«Ես կարող եմ կարդալ սուրբ գրությունները», Ընկեր, հունվ․ 2025, 12:
Կգնամ և կանեմ
Ես կարող եմ կարդալ սուրբ գրությունները
Նեփիի նման դուք կարող եք գնալ ու անել այն, ինչ Տերը պատվիրել է: (Տես 1 Նեփի 3.7):
Նկարը՝ Քորի Էգբերտի
Դուք կարող եք սովորել սուրբ գրություններից բազմաթիվ եղանակներով։ Փորձեք ստորև տրված գաղափարներից մեկը կամ երկուսը։ Կարող եք գրել նաև ձեր սեփական գաղափարը։
-
Դիտեք սուրբգրային մի տեսանյութ։
-
Բեմադրեք սուրբգրային որևէ պատմություն։
-
Լսեք սուրբ գրությունները Gospel Library հավելվածում։
-
Նայեք սուրբ գրությունների պատմությունների գրքի նկարները։
Երբ ես գնում եմ եկեղեցի, փորձում եմ հանգիստ սենյակ գտնել սուրբ գրությունների ընթերցանության համար: Ներքուստ ես ուրախ եմ լինում, երբ կարդում եմ սուրբ գրությունները: Իմ սիրելի սուրբգրային պատմությունը Հիսուսի ծննդյան պատմությունն է, քանի որ այն կարդալիս ես շատ ուժեղ եմ զգում Սուրբ Հոգու ներկայությունը:
Ջեք Վ., 10 տարեկան, Բրատիսլավա (Սլովակիա)
Աղոթեք և ծրագիր կազմեք, թե ինչպես եք ուսումնասիրելու սուրբ գրությունները: Գրեք ձեր ծրագիրը ստորև: