Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 29.31–50, 30–35 (Մաս 8)
Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար
Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք
Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 29.31-50 հատվածները և 30-35 բաժինները (մաս 8), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:
Երբ ուսանողներն ուսումնասիրեցին փրկության ծրագիրը Վարդապետություն և Ուխտերի 29 բաժնում, նրանք բացահայտեցին, որ Աստծո բոլոր պատվիրանները հոգևոր են, և որ Աստված մեզ է տվել կամքի ազատության պարգևը ընտրություն կատարելու համար և զգալ այդ ընտրությունների հետևանքները: Երբ ուսանողները խորհում էին, թե ինչպես Ադամի Անկումը բերեց հոգևոր մահ, նրանք սովորեցին, որ Քավության միջոցով Հիսուս Քրիստոսն առաջարկում է ներում և հավերժական կյանք բոլոր նրանց, ովքեր հավատ կգործադրեն Իր հանդեպ և կապաշխարեն իրենց մեղքերը:
Այս դասում ուսանողները կարդացին խորհուրդը և այն խոստումները, որոնք Տերը տվեց վեց մարդկանց, ում Նա կանչեց քարոզելու ավետարանը: Դասը շեշտում է, որ մենք պիտի ծառայենք Տիրոջը մեր ողջ հոգով, և Նա մեզ հետ կլինի։ Ուսանողները նաև սովորեցին, որ մեր հավատարմության միջոցով մեր ընտանիքի անդամները կարող են օրհնվել` հավատալով և իմանալով ճշմարտությունը:
Ուսանողները ուսումնասիրեցին Տիրոջ խոսքերն ուղղված երկու միսիոներներին` Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին: Ուսանողները բացահայտեցին, որ եթե մենք բացում ենք մեր բերանը՝ ավետարանը հռչակելու համար, Տերը կոգեշնչի մեզ և մենք կիմանանք, թե ինչ ասել: Օրսոն Պրատին ուղղված Տիրոջ խոսքերի միջոցով ուսանողներն իմացան, որ նրանք, ովքեր պատշաճ և ջանասիրաբար ուսուցանում են ավետարանը, անում են դա Սուրբ Հոգու զորությամբ:
Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 35)
Ուսանողները կարդացին Սիդնի Ռիգդոնի դարձի մասին և ուսումնասիրեցին նրան ուղղված Տիրոջ խոսքերը: Ուսանողները սովորեցին, որ Տերը ճանաչում է մեզ և մեզանից յուրաքանչյուրի համար աշխատանք ունի կատարելու, և որ Աստված կանչում է նրանց, ովքեր թույլ են, կատարելու Իր աշխատանքը Իր Հոգու զորությամբ։ Ուսանողները բացահայտեցին նաև, որ երբ մենք պահում ենք պատվիրանները և պատվում մեր ուխտերը, Տերն օգնում է մեզ իրականացնել Իր աշխատանքը:
Նախաբան
Այս դասը հատկապես կենտրոնանում է այն խորհրդի վրա, որը Տերը տվեց Դեյվիդ և Պիտեր Ուիթմերներին 1830 թվականի սեպտեմբերին` Եկեղեցու համաժողովից անմիջապես հետո: Այդ համաժողովի ընթացքում Տերը ցույց տվեց, որ Հայրամ Փեյջի հայտնությունը կեղծ է: Վարդապետություն և Ուխտերի 30 բաժնում Տերը նախատեց Դեյվիդ Ուիթմերին քարի նկատմամբ ունեցած իր հավատքի համար և կանչեց Պիտեր Ուիթմերին` ուղեկցելու Օլիվեր Քաուդերիին իր միսիայում:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 30․1-4
Տերը խրատում է Դեյվիդ Ուիթմերին` խրատվում է մարդկանց համոզմունքներին ուշադրություն դարձնելու համար
Խնդրեք ուսանողներին լուռ մտածել հետևյալ հարցերի շուրջ.
-
Երիտասարդ տղամարդը երաժշտություն է լսում, որը չի համապատասխանում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշներին: Թեև նա վայելում է այդ երաժշտությունը, նա սկսում է հասկանալ, որ երգի ուղերձները հեռացնում են Հոգին, ընտանիքին, ընկերներին և Եկեղեցին:
-
Երիտասարդ տղամարդու հետ մի քանի անգամ ժամադրվելուց հետո երիտասարդ կինը սկսում է հասկանալ Սուրբ Հոգու հուշումների միջոցով, որ երիտասարդ տղամարդը աստիճանաբար փորձում է համոզել իրեն` խախտել մաքրաբարոյության օրենքը:
Ապա ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը.
-
Որպես անհատներ, այսպիսի իրավիճակներում մենք ինչպե՞ս կարող ենք հասկանալ, որ մեզ խաբում են:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 30-ը պարունակում է ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ պատրաստվել ստանալ և հետևել Հոգու նախազգուշացումներին և օգնել մեզ խուսափել խաբվելուց: Հրավիրեք ուսանողներին փնտրել ճշմարտությունները, երբ այսօր նրանք ուսումնասիրեն այս բաժինը:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտերի 30 բաժնի համատեքստը, խնդրեք նրանց վերհիշել, թե ինչ էին նրանք սովորել Դեյվիդ Ուիթմերի մասին մինչ այդ` Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու պատմության իրենց ուսումնասիրության ժամանակ: (Նա Մորմոնի Գրքի Երեք Վկաներից մեկն էր և օգնել էր Մորմոնի Գրքի թարգմանության ընթացքում նյութերի մատակարարման գործում:)
Ասեք ուսանողներին, որ Դեյվիդ Ուիթմերի աներորդին Հայրամ Փեյջն էր: Կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչ են նրանք հիշում Հայրամ Փեյջի մասին Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնի իրենց ուսումնասիրությունից։ (Նա Մորմոնի Գրքի Ութ Վկաներից մեկն էր և գտել էր մի քար, որի միջոցով, ըստ նրա պնդման, կարող էր հայտնություն ստանալ:) Բացատրեք, որ երբ Հայրամ Փեյջը ներկայացրեց իր կեղծ տեսանող քարը և հայտարարեց այն հայտնությունները, որոնք գալիս էին դրանից, Օլիվեր Քաուդերին, Ուիթմերները և այլոք Ֆայեթի տարածքում սկսեցին հավատալ Հայրամի պնդումներին:
-
Հայրամ Փեյջը ինչո՞ւ հեշտությամբ կարողացավ համոզել Դեյվիդ Ուիթմերին:
Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերի 30.1-2 հատվածները և պատասխանել հետևյալ հարցերին.
-
Ըստ Տիրոջ, ի՞նչ էր արել Դեյվիդ Ուիթմերը, որը կարող էր նրան խոցելի դարձնել խաբնվելու համար:
-
Ըստ Տիրոջ, Դեյվիդն ի՞նչ չէր արել:
Խնդրեք ուսանողներին թվարկել սկզբունքները, որոնք մենք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտերի 30.1-2 հատվածներից: Նրանք կարող են առաջարկել այս սկզբունքները.
Մարդկանցից վախենալու փոխարեն զորության համար մենք պետք է ապավինենք Տիրոջը:
Մենք պետք է մեր մտքերը կենտրոնացնենք Աստծո բաների, այլ ոչ թե երկրի բաների վրա։
Մենք պիտի հետևենք Հոգուն և Եկեղեցու ղեկավարների խորհրդին, ոչ թե ենթարկվենք նրանց, ում Տերը չի կանչել:
Տվեք հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մեր մտքերը ավելի շատ կենտրոնացնել երկրի, քան Տիրոջ բաների վրա: Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք գայթակղվել սա անելու:
-
Աշխարհիկ բաների, ոչ թե Տիրոջ բաների վրա կենտրոնանալն ինչպես կարող է պատճառ դառնալ, որ մենք ավելի ընկալունակ լինենք խաբեության հանդեպ:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը.
«Մի փոքր տարօրինակ է թվում, որ այդպիսի հրաշալի հայտարարությունից հետո, որը Դեյվիդ Ուիթմերը ստացել էր և մի քանի անգամ Հոգու այդպիսի զեղումներից հետո, նա այդքան շուտ մոռացավ, բայց մարդկային էությունն այնպիսին է, որ մենք բոլորս կարիք ունենք մեր պարտականությունների մշտական հիշեցման, այլապես կընկնենք անտարբերության մեջ: Արքայության բաների համար մշտապես աղոթելու, մտքերի կենտրոնացման և պարտականության հանդեպ անկեղծ ուշադրության կարիքն ակնհայտ է մեզ` բոլորիս համար, այլապես մենք կսայթաքենք: Որքան հաճախ է Տերը ստիպված եղել զգուշացնել Իր ժողովրդին մարմնական թուլություններից»: (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:146).
-
Ըստ Նախագահ Սմիթի, մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի համոզված լինենք, որ մենք չենք մոռացել մեր հոգևոր պարտականությունները` ինչպես Դեյվիդ Ուիթմերը:
Կարող եք օգտագործել այս հնարավորությունը` հիշեցնելու ուսանողներին ամեն օր ուսումնասիրել իրենց սուրբ գրությունները, բայց ոչ թե որպեսզի պարզապես ավարտեն իրենց հանձնարարությունները, այլ օգնեք նրանց սովորել ավետարանը, զարգացնել վկայությունը ավետարանի մասին և լսել Տիրոջ ձայնը: Դուք կարող եք նաև հրավիրել ուսանողներին կիսվել նրանով, թե ինչն է օգնել իրենց ուսումնասիրել սուրբ գրությունները արդյունավետ կերպով:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 30.3-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով Դեյվիդ Ուիթմերին ուղղված Տիրոջ խրատները:
-
Հայրամ Փեյջի կողմից խաբված լինելն ինչպես կարող էր օգնել Դեյվիդ Ուիթմերին խորհելու այն բաների մասին, որոնք Տերը հայտնեց նրան:
Խրախուսեք ուսանողներին մտածել այն բանի մասին, թե արդյոք իրենց կյանքում կան իրավիճակներ, երբ նրանք ապավինում կամ կենտրոնանում են ավելի շատ «երկրային բաների վրա», քան Աստծո և այդպիսի վարվելաձևը ինչպես կարող է նրանց խոցելի դարձնել խաբեության համար: Հրավիրեք նրանց որոշել, թե ինչ կանեն, որպեսզի ապավինեն Աստծուն այդ իրավիճակներում:
Վարդապետություն և Ուխտեր 30․5-8
Պիտեր Ուիթմեր կրտսերը կանչվում է Օլիվեր Քաուդերիի հետ գնալ միսիայի Լամանացիների մեջ
Դասարան բերեք մի ծանր առարկա կամ ծանր իրերով, օրինակ՝ գրքերով կամ քարերով լցված մի պարկ: Հանձնարարեք որևէ ուսանողի կանգնել դասարանի առաջ և իր առաջ պահել առարկան։ Մինչ ուսանողը պահում է առարկան, խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 30․5 հատվածը` ուշադրություն դարձնելով, թե Տերն ի՞նչ հանձնարարեց անել Պիտեր Ուիթմերին։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել իրենց սովորածը:
-
Ո՞վ պետք է լիներ Պիտերի ղեկավարը Լամանացիների մեջ կատարվելիք առաքելության ընթացքում:
Հրավիրեք երկրորդ ուսանողին օգնել առաջինին` բռնել ծանր առարկան կամ պայուսակը: Առաջին ուսանողին հանձնարարեք նկարագրել, թե ինչ տարբերություն կա, երբ ստանում է մեկ ուրիշի օգնությունը։ Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 30.5-7-ում տրվում է Տիրոջ խորհուրդը Պիտեր Ուիթմերին այն մասին, թե Պիտերն ինչպես պիտի աջակցեր Օլիվեր Քաուդերիին` որպես ղեկավար։ Հանձնարարեք ուսանողներին կարդալ այս հատվածները` ուշադրություն դարձնելով այն արտահայտությունների վրա, որոնք նկարագրում են, թե ինչպես Պիտերը պետք է օգներ Օլիվերին։
-
Տերն ի՞նչ արտահայտություններ օգտագործեց, որպեսզի ուսուցանի, թե նա ինչպես պիտի աջակցի Օլիվերին։ (Տես հատված 6-ը. Պիտերը պիտի չարչարվեր Օլիվերի բոլոր չարչարանքներով, աղոթեր Օլիվերի համար և ճանաչեր Օլիվերի զորությունը:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «չարչարվիր …նրա բոլոր չարչարանքներով» (ՎևՈւ 30.6):
-
Մենք ի՞նչ դաս կարող ենք քաղել Պիտերին տված Տիրոջ խորհրդից, որը կիրառելի է նաև մեզ համար:
Մի ճշմարտություն, որն ուսանողները կարող են արտահայտել, այն է, որ մենք պիտի աջակցենք նրանց, ում Տերը կանչել է ղեկավարելու Իր աշխատանքը: Հրավիրեք մի ուսանողի գրատախտակին գրել այս սկզբունքը:
Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես նրանք կարող են կիրառել այս սկզբունքն իրենց կյանքում, երբ աջակցեն իրենց ծխի կամ ճյուղի ղեկավարներին: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց վկայություններով այն օրհնությունների մասին, որոնք գալիս են այն մարդկանց աջակցելիս, ում Տերն է կանչել: Խրախուսեք նրանց շարունակել ապրել այս սկզբունքով:
Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 36–40)
Հարցրեք ուսանողներին, արդյո՞ք նրանց երբևէ խնդրել են հնազանդվել մի պատվիրանի, բայց նրանք լիովին չեն հասկացել` ինչո՞ւ: Ի՞նչ անել, եթե ձեզ խոստացվում են օրհնությունները, որոնք հիմնված են հնազանդության վրա, բայց հետո ձեզ չի հաջողվում ապրել ըստ այդ պատվիրանների: Հաջորդ մասում ուսանողները կսովորեն Եկեղեցու այն անդամների մասին, ովքեր հայտնվել են այս իրավիճակում, և կսովորեն նաև, թե Տերն ինչ է ուսուցանել նրանց: