Ինքնապահովման ռեսուրսներ
Նախաբան


Նախաբան

Ցցերի և ծխերի ղեկավարներին

Եկեղեցու շատ անդամներ կարող են բարձրացնել իրենց ինքնապահովման մակարդակը, որը «անձի և ընտանիքի նյութական ու հոգևոր կարիքներն ապահովելու ունակություն է, պարտավորություն և ջանքեր» (Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում [2010], 6.1.1)։ Աղքատների ու կարիքավորների մասին հոգ տանելը Աստծո կողմից հանձնարարաված Եկեղեցու չորս պարտականություններից մեկն է (Ձեռնարկ 2, 2.2)։ Ղեկավարի այս ուղեցույցը կօգնի ձեզ վարդապետության սկզբունքները կիրառելու գործում, որոնք իրենց հերթին կօգնեն անդամներին օգնել իրենց և ուրիշներին դառնալ հոգևոր և նյութական առումներով ավելի ինքնապահովող։

Մի քանի րոպե հատկացրեք և կարդացեք Առաջին Նախագահության նամակը, որում տրվում են ինքնապահովման այն խոստացված օրհնությունները, որոնք կարող են ստանալ ձեր ցցի, շրջանի, ծխի կամ ճյուղի անդամները։