ԵԿՀ կրոնի ուսուցիչների համաժողով
Խմբային քննարկում երեց Գիլբերտի հետ


69:19

Խմբային քննարկում. ինչպես դասերին ներգրավել ուսանողներին

Կրոնի ուսուցիչների համաժողով. հոգևոր հավաք, 12 հունիսի 2025 թ․

Խմբագրի նշում․ Թեթև փոփոխություններ են արվել այս նյութին՝ այն պարզեցնելու համար։

Երեց Քլարկ Գ. Գիլբերտ. Շնորհակալություն, երեց Մերեդիտ։ Ինչպիսի՜ հզոր ուղերձ: Եթե դուք չեք ճանաչում երեց Մերեդիտին, հուսով եմ՝ կկարողացաք զգալ նրա ուժն ու համոզմունքը։ Ես նրան տեսել եմ փիքլբոլի դաշտում և կարծում եմ` Քրիստոնյա մարզիկների միությունը վերանայելու է իր նշանակումը։

Հաջորդ քննարկվող թեման ես կհայտարարեմ մեկ րոպեից։ Ես ուզում եմ անդրադառնալ երեց Մերեդիտի ասածին․ այն, թե մենք ինչպես ենք ուսուցանում, նշանակություն ունի։ Նրա դիտողություններից պարզ է, և կարծում եմ` բոլորս գիտենք, որ արդյունավետ ուսուցիչը շատ բան է փոխում աշակերտի կյանքում և ուսման մեջ։ Բայց կարևոր է, թե մենք ինչպես ենք դա անում։ Երեց Քրիստոֆերսոնը դրան անդրադարձավ երեկ երեկոյան, Երեց Մերեդիտը կրկին նշեց դա այսօր։

Մենք ձեզ խնդրել էինք նախքան այս ուսուցումը վերանայել Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկի «Ջանասիրաբար սովորելու կոչ արեք» բաժինը։ Այդ [բաժնի] պահանջներից է, որ մենք հրավիրենք ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար:

Ձեզանից ոմանք արդեն լսել են այս պատմությունը, ուստի հայցում եմ ձեր ներողամտությունը։ Իմ քոլեջի սենյակակիցն ասաց. «Քլարկ, ես սիրում եմ քո պատմությունները»։ Առաջին հինգ կամ վեց անգամը դրանք իսկապես լավն են»։ Բայց ես ուզում եմ կիսվել այս պատմությամբ, քանի որ այն տպավորել է ինձ․ ես կպատմեմ սխալի մասին, որ մի անգամ թույլ եմ տվել իմ դասավանդման ընթացքում։ Քեմբրիջի (Մասաչուսեթս) Չարլզ հյուրանոցի յուրաքանչյուր երրորդ սենյակում կա նկար, որտեղ պատկերված է գրատախտակի մոտ կանգնած դասախոս, որը նկարում է իրեն։ Այնտեղ գրված էր․ «Դագը սիրում էր իր դասախոսությունները», միշտ իրեն է նկարում ուսանողների համար։ Երբեմն ուսանողների հանդեպ անկեղծ սերը մղում է կիսվել մեզ համար շատ կարևոր բաներով, բայց դա նրանց կարող է զրկել ինքնուրույն սովորելու և գործելու հնարավորությունից:

Հիշում եմ՝ այդ ժամանակ ես չորս տարի ուսումնասիրեցի մի թեմա և գրեցի մի աշխատություն, որը դարձավ Հարվարդի բիզնես դպրոցի «Knight Ridder» ընկերության դասընթացի նյութ։ Աշխատության հեղինակը ես էի, և դասավանդման առաջին տարվա ընթացքում կարծում եմ ութ տարբեր ֆակուլտետներում ուսուցանվում էր իմ աշխատությունը։ Տարեվերջին մենք ստանում ենք տվյալներ այն մասին, թե ինչպես է դասընթացը զարգացել մյուս բոլոր դասընթացների համեմատ։ Երբ ես նայեցի տվյալները, ինձ համար դա կիսամյակի երկրորդ ամենավատ դասընթացն էր, որի հեղինակը ես էի։ Մյուսների համար այն լավագույն հնգյակում էր։

«Ուստի ի՞նչ էր կատարվում։ Ինչո՞ւ դասընթացը, որի վրա աշխատել եմ չորս տարի, ամբողջ կիսամյակի ընթացքում արդյունավետությամբ նախավերջինն է ինձ համար, բայց մյուսների համար լավագույն հնգյակում է։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր կատարվում։ Ես կհարցնեմ խմբի կարծիքը։ Չգիտեմ՝ խոսափող ունե՞նք, ուստի ես կմոտենամ։ Ռոզմարի, կարո՞ղ եմ Ձեզ դիմել։ Ինչո՞ւ էր իմ ուսուցանած դասընթացի արդյունավետությունն այդքան ցածր։ Չասեք՝ «Որովհետև դու շատ վատ ուսուցիչ ես, Քլարկ»։

Քույր 2 (Ռոզմարի)․ Գուցե դուք ավելի շատ բացատրում էիք, քան թույլ տալիս, որ նրանք մտածեն դրա մասին։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Այո, Ռոզմարին ասաց՝ Գուցե դուք ավելի շատ բացատրում էիք, քան թույլ տալիս, որ նրանք մտածեն դրա մասին։ Միանշանակ պատճառներից մեկը դա էր։ Ուրի՞շ։ Ի՞նչ սխալ էի անում, որ դասընթացն այդքան վատ էր ընթանում։ Այո: Այստեղ։ Շատ լավ: Եղբայր Բրաունը լավ մարզվում է այս ընթացքում։

Քույր 3․ Գուցե այն կիրառելի չէր ուսանողների համար։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Լավ։ Գուցե այն կիրառելի չէր ուսանողների համար։ Կամ նույնիսկ ավելի խնդրահարույց․ ինչը ես համարում էի խիստ կարևոր, այն կարող էր կիրառելի չլինել ուսանողների համար։ Ի դեպ, հաջորդ կիսամյակ իմ գործընկերներից մեկն ասաց. «Քլարկ, այս դասընթացն ինքնին ուսուցողական է»։ Ձեզ ընդամենը երեք հիանալի հարց է պետք․ դուք չափազանց բարդացնում եք այն։ Դուք չափազանց շատ բան գիտեք դրա մասին, ինչը մատչելի չէ ուսանողներին»։ Անկեղծ ասած, ես նրա դասավանդման ծրագիրն օգտագործեցի մի փոքր հիասթափությամբ, բայց դասընթացն իսկույն դարձավ պահանջված հաջորդ կիսամյակի համար։

Երբեմն մեր սեփական փորձն ու գիտելիքները, եթե դրանք խանգարում են ուսանողներին սովորել, կարող են խոչընդոտ հանդիսանալ։ Բայց դա չի նշանակում, որ գիտելիքները չպետք է փոխանցվեն։ Իսկ ինչպե՞ս այն կարող է ջանասիրաբար սովորելու կոչ անել։ Այսօր ես կցանկանայի քննարկում անցկացնել չորս հիանալի ուսուցիչների հետ, ովքեր գիտեն «Ինչպե՞ս հրավիրել ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար»։ Ես նրանց կհրավիրեմ այստեղ՝ միանալու քննարկմանը, և կներկայացնեմ յուրաքանչյուրին։

Իմ կողքին կնստի Քեյլի Մերիլը։ Նա սեմինարիայի տնօրեն է Սոլթ Լեյք Սիթիի (Յուտա) Իսթ Հայ դպրոցում։ Նրա կողքին Ջոն Հիլթոնն է՝ ԲՅՀ-ի հնագույն սուրբ գրությունների պրոֆեսոր: Հաջորդը Ջենեթ Էրիքսոնն է՝ ԲՅՀ-ի Եկեղեցու պատմության և վարդապետության պրոֆեսոր: Նրա կողքին Նեյթ Պետերսոնն է՝ Այդահոյի ԲՅՀ-ի կրոնի ֆակուլտետի պրոֆեսոր:

Մեր այսօրվա քննարկումը կսկսենք՝ անմիջապես անդրադառնալով երեց Քրիստոֆերսոնի երեկվա ելույթին։ Նրա ելույթը դիտելուց և այսօրվա թեման իմանալուց հետո, մենք քննարկեցինք որպես խումբ, և երեց Մերեդիտը քիչ առաջ ելույթ ունեցավ՝ ուղիղ կապ է ուսման և ողջ կյանքի ընթացքում աշակերտության պատասխանատվությունը ստանձնելու հետ։ Ոչ միայն աշակերտություն, այլ աշակերտություն ողջ կյանքում։

Ես կսկսեմ քույր Էրիքսոնից։ Երբ նայում եք այդ հարցին, ի՞նչ կապ եք տեսնում այդ երկուսի միջև։ Ի՞նչ սովորեցիք երեց Քրիստոֆերսոնի երեկվա ելույթից։ Ինչպե՞ս պետք է դա ազդի մեր դասավանդման ձևի վրա։

Քույր Ջենեթ Էրիքսոն. Շնորհակալություն, երեց Գիլբերտ: Հրաշալի է լինել ձեզ նման ոգեշնչող ուսուցիչների կողքին։ Երբ ես դեռ նոր պիտի դասավանդեի ԲՅՀ-ում, երեց Ռիչարդ Գ. Սքոթը՝ այդ հմուտ ուսուցիչը, եկավ և զեկույց ներկայացրեց Կրթության շաբաթվա շրջանակներում։ Նա կիսվեց մի բանով, որն այնքան ցնցող էր ինձ համար, որ ես այն կիրառեցի դասարանում, և որը նախկինում չէի հասկացել։ Նա խոսեց կյանքի կարևորության մասին՝ որպես Տիրոջից ուսուցանվելու հնարավորություն՝ Նրա Հոգու միջոցով։ Դրա համար ենք մենք այստեղ։ Այնուհետև նա ասաց․ «Ամեն անգամ, երբ ուսուցիչը հրավիրում է ուսանողին մասնակցել, և ուսանողը բարձրացնում է ձեռքը, նա ազդանշան է տալիս Տեր Հիսուս Քրիստոսին սովորելու ցանկության մասին»։ Երեկ երեկոյան, երբ լսում էինք երեց Քրիստոֆերսոնի խոսքը կամքի ազատության զորության մասին, ես հիշեցի վերջերս Այդահոյի ԲՅՀ-ում կայացած հոգևոր հավաքի մասին, որտեղ մի հրաշալի ուսուցիչ ուսուցանեց, որ զորությունն իրենց մեջ է, դա այն լեզուն է, որը Դուք եք օգտագործում, երեց Գիլբերտ։ Մենք գիտակցում ենք, որ կա Աստծո զորությունը, հակառակորդի զորությունը, իսկ անհատի ներսում գտնվող զորությունը նախատեսված է պատրաստակամություն ցուցաբերելու և թույլ տալու Տիրոջ ներկայությունը իր կյանքում։

Ես ուզում եմ հրավիրել իմ ուսանողներին թույլ տալ Տիրոջը մուտք գործել իրենց կյանք, քանի որ Նա է փոխվելու զորությունը։ Նա է զարգանալու զորությունը։ Դա տեղի է ունենում միլիոնավոր եղանակներով։ Նախագահ Փաքերն ասում էր, որ վկայություն գտնում ենք դրանով կիսվելիս։ Այդ գործընթացում մենք զգում ենք Իր գործը մեր կյանքում արագացնելու Նրա զորությունը, նաև զգում ենք Նրա փոխող, դարձի բերող, և հետո ընդլայնվող ազդեցությունը։ Ինչպես երեց Քրիստոֆերսոնն ասաց երեկ երեկոյան, այն ակտիվացնում է զորությունը՝ թույլ տալու Հիսուս Քրիստոսի և Նրա ազդեցության առկայությունը մեր կյանքում։

Այժմ ես դեռ սովորում եմ, թե ինչպես դա անել։ Ես շատ շնորհակալ եմ ուսուցիչներին, որոնք գալիս են իմ դասարան և ասում. «Ջենեթ, փորձիր այս, փորձիր այն»։ Դա օգնում է ինձ հրավիրել ուսանողներին կիրառել իրենց կամքի ազատությունը, բացահայտել, մասնակցել և զգալ Սուրբ Հոգին։ Նրանց նման ես զգում եմ, թե ինչպես է Սուրբ Հոգին խորապես վկայում նրանց այն ճշմարտության մասին, որի կարիքը նրանք ունեն իրենց կյանքում։ Ապա դա նրանց դնում է կամքի ազատությամբ գործելու ուղու վրա, որպեսզի դառնան աշակերտներ ողջ կյանքում։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Հիանալի է։ Կարծում եմ դուք կենտրոնանում եք անձնական գործողության, կամքի ազատության ակտիվացման վրա, որը կապված է սրա հետ։ Կա՞ն այլ մտքեր։ Պատասխանատվություն ստանձնել մեր ուսման համար։ Ինչո՞ւ է դա ստեղծում աշակերտություն ողջ կյանքում։ Ո՞վ կցանկանա կիսվել։

Եղբայր Ջոն Հիլթոն III․ Գուցե կիսվեմ մի համանմանությամբ, որին ծանոթ են իմ ուսանողները։ Սա կատարյալ օրինակ չէ, բայց ես ցուցադրում եմ անմշակ բուրդ և ասում․ «Սա նման է սուրբ գրություններին, որոնք մենք քննարկեցինք այսօր»։ Ենթադրենք ես ուսուցանում եմ մի հոյակապ դաս՝ կիսվելով այս բոլոր հրաշալի մտքերով։ Ես ձեզ տալիս եմ շատ բուրդ։ Հաճելի զգացողություն է։ Դուք այն դնում եք ձեր գլխին, ապա դուրս եք գալիս դռնից, իսկ քամին փչում է, և այն ընկնում է։

Ուսանողը պետք է սանրի և մշակի բուրդը։ Ապա թել ստանալ, որից բրդե հագուստ կգործի, և երբ դուրս գա, քամին այն չի տանի։

Այսպիսով, այս համանմանությունը հիշեցում է ինձ համար, որ ես իրականում չեմ զբաղվում անմշակ բուրդ բաժանելով։ Ես ցանկանում եմ, որ ուսանողները հագուստ ունենան, և նրանք պետք է ինքնուրույն կատարեն այդ աշխատանքը։

Երբեմն մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս մեր ասածին, և դա դժվար է, որովհետև գիտեմ, որ որպես ուսուցիչներ մենք շատ հիանալի բաներ ունենք ասելու։ Բայց որպեսզի դա հասնի ուսանողների սրտին, նրանք պետք է գործեն։ Այն պետք է նրանց մտքից հասնի սրտին։ Օգնելով ուսանողներին գործել՝ մենք պատրաստում ենք միակ ուղին, որի շնորհիվ նրանք կարող են դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ուրեմն, Ջոն, դու պետք է ձեռք բերես ավելի նուրբ բան, քան անմշակ բուրդն է։ Ինչո՞ւ նրանք պետք է այն մշակեն, և ոչ դուք։

Եղբայր Ջոն Հիլթոն III․ Որովհետև գործելու ընթացքում է, որ նրանք ձեռք են բերում իրենց սեփականը։ Ուստի, երբ ես պատմում եմ այդ ամենի մասին, պարզապես հանձնում եմ այն նրանց։ Եվ որպես ուսուցչի՝ ինձ համար հեշտ է զգալ, որ ես կարծես հրաշալի դաս եմ վարում։

Ես փոխանցում եմ։ Ես փոխանցում եմ այն նրանց։ Բայց որպեսզի այն տեղ հասնի, դուք պետք է գործեք։ Չկա այլ ճանապարհ։ Լավ:

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Նեյթ,

Եղբայր Նեյթ Պետերսոն․ Երեց Գիլբերտ, հենց այդ հարցը երեց Քրիստոֆերսոնը հասցրեց այդ մակարդակին, այո՞։ Նկատի ունեմ, ո՞վ գիտեր, որ կամքի ազատությունը այդքան կարևոր է։ Դա ֆիլմի այն կերպարն է, որին տեսել եք հետին պլանում սկզբից ի վեր։ Իսկ եթե պատասխանը կամքի ազատությո՞ւնն է, որ այն սկզբում է եղել, և նա հենց դա էլ ասել է։ Կամքի ազատություն։ Ճիշտ է։ Առաջընթացը պահանջում է կամքի ազատություն, իսկ այն պահանջում է ճշմարտություն։ Ես կարող եմ ուսուցանել ճշմարտությունը դասի ժամանակ։

Բայց դա հենց այն է, ինչ նա ասաց։ Այդպես է սատանան հարձակվում ճշմարտության վրա։ Կարծում եմ երբեմն նա խնդիր չունի, երբ նրանց ուսուցանում ենք ճշմարտությունը։ Բայց երեց Քրիստոֆերսոնն ասաց, որ մենք պետք է հաղթահարենք այդ երկրորդ հարձակումը՝ հրավիրելով նրանց օգտագործել իրենց կամքի ազատությունը։ Այսպիսով, ես կարող եմ լավ դաս ուսուցանել, ես կարող եմ վկայել ճշմարտության մասին, բայց հետո այդ ազատ կամքը գործադրելը՝ հաջորդ աստիճանն է, որտեղ ես հրավիրում եմ նրանց մասնակցել և օգտագործել կամքի ազատությունը, որ նրանք ունեցել են ի սկզբանե։

Այսպիսով, առաջընթացը պահանջում է կամքի ազատություն։ Կամքի ազատությունը պահանջում է ճշմարտություն, իսկ ճշմարտությունը պահանջում է հրավեր։ Որը մեզ կրկին տանում է դեպի զարգացում։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Գերազանց է։ Քեյլի, կավելացնե՞ք որևէ բան։

Քույր Քեյլի Մերիլ․ Ինձ դուր եկավ կապը, որի մասին երեց Քրիստոֆերսոնը խոսեց երեկ երեկոյան։ Նա խոսեց ուխտերի մասին։ Ի՞նչ է նշանակում լինել աշակերտ ողջ կյանքում։ Աշակերտը նա է, ով կապում և պահում է ուխտերը։ Մենք խնդրում ենք ուսանողներին կիրառել ազատ կամքը դասարանում և դրանից դուրս, որպեսզի երբ գա ժամանակը, նրանք հասկանան, թե ինչպես դրա միջոցով կապեն ու պահեն ուխտեր իրենց ողջ կյանքում։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Հիանալի է։ Ինձ դուր եկավ, երբ նա ասաց, որ ուխտերը անհատական են։ Դրանք պահանջում են գործողություն, և դա աշակերտի բարձրագույն չափանիշն է։

Մենք ուզում ենք ձեզ բոլորիդ հարցնել, հուսով եմ՝ դուք նույն հարցի մասին մտածել եք։ Ես կցանկանայի մեկ րոպե տրամադրել՝ խնդրելով ձեզ մտորել այս հարցի շուրջ. Ի՞նչ կապ կա պատասխանատվություն ստանձնելու և ողջ կյանքի ընթացքում աշակերտություն ստեղծելու միջև։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։

Երեց Քրիստոֆերսոնն ասաց, որ Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումն ուսուցանել են մեզ դա միսիայի ղեկավարների սեմինարի ժամանակ։ Նրանք դա ուսուցանել են երիտասարդների խորհրդատուներին։ Նրանք դա շեշտում են մեզ համար՝ որպես կրոնի ուսուցիչներ։

Ո՞րն է այդ կապը: Անձնական պատասխանատվություն ստանձնել ուսման և ողջ կյանքում աշակերտ լինելու համար։

Տրամադրեք մեկ րոպե։ Գրեք՝ ձեր կարծիքով ինչ կապ կա դրանց միջև։ Ի՞նչ եք դուք լսել երեկ երեկոյան: Ի՞նչ եք լսում այժմ: Ուրիշ ի՞նչ խոհեր ունեք: Մենք մեկ րոպեով դադար կտանք քննարկումը, մինչ գրում եք որոշ մտքեր այդ հարցի վերաբերյալ։

Այժմ ես կխնդրեմ ձեզ բաժանվել երկու կամ երեք հոգանոց խմբերի։ Եթե դուք տանն եք և ձեր կողքին ոչ ոք չկա, գտեք մեկին, ում հետ կարող եք կիսվել սրանով։

Բայց կիսվեք ձեր մոտ գտնվող մարդու հետ, թե ինչ եք զգացել, և մենք դա կանենք այստեղ՝ քննարկման շրջանակներում։ Բայց հաջորդ րոպեին կիսվեք ձեր մտքերով և թույլ տվեք, որ ձեր կողքին գտնվող մարդը կիսվի ձեզ հետ։

[Անլսելի քննարկում հավաքվածների կողմից]

Եկեք ավարտենք։ Կարծում եմ՝ Գիլբերտների ընտանիքին դուր եկավ այս նոր գաղափարը, երբ նրանք կարող են ցանկացած պահի անջատել հայրիկի միկրոֆոնը ընտանեկան երեկոյի դասի ժամանակ։

Եթե որևէ մեկը ոգեշնչվեց որևէ բանով կիսվել այս թեմայի շուրջ, կարո՞ղ եք պարզապես կանգնել և կիսվել դրանով խմբի հետ։ Մենք կլսենք մի քանիսին։ Պարզապես ձեռք բարձրացրեք և կանգնեք։ Ահա, այստեղ։ Օ, կարծեցի ձեռք տեսա այնտեղ։ Քեմի Անդերսոն, ես պարզապես կխնդրեմ ձեզ կիսվել։ Շնորհակալություն: Ձեր հետևում, եղբայր Բրաուն։ Ահա՛։

Քույր Կամի Անդերսոն․ Շնորհակալություն, երեց Գիլբերտ, այս հնարավորության համար:

Ես և Իվոնը հենց նոր խոսում էինք այն մասին, թե ինչպես է ամենօրյա աշակերտությունը, որի մասին խոսեց երեց Քրիստոֆերսոնը, օգնում մեր ուսանողներին տեսնել, որ դա օգնում է նրանց շարունակել հավատքի և աշակերտության մեջ և հաղթահարել կյանքի փորձությունները։ Եվ դա պարզապես սուրբ գրություններն ընթերցելը կամ աղոթելը չէ դժվար պահերին, այլ երբ կարողանում են անել դա շատ բարդ փորձությունների հանդիպելիս և Փրկչին պահում են իրենց ուշադրության կենտրոնում։ Եվ նրանք գիտակցում են, որ անկախ նրանից, թե ինչպիսին է նրանց հավատը Նրա հանդեպ, Նա կօգնի նրանց հաղթահարել ցանկացած դժվարություն, որի հետ նրանք բախվում են։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ինձ դուր եկավ ասվածը։ Եվ ինձ դուր է գալիս փորձության գաղափարը որպես շրջանակ։ Օրինակ, եթե հարցնենք ձեզ՝ նրանք կհիշե՞ն սա իրենց կյանքի դժվար պահին։ Եղբայր Հիլթոնի ասածին պես. այս բուրդը կթափվի՞ նրանց վրայից։ Կամ արդյոք այն կունենա ինչ-որ բան, որը նրանք իրենց հետ կտանեն։

Կա՞ն այլ մտքեր։ Խնդրեմ, կա՞ն կամավորներ։ Այո։ Ձեր կողքին։

Եղբայր 9․ Ես մտածել եմ այս հարցի շուրջ իմ ողջ կարիերայի ընթացքում։ Երեց Բեդնարը ելույթ ունեցավ «Փնտրեք ուսում հավատքով» վերնագրով, երբ ես սեմինարիայի երիտասարդ ուսուցիչ էի։ Եվ նա ասաց, որ շատ հաճախ մենք խոսում ենք Հոգով ուսուցանելու մասին, բայց բավականաչափ չենք խոսում այն մասին, թե ինչ է նշանակում սովորել հավատքով։ Եվ նա ուսուցանեց մեզ 2 Նեփի 33 հատվածից, որ Հոգին կարող է տանել Աստծո խոսքը մինչև սիրտը, բայց արդյոք այն կմտնի մեր սիրտը, թե ոչ, կախված է մեզանից։ Եվ մենք պետք է գործենք հավատքով, որպեսզի ունենանք այն մեր սրտում։ Որպես ուսուցիչներ մենք չենք զբաղվում պարզապես ձուկ մատակարարելով։ Մենք պետք է ուսուցանենք նրանց, թե ինչպես ձուկ որսալ։ Կյանքի մեծագույն դասերը քաղվում են, ոչ թե ուսուցանվում:

Այդ օրվանից դա շատ ազդեցիկ ուղերձ է եղել ինձ համար։ Ես համեմատել եմ դա մեզ՝ ուսուցիչներիս հետ․ մեր գործը պարզապես դասարանի առաջ կանգնելը, մարզվելը և նրանց ցույց տալը չէ, թե ինչ ենք անում ծանրաձողը բարձրացնելու համար։ Դա նրանց ավելի ուժեղ չի դարձնի։ Մենք պետք է հրավիրենք նրանց գործել։ Նրանք պետք է անձամբ հրումներ կատարեն։ Նրանք պետք է անձամբ աշխատեն, որպեսզի ուժ ստանան փորձառությունից, որը նրանց առաջ կմղի՝ ողջ կյանքում լինելու աշակերտներ և ուժ կտա՝ դիմակայելու փորձություններին ու մարտահրավերներին։

Երբ լսեցի երեց Բեդնարի այդ ելույթը, շարունակ մտածել եմ այն մասին, որ իսկապես մեր պարտականությունն է, որ հրավիրենք նրանց գործել հավատքով, որպեսզի ուժ գտնեն՝ այդ փորձառության միջոցով դիմակայելու մարտահրավերները։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ձեր կարծիքով՝ դա է ողջ կյանքում աշակերտ լինելու հետ կապը։ Դա ձեր դասարանում գործելու ունակությունն է, որ կիսամյակի ընթացքում շարունակեն կիրառել սովորածը դասարանից դուրս։

Եղբայր 9. Ճիշտ է:

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Լավ։ Շնորհակալություն: Գուցե ևս մեկ ակնարկ։ Այո, եղբայր Բոլլինգբրոք։

Եղբայր Բոլլինգբրոք․ Երբ ես վաղ առավոտյան համակարգող էի, ունեի ուսուցիչ, որը տարվա ուսուցիչ էր Նևադայի (Ռենո) բժշկական համալսարանում, և մենք խոսում էինք մեր պատրաստվածության մասնակցության դիմումի մասին։

Նա ասաց․ «Այո, ի վերջո, եղբայր Բոլինգբրոք, սա արմունկ է։ Մենք կարող ենք քննարկել և մասնակցել, բայց սա արմունկ է, և միշտ արմունկ կլինի։ Ես անատոմիայի ուսուցիչ եմ։ Մենք չենք կարող խոսել և կիսվել, «Բայց ես նրան այս հարցը տվեցի, ինչը Նեյթն ասաց. կա հավասարակշռություն ճշմարտությունը սովորեցնելու և այն կիրառելու միջև։ Ես ասացի․ «Արդյո՞ք ձեր ուսանողներն ավելի լավ չեն սովորում, երբ շարժում են իրենց արմունկը։ Նրանք գիտե՞ն, թե ինչպես է այն աշխատում։ Նրանք կարող են տեսնել բոլոր կապանները»։

Երբեմն կրոնի ուսուցման մեջ կան եղանակներ, որոնք նրանք կարող են անձամբ փորձարկել։ Նրանք շատ ավելի լավ կհիշեն արմունկը, եթե այն ցավեցնեն, կամ վնասեն, կամ եթե այն հետաքրքրություն առաջացնի իրենց մոտ։ Եվ այսպես, որպես ուսուցիչներ, մենք հայտարարում ենք, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից, և ընտանիքը կենտրոնական դեր ունի Արարչի՝ Իր զավակների հավերժական ճակատագրի ծրագրում։ Բայց նրանք պետք է դա բացահայտեն։ Եվ եթե մենք պարզապես ճշմարտությունը սովորեցնենք՝ առանց իրենց ջանք գործադրելու, ապա քամին կտանի այն։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Հիանալի է։ Շնորհակալություն: Հուսամ՝ կշարունակեք մտածել այս հարցի շուրջ, քանի որ երբ ուսուցիչների հետ քննարկումներ եմ ունեցել աշակերտներին ներգրավելու կարևորության մասին, նրանք դա պարտադիր են համարել։ Նրանք չեն ուզում լինել դասախոս, դասախոսի պիտակ կրել, և քննարկումից անմիջապես անցնում են կիրառմանը և չեն կենտրոնանում «Ինչո՞ւ ենք սա անում» հարցի վրա։ Ի՞նչ կապ կա ներգրավվածության այս ձևի և ողջ կյանքում աշակերտ լինելու միջև։

Ես հրավիրում եմ ձեզ շարունակել մտածել դրա մասին մինչ այժմ կխոսենք ուսուցման որոշ մեթոդների մասին, որոնք օգնում են մեր ուսանողներին։ Խնդրում եմ շարունակեք անդրադառնալ այս վեհ նպատակին՝ թե ինչու ենք մենք սա անում առաջնահերթ։

Այժմ, եղանակներից մեկը, որով հրավիրում են ջանասիրաբար սովորել, ուսանողներին խնդրելն է, որ պատրաստված գան։ Եվ մենք խնդրել ենք ձեզ, որ գաք։ Սա էր այսօրվա նիստի նախապատրաստությունը. կարդացեք «Ջանասիրաբար սովորելու կոչ արեք» հատվածը Ուսուցանել Փրկչի ձևով գրքից, կարդացեք «Զորությունը նրանց մեջ է» ելույթը, որը ես տվեցի հունվարին, մասնակցեք երեց Քրիստոֆերսոնի հոգևոր հավաքին և խորհեք այս երկու հարցերի շուրջ. Ինչպե՞ս էր Փրկիչը հրավիրում ջանասիրաբար սովորել նրանց, ում ուսուցանում էր։ Ինչպե՞ս կարող եմ ավելի արդյունավետորեն օգնել իմ ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսումնառության համար։

Դրանք էին նախապատրաստվելու առաջադրանքները։ Ձեզանից քանի՞սն են կատարել այդ առաջադրանքներից առնվազն երկուսը։ Լավ:

Ինչպե՞ս ենք անում դա: Ինչպե՞ս ենք հրավիրում ուսանողներին նախապես պատրաստվել ուսումնական փորձառությանը։ Ի՞նչ մտքեր ունեք։

Եղբայր Նեյթ Պետերսոն․ Կարծում եմ երեց Գիլբերտը վերադառնում է հիմնական հարցին։ Հիանալի է, գիտեք, ինչպես Ջոնն էր ուսուցանում, հիանալի է, երբ նրանք կարդում են իմ դասին, և ապա ես նրանց լավ գնահատական եմ դնում։ Բայց ավելի լավ է, եթե նրանք զարգացնեն սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության սովորությունը։

Այսպիսով, եթե կարողանամ ավելի հեռվից դիտել պատկերը և ասել. «Ինչի՞ համար եմ խնդրում նրանց նախապատրաստվել»։ Ինչո՞ւ եմ ես նրանց խնդրում նախապատրաստվել։ Ինչպես մեզ ուսուցանել է երեց Մերեդիտը՝ դուք այդ ճանապարհին եք նայում։ Աշակերտությունը կարգապահություն է պահանջում։

Ես խնդրում եմ նրանց ոչ թե պարզապես կարդալ իմ դասին լավ գնահատական ստանալու համար, այլ խնդրում եմ նրանց կարդալ իրենց սուրբ գրությունները, որպեսզի կարողանան լսել Տիրոջ ձայնը։ Լսել Հոգուն։ Հիանալի կլինի, եթե նրանք այն կարդան մեկ ամիս՝ մեկ կիսամյակի ընթացքում իմ դասարանում, բայց ավելի լավ կլինի, եթե նրանք սովորություն ձեռք բերեն՝ այդ սովորությունը, գիտեք, պարզապես փորձել մի փոքր կարդալ ամեն օր, նույնիսկ եթե դա իմ դասին նախապատրաստվելու համար է։ Դա հրավիրում է նրանց կիրառել կամքի ազատությունը․ «Այո։ Ես ցանկանում եմ, որ դուք կարդաք այստեղ, բայց նաև ցանկանում եմ, որ միշտ կարդաք, քանի որ դա Աստծո խոսքն է։ Այն կլուսավորի ձեր կյանքը։ Եվ այդպես դուք կզգաք Հոգին, այդպես դուք կլսեք Աստծո խոսքը», որը նրանց օգնում է իմ դասից հետո։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Եղբայր Պետերսոն, ինձ դուր եկավ դա, քանի որ դուք կապեցիք նախապատրաստությունը ողջ կյանքում աշակերտ լինելու հետ։ Դա կօգնի մեզ երեքշաբթի օրվա դասին։ Դուք ասում եք՝ ես փորձում եմ ստեղծել պատրաստված գալու օրինաչափություն ուսանողի ողջ կյանքի համար։ Սա պատճառներից մեկն է, որ մենք հրավիրում ենք պատրաստված գալ ուսումնառության փորձառությանը։

Եղբայր Նեյթ Պետերսոն․ Քանի որ դա նրանց պետք կլինի Կիրակնօրյա դպրոցում, երեցների քվորումում և Սփոփող միությունում։ Մենք չենք ցանկանում, որ նրանք կարդան միայն կրոնի դասերի համար։ Մենք ցանկանում ենք, որ նրանք պատրաստվեն հաղորդության ժողովներին։ Հուսով ենք, որ նրանք տաճար կգնան պատրաստված։ Դա ողջ կյանքում աշակերտ լինելու նախապատրաստության օրինակ է։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Հիանալի է։ Կա՞ն այլ մտքեր։

Քույր Ջենեթ Էրիքսոն․ Երեց Գիլբերտ, մտածում էի՝ ինչ հրաշալի է լսել Նեյթին։ Ես մտածում էի, թե որքան եմ ուզում, որ նրանք իմանան, որ Հիսուս Քրիստոսը ցանկանում է իրենց օգնել, որ Նա բառացիորեն կանգնած է դռան առաջ, թակում է և ուզում է լինել նրանց կյանքի մասը։ Իմ աշխատանքի մի մասն է օգնել նրանց հասկանալ, թե ինչու է այս պատմությունը կարևոր՝ որքանով է այն արդիական իրենց համար, ինչպես է այն պատասխանում իրենց հարցերին և բավարարում փոփոխության, աճի և բուժման իրենց հույսերը։

Բայց դա պահանջում է, որ ես հավատամ դրան, ապա օգնեմ նրանց հասկանալ դրա նշանակությունը իրենց կյանքի համար, որ Հիսուս Քրիստոսը միայն այն կերպարը չէ, որի մասին նրանք զուտ պետք է ինչ-որ բան սովորեն։ Նրա ցանկությունն է անձամբ տարածել ճշմարտությունը, օգնությունը, բժկումը և զորությունը՝ այսօրվա դասի, նրանց նախապատրաստման և հետագայում նրանց գործերի միջոցով։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Մինչ լսում եմ ձեզ, միշտ մտածում եմ, լավ, մենք կընթերցենք դասի ընթացքում։ Խնդրում ենք, կարդալ այն նախքան դասը։ Դուք խորհուրդ եք տալիս մի բան, որի մասին չէի մտածել․ եթե կարողանամ օգնել նրանց մտածել նյութի արդիականության մասին, ապա դասարանում քննարկումը կլինի ավելի ազդեցիկ։ Դա կարող է ձևավորել այն հարցը կամ ընթերցանյութը, որը ես նախապես տալիս եմ նրանց, որպեսզի նրանք հասկանան, թե ինչու է կարևոր մեր առաջիկա քննարկումը։

Ջոն, կավելացնե՞ք որևէ բան։

Եղբայր Ջոն Հիլթոն III․ Ես կարծում եմ, որ սա մասամբ պայմանավորված է նրանով, որ ես՝ որպես ուսուցիչ, փոխում եմ իմ մոտեցումը իմ դերի մասին, իսկապես կարևոր է օգնել ուսանողներին ուսումնասիրել. կարծում եմ՝ մեզանից շատերը սովորեցնում են սուրբ գրություններ, ուստի ամենակարևոր նախապատրաստությունը կլինի նախապես սուրբ գրությունները կարդալը։

Մի քանի տարի առաջ նախագահ Օուքսն ասել է․ «Կարծում եմ, ամենակարևոր բանը, որ կարող ենք անել որպես սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչներ, ուսանողներին սուրբ գրությունների և ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունքների հետ կապելն է»:

Այսպիսով, եթե այդ օրինակը խորն է իմ սրտում, ապա դա պարզապես կողմնակի բան չէ, որ ես անում եմ։ Դա առանցքային մաս է ինձ համար։ Ինչպե՞ս եմ պատրաստվում օգնել նրանց: Պարզապես կավելացնեմ ձեր ասածին․ սա մասամբ օգնում է ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրությունները նախքան դասը։ Կան բազմաթիվ պարզ միջոցներ օգնելու ուսանողներին սովորել սուրբ գրությունների ուսումնասիրության տարբեր եղանակներ:

Երբեմն կարող ենք պարզապես օգնել նրանց հասկանալ։ Անցած կիսամյակ մի ուսանող ունեի, որը դժվարանում էր հասկանալ ընթերցածը։ Ես դասավանդում էի Աստվածաշնչի վրա հիմնված դասընթաց, երբ խոսեցինք, թե ինչպես է Եկեղեցու ձեռնարկում ասվում, որ երբեմն Աստվածաշնչի այլ թարգմանությունները կարող են օգտակար լինել անձնական ուսումնասիրության համար։ Մենք դիտեցինք մի կայք, որը ցուցադրում է Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ։ Նա վերադարձավ երկու շաբաթ անց և ասաց․ «Եղբայր Հիլթոն, ես գտա Աստվածաշնչի թարգմանություն, որը գրված է վեցերորդ դասարանի ընթերցանության մակարդակով, և Աստվածաշնչի իմ ուսումնասիրությունը էապես փոխվել է։ Այժմ ես հասկանում եմ այն»։

Եվ այսպես, երբ օգնենք ուսանողներին ավելին քաղել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունից, նրանք կցանկանան դա անել։ Երբ նրանք կապ զգան Հիսուս Քրիստոսի հետ, կցանկանան ուսումնասիրել։ Դա նշում կատարելու համար չէ։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Գիտեք, հրաշալի ասվեց։ Կարծում եմ բոլորդ զգացել եք, որ երբ ուսանողը դասից առաջ կարդում է որևէ բան, դասարանի փորձառությունը ավելի է խորանում դրա շնորհիվ։ Դա արդարացվա՞ծճ՞իշտ ենթադրություն է։

Եղբայր Ջոն Հիլթոն III․ Անշուշտ։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ինձ անհանգստացնող բաներից մեկը ուսանողների հետ մեր սոցիալական պայմանագիրն է։ Երբ մենք նրանց խնդրում ենք պատրաստված գալ, նրանք ինքնաբերաբար պարգևատրվում են այդ պատրաստվածության համար։ Բայց եթե այդ նախապատրաստությունը չի կիրառվում կամ գործարկվում դասի ժամանակ, մենք կարծես նրանց ասում ենք. «Իրականում կարիք չկա նախապատրաստվել իմ դասի համար»։ «Գիտեմ, որ ես դա ներառել եմ ուսումնական պլանում, բայց իրականում ձեր պատրաստվելը կարևոր չէ»։

Եվ դա կարող է վնասել այս գործին։

Դուք ասացիք, որ ամենօրյա նախապատրաստության սովորություն եք զարգացնում։ Բայց Նեյթ, եթե նրանք օգուտ չքաղեն իրենց պատրաստվածությունից, դա ինչպե՞ս կազդի նրանց մոտիվացման վրա՝ պատրաստված գալու դասին:

Եղբայր Նեյթ Պետերսոն․ Ես կարծում եմ, որ հենց դա է կապում ազատ կամքը և աշակերտությունը, և ես նրանց հրավիրում եմ։ Գիտեք, դա կապված է այլ բաների հետ, որոնք մենք կքննարկենք՝ նրանց հարցեր տալու և այդ հնարավորությունները նրանց տալու վերաբերյալ։

Ուստի եթե ես խնդրեմ նրանց լինել աշակերտ, ճիշտ ինչպես սովորում ենք որպես միսիոներներ, սովորում ենք Եկեղեցում, ապա պետք է հետևողական քայլեր լինեն։ Դասի ժամանակ պետք է անդրադառնանք դրան։ Արդյո՞ք նրանք հնարավորություն են ունենում կիրառել իրենց աշակերտությունը իրական կյանքում իրենց հասակակիցների հետ։

Եվ դա իմ վկայությունն ու իմ համոզմունքն է․ արդյո՞ք ես հավատում եմ, որ նրանք պետք է կարդան իրենց սուրբ գրությունները։ Եվ ինչպես Ջոնն էր ասում, ինչո՞ւ։ Քանի որ ես հավատում եմ, որ Աստված կարող է խոսել ինձ հետ։ Ես հավատում եմ, որ երբ կարդում եմ սուրբ գրությունները, այն բացում է իմ միտքը Հոգու համար։ Ես սովորում եմ ավելին, քան գրված է էջի վրա։

Ուստի, եթե ես հավատում եմ, որ պետք է օգնեմ նրանց սովորել և անել դա․ ինչպես դուք ասացիք, ես հավատում եմ, որ դա դասն ավելի արդյունավետ է դարձնում։ Որովհետև եթե ուսանողները կարդում են սուրբ գրությունները, կիրառում աշակերտությունը և պահում իրենց ուխտերը, իմ դասարանում ավելի շատ լույս կլինի։ Իմ դասարանն ավելի լավը կլինի, քանի որ նրանք ավելի խելացի կլինեն, և ես պետք է թույլ տամ նրանց կիրառել այդ աշակերտությունը։ Թույլ տվեք նրանց շողալ դասարանում։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Այսպիսով, ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Գիտեմ, որ եթե նրանք կարդան, ավելին կսովորեն։ Բայց ինչպե՞ս եք կիրառում այդ պատրաստվածությունը ձեր դասի ժամանակ։

Ջենեթ, դուք ուսուցանում եք հավերժական ընտանիքի դասընթացը։ Այսպիսով, ուսանողը կարդում է Հռչակագրից մի հատված և նախնական ընթերցում անում, գուցե դա երեց Քրիստոֆերսոնի ելույթն է «Ինչո՞ւ ընտանիք ունենալ» թեմայով, ինչպե՞ս պետք է այդ նախապատրաստությունը կիրառվի ձեր դասարանում հիմա:

Քույր Ջենեթ Էրիքսոն․ Երեց Գիլբերտ, անցած տարի դուք մի խորհուրդ տվեցիք, դա իսկապես շատ զորեղ էր՝ ուսանողներին հրավիրել գրել դասարանում։ Եվ ես նրանց հրավիրել եմ թուղթ ու մատիտով այս վերջին կիսամյակում իրոք կիսվել իրենց զգացմունքներով։ Եվ ամեն անգամ, երբ նրանք պետք է գործեն՝ լինի դա պարզապես մտորումներ և իրենց փորձառության մասին իրենց վկայությունը գրավոր ներկայացնելը, և դա իրականում մտորումներ են իրենց սովորածի, օրինակ՝ այն մասին, թե ինչ է Հոգին սովորեցրել նրանց երեց Քրիստոֆերսոնի ելույթի ընթերցման ժամանակ։ Երբ նրանք կիսվեցին միմյանց հետ, և ինչպես բոլորդ գիտեք, ամենագեղեցիկ բանն է, երբ Տիրոջ Հոգին վկայում է նրանց, երբ նրանք վկայում են մեզ դասարանում, թե ինչպես է այդ ճշմարտությունը ուսուցանել նրանց։ Եվ այդ ժամանակ նրանք գիտեն, որովհետև նրանք զգացել են՝ Աստված ուզում է լուսավորել իմ կյանքը, և սա է ուղին, որով դա տեղի է ունենում, և ես դա զգացել եմ, և ես դրա մասին վկայել եմ այստեղ՝ դասարանում։

Այսպիսով, լինի դա փոքր խմբերով կիսվելը, նույնիսկ եթե նրանք, ովքեր այդքան շատ չեն սիրում կիսվել, կարող են պարզապես գրի առնել դա։ Ես նրանցից ստանում եմ ամենագեղեցիկ արձագանքները, քանի որ նրանք զգացել են, թե ինչպես է Տիրոջ Հոգին սովորեցնում իրենց, թե ինչ պատասխան է տալիս նրանց, պատասխան, որն իրենց անհրաժեշտ էր, և այնուհետև նրանք կարող են դրա մասին վկայել իրենց մյուս համադասարանցիներին։ Ուստի, այդ աշակերտությունը իրական է։ Դասարանում դա զգալը իրական է նրանց նախապատրաստության շնորհիվ։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ինձ դուր եկավ ձեր ասածը, հանուն արդարության պետք է ասեմ, որ ես կիսում եմ ձեր տեսակետը։ Բայց ես նկատել էի, որ մեր ԲՅՀ-ի դեկանը դա անում է իր դասընթացների ժամանակ, և մենք՝ որպես թիմ, անցյալ տարի դասավանդել ենք, և այդտեղից էլ ես դա սովորեցի։ Ես երբեք չեմ կիրառել դա իմ դասարանում։ Բայց դա շատ արդյունավետ է, Սքոթ։

Քեյլի, թույլ տվեք հարցնել։ Այս երեքն ունեն անարդար առավելություն։

Քույր Քեյլի Մերիլ․ Այո։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Նրանք գնահատում են իրենց կրոնի դասերը։ Մենք գնահատականներ չենք նշանակում սեմինարիայի դասարաններում։ Ինչպե՞ս եք խրախուսում, որ սեմինարիայի ուսանողները ներքին ցանկություն ունենան պատրաստ գալ, ինչը, հուսով եմ, օգուտ կլինի մեր ուսանողների համար, ում մենք գնահատում ենք:

Բայց նրանք բոլորն էլ ունեն այս անարդար առավելությունը ձեր նկատմամբ։ Ի՞նչ պարգև են նրանք ստանում նախապատրաստվելու համար։ Կարո՞ղ եք իսկապես խրախուսել սեմինարիայի ուսանողին պատրաստ գալ դասին վաղ առավոտյան, երբ այդքան շատ բան է կատարվում։

Քույր Քեյլի Մերիլ․ Կարծում եմ շատ բան կա փոխելու։ Կարծում եմ՝ մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների։ Եթե մենք պատրաստվում ենք իրականացնել այն, ինչ երեց Քրիստոֆերսոնը մեզ ուսուցանեց երեկ երեկոյան, ապա պետք է փոփոխություն լինի մեր մշակույթում, մեր դասարաններում։ Կարծում եմ, որ ամենակարևորը ձեր նշածն է։ Մենք պետք է մեր դասերի ընթացքում հատկացնենք հատուկ և նշանակալի ժամանակ, որպեսզի ուսանողները կիսվեն իրենց պատրաստածով, մասնակցեն ուսուցման գործընթացին։ Եվ կարծում եմ, որ դա պետք է տարբեր բնույթ կրի ամեն օր։ Դասի գալիս նրանք պետք է գիտակցեն, որ իրենց վրա պատասխանատվություն է դրվելու։ Եթե նրանք անպատրաստ գան, նրանք պիտի զգան այդ բացը իրենց փորձառության մեջ