Ինքնապահովման նախաձեռնություն
Ինքնապահովման վարդապետությունը և սկզբունքները
Ինքնապահովումը սահմանվում է որպես «իր և ընտանիքի հոգևոր և կենսական կարիքները հոգալու ունակություն, պարտավորվածություն և ջանք»։ Ավելի ինքնապահով դառնալով, անդամները կարողանում են նաև ավելի լավ ծառայել և հոգ տանել միմյանց մասին» (Ձեռնարկ 2, 6.1.1)։ Երեք առանցքային ուսմունք կարող են օգնել մեզ հասկանալ, թե ինչպես վարել ինքնապահող կյանք․
Առաջին, ինքնապահովումը փրկության ծրագրի հիմնական պատվիրաններից մեկն է։ Նախագահ Սպենսեր Վ Քիմբալն ուսուցանել է․ «Տերը պատվիրել է Եկեղեցունն և նրա անդամներին լինել ինքնապահով և անկախ: (Տես ՎևՈւ 78․13–14։) Յուրաքանչյուր անհատի սոցիալական, հուզական, հոգևոր, ֆիզիկական կամ տնտեսական բարօրությունը կախված է նախ իրենից, այնուհետև իր ընտանիքից և ապա Եկեղեցուց, եթե նա Եկեղեցու հավատարիմ անդամ է» (Եկեղեցու նախագահների ուսմունքներ․ Սպենսեր Վ. Քիմբալ [2006], 116)։
Երկրորդ, Աստված կարող է և ուղի կտրամադրի իր արդար զավակներին ինքնապահով դառնալու համար: «Եվ իմ նպատակն է՝ ապահովել իմ սրբերին. քանզի բոլոր բաներն իմն են» (ՎևՈւ 104․15)։
Երրորդ, բոլոր բաները, այդ թվում նյութական գործերը, Աստծո հոգևոր գործերն են (տես ՎևՈւ 29․34)։ Եթե մենք պարտավորվենք ավելի լիարժեք ապրել ավետարանով, մենք կկարողանանք դառնալ ավելի ինքնապահովող և՛ նյութապես, և՛ հոգևոր առումով։ Նախագահ Դիտեր Ֆ Ուխդորֆն ուսուցանել է․ «Երկու մեծ պատվիրանները՝ սիրել Աստծուն և մեր մերձավորներին, ֆիզիկականի և հոգևորի միահյուսում են: … Ինչպես մետաղադրամի երկու կողմերը, նյութականը և հոգևորը անբաժանելի են իրարից» (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հոգ տանելու Տիրոջ ուղին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 53)։
Ավետարանի սկզբունքները, որոնք կարող են օգնել մեզ դառնալ ավելի ինքնապահով, ներառում են՝ աճող հավատ առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը, դառնալ ավելի հնազանդ, ապաշխարել մեր սխալների համար, մեր ազատ կամքն արդարությամբ օգտագործել և մյուսներին ծառայել։ Լրացուցիչ տեղեկության համար տես «Ինքնապահովման իմ հիմքը» գրքույկը։
«Ինքնապահովումը մեր աշխատանքի արդյունքն է և մյուս բոլոր բարեգործական ձեռնարկումների հիմքը: … «Եկեք աշխատենք մեր կարիքների համար։ Եկեք լինենք ինքնապահով և անկախ: Փրկությունը կարող է ձեռք բերվել միայն այդ սկզբունքով»։
Thomas S. Monson (quoting Marion G. Romney), “Guiding Principles of Personal and Family Welfare,” Ensign, Sept. 1986, 3
Ինքնապահովման նախաձեռնությունը ղեկավարվում է քահանայության ղեկավարի կողմից
Սիոնի ցցերը ապահովության այն վայրերն են, որտեղ մտնողները պաշտպանված են։ Ցցի նպատակն է լինել«պաշտպանություն և ապաստան [կլինեն] փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա» (ՎևՈւ 115:6)։ Ցցերը հավաքման վայրեր են, որտեղ Եկեղեցու անդամները կարող են ծառայել և ամրացնել միմյանց, դառնալ միասնական և ստանալ քահանայության արարողությունները և ավետարանական ուսուցում (Handbook 1, introduction)։
Տերն ասել է քահանայության ղեկավարներին․ «Դրանց բանալիները ես ձեզ տվել եմ՝ օգնության և կառավարման համար, ծառայության գործի և իմ սրբերի կատարելության համար» (ՎևՈւ 124․143)։ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է․ «Ինքնաապահովման Տիրոջ ուղին հավասարակշռված ձևով ներառում է կյանքի շատ բնագավառներ, այդ թվում՝ կրթություն, առողջություն, զբաղվածություն, ընտանեկան ֆինանսներ և հոգևոր ուժ: … Սա նշանակում է, որ մեծամասամբ, դուք ինքնուրույն պետք է կողմնորոշվեք, թե ինչ անել: Ամեն ընտանիք, ամեն համայնք, աշխարհի ամեն տարածք տարբեր է» («Հոգ տանելու Տիրոջ ուղին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 55)։
Ինքնապահովման նախաձեռնությունը մի գործիք է, որն օգնում է ցցերի նախագահներին և եպիսկոպոսներին իրականացնել աղքատների և կարիքավորների մասին հոգ տանելու աստվածայնորեն նշանակված իրենց պարտականությունը։
«Այս ժողովրդի կարիքները հոգալու համար որևէ նոր կազմակերպության կարիք չկա։ Միակ անհրաժեշտ բանը Աստծո քահանայությանը գործի դնելն է»։
Harold B. Lee, “Admonitions for the Priesthood of God,” Ensign, Jan. 1973, 104
Ցցի ինքնապահովման հանձնախումբ
Ցցում ինքնապահովման կարիքները հասկանալու և դրանց լուծում տալու նպատակով ցցի նախագահությունը կարող է ցցի խորհրդի կազմում ստեղծել ցցի ինքնապահովման հանձնախումբ։ Ցցի ինքնապահովման հանձնախումբը նախագահում է ցցի նախագահության անդամներից մեկը։ Հանձնախումբը կանոնավորապես հանդիպում է ցցում ինքնապահովման կարիքները ուսումնասիրելու և ծրագրելու համար։ Ցցերի ինքնապահովման հանձնախմբերին խորհուրդ է տրվում աշխատել եպիսկոպոսների բարօրության խորհրդի հետ այդ կարիքները գնահատելու և բավարարելու համար։
Ցցի ինքնապահովման հանձնախումբը բաղկացած է ցցի բարձրագույն խորհրդի անդամից, ցցի Սփոփող Միության նախագահության անդամից, եպիսկոպոսների բարօրության խորհրդի նախագահից և ցցում կանչված ինքնապահովման մասնագետներից։ Լրացուցիչ մասնակիցներ կարող են լինել ցցի Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց նախագահությունների անդամները, ցցի լրացուցիչ մասնագետները և միսիոներները։
Ինքնապահովման հանձնախմբի դերը
Հանձնախումբը, ուսումնասիրելով և ծրագրելով անհատների և ընտանիքների կարիքները ցցում, իրականացնում է հետևյալ գործառույթները․
-
Ուսուցանում է եպիսկոպոսներին և ծխերի խորհուրդներին ինքնապահովման վարդապետությունը և աջակցում իրենց պարտականությունները կատարելիս։
-
Կազմում է պարզ ծրագիր՝ օգնելու եպիսկոպոսներին և ապահովելու ցցում ինքնապահովման կարիքները։ Տես ղեկավարի այս ուղեցույցի վերջի «Հանձնախմբի քննարկման հարցեր» բաժինը։
-
Առաջարկում է ինքնապահովմանը նվիրված կանոնավոր հավաքներ և կազմակերպում է ինքնապահովման խմբեր։
-
Կատարում է ընթացիկ ուսուցում վարողների համար, երբ անհրաժեշտ է։
-
Ժամանակ առ ժամանակ այցելում է ինքնապահովման խմբերի ժողովներին և կիսվում անդամների առաջընթացի մասին իրենց նկատառումներով եպիսկոպոսների և ծխերի խորհուրդների հետ։
-
Հավաքագրում է համայնքում և Եկեղեցում առկա տեղական ռեսուրսները և տեղեկացնում այդ մասին։ Ռեսուրսները կարող են ընդգրկել մարդկանց անունները, ովքեր կարող են օգնել, պետական ծրագրերը, աշխատանքի հնարավորությունները և այլն։ Ինքնապահովման տեղական ծառայությունների կառավարիչը նույնպես կարող է խորհուրդ տալ, թե ինչպես հավաքագրել համայնքի միջոցները և կիսվել դրանցով։
«Վերջին Օրերի Սրբերի հիմնական ուսմունքներից մեկը միշտ եղել է այն, որ կրոնը, որը չունի զորություն մարդկանց փրկելու աշխարհում և նրանց բարգավաճ ու երջանիկ դարձնելու այստեղ, չի կարող փրկել նրանց հոգևոր առումով և վեհացում պարգևել գալիք կյանքում»։
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ, Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ (2011), 163
Ցցի ինքնապահովման մասնագետ
Ցցի կամ շրջանի ինքնապահովման մասնագետ կարող է ծառայել որևէ քույր, եղբայր կամ զույգ։ Մասնագետը, սերտորեն աշխատելով հանձնախմբի անդամների հետ, վերահսկում է ինքնապահովման գործընթացները և միջոցառումները ցցի ներսում։ Ցցի մասնագետները ռեսուրս են ծառայում եպիսկոպոսների և ծխի այլ ղեկավարների համար (Ձեռնարկ 2, 6.3.3) և կարող են օգնել անդամներին հետևյալ հարցերով՝ կրթություն, ուսուցում, ընտանեկան ֆինանսներ և Կրթության Մշտական Ֆոնդ (Ձեռնարկ 2, 6.2.5)։ Եպիսկոպոսը կարող է նաև անհրաժեշտության դեպքում կանչել ծխի (կամ ճյուղի) ինքնապահովման մասնագետներ։
Մասնագետների պարտականությունները կարող են ներառել հետևյալը.
