«Դաս 74․ Վարդապետություն և Ուխտեր 60–62. «Լսեք Նրա ձայնը, Ով ունի ողջ զորությունը»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 60–62», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 74. Վարդապետություն և Ուխտեր 60–62
Վարդապետություն և Ուխտեր 60–62
«Լսեք Նրա ձայնը, Ով ունի ողջ զորությունը»
1831 թ. օգոստոսին Փրկիչը սիրով ցուցումներ տվեց մի խումբ երեցների՝ Միսսուրից Օհայո նրանց դժվարին ճամփորդության ժամանակ: Երբ երեցները տուն էին ուղևորվում, Նրա խորհուրդն օգնեց նրանց հասկանալ Նրա ակնկալիքներն ու ցանկությունները իրենց վերաբերյալ: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելին հասկանալ իրենց վերաբերյալ Փրկչի ակնկալիքների և ցանկությունների մասին։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Որոշումներ
Դասը սկսելու համար դիտարկեք հետևյալ իրավիճակները.
Պատկերացրեք, որ ձեր մտերիմ ընկերներից երկուսը տարբեր կերպ են հաղթահարում դժվարությունները որոշումներ կայացնելիս։ Ընկերներից մեկը հազվադեպ է Աստծուց օգնություն կամ ուղղորդում փնտրում և փորձում է որոշումների մեծ մասը ինքնուրույն կայացնել: Մյուս ընկերն աղոթում է ուղղորդման համար և վարանում է կայացնել ցանկացած որոշում՝ մինչև համոզված չլինի, որ Տերը պատասխանել է իրեն:
-
Որո՞նք կարող են լինել պատճառները, թե ընկերներից յուրաքանչյուրն ինչու է այդ կերպ վարվում։
-
Ի՞նչ թյուրըմբռնումներ եք տեսնում այս երկու իրավիճակներում:
Առաջարկեք ուսանողներին մտածել այն որոշումների մասին, որ պետք է կայացնեն իրենց կյանքում և արդյոք այս իրավիճակներից որևէ մեկը կարող է վերաբերել իրենց: Խրախուսեք նրանց այսօրվա դասում փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց որոշումներ կայացնելիս։
«Ես կխոսեմ ձեզ հետ ձեր ճամփորդության մասին» (Վարդապետություն և Ուխտեր 60.5)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն ուսմունքների համատեքստը, որոնք նրանք կուսումնասիրեն այսօր, կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք ստորև բերված պարբերության տեղեկությունները:
1831 թվականի օգոստոսին Ջոզեֆ Սմիթը և մի քանի երեցներ սկսեցին ավելի քան 800 մղոն (1287 կմ) ուղևորությունը դեպի իրենց տները Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում: Նախորդ մի քանի շաբաթը նրանք անցկացրել էին Միսսուրիում, որտեղ Տերը հրահանգել էր նրանց աշխատել Սիոն քաղաքը կառուցելու ուղղությամբ: Դեպի տուն ուղևորվելիս խումբը հարցեր ուներ իրենց ճամփորդության եղանակի և ուղղության վերաբերյալ: Մի քանի որոշումներ կայացնելու համար Տերը խրախուսեց նրանց օգտագործել իրենց դատողությունը և ինքնուրույն ընտրություն կատարել: Այլ որոշումների համար Նա տվեց հատուկ հրահանգներ և պատվիրաններ՝ նրանց ուղղորդելու համար:
Ուսանողները կարող են օգտագործել հետևյալ աղյուսակը՝ նշված հատվածները ուսումնասիրելու համար: Առաջարկեք ուսանողներին արտագրել հետևյալ աղյուսակը իրենց ուսումնասիրության օրագրերում։ Կարող եք նաև արտագրել այն գրատախտակին և առաջարկել մի քանի ուսանողի աղյուսակում գրել պատասխանները՝ հատվածները ուսումնասիրելուց հետո: Կարող եք ուսանողներին բաժանել խմբերի և հանձնարարել նրանց միասին ուսումնասիրել հատվածներից մեկը կամ բոլորը:
|
Ինչն էր կարևոր Տիրոջ համար |
Ինչը կարևոր չէր Տիրոջ համար | |
|---|---|---|
-
Ի՞նչ տարբերություններ նկատեցիք այս հատվածներում Տիրոջ համար կարևորի և ոչ կարևորի միջև:
-
Ի՞նչ եղանակներով կարող եք կիրառել այս հատվածների Տիրոջ ուսմունքներն այն իրավիճակներում, որոնց բախվում եք ձեր կյանքում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 62․8 հատվածը՝ փնտրելով Տիրոջ խորհուրդը, որը կարող է օգնել մեզ, երբ մենք պետք է որոշումներ կայացնենք առանց որոշակի ուղղորդման:
Առաջարկեք ուսանողներին կիսվել այն ճշմարտությամբ, որը սովորել են այս հատվածում տրված Տիրոջ խորհրդից: Նրանք կարող են կիսվել նմանատիպ սկզբունքով․ Տերն ակնկալում է, որ մենք շատ որոշումներ կայացնենք՝ հիմնվելով Հոգու ցուցումների և մեր սեփական դատողության վրա:
Կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58․26–29 հատվածները՝ փնտրելով ուսմունքներ, որոնք կարող են օգնել իրենց ավելի լավ հասկանալ, թե ըստ Տիրոջ ակնկալիքի՝ մենք ինչպես պետք է որոշումներ կայացնենք: Կարող եք առաջարկել ուսանողներին խաչաձև հղում կատարել կամ կապել այս հատվածները Վարդապետություն և Ուխտեր 62․8 հատվածի հետ։
Կենտրոնացեք դարձի բերող սկզբունքների վրա․ լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես դա անել, տես «Կենտրոնացեք այն ճշմարտությունների վրա, որոնք դարձի են բերում և ամրացնում են հավատքն առ Հիսուս Քրիստոս» դասընթացը՝ Ուսուցչի կատարելագործման հմտություններ․ Ուսուցանեք վարդապետությունը ուսուցողական նյութում։ Կարող եք կիրառել հմտությունը և հարցեր տալ, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել և ձևակերպել դարձի բերող սկզբունքները։
-
Ինչո՞ւ է կարևոր ապավինել մեր դատողությանը և Հոգու առաջնորդությանը, երբ որոշում ենք ընդունում:
-
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունը օգնել մեզ մեր չափանիշների կամ արժեքների հետ կապված որոշումներ կայացնելիս:
Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, երբ որոշումներ են կայացրել՝ հիմնվելով սեփական դատողության և Հոգու ցուցումների վրա: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչպես է Տերն օրհնել իրենց այդ իրավիճակներում: Կարող եք նաև կիսվել ձեր սեփական փորձառություններով։
Փրկիչն ուսուցանում է Իր մասին
Դեպի Օհայո ուղևորության ընթացքում երեցները անորոշություն, հոգնածություն էին զգում և գտնվում էին վախեցնող իրավիճակներում։ Նրանք նաև տարաձայնություններ ու վեճեր էին ունենում։ Նրանց օգնելու համար Փրկիչը կիսվեց Իր մասին շատ կարևոր ուսմունքներով: Այդ ուսմունքները կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե ով է Նա և ինչ կարող է անել մեզ համար:
Որպեսզի օգնեք ուսանողներին նախապատրաստվել ուսումնասիրելու հետևյալ հատվածները, առաջարկեք նրանց գրել Հիսուս Քրիստոս անունը իրենց ուսումնասիրության օրագրի էջի մեջտեղում: Կարող եք նաև գրել այն գրատախտակին: Երբ ուսանողներն ուսումնասիրեն սուրբ գրությունների ստորև բերված հատվածները, կարող են Փրկչի անվան շուրջը գրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են Նրան:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 60․1–4, 61․1–2, 36–39, 62․1–3, 9 հատվածները: Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածներից: Ձեր գտածը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչ սովորեցին կամ ինչ իմացան Հիսուս Քրիստոսի մասին այս ուսումնական վարժությունից: Նրանք կարող են քննարկել հետևյալ հարցերը ամբողջ դասարանով, զույգերով կամ փոքր խմբերով:
-
Ի՞նչ գտաք, որը կարող էր օգտակար լինել այս երեցներին իրենց ուղևորության ընթացքում:
-
Ի՞նչ սովորեցիք Փրկչի մասին, որը կարող է օգնել կյանքում ձեզ կամ ուրիշներին:
Ավարտեք դասը՝ առաջարկելով ուսանողներին մտածել այն հուշումների մասին, որ իրենք կարող են ստանալ Սուրբ Հոգուց՝ հիմնվելով այսօր ուսումնասիրածի և քննարկածի վրա: Նրանց խրախուսեք, որ օրագրերում գրանցեն իրենց մտքերն ու տպավորությունները: