Դաս 87
Վարդապետություն և Ուխտեր 84․43-61
Նախաբան
1832 թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Ջոզեֆը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 84-ում։ Այս հայտնության մեջ Տերը հայտնեց ճշմարտություններ քահանայության մասին, ինչպես քննարկված է նախորդ դասում: Տերը Սրբերին ուսուցանեց նաև մեծ ուշադրություն դարձնել Աստծո խոսքին: Նա խրատեց նրանց Մորմոնի Գրքին, այլ պատվիրաններին և հայտնություններին թեթևամտորեն վերաբերվելու համար:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 84․43-53
Տերը սովորեցնում է Աստծո խոսքը ուշադիր լսելու կարևորությունը
Հիշեցրեք ուսանողներին այն նպատակի մասին, որ նրանք սահմանել են տարվա սկզբում. ուսումնասիրել սուրբ գրություններն ամեն օր: Հրավիրեք նրանց` կիսվել, թե ի՞նչ հաջողություններ ունեն նրանք այս նպատակի իրականացման գործում: Երբ ուսանողներն ավարտեն այս հարցի շուրջ մտածելը, տվեք հետևյալ հարցերը.
-
Որո՞նք են այն մարտահրավերները, որոնց դուք բախվում եք` ուսումնասիրելով սուրբ գրություններն ամեն օր: (Երբ ուսանողները պատասխանում են, ընդունեք, որ երբեմն կարող է դժվար լինել պահպանել սուրբ գրություններն ամեն օր ուսումնասիրելու սովորությունը:)
-
Ինչո՞ւ եք դուք ընտրում ուսումնասիրել սուրբ գրությունները, չնայած որ երբեմն կարող է դժվար լինել դա անելը:
Բացատրեք, որ այսօրվա դասին ուսանողները կսովորեն ճշմարտություններ Վարդապետություն և Ուխտեր 84-ից, որոնք կարող են օգնել ոգեշնչել նրանց` շարունակել իրենց ջանքերը սուրբ գրությունների ուսումնասիրման գործում:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84․43-44-ը և գտնել բառեր ու արտահայտություններ, որոնք ուսուցանում են Տիրոջ խոսքի ուսումնասիրման և կիրառման կարևորությունը:
-
Ի՞նչ բառեր և արտահայտություններ դուք գտաք, որոնք ուսուցանում են Տիրոջ խոսքի ուսումնասիրման և կիրառման կարևորությունը: (Ուսանողները կարող են նշել բառեր և արտահայտություններ` ինչպես օրինակ «պատվիրան», «ջանասիրաբար ուշք դարձնել» և «ապրել ամեն բառով»:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.45-46 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով բառեր և արտահայտություններ այս հատվածի մեջ, որոնք նույն բանն են նշանակում, ինչ որ «Տիրոջ խոսքը»:
-
Ի՞նչ բառեր և արտահայտություններ դուք գտաք: (Պատասխանները պետք է ընդգրկեն «ճշմարտություն», «լույս», «Հոգի», «Հիսուս Քրիստոսի Հոգին» և «Հոգու ձայնը»:)
Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Եթե մենք ջանասիրաբար ուշք դարձնենք Տիրոջ խոսքին, ապա …
Հանձնարարեք ուսանողներին վերընթերցել Վարդապետություն և Ուխտեր 84․45-46-ը մտքում:
-
Հիմնվելով հատված 45-46-ում գտնվող նյութի վրա, ինչպե՞ս կավարտեք գրատախտակին գրված արտահայտությունը: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր պատասխաններ։ Ավարտեք գրատախտակին գրված սկզբունքն այնպես, որ այն հաղորդի հետևյալ միտքը. Եթե մենք ջանասիրաբար ուշք դարձնենք Տիրոջ խոսքին, մենք կլուսավորվենք Քրիստոսի լույսով:)
Հրավիրեք ուսանողների ուշադրությունը հետևյալ արտահայտության վրա. «Հիսուս Քրիստոսի Հոգին» հատված 45-ում: Բացատրեք, որ մեկ այլ արտահայտություն, որը նշանակում է նույն բանը, հետևյալն է. «Քրիստոսի Լույսը»: Քրիստոսի Լույսը «բարի ազդեցություն է բոլոր մարդկանց կյանքերում: [Սակայն] Քրիստոսի Լույսը չպետք է շփոթել Սուրբ Հոգու հետ: Այն անձնավորված չէ` ինչպես Սուրբ Հոգին» (Հավատքին հավատարիմ [2004], 96): Քրիստոսի Լույսը յուրաքանչյուր մարդու ներսում է և ապահովում է «ճշտի ու սխալի գիտելիքը, [կամ] բարոյականությունը կամ խիղճը: Այն կարող է ուղղորդել մեզ` չափավորել մեր գործողությունները, եթե մենք չճնշենք կամ լռեցնենք այն» (Boyd K. Packer, “The Light of Christ,” Ensign, Apr. 2005, 9):
Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.47-48 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և բացահայտել, թե ինչպես մենք կօրհնվենք, եթե ականջ դնենք Հիսուս Քրիստոսի Հոգուն:
-
Համաձայն հատված 47-ի ինչպե՞ս մենք կօրհնվենք, եթե ականջ դնենք Հիսուս Քրիստոսի Հոգու ձայնին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է ճանաչեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ականջ դնենք Հիսուս Քրիստոսի Հոգու ձայնին, մենք կգանք դեպի Հայրը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
-
Համաձայն հատված 48-ի, ի՞նչ կանի Հայրը, եթե մենք գանք Նրա մոտ։ (Նա կսովորեցնի մեզ:)
-
Հատված 48-ում մենք կարդում ենք, որ Հայրը կուսուցանի մեզ ոչ միայն ի սեր մեզ, այլ նաև ի սեր ողջ աշխարհի: Ի՞նչ է սա նշանակում ձեզ համար:
Նշեք, որ բացի Քրիստոսի Լույսը ունենալուց, մարդիկ կարող են ստանալ Սուրբ Հոգու ընկերակցությունը` մկրտության ուխտի մեջ մտնելուց հետո: Այս պարգևի շնորհիվ նրանք կարող են ստանալ լրացուցիչ լույս և ուղեկցվել ետ` դեպի Հոր ներկայությունը` հավերժական կյանք ստանալու համար:
Հանձնարարեք մի ուսանողի` անջատել դասասենյակի լույսերը, իսկ հետո վերադառնալ իր տեղը: (Համոզվեք, որ սենյակը բավական լուսավոր է, որպեսզի ուսանողները ապահով քայլեն:) Հրավիրեք ուսանողներին` մտածել այն ժամանակների մասին, երբ իրենք ստիպված էին քայլել լրիվ խավարում: Խնդրեք մի քանիսին` նկարագրել, թե ինչպիսին էր այս փորձառությունը նրանց համար: Հետո նորից միացրեք լույսերը:
Բացատրեք, որ սուրբ գրությունները հաճախ հղում են կատարում մթությանը` հոգևոր վիճակը խորհրդանշական կերպով նկարագրելու համար: Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.49-53 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել, թե Տիրոջ խոսքով ո՞վ էր հոգևոր խավարի մեջ, և ինչո՞ւ էին նրանք այդ վիճակում:
-
Ո՞վ է խավարի մեջ: Ինչո՞ւ են նրանք խավարի մեջ:
Նշեք, որ այս հատվածներում նրանք, ովքեր նկարագրված են որպես մթության մեջ գտնվողներ, նկարագրված են նաև որպես մեղքի գերության տակ գտնվողներ: Սա նշանակում է, որ նրանք գտնվում են իրենց մեղքի հետևանքների ծուղակի մեջ, որովհետև նրանք չեն ապաշխարել:
-
Ինչպե՞ս է մեղքի գերության մեջ ապրելը նման խավարի մեջ գտնվելուն:
Վարդապետություն և Ուխտեր 84․54-61
Տերը խրատում է Սրբերին` Մորմոնի Գրքին թեթևամտորեն վերաբերվելու համար
Բացատրեք, որ բացի նշելուց, որ աշխարհը խավարի մեջ էր, Տերն ասաց, որ Եկեղեցու անդամների միտքը մթագնել էր:
Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.54-56 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել և փնտրել երկու պատճառ, թե ինչու էր Եկեղեցու անդամների միտքը մթագնել:
-
Համաձայն հատված 54-ի, ինչո՞ւ էր Եկեղեցու անդամների միտքը մթագնել:
-
Ի՞նչ է նշանակում ինչ-որ բանի թեթևամտորեն վերաբերվել: (Ինչ-որ բան անտեսել կամ վերաբերվել դրան անհարգալից կամ անտարբեր:) Ինչպե՞ս կարող է անհավատությունը կամ սուրբ բաներին թեթևամտորեն վերաբերվելը պատճառ դառնալ, որ մարդու ուղեղը մթագնի:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.57 հատվածը: Խնդրեք դասարանին հետևել և փնտրել, թե ինչին էին Սրբերը թեթևամտորեն վերաբերվել:
-
Ինչի՞ն էին Սրբերը թեթևամտորեն վերաբերվել: (Մորմոնի Գրքին և Տիրոջ «նախկին պատվիրաններին», կամ նախկին հայտնություններին` ներառյալ Աստվածաշնչում պարունակվող պատվիրաններին:)
-
Համաձայն հատվածներ 54-58-ից ձեր սովորած նյութի, ի՞նչ հետևանքների կբախվենք մենք, եթե թեթևամտորեն վերաբերվենք Աստծո խոսքին: (Ուսանողները պետք է արտահայտեն, որ եթե մենք թեթևամտորեն վերաբերվենք Աստծո խոսքին, մեր միտքը կմթագնի, և մենք կդրվենք դատապարտության տակ: Կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին։)
Հրավիրեք որևէ ուսանողի` կարդալ Էզրա Թաֆթ Բենսոնի հետևյալ խոսքերը Մորմոնի Գիրքի վերաբերյալ:
«Արդյո՞ք հավերժական հետևանքները կախված են այս գրքի հանդեպ մեր վերաբերմունքից: Այո՛, կա՛մ ի օրհնություն մեզ, կա՛մ ի դատապարտություն մեզ:
Վերջին Օրերի բոլոր Սրբերը պետք է այս գրքի ուսումնասիրությունը դարձնեն կյանքի գործ: Այլապես, նա իր հոգին դնում է վտանգի տակ և անտեսում է այն, ինչը կարող էր հոգևոր և մտավոր միասնություն տալ նրա ողջ կյանքին: Կա տարբերություն այն նորադարձի միջև, ով հիմքը դրել է Քրիստոսի վեմի վրա` Մորմոնի Գրքի միջոցով և մնում է երկաթյա ձողից բռնած և այն մեկի, ով բռնած չի մնում» (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 5):
«Եկեք չմնանք դատապարտության տակ` իր անեծքներով և դատաստանով, թեթևամտորեն վերաբերվելով այս մեծ և հրաշալի պարգևին, որը Տերը տվել է մեզ: Ընդհակառակը, եկեք ձեռք բերենք խոստումները` այն մեր սրտերում փայփայելու միջոցով» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 7):
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես են նրանք վերաբերվում Մորմոնի Գրքին և ինչ կարող են նրանք անել` իրենց ուսումնասիրությունը կյանքի գործ դարձնելու համար:
Հանձնարարեք ուսանողներին մտքում վերընթերցել Վարդապետություն և Ուխտեր 84․57 հատվածը:
-
Ի՞նչ ասաց Տերը, որ Սրբերը պետք է անեն, բացի ապաշխարելուց` Իր խոսքին թեթևամտորեն վերաբերվելու համար: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Մորմոնի Գիրքը և Տիրոջ տված «նախկին պատվիրանները» հիշելուց բացի, Սրբերը պետք է անեն այն, ինչ գրված է դրանցում:)
-
Ինչպե՞ս կամփոփեիք, թե ի՞նչ է ցանկանում Տերը, որ մենք անենք։ (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն շեշտեք հետևյալը. Մենք պետք է հավատարմորեն ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը և ապրենք ըստ նրա ուսմունքների:) Պատասխանները գրեք գրատախտակին:)
Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք զույգերին` կիսվել իրենց պատասխաններով հետևյալ հարցի վերաբերյալ.
-
Ո՞վ է լավ օրինակ ծառայում ձեզ համար` Մորմոնի Գրքի ուսումնասիրման և դրա ուսմունքներով ապրելու գործում:
Դասը եզրափակելու համար ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.60-61 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով հետագա հրահանգներ, որոնք Տերը տալիս է նրանց, ովքեր ընդունում են Իր խոսքերը Մորմոնի Գրքի միջոցով: Այս հատվածներն ընթերցելուց հետո նշեք, որ համաձայն հատված 61-ի, նրանք, ովքեր ստանում են Տիրոջ խոսքերը Մորմոնի Գրքից, պետք է վկայեն այդ մասին ուրիշներին:
Հրավիրեք մի քանի ուսանողների` վկայել, թե ինչպե՞ս են նրանք օրհնվել, երբ ուսումնասիրել են Մորմոնի Գիրքը և ձգտել են ապրել համաձայն ճշմարտությունների, որոնք այն ուսուցանում է: (Դուք կարող եք ուսանողներին ժամանակ տալ` մտածել իրենց փորձառությունների մասին, նախքան նրանցից պատասխան ստանալը:)
Հիշեցրեք ուսանողներին իրենց նպատակի մասին. ուսումնասիրել սուրբ գրություններն ամեն օր: Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին գրել իրենց պատասխանները դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
Ի՞նչ եք դուք սովորել այսօր, որ ոգեշնչել է ձեզ` շարունակել ուսումնասիրելու Մորմոնի Գիրքը:
Ի՞նչ կանեք դուք` Մորմոնի Գիրքը ավելի ջանասիրաբար ուսումնասիրելու և ապրելու այն ճշմարտություններով, որ սովորել եք դրանից:
Ինչպե՞ս դուք կօգտագործեք Մորմոնի Գիրքը, որպեսզի ավետարանով կիսվեք ուրիշների հետ:
Վկայեք, որ ուսանողները ավելի կմոտենան Երկնային Հորը, երբ նրանք ապրեն այն ճշմարտություններով, որոնք այսօր քննարկվեցին դասարանում:
Բացատրական և պատմական տեղեկություն
Վարդապետություն և Ուխտեր 84.46: «Եվ Հոգին լույս է տալիս ամեն մարդու»
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը սովորեցրել է հետևյալը Քրիստոսի Լույսի և Սուրբ Հոգու մասին.
«Սուրբ Հոգին և Քրիստոսի Լույսը տարբեր են միմյանցից: Մինչ դրանք երբեմն սուրբ գրություններում նկարագրվում են նույն բառերով, նրանք երկու տարբեր և անջատ էակներ են: Կարևոր է, որ դուք իմանաք երկուսին էլ:
«Քրիստոսի լույսը, որը սուրբ գրություններում սահմանված է որպես «Հոգին, [որը] լույս է տալիս ամեն մարդու, որն աշխարհ է գալիս»(ՎևՈւ 84.46, շեշտադրումն ավելացված է), «լույս, որը բոլոր բաների մեջ է, որն այն օրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները» (ՎևՈւ 88.13, տես նաև Հովհաննես Ա.4–9, ՎևՈւ 84.45–47, 88.6, 93.9):
«Եվ Քրիստոսի Լույսը սուրբ գրություններում նկարագրված է նաև որպես «Հիսուս Քրիստոսի Հոգի» (ՎևՈւ 84.45), «Տիրոջ Հոգի» (Բ Կորնթացիս Գ.18, տես նաև Մոսիա 25.24), «Ճշմարտության Ոգի» (ՎևՈւ 93.26), «Ճշմարտության լույսը» (ՎևՈՒ 88.6), «Աստո Հոգին» (ՎևՈւ 46.17), և «Սուրբ Հոգին» (ՎևՈւ 45.57): Այս տերմիններից մի քանիսը նաև օգտագործվում են` հղում կատարելու Սուրբ Հոգուն:
«Առաջին Նախագահությունը գրել է. «Կա համընդհանուր տարածված գոյություն, որը լույսն է և աշխարհի կյանքը, «որը լուսավորում է ամեն մարդու, որն աշխարհ է գալիս», որը դուրս է գալիս Աստծո ներկայությունից` տարածվելով տիեզերքի անսահմանության մեջ. լույսը և դրա ուժը, որն Աստված շնորհում է տարբեր աստիճաններում «նրանց, ովքեր խնդրում են նրան»` իրենց հավատքի և հնազանդության համաձայն: [“‘Receiving’ the Holy Ghost,” Improvement Era, Mar. 1916, 460:]
«Անկախ նրանից, թե այս ներքին լույսը, այս ճշտի և սխալի մասին գիտելիքը կոչվում է Քրիստոսի Լույս, բարոյականություն կամ խիղճ, այն կարող է առաջնորդել մեզ` զսպելու մեր գործողությունները, քանի դեռ մենք չենք ճնշել կամ լռեցրել այն» (“The Light of Christ,” Ensign, April 2005, 8–9):
Doctrine and Covenants 84.54–57: «Ապաշխարեք և հիշեք … Մորմոնի Գիրքը»
Փրկիչը և Նրա մարգարեները զգուշորեն պահպանել են Մորմոնի Գրքի բանաքաղումը և պահպանումը դարերի ընթացքում: Դրա ուղերձը մեծ կարևորություն ունի բոլոր մարդկանց համար: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը կոչ է արել Վերջին Օրերի Սրբերին` թեթևամտորեն չվերաբերվել այդ ուղերձին.
«Տերը հանդիմանեց որոշ վաղ շրջանի միսիոներներին տուն վերադառնալուն պես, Վարդապետություն և Ուխտերի բաժին 84-ում, որովհետև նրանք թեթևամտորեն էին վերաբերվել Մորմոնի Գրքին: Արդյունքում, նրանց միտքը մթագնել էր: Տերն ասաց, որ Մորմոնի Գրքի նկատմամբ նման վերաբերմունքը դատապարտության տակ է դրել ողջ եկեղեցին` նույնիսկ Սիոնի բոլոր զավակներին: Իսկ հետո Տերն ասաց. «Եվ նրանք պետք է մնան այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեն և հիշեն նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը»: (Տես ՎևՈւ 84.54-57:) Մենք դեռ դատապարտության տա՞կ ենք:
«…Լուրջ հետևանքներ են կախված Մորմոնի Գրքի հանդեպ մեր վերաբերմունքից:
«Եվ նրանք, ովքեր կընդունեն դա հավատքով», ասել է Տերը,«և արդարություն կգործեն, կստանան հավերժական կյանքի պսակը,
Բայց նրանք, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերն անհավատությամբ և կմերժեն այն, այն կդառնա իրենց իսկ դատապարտությունը,
Քանզի Տեր Աստված է ասել այդ»: ( ՎևՈւ 20.14-16:)
«Արդյո՞ք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Այո:
Ո՞ւմ համար է այն: Մեզ:
Ո՞րն է դրա նպատակը: Որպեսզի մարդկանց մոտեցնի Քրիստոսին։
Ինչպե՞ս մենք կարող ենք անել այդ: Վկայելով Քրիստոսի մասին և բացահայտելով Նրա թշնամիներին:
Ինչպե՞ս պետք է մենք օգտագործենք այն: Մենք պետք է վկայություն ձեռք բերենք այդ մասին, մենք պետք է սովորեցնենք դրանից, մենք պետք է բարձր պահենք այն որպես հենարան և «առաջ սլանանք»: [Sես 2 Նեփի 29.2:]
Մենք անու՞մ ենք սա: Ոչ այնքան` որքան հարկավոր է, ոչ այնքան` որքան պետք է:
Արդյո՞ք հավերժական հետևանքները կախված են այս գրքի հանդեպ մեր վերաբերմունքից: Այո՛, կա՛մ ի օրհնություն մեզ, կա՛մ ի դատապարտություն մեզ:
Յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պետք է կյանքի գործ դարձնի Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը: Այլապես, նա իր հոգին դնում է դատապարտության տակ` անտեսելով այն, ինչը կարող էր հոգևոր և մտավոր միասնություն տալ իր ողջ կյանքին» (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 5):
Վարդապետություն և Ուխտեր 84.57–61։ Օգտագործելով Մորմոնի Գիրքը մեր ուսումնասիրության և ուսուցման մեջ
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ասել է.
«Մորոմնի Գիրքը դեռևս կենտրոնական դեր չունի մեր անձնական ուսումնասիրման, մեր ընտանեկան ուսուցման, քարոզելու և միսիոներական աշխատանքի մեջ: Դրա համար մենք պետք է ապաշխարենք» (“Cleansing the Inner Vessel,” Ensign, May 1986, 5–6):