկման արահետի վրա:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը»,, Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 79)
Օժանդակ ուսումնական վարժություններ
Խրատել՝ սիրուց ելնելով
Կորնթացիներին ուղղված նամակներից մի քանիսում Պողոս Առաքյալը նրանց խրատել է իրենց անհնազանդության և թերահավատության համար: Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Բ Կորնթացիս 2.1-4-ը և տեսնել, թե Պողոսն ինչ էր ուզում, որ նրանք հասկանան այդ խրատի իր շարժառիթի մասին: Ինչպե՞ս կարող է խրատը կամ ուղղումը վկայություն լինել ղեկավարի կամ ծնողի` մեր նկատմամբ տածած սիրո մասին:
Սրտում գրված
Քանի որ Բ Կորնթացիս 3 գլխի նյութը չկա ուսումնական ծրագրում, հետևյալն առաջարկում է մեկ ուսուցման գաղափար այդ գլխի համար:
Բացատրեք, որ երբ Պողոսը բացակայում էր Կորնթոսից, որոշ կեղծ ուսուցիչներ սկսեցին հակադրվել Պողոսի ուսմունքներին և փորձեցին վարկաբեկել Պողոսին` ասելով նորադարձներին, որ նրանք դեռևս պետք է հետևեն Մովսեսի օրենքին: Ամփոփեք Բ Կորնթացիս 3.1 -ը բացատրելով, որ ի պատասխան նրանց, ովքեր փորձում էին վարկաբեկել իրեն, Պողոսը Կորնթոսի անդամներին հռետորական հարց տվեց, թե արդյոք ինքը կարիք ուներ տալ նրանց «բնութագրող [նամակ]», որը կվկայեր իր բնավորության ու օրինավորության մասին՝ որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Առաքյալի:
Ուսանողները կարող են կարդալ Բ Կորնթացիս 3.2-3-ը՝ փնտրելով, թե ինչը ծառայեց որպես Պողոսի բնութագրող նամակ (սրբերի փոխված կյանքը): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Քրիստոսի խոսքերը գրված էին «ոչ թէ քարի տախտակների վերայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վերայ»: Մարդն ինչպե՞ս կարող է թույլ տալ որ ավետարանը մտնի իր սրտի մեջ: Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ապրել ավետարանով՝ մեր սրտերից: