«Վարդապետություն և Ուխտեր 60–63․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 60–63», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 60–63
Վարդապետություն և Ուխտեր 60–63
Ակնարկ
Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու երեցներից մի քանիսը 1831 թվականի ամռանը սպասավորեցին Միսսուրիի Սրբերին, եկավ Օհայո վերադառնալու ժամանակը Վարդապետություն և Ուխտեր 60–62 բաժիններում գրված հայտնությունները պարունակում են Տիրոջ խորհուրդը՝ երեցներին իրենց ուղևորության ժամանակ օգնելու համար: Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնում Տերը ուղղում է Օհայոյի Սրբերի ոչ պատշաճ վարքագիծը:
Կենտրոնացեք դարձի բերող սկզբունքների վրա․ Օգնեք ուսանողներին բացահայտել վարդապետությունը և սկզբունքները, որոնք կարող են ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների վրա: Խրախուսեք նրանց վերլուծել, թե այս ճշմարտություններն ինչպես կարող են խորացնել իրենց դարձը և օգնել իրենց գործել հավատքով: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչն ուսուցանել է ճշմարտություններ, որոնք դարձի են բերում և ամրացնում են հավատքը» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 60–62»։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 60–62
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելին հասկանալ իրենց վերաբերյալ Փրկչի ակնկալիքների և ցանկությունների մասին։
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին հիշել իրենց կյանքի այն դեպքերը, երբ իրենք կարող էին ապավինել Սուրբ Հոգու ազդեցությանը և իրենց սեփական դատողությանը՝ որոշում կայացնելու համար: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչպես է Տերը օրհնել իրենց այդ իրավիճակներում:
-
Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում նշված իրավիճակները, ուսումնական վարժության աղյուսակը
Վարդապետություն և Ուխտեր 63․1–23
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ մաքրաբարոյության Տիրոջ օրենքին անձնական հնազանդության կարևորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկի (2022) հետևյալ բաժինները․ «Քայլեք Աստծո լույսի մեջ» (էջ 16–21) և «Ձեր մարմինը սուրբ է» (էջ 22–29)։ Առաջարկեք ուսանողներին փնտրել մաքրաբարոյության օրենքին վերաբերող Տիրոջ չափանիշները:
-
Նկար ցուցադրելու համար․ Հիսուս Քրիստոսի պատկերը
-
Առարկա՝ դասարան բերելու համար․ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց (2022) գրքույկի օրինակներ այն ուսանողների համար, որոնք թվային սարքերի հասանելիություն չունեն:
Վարդապետություն և Ուխտեր 63․57–64
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Փրկչի անունը ակնածանքով օգտագործելու կարևորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 63.57–64 հատվածները՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի մասին ուսմունքներ, որոնք կարող են ազդել Նրա մասին խոսելու ձևի վրա: