Սուրբ գրությունների պատմություններ
Ալման և Ամուղեկը բանտում


«Ալման և Ամուղեկը բանտում», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 14

Ալման և Ամուղեկը բանտում

Հավատք առ Տերը դժվար ժամանակներում

Ալման և Ամուղեկը պահակների հետ

Ալման և Ամուղեկը ուսուցանեցին ավետարանը Ամմոնիա քաղաքում։ Որոշ մարդիկ հավատացին Տիրոջը և ապաշխարեցին։ Բայց շատերն էլ զայրացած էին Ալմայի և Ամուղեկի վրա և ցանկանում էին սպանել նրանց։ Զայրացած մարդիկ կապեցին Ալմային և Ամուղեկին և տարան քաղաքի գլխավոր դատավորի մոտ։

Ալմա 8․29-30, 14․1-4

Ալման և Ամուղեկը կապված ձեռքերով

Գլխավոր դատավորը չէր հավատում, որ իր ժողովուրդը ապաշխարելու կարիք ուներ։ Մարդիկ զայրացած էին Ալմայի և Ամուղեկի վրա։ Նրանք ստիպեցին, որ Ալմայի և Ամուղեկի ուսուցանածին հավատացող տղամարդիկ հեռանան քաղաքից։ Այնուհետև Տիրոջը հավատացող կանանց ու երեխաներին կրակի մեջ նետեցին։

Ալմա 14․3, 5-9, 14, 16

Ամուղեկը և Ալման շատ տխուր են

Ամուղեկը շատ տխրեց, երբ տեսավ ժողովրդի ցավերը։ Նա խնդրեց Ալմային օգտագործել Աստծո զորությունը նրանց փրկելու համար։ Բայց Ալման ասաց, որ Աստծո Հոգին թույլ չի տալիս իրեն։ Նա Ամուղեկին ասաց, որ կանայք և երեխաները կլինեն Տիրոջ հետ։ Տերը կդատի այն մարդկանց, ովքեր սպանել են նրանց։

Ալմա 14․9-11

գլխավոր դատավորը ծիծաղում է

Գլխավոր դատավորը ծաղրեց Ալմային և Ամուղեկին, քանի որ Տերը չպաշտպանեց կանանց և երեխաներին։ Նա բանտ ուղարկեց Ալմային և Ամուղեկին։

Ալմա 14․14-17

Ալման և Ամուղեկը բանտում

Երեք օր հետո գլխավոր դատավորն իր կեղծ քահանաների հետ գնաց բանտ։ Նրանք շատ հարցեր տվեցին։ Բայց Ալման և Ամուղեկը չպատասխանեցին նրանց։

Ալմա 14․18-19

գլխավոր դատավորը բանտում ծիծաղում է Ալմայի և Ամուղեկի վրա

Գլխավոր դատավորը և նրա քահանաները վատ վերաբերմունք ցուցադրեցին Ալմայի և Ամուղեկի հանդեպ։ Նրանք Ալմային և Ամուղեկին չտվեցին նաև որևէ կերակուր կամ ջուր։ Եվ նրանք ծաղրում էին այն, ինչ ուսուցանել էին Ալման և Ամուղեկը։

Ալմա 14․19-22

Ամուղեկն ու Ալման կապված են գլխավոր դատավորի կողքին

Ալման և Ամուղեկը տանջվեցին շատ օրերի ընթացքում։ Գլխավոր դատավորը կրկին եկավ իր քահանաների հետ։ Նա ասաց Ալմային և Ամուղեկին, որ եթե նրանք ունեն Աստծո զորությունը, նրանք պետք է կոտրեն իրենց կապող պարանները։ Այդ ժամանակ նա կհավատար նրանց։

Ալմա 14․23-24

Ալման և Ամուղեկը կանգնում են

Ալման և Ամուղեկը զգացին Աստծո զորությունը։ Նրանք ոտքի կանգնեցին։ Ալման հավատք ուներ առ Տերը և խնդրեց զորություն՝ պարանները կտրելու համար։

Ալմա 14․25-26

պարանները կտրվում են

Ալման և Ամուղեկը կտրեցին պարանները։ Գլխավոր դատավորը և նրա քահանաները վախեցան։ Նրանք փորձեցին փախչել, սակայն այդ պահին գետինը սկսեց ցնցվել։

Ալմա 14.26-27

Ամուղեկն ու Ալման ավերված բանտի գագաթին

Բանտի պատերն ընկան գլխավոր դատավորի և նրա քահանաների վրա, և նրանք մահացան։ Բայց Տերը ապահով պահեց Ալմային և Ամուղեկին։ Ժողովուրդը, լսելով աղմուկը, վազեց տեսնելու, թե ինչ է կատարվում։ Միայն Ալման և Ամուղեկը դուրս եկան բանտից։ Մարդիկ այնքան վախեցան Ալմայից և Ամուղեկից, որ փախան։

Ալմա 14․27-29