-
Անհրաժեշտության դեպքում ուսուցանել և աջակցել եպիսկոպոսներին և ծխերի խորհուրդներին։
-
Ցցի ինքնապահովման հանձնախմբի հետ միասին համակարգել հոգևոր երեկոները և կազմավորել խմբերը։
-
Ուսուցանել ինքնապահովման խմբեր վարողներին՝ օգտագործելով «Վարել Ինքնապահովման խմբեր» գրքույկը (մատչելի է առցանց՝ srs.lds.org/facilitator)։
-
Պարբերաբար դիտարկել և աջակցել ինքնապահովման խմբերի աշխատանքին։
-
Կիսվել համայնքային և Եկեղեցու մատչելի ռեսուրսներով անդամների հետ։
-
Հետևել, որ հաշվետվությունները լրացված լինեն srs.lds.org/report-ում։
«Աստծո կամքն է, որ մենք ազատ տղամարդիկ և կանայք լինենք, հնարավորություն ունենալով հասնել մեր ողջ ներուժին՝ ինչպես աշխարհիկով, այնպես էլ հոգևորով, որ մենք զերծ մնանք աղքատության և մեղքի գերության նվաստացուցիչ սահմանափակումներից, որ մենք պահպանենք ինքնահարգանքն ու անկախությունը, որ մենք պատրաստ լինենք բոլոր բաներում միանալ Նրան սելեստիալ արքայությունում»:
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, ««Ազատ հավիտյան՝ գործելու ինքնուրույն» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 19
Ինչպես են անդամները սովորում և գործում ինքնապահով դառնալու համար
Ամեն ինչ սկսվում է, երբ եպիսկոպոսությունները և ծխերի խորհուրդները աղոթքով խորհում են խնդիրներ ունեցող այն անձանց մասին, ում համար ինքնապահովումը մեծապես օգտակար կլինի։ Լավագույն տարբերակը անհատական հրավերն է հոգևոր երեկոյին մասնակցելու (եթե այդպիսին տեղի է ունենում) կամ ուղղակիորեն միանալու ինքնապահովման խմբին։ Բացի դա, կարելի է հրավիրել նրանց, ովքեր իրենց ժամանակով և տաղանդներով կարող են ամրացնել ուրիշներին (տես ՎևՈւ 82․18–19)։
Անդամները հանդիպում են ինքնապահովման խմբերում
Փրկիչն ուսուցանել է, որ «ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ» (ՎևՈւ 6․32)։ Ինքնապահովման խմբերը գործողության նպատակով կազմված փոքր խորհուրդներ են։ Նրանք հավաքվում են, որպեսզի զարգացնեն և կառուցեն յուրաքանչյուր մասնակցի հմտությունները և հավատը։ Խմբերի հավաքների ժամանակ անձնական հայտնությունները կարող են գալ տարբեր աղբյուրներից։ Բացի ձեռնարկներից, յուրաքանչյուր մասնակից ունի գիտելիք, փորձ և պարգևներ, որոնք կարող են օգնել մյուսներին սովորել և աճել։
Խումբը սովորաբար բաղկացած է 8-12 մարդուց և հավաքվում է շաբաթը երկու ժամ 12 շաբաթների ընթացքում։
Ինչպես են աշխատում խմբերը
Ուսուցանվում են և՛ վարդապետություն, և՛ կենսական հմտություններ
Խմբի հանդիպման ժամանակ մասնակիցները ուսումնասիրում են ինքնապահովմանը վերաբերող վարդապետության սկզբունքները, այդ թվում՝ արարողությունների կարևորությունը։ Նրանք սովորում են նաև գործնական հմտություններ, ինչպիսիք են՝ անձնական ֆինանսների կառավարումը, ավելի լավ աշխատանքի որոնումը, իրենց կրթության բարելավումը կամ փոքր գործի հիմնումն ու ընդլայնումը։
Խմբերը պարտավորություններ են ստանձնում և զեկուցում իրենց առաջընթացի մասին
Խմբի յուրաքանչյուր հավաք սկսվում է նրանից, որ մասնակիցները զեկուցում են խմբին իրենց առաջընթացը, որը կատարել են անցած շաբաթվա պարտավորությունները կատարելիս։ Այնուհետև մասնակիցները միասին խորհրդակցում են, որպեսզի գտնեն և հաղթահարեն խոչընդոտները։
Ինքնապահովման խմբերը ապահովում են այն երեք կետերը, որոնց կարիքը, ինչպես ասել է Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին, ունի յուրաքանչյուր նորադարձ․ «ընկերոջ, պարտականության և «Աստծո բարի խոսքով սնվելու» (Մորոնի 6․4)» (“Converts and Young Men,” Ensign, May 1997, 47, տես նաև Մորոնի 6․3–9)։
Մասնակիցները կիսվում են իրենց սովորածով ընտանիքի անդամների հետ
Սովորելու ընթացքի մեծ մասը տեղի է ունենում խմբի հավաքներից դուրս, երբ անդամները հետևում են իրենց պարտավորություններին՝ կիրառելով նոր հմտությունները։ Մասնակիցներին խրախուսում ենք կիսվել իրենց սովորածով ընտանիքի անդամների հետ։
Մասնակիցներն ամրացնում են միմյանց որպես «Գործընկերներ»
Մասնակիցները հանձնարարություն են ստանում ամեն շաբաթ աջակցել և ամրացնել խմբի որևէ անդամի։ Այդ «գործընկերները» օգնում են իրար պահել պարտավորությունները՝ կանոնավոր հաղորդակցվելով և խրախուսելով միմյանց։
«Ընտանիքում, ծխում կամ ցցում չկա մի խնդիր, որը չի կարելի լուծել, եթե մենք լուծումներին նայում ենք Տիրոջ ձևով՝ խորհուրդ անելով, – իսկապես խորհրդակցելով, – իրար հետ»։
Մ. Ռասսել Բալլարդ, Counseling with Our Councils, rev. ed. (2012), 4
Վարողները ղեկավարում են խմբերի շաբաթական հավաքները
Ինքնապահովման խմբերի հավաքները վարում են ոչ թե ուսուցիչները, այլ հատուկ վարողներ։ Վարողները դասախոսություններ չեն կարդում, այլ հետևում են դասընթացի նյութերին և հրավիրում խմբի բոլոր անդամներին մասնակցել։ Վարողները ստեղծում են մի միջավայր, որում Սուրբ Հոգին կարող է ուսուցանել մասնակիցներին բոլոր բաները, որ նրանք պետք է անեն (2 Նեփի 32․5, տես նաև 2 Նեփի 32․3)։
Ընթացիկ առաջընթաց
Անհրաժեշտության դեպքում ցցի մասնագետները, կամավորները կամ տնային և այցելող ուսուցիչները կարող են հետևելու կամ մենթորի դեր կատարելու հանձնարարություն ստանալ, զրուցելով առանձին մասնագետների հետ հեռախոսով կամ անձնապես հանդիպելով։ Ցցի ինքնապահովման հանձնախումբը կարող է նաև պարբերաբար կազմակերպել ինքնապահովման խմբերի շրջանավարտների հավաքներ, որպեսզի մասնակիցները շարունակեն ընկերություն անել, կիսվել փորձառություններով և վերանայել սկզբունքները «Ինքնապահովման իմ հիմքը» գրքույկից։
Ովքե՞ր պետք է մասնակցեն խմբերին։
Կարող են օգտվել հետևյալ իրավիճակներում գտնվող անդամները՝ ծոմի նվիրատվություններից օգնություն ստացողները, գործազուրկ կամ ցածր աշխատավարձով աշխատող անձիք, վերջերս վերադարձած միսիոներները, վերջերս մկրտված նորադարձները, քիչ ակտիվ անդամները և միայնակ ծնողները։