Դաս 95
Վարդապետություն և Ուխտեր 89
Նախաբան
1833 թվականի փետրվարի 27-ին Ջոզեֆ Սմիթը Տիրոջից հարցում արեց քահանայություն կրողների կողմից ծխախոտի օգտագործման վերաբերյալ: Ի պատասխան դրան, Տերը հայտնություն տվեց Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնում, որը հայտնի է որպես Իմաստության Խոսք: Այս հայտնության մեջ Տերը զգուշացրել է վնասակար նյութերի օգտագործումից խուսափելու մասին և խրախուսել օգտագործել առողջարար սնունդ: Տերը խոստացել է, որ նրանք, ովքեր հնազանդվում են Իմաստության Խոսքին, կօրհնվեն թե ֆիզիկապես, և թե հոգեպես:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 89․1-3
Տերը ներկայացնում է հայտնությունը, որը հայտնի է որպես Իմաստության Խոսք:
Գրատախտակի վերևում գրեք Իմաստության Խոսք և տվեք հետևյալ հարցերը.
-
Երբևէ ստիպված եղե՞լ եք որևէ մեկին բացատրել, թե ինչո՞ւ դուք ալկոհոլ, թեյ կամ սուրճ չեք խմում կամ չեք օգտագործում ծխախոտ: Ի՞նչ եք դուք ասել: Ինչպե՞ս է այդ մարդն արձագանքել: (Եթե ցանկանում եք, դասից առաջ այս հարցերը կարող եք գրել գրատախտակին։ Դասի սկզբում ուսանողներին կարող եք բաժանել զույգերի և հրավիրել նրանց` պատասխանել այդ հարցերին միասին: Խնդրեք ուսանողներին` դասարանի հետ կիսվել իրենց մի քանի փորձառություններով):
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնի նախաբանը: Դասարանին հանձնարարեք բացահայտել այն հանգամանքները, որ հանգեցրին Ջոզեֆ Սմիթին` ստանալու այս հայտնությունը: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.1-3 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Տիրոջ նպատակը այս հայտնությունը տալու համար։
-
Համաձայն հատվածներ 2-3-ի, ինչո՞ւ տրվեց այս հայտնությունը: (Գուցե կարիք կա, որ բացատրեք, որ «ֆիզիկական փրկություն» արտահայտությունը վերաբերում է մեր ֆիզիկական բարեկեցությանը և մեր հոգևոր բարեկեցության վրա դրա ազդեցությանը:)
Նշեք, որ ի սկզբանե Տերը Իմաստության Խոսքը չի տվել Սրբերին որպես պատվիրան (տես ՎևՈւ 89.2): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.
«Եթե [Իմաստության Խոսքը] տրված լիներ որպես պատվիրան, այն դատապարտության տակ կդներ յուրաքանչյուր մարդու, ով կախված էր այս թունավոր նյութերից. այսպիսով Տերը գթասիրտ էր և նրանց հնարավորություն տվեց հաղթահարել` նախքան նրանց կդներ օրենքի տակ» (in Conference Report, Oct. 1913, 14):
Բացատրեք, որ այս պատճառով մենք պիտի զգույշ լինենք` չդատելու Եկեղեցու առաջին ղեկավարներին և անդամներին, ովքեր, նույնիսկ Իմաստության Խոսքի հայտնությունից հետո օգտագործում էին այն նյութերը, որոնք այսօր արգելված են: Եկեղեցու պատմության սկզբնական շրջանի ընթացքում ղեկավարները խնդրել են Սրբերին ավելի լիարժեք ապրել Իմաստության Խոսքով: 1851 թվականի աշնանային գերագույն համաժողովի ընթացքում Բրիգամ Յանգն առաջարկեց, որ բոլոր Սրբերը պաշտոնապես խոստանան ձեռնպահ մնալ թեյի, սուրճի, ծխախոտի և վիսկիի օգտագործումից: 1832 թվականի հոկտեմբերի 13-ին Տերը հայտնեց Նախագահ Ջոն Թեյլորին, որ Իմաստության Խոսքը պետք է համարվեր պատվիրան: 1919 թվականին Առաջին Նախագահությունը Նախագահ Հեբեր Ջ. Գրանթի նախագահությամբ Իմաստության Խոսքի պահպանումը դարձրեց տաճարային երաշխավորագրի ստացման պահանջներից մեկը: Իմաստության Խոսքը այսօր շարունակում է մնալ կարևոր պատվիրան և դրան հնազանդվելը նախադրյալ է հանդիսանում մկրտության, տաճարային այցելության, միսիոներական ծառայության և Եկեղեցու այլ ծառայությունների համար:
Գրատախտակին` հենց Իմաստության Խոսքիտակ, գրեք հետևյալ արտահայտությունը. Խոստումով Սկզբունքհատված 3-ից, ինչպես ստորև ցույց է տրված: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ արտահայտությունը իրենց սուրբ գրություններում։ Այս արտահայտությունը կծառայի որպես վերնագիր դասի մնացած մասի համար:
Խոստումով սկզբունք
Վարդապետություն և Ուխտեր 89․4-9
Տերը զգուշացնում է սրբերին` չօգտագործել ալկոհոլ, ծխախոտ, թեյ կամ սուրճ:
Ցուցադրեք ձկնորսական ձող, մի քանի ճանճ և խայծ, կամ նկարեք դրանք գրատախտակին։
-
Ի՞նչ եղանակներով է ձկնորսը խաբում ձկանը, որ խայծը կուլ տա:
Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.4 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Տերը ո՞ւմ մասին էր զգուշացնում, որ կխաբեն Սրբերին վերջին օրերում։
-
Ի՞նչի մասին Տերը զգուշացրեց այս հատվածներում:
Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին`Սկզբունք բառի տակ. Այն բանի պատճառով, որ սատանան պատրաստում է վերջին օրերում, Տերը զգուշացնում է մեզ` չօգտագործել վնասակար նյութեր: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.5-9 հատվածները և փնտրել, թե ո՞ր նյութերի մասին էր զգուշացնում Տերը Սրբերին, որ խուսափեն օգտագործելուց: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտած նյութերը։
-
Ի՞նչ նյութերի մասին էր Տերը զգուշացնում, որ Սրբերը չընդունեն: (Գուցե դուք կարիք ունենաք բացատրելու, որ Եկեղեցու ղեկավարները հաստատել են, որ «տաք խմիչք» տերմինը վերաբերում է թեյին կամ սուրճին:) Ինչո՞ւ են այս նյութերը վնասակար:
Նշեք, որ ծխախոտը և ալկոհոլը ունեն ինչպես ճիշտ, այնպես էլ սխալ գործածություններ (տես ՎևՈւ 89.7–8): Ներկայումս կան այլ նյութեր, որոնք կարող են սխալ օգտագործվել և հետևաբար դառնալ վնասակար և հակում առաջացնող: Եկեղեցու ղեկավարները զգուշացրել են խուսափել խմիչքներից, թմրադեղերից, քիմիական նյութերից կամ վտանգավոր պրակտիկայից, որն ունենում է «բարձր» կամ այլ արհեստական ազդեցություն, որը կարող է վնասել մեր մարմինն ու միտքը: Սրանցից մի քանիսն ընդգրկում են մարիխուանան, ծանր թմրադեղերը, դեղատոմսով կամ ազատ վաճառքի դեղամիջոցների չարաշահումը և կենցաղային քիմիկատները: (Տես Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 26:)
-
Ինչո՞ւ որոշ մարդիկ փորձում են համոզել ձեզ` ճաշակել այնպիսի նյութեր, որոնք Տերն արգելել է: (Որոշ մարդիկ համարում են, որ այս նյութերը ճաշակելը մոդայիկ է: Մյուսները ձգտում են շահույթ ստանալ` հակում առաջացնող նյութերն ուրիշներին վաճառելով:)
-
Ինչո՞վ է կախվածությունը նման կարթին, որ ձկնորսը օգտագործում է ձուկ բռնելու համար: Ինչպե՞ս է կախվածությունը վնասում մեր հավերժական առաջընթացին:
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես է զգուշացումը` ձեռնպահ մնալ հակում առաջացնող և վնասակար նյութերից, օրհնել նրանց ընկերների և ընտանիքի անդամների կյանքը: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ։ Հրավիրեք ուսանողներին որոշում կայացնել` երբեք չճաշակել այն նյութերից, որոնք հակասում են Իմաստության Խոսքին:
Վարդապետություն և Ուխտեր 89․10-17
Աստված խրախուսում է խոտերի, մրգերի, մսի և հատիկեղենի օգտագործումը:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89․10-17 հատվածները և փնտրել, թե ի՞նչ է Տերը խրախուսում մեզ ուտել։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտած նյութերը։
-
Ի՞նչ մթերքներ է Տերն առաջարկում, որ մենք ընդունենք` որպես Իմաստության Խոսքի մաս:
-
Համաձայն հատված 11-ի, ինչպիսի՞ վերաբերմունք մենք պետք է ունենանք, երբ ճաշակում ենք այս առողջարար սնունդը: (Մենք պետք է ճաշակենք այս ուտելիքները խնայողաբար և գոհաբանությամբ: Կարող եք բացատրել, որ խնայողաբար բառը նշանակում է իմաստուն ձևով և զգուշորեն: Գերառատ կամ չհավասարակշռված սննդակարգը` նույնիսկ լավորակ սննդից, կարող է ոչ առողջարար լինել:)
-
Հիմնվելով այս հատվածներում մեր սովորածի վրա, առողջարար սննդի մասին ի՞նչ սկզբունք կարող ենք ավելացնել գրատախտակին: (Ուսանողների պատասխանից հետո գրատախտակին գրեք հետևյալը` վնասակար նյութերին վերաբերող սկզբունքի տակ.Մենք պիտի օգտագործենք մրգեր, միս և հատիկեղեն` իմաստությամբ և գոհաբանությամբ:)
Բացատրեք, որ մթերքի խելամիտ օգտագործման մի օրինակ կարելի է գտնել մսի վերաբերյալ Տիրոջ տված հրահանգում հատվածներ 12-13-ում: Խնայողաբար բառը ենթադրում է, որ միսը պետք է օգտագործվի չափավոր ձևով:
Վարդապետություն և Ուխտեր 89․18-21
Տերը խոստանոում է առողջություն, իմաստություն և պաշտպանություն նրանց, ովքեր հնազանդվում են Իմաստության Խոսքին:
Գրատախտակին գրեք հետևյալը Խոստում. Եթե մենք հետևենք Իմաստության Խոսքին և Տիրոջ մյուս պատվիրաններին, Տերը կօրհնի մեզ …
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89․18-19 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և գտնել այն ճշմարտությունները, որոնք կարող էին լինել գրատախտակին գրված նախադասության ավարտը։
-
Ի՞նչ օրհնություններ է Տերը խոստանում նրանց, ովքեր պահում են Իմաստության Խոսքը: (Գրեք ուսանողների պատասխանները գրատախտակին` նախադասություններն ավարտելու համար:)
Դուք կարող եք բացատրել, որ առողջության մասին Տիրոջ խոստումը հատված 18-ում չի նշանակում, որ Իմաստության Խոսքը բուժում է խրոնիկական կամ թուլացնող հիվանդությունները: Փոխարենը, այն օգնում է մարդկանց ունենալ լավագույն առողջությունը և ուժերը, ինչին նրանց մարմիններն ընդունակ են:
-
Ինչպե՞ս կարող է Իմաստության Խոսքին հետևելը օգնել մեզ` ձեռք բերել իմաստություն և գիտելիք:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Իմաստության Խոսքին հնազանդվելը մեզ թույլ է տալիս վայելել Սուրբ Հոգու ընկերակցությունը, ով հավատարիմների համար բացահայտում է իմաստություն և գիտություն: Որպես այդ քննարկման մաս հրավիրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բոյդ Կ. Փաքերի խոսքերը.
«Ես հասկացել եմ … որ Իմաստության Խոսքի հիմնական նպատակը կապված է հայտնության հետ:
Եթե ոմանք «ազդեցության տակ» հազիվ են կարողանում լսել սովորական ելույթը, ինչպե՞ս կարող են նրանք արձագանքել հոգևոր հուշումներին, որոնք դիպչում են նրանց ամենանուրբ զգացմունքներին:
Քանի որ Իմաստության Խոսքը նույնքան արժեքավոր է, որքան առողջության օրենքը, հոգևոր առումով այն կարող է շատ ավելի արժեքավոր լինել ձեզ համար, քան` ֆիզիկական» (“Prayers and Answers,” Ensign, Nov. 1979, 20):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.20-21 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով լրացուցիչ խորհուրդները, որոնք հետևում են Իմաստության Խոսքին:
-
Ի՞նչ լրացուցիչ օրհնություններ է Տերը խոստանում նրանց, ովքեր հնազանդվում են Իմաստության Խոսքին:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով» արտահայտությունը` հղում կատարեքՎարդապետություն և Ուխտեր 89.21, ծանոթագրությունա-ին: Բացատրեք, որ աստվածային պաշտպանության այս խոստումը կարող է վերաբերել և ֆիզիկական, և հոգևոր ապահովությանը: Ավարտեք գրատախտակին գրված սկզբունքն այնպես, որ այն արտացոլի հետևյալ միտքը. Եթե մենք հետևենք Իմաստության Խոսքին և Տիրոջ պատվիրաններին, Տերը կօրհնի մեզ առողջությամբ, իմաստությամբ, ուժով և պաշտպանությամբ:
-
Ե՞րբ եք տեսել, որ այս սկզբունքը հատված 18–21-ից իրականանա ձեր կյանքում կամ` մեկի ուրիշի, ում դուք ճանաչում եք:
Ուսանողներին խնդրեք կիսվել (կամ դասարանի, կամ զուգընկերոջ հետ), թե ի՞նչ նրանք սովորեցին կամ զգացին Իմաստության Խոսքի մասին, երբ ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերում 89 բաժինն այսօր։ Հրավիրեք նրանց խորհել գրատախտակին գրված խոստումների մասին և նպատակ դնել ավելի հավատարմորեն ապրել Իմաստության Խոսքով: Վկայեք օրհնությունների մասին, որոնք կգան նրանց, երբ նրանք ապրեն այս օրենքով:
Բացատրական և պատմական տեղեկություն
Վարդապետություն և Ուխտեր 89: Պատմական ամփոփագիր
1833 թվականի ձմռանը, մատավորապես 20 քահանայություն կրողներ հանդիպեցին Օհայո Նահանգի Կիրթլենդ քաղաքում գտնվող Նյուել Ք. Ուիթնիին պատկանող խանութի վերևի սենյակում: Ինչպես այն օրերին տարածված էր, այս տղամարդկանց մեծ մասը ժողովների ժամանակ ծխախոտ էր ծխում և ծամում: Բրիգամ Յանգը վերհիշում էր, որ Մարգարեն մտնում էր սենյակ` դպրոցին հրահանգներ տալու և հայտնվում էր ծխախոտի ամպի մեջ» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 263): Այս հանգամանքները և Էմմա Սմիթի բողոքները, ով ստիպված էր մաքրել ծխախոտի թուքը հատակից, հուշեց Ջոզեֆ Սմիթին հարցականի տակ դնել այս նյութի օգտագործումը: Ջոզեֆ Սմիթը աղոթեց ուղղորդման համար և ստացավ հայտնություն, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 89-ում:
Վարդապետություն և Ուխտեր 89.3: «Խոստումով սկզբունք»
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը կիսվել է Իմաստության Խոսքի մասին իր անձնական զգացմունքներով ու փորձով.
«Մանկության տարիներին տարած պոլիոմիելիտի պատճառով ես չէի կարողանում զբաղվել սպորտով, և ես մեծացա ստորադասության զգացումով` իմ ընկերների համեմատ:
Իմ հայրապետական օրհնությունը խորհուրդ էր տալիս.«Պահիր և պաշտպանիր [քո մարմինը], ոչինչ մի ընդունիր, որը կարող է վնասել օրգանները այդպիսով, քանի որ այն սուրբ է: Դա քո մտքի գործիքն է և քո բնավորության հիմքը» (patriarchal blessing of Boyd K. Packer, 15 Jan. 1944, 1):
Իմաստության Խոսքի մեջ ես գտա խոստումով սկզբունք: Սկզբունք. Հոգ տարեք ձեր մարմնի մասին, խուսափեք հակում առաջացնող խթանիչներից` ինչպես օրինակ թեյից, սուրճից, ծխախոտից, ոգելից խմիչքներից և թմրանյութերից (տես ՎևՈւ 89.3–9): Այդպիսի հակում առաջացնող միջոցները մի փոքր թեթևացնում են փափագը, որն առաջին հերթին իրենք են առաջացնում:
Խոստումն է. Նրանք, ովքեր հնազանդվում են, կստանան ավելի լավ առողջություն (տես ՎևՈւ 89.18) և «գիտության մեծ գանձեր, նույնիսկ թաքնված գանձեր» (ՎևՈւ 89.19):
Նույնիսկ առողջության ամենադաժան փորձությունները կամ հաշմանդամ ու խեղված մարմինը կարող են մաքրել հոգին վերականգնման և բժշկման փառավոր օրվա համար, որն անշուշտ կգա:
Ձեր մարմինն իրոք ձեր մտքի գործիքն է և ձեր բնավորության հիմքը» (“Ye Are the Temple of God,” Ensign, Nov. 2000, 72):
Վարդապետություն և Ուխտեր 89.4: Դավադրություններ և դավադիր մարդիկ
Չարքը և դավադիր մարդիկ ձգտում են շահույթ ստանալ` վաճառելով հակում առաջացնող նյութերն ուրիշներին: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է.
«Տերը կանխագուշակել էր այսօրվա իրավիճակը, երբ փող աշխատելու շարժառիթները պատճառ են դառնում, որ մարդիկ դավադրաբար գայթակղեն ուրիշնեներին` ընդունելու թունավոր նյութեր: Գարեջուրը, գինին, թունդ խմիչքները, սուրճը, ծխախոտը և այլ վնասակար նյութերը այն օրինակներն են, որոնք Տերը կանխագուշակել էր: Բայց չարքի դավադրության ամենակործանարար օրինակը մեր ժամանակներում այն մարդիկ են, ովքեր ներքաշում են երիտասարդներին թմրամիջոցների օգտագործման մեջ:
Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, ամենայն սիրով մենք ձեզ զգուշացնում ենք, որ սատանան և նրա գաղտնի պատվիրակները կձգտեն հրապուրել ձեզ` օգտագործել վնասակար նյութեր, որովհետև նրանք լավ գիտեն, որ եթե դուք ճաշակեք, ձեր հոգևոր ուժերը կջլատվեն, և դուք կլինեք իրենց չար ուժի ներքո: Հեռու մնացեք այնպիսի տեղերից կամ մարդկանցից, որոնք կազդեն ձեզ վրա` խախտելու Աստծո պատվիրանները: Պահեք Աստծո պատվիրանները և դուք իմաստություն կունենաք ճանաչելու և տարբերելու այն, ինչը չար է» (“A Principle with a Promise,” Ensign, May 1983, 54–55):
Վարդապետություն և Ուխտեր 89․5-9։ Հնարավո՞ր է, որ ինչ-որ բան կոնկրետ չի նշվել Իմաստության Խոսքում:
Վարդապետություն և Ուխտեր 89-ում չի նշվում յուրաքանչյուր խմիչք, ուտելիք կամ նյութ, որն արգելված է: Երբեմն հարցեր են ծագում այն բաների մասին, որոնք նշված չեն հայտնության մեջ, կամ ինչո՞ւ են թեյն ու սուրճը արգելված, չնայած դրանք նշված չեն: Հետևյալ ձևակերպումը օգնում է բացատրել սա.
«Իմաստության Խոսքի վերաբերյալ եղել են ոչ պաշտոնական մեկնաբանություններ, բացառությամբ այն մեկի, որ տրվել է Եղբայրների կողմից Եկեղեցու սկզբնական շրջանում, երբ հայտարարվեց, որ «տաք ըմպելիքներ» նշանակում էր թեյ կամ սուրճ:
Ինչ վերաբերում է կոլա խմիչքներին, եկեղեցին երբեք պաշտոնական հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, բայց Եկեղեցու ղեկավարները խորհուրդ են տվել, իսկ հիմա էլ մենք հատուկ խորհուրդ ենք տալիս` չօգտագործել որևէ խմիչք, որը պարունակում է վնասակար հակում առաջացնող թմրանյութեր, որոնք կհանգեցնեն սովորույթի ձեռքբերման: Ցանկացած խմիչքից, որը պարունակում է մարմնի համար վնասակար բաղադրիչներ, պետք է խուսափել»:(Priesthood Bulletin, Feb. 1972 [volume 8, number 1], 3–4; տես նաև “Staying Healthy: Welfare Services Suggests How,” Ensign, Jan. 1981, 15–16):
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը բացատրել է Իմաստության Խոսքի սկզբունքներով ապրելու և խոստումներին վստահելու կարիքը մեզ համար.
