«Հիսուսն ուսուցանում է ժողովրդին», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Հիսուսն ուսուցանում է ժողովրդին
Օգնում է նրանց սովորել Իր ավետարանը
Ամերիկայի ժողովուրդը ուրախ էր տեսնել Հիսուս Քրիստոսին և լսել Նա ուսուցումը: Նրանք երկար տարիներ սպասում էին, որ Փրկիչը գա։
Հիսուսը նրանց սովորեցրեց շատ բաներ, որոնք նա սովորեցրեց Երուսաղեմի մոտ գտնվող ժողովրդին։ Նա սովորեցրեց նրանց հավատք ունենալ, ապաշխարել և մկրտվել: Եթե մարդիկ անեին այս բաները, Աստված նրանց կուղարկեր Սուրբ Հոգին: Հիսուսը սովորեցրեց նրանց, թե ինչպես աղոթել։ Նա խնդրեց նրանց ներել մյուսներին։ Նա ուզում էր, որ նրանք օրինակ լինեն ուրիշների համար։
3 Նեփի 11.31–39, 12.22-24, 44, 13.5-14, 17․8, 18.15-24
Հիսուսը ժողովրդին ասաց, որ գնան տուն և աղոթեն Աստծուն, որպեսզի օգնի նրանց հասկանալ, թե ինչ է Նա սովորեցրել իրենց։ Նա ասաց, որ հաջորդ օրը կվերադառնա։
Այդ գիշեր մարդիկ ուրիշներին ասացին, որ տեսել են Հիսուսին։ Նրանք խոսեցին Նրա ասածների և արածների մասին։ Շատերը Հիսուսին տեսնելու համար ամբողջ գիշեր ճանապարհորդեցին։
Հաջորդ օրը ժողովուրդը հավաքվեց Հիսուսի տասներկու աշակերտների հետ։ Աշակերտները ժողովրդին սովորեցրին այն ամենը, ինչ Հիսուսը սովորեցրել էր։ Նրանք ծնկի եկան գետնին և աղոթեցին։
Այնուհետև եկավ Հիսուսը: Նա աղոթեց Իր աշակերտների և ժողովրդի համար։ Աշակերտները նույնպես աղոթեցին։ Նրանք սկսեցին պայծառ շողալ, ինչպես Փրկիչը։ Հիսուսը ուրախ էր։ Աշակերտները մաքուր էին դարձել, Նրա հանդեպ իրենց հավատքի շնորհիվ։ Հիսուսը կրկին աղոթեց, և մարդիկ լսեցին, թե ինչպես է Նա հրաշալի բաներ ասում։
Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Հիսուսը ժողովրդին շատ բաներ սովորեցրեց Երկնային Հոր ծրագրի մասին։ Նա նաև սպասավորեց հաղորդությունը նրանց։ Երկրի բոլոր բնակիչները հավատացին Հիսուս Քրիստոսին և մկրտվեցին: Նրանք ստացան Սուրբ Հոգու պարգևը:
Մարդիկ օգնեցին միմյանց և կիսվեցին իրենց ունեցած ամեն ինչով։ Նրանք արեցին այն ամենը, ինչ Հիսուսը պատվիրել էր իրենց անել։ Նրանք կոչվեցին Քրիստոսի Եկեղեցին։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը շատ ուրախ էին ժողովրդի համար։