Սուրբ գրությունների պատմություններ
Մորոնի Զորավարը և Պաորանը


«Մորոնի Զորավարը և Պաորանը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 59-62

Մորոնի Զորավարը և Պաորանը

Ուժ Աստծուց

Մորոնի Զորավարը հսկում է, իսկ հոգնած ու վիրավոր զինվորները հանգստանում

Նեփիացիները և լամանացիները պատերազմում էին։ Մորոնին նեփիացիների բանակների զորավարն էր: Նեփիացիների առաջնորդները բավականաչափ զինվորներ կամ ուտելիք չուղարկեցին։ Մորոնին բարկացավ և նամակ գրեց նեփիացիների առաջնորդ Պաորանին։

Ալմա 59․3-13, 60․1, 3-5

Մորոնի Զորավարը նամակ է գրում

Մորոնին իր նամակում հարցրել է Պաորանին, թե ինչու օգնություն չի ուղարկել: Մորոնին կարծում էր, որ Պաորանը չի հոգում ժողովրդի մասին և պարզապես ուզում է իշխանություն ունենալ։ Մորոնին ուզում էր, որ իր ժողովուրդը ազատ լինի։

Ալմա 60

Պաորանը կարդում է Մորոնի Զորավարի նամակը և տխրում

Պաորանը տխուր էր, որ զորքը օգնություն չուներ: Նա ցանկանում էր օգնել Մորոնիին, բայց չէր կարող։ Նեփիացիներից ոմանք կռվում էին նրա դեմ։

Ալմա 61․1-4

Շքեղ հագուստ հագած նեփիացիները կանգնած են քաղաքի պատին և բղավում են

Այդ նեփիացիները կոչվում էին թագավորասերներ: Նրանք ուզում էին իշխանություն ունենալ և իշխել ժողովրդի վրա։ Նրանք Պաորանից վերցրել էին կառավարությունը։

Ալմա 51․5, 61․3-5, 8

Պաորանը նամակ է գրում և նայում ճամբարին

Պաորանը ցանկանում էր շարունակել առաջնորդել նեփիացիներին, որպեսզի կարողանար օգնել նրանց։ Մորոնիի նման նա ցանկանում էր, որ նեփիացիները հետևեն Աստծուն և պահեն իրենց ազատությունը։ Նա ուզում էր, որ նրանք ոչ մեկի հետ այլևս չկռվեն։ Բայց նա պատրաստ էր կռվելու, եթե դա օգներ իր ժողովրդին ապահով պահել։

Ալմա 61․9-14, 19-20

Պաորանը զրուցում է նեփիացիների բազմության հետ

Պաորանը նեփիացիներին խնդրեց օգնել իրեն պայքարելու իրենց ընտանիքները, իրենց ազատությունը և Աստծուն երկրպագելու իրենց իրավունքը պաշտպանելու համար։ Նա գիտեր, որ Աստծո Հոգին իրենց հետ կլինի, երբ նրանք ընտրեն պայքարել այն բանի համար, ինչը ճիշտ է։ Շատ նեփիացիներ եկան օգնելուՊաորանին՝ պաշտպանել իրենց երկիրը։

Ալմա 61․5-7, 14-15

Պաորանը նամակ է գրում

Պաորանը նամակ գրեց Մորոնիին: Նա բարկացած չէր Մորոնիի վրա։ Նա Մորոնիին պատմեց այն ամենը, ինչ կատարվում էր: Նա Մորոնիին խնդրեց, որ գա և օգնի իրեն պայքարելու թագավորասերների դեմ: Պաորանը գիտեր, որ եթե նրանք հետևեն Աստծուն, ապա վախենալու կարիք չեն ունենա։ Աստված կպաշտպանի և կօգնի նրանց։

Ալմա 61․9, 14-21

Մորոնի Զորավարը  ազատության դրոշ է բարձրացնում և շրջում է նեփիացիների մեջ

Մորոնին հույսով է լցված Պաորանի հավատքի շնորհիվ: Բայց նա տխուր էր, որ նեփիացիներից ոմանք կռվում էին իրենց սեփական ժողովրդի դեմ և չէին հնազանդվում Աստծուն։ Մորոնին վերցրեց մի բանակ և գնաց Պաորանին օգնելու: Նա ամենուրեք բարձրացնում էր ազատության դրոշը։ Հազարավոր նեփիացիներ որոշեցին պայքարել իրենց ազատությունը պաշտպանելու համար։

Ալմա 62․1-5

Մորոնի Զորավարը և Պաորանը ժպտում են և քարտեզին նայում

Մորոնին և Պաորանը իրենց զորքերով պարտության մատնեցին թագավորասերներին: Պաորանը կրկին դարձավ նեփիացիների առաջնորդը: Մորոնին բազմաթիվ մարդկանց ուղարկեց նեփիացիների զորքերին օգնելու համար։ Նա նաև զորքերին ուտելիք ուղարկեց։ Այժմ, երբ նեփիացիները միավորվեցին, նրանք հաղթեցին բազմաթիվ ճակատամարտերում։ Նրանք լամանացիներից հետ վերցրին նեփիացիների շատ քաղաքներ։

Ալմա 62․6-32