Ինքնապահովման ռեսուրսներ
Նյութեր


Նյութեր

Զբաղվածության և կամավոր աշխատանքի աջակցությունը Եկեղեցում

Յուրաքանչյուր տարածքում Եկեղեցին հաստիքային աշխատողներ է վարձում ինքնապահովման գործին աջակցելու համար։ Այդ աշխատողների թվում են ինքնապահովման ծառայությունների կառավարիչը և անձնակազմի այլ աշխատակիցներ։ Այդ աշխատողները ավագ լիաժամկետ միսիոներների հետ միասին կարող են օգնել ուսուցանել ցցի ինքնապահովման հանձնախմբին, թե ինչպես կազմակերպել հոգևոր երեկոներ և կազմել ինքնապահովման խմբեր։ Նրանք կարող են նաև օգնել հանձնախմբին գտնել և կիսվել տեղական համայնքային և Եկեղեցու նյութերով։

Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

«Առանց ինքնապահով լինելու մարդը չի կարող գործադրել ծառայելու այդ ներքին ցանկությունը։ Ինչպե՞ս կարող ենք տալ, եթե ոչինչ չկա այնտեղ։ Սովածին ուտելիք չես կարող տալ դատարկ դարակներից: Կարիքավորին գումար չես կարող տալ դատարկ դրամապանակից: Աջակցությունը և ըմբռնումը չի կարող գալ հոգով քաղցածից: Ուսուցումը չի կարող գալ տգետից: Եվ ամենից կարևորը՝ հոգևոր առաջնորդությունը չի կարող գալ հոգևորապես թույլից»։

Marion G. Romney, “The Celestial Nature of Self-Reliance,” Ensign, Nov. 1982, 93 

Ձեռնարկներ

Ինքնապահովման ձեռնարկներն առկա են առցանց Gospel Library-ում և srs.lds.org-ում։ Տպագիր ձեռնարկները կարելի է պատվիրել store.lds.org-ում կամ Եկեղեցու բաշխման կենտրոններից։

Ձեռնարկ

Օգտագործում

Նյութի համարը (պատվիրման համար)

«Իմ ուղին դեպի ինքնապահովում»

Ինքնապահովմանը նվիրված հոգևոր երեկոներ

14068000

«Ինքնապահովման իմ հիմքը»

«Հոգևոր սկզբունքներ և հմտություններ»

14067000

(Ծանուցում․ Ընդգրկված է նաև բոլոր խմբերի աշխատանքային տետրերում)

«Ինչպես սկսել և մեծացնել իմ գործը»

Խմբի աշխատանքային տետր

14678000

Գտեք ավելի լավ աշխատանք

Խմբի աշխատանքային տետր

14072000

«Կրթություն հանուն ավելի լավ աշխատանքի»

Խմբի աշխատանքային տետր

14066000

Անձնական ֆինանսներ

Խմբի աշխատանքային տետր

14863000

Վարել խմբերը

Վարողների ուսուցում

Միայն առցանց

Ինքնապահովմանը նվիրված հոգևոր երեկոներ

Սովորաբար անդամները (թեև ոչ պարտադիր) սկսում են ինքնապահովման իրենց ուղին հոգևոր որևէ երեկոյի մասնակցելուց հետո։ «Ինքնապահովման իմ ուղին» գրքույկը կարող է օգնել վարել քննարկումները։

Ուսուցման տեսանյութեր և հաջողված պատմություններ

Ուսուցման նյութեր և հաջողված պատմությունների տեսանյութեր կարելի է գտնել առցանց՝ srs.lds.org/videos կայքում։

Ինքնապահովման ռեսուրս-կենտրոն

Ցիցը կարող է որոշել հիմնել ինքնապահովման ռեսուրս-կենտրոն՝ ինքնապահովման խմբերի շրջանակներից դուրս կարիքներ հոգալու համար։ Օրինակ, «կենտրոնը» կարող է լինել ֆիզիկական որևէ տարածք, որը գտնվում է ընտանեկան պատմության կենտրոնում, և որը կարող է համակարգիչներ տրամադրել անդամներին օգնելու համար։ «Կենտրոնը» կարող է լինել նաև վիրտուալ նախաձեռնություն, որը կարող է կապ ստեղծել անդամների և տեղական ու առցանց ռեսուրսների միջև։ Եթե կենտրոնը ֆիզիկական վայր է, ցիցը կարող է որոշել, թե ինչ հաճախականությամբ այն պետք է աշխատի (բաց լինի) և ինչ անձնակազմ ընդգրկվի։

Հանձնախմբի քննարկման հարցեր

  • Ինքնապահովման ինչպիսի՞ կարիքներ ունեն մեր տարածքի անհատները և ընտանիքները։

  • Մենք ինչպե՞ս կարող ենք աջակցել եպիսկոպոսներին, քվորումներին և Սփոփող Միությանը՝ աղքատների և կարիքավորների մասին հոգ տանելու իրենց դերը կատարելու հարցում։

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ օգնել եպիսկոպոսներին և ծխերի խորհուրդներին՝ մարդկանց գտնելու և հրավիրելու նրանց մասնակցել ինքնապահովման մեր նախաձեռնություններին։

  • Մենք ի՞նչ կարող ենք անել ինքնապահովման խմբերի ժողովների ժամանակ և դրանցից հետո՝ մասնակիցներին ավելի լավ աջակցելու համար։

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ օգնել այն մարդկանց, ովքեր չեն կարող հաճախել կամ ավարտել ինքնապահովման խմբի ծրագիրը։

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ օգտագործել մեր տարածքի անդամների տաղանդները, հմտությունները և մասնագիտական փորձը։

  • Ի՞նչ տեսակի ռեսուրսների (Եկեղեցու կամ համայնքի) կարիք ունեն մեր անդամները և ինչպես պետք է զարգացնենք այդ ռեսուրսները և կիսվենք դրանցով։

  • Ինքնապահովման մեր նախաձեռնություններով ինչպե՞ս կարող ենք աջակցել ցցի և ծխի առաջնահերթությունների իրականացմանը։ (Օրինակ, միսիոներական աշխատանքին, անդամների վերաակտիվացմանը, երիտասարդ ամուրիների կամ երիտասարդների ամրացմանը։)

  • Եթե կիրառելի է, ինչպե՞ս կարող ենք օգնել Կրթության Մշտական Ֆոնդից օգտվողներին ավարտել և վճարել իրենց կրթության վարկը։