«Անդամները գրում են, հարցնելով, արդյոք այս կամ այն բանը դեմ է Իմաստության Խոսքին: Հայտնի է, որ թեյը, սուրճը, թունդ խմիչքները և ծխախոտը դրա դեմ են: Այն չի ներկայացվել ավելի մանրամասն: Ընդհակառակը, մենք ուսուցանում ենք սկզբունքը խոստացված օրհնություններով: Կան սովորություն ձևավորող, հակում առաջացնող շատ նյութեր, որ կարելի է խմել, ծամել, շնչել կամ ներարկել, որոնք վնասում են թե մարմինը, թե հոգին, և որոնք նշված չեն հայտնության մեջ:
Ամեն վնասակար բան մասնավորապես թվարկված չէր. մկնդեղն, օրինակ, իրոք վատ է, բայց հակում առաջացնող չէ: Նա, ով պետք է հարկադրվի բոլոր բաներում, Տերը ասաց, «նա ծույլ է և իմաստուն ծառա չէ» (ՎևՈւ 58.26):
Որոշ մշակույթներում տեղական խմիչքները համարվում են անվնաս, որովհետև նրանք մասնավորապես նշված չեն հայտնության մեջ: Սակայն դրանք ձգում են անդամներին` հատկապես տղամարդկանց, հեռացնելով նրանց իրենց ընտանիքներից խնջույքների ժամանակ, որն անշուշտ խախտում է սկզբունքը: Հայտնության մեջ տրված խոստումները կմերժվեն նրանց, ովքեր անփույթ են և անխոհեմ:
Հնազանդությունը խորհրդին կպահի ձեզ կյանքի ապահով կողմում» (“The Word of Wisdom: The Principle and the Promises,” Ensign, May 1996, 17–18):
Վարդապետություն և Ուխտեր 89.21: «Կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով»
Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է կործանիչ հրեշտակի հոգևոր սիմվոլիզմը, հրեշտակի, որն անցնում է նրանց կողքով, ովքեր հետևում են Իմաստության Խոսքին.
«Բաժին 89-ի վերջին հատվածն ունի հատուկ նշանակություն, որը հաստատում է. «Կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով, ինչպես Իսրայելի զավակների, և չի սպանի նրանց» (հ. 21): Այս հղումը Զատիկին շեշտում է հոգևոր հավատքի նախորդելիությունը: Երբ Աբրահամը ցույց տվեց իր պատրաստակամությունը` առաջարկելով զոհաբերել Իսահակին, այլ առաջարկ չկար, թե հնազանդությունը անպայման ֆիզիկական օգուտ կբերի: Երբ Հեսուն առաջնորդեց Իսրայելացիներին հեղեղած Հորդանան գետով, ֆիզիկական պարգևի հաստատումը անհրաժեշտ պայման չէր հետևորդների համար: Մենք հնազանդվում ենք Իմաստության Խոսքին, որովհետև այն ներկայացնում է Տիրոջ կամքը մեր հոգևոր պատրաստվածության համար` լինելու արժանի որդիներ և դուստրեր: Մարմնական ախորժակի վրա հոգևոր գերիշխանության հասնելը մեր փորձարկման գործընթացն է» (“Twenty Questions” [address to CES religious educators, Sept. 13, 1985], LDS.org):
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը բացատրել է խոստումի հոգևոր նշանակությունը` այն է. «կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով»:
«Մահից չէ, որ մենք պիտի ազատվենք այդպիսի զատիկի ժամանակ, եթե մենք քայլենք այս պատվիրաններին հնազանդ, քանի որ մեզանից յուրաքանչյուրը կմահանա ժամանակին: Այլ գոյություն ունի հոգևոր մահ, որից դուք չպիտի տառապեք: Եթե դուք հնազանդ եք, այդ հոգևոր մահը կշրջանցի ձեզ, քանի որ «մեր զատիկը մորթուեցավ մեզ համար` Քրիստոսը» (Ա Կորնթ. Ե.7)» (“The Word of Wisdom: The Principle and the Promises,” Ensign, May 1996, 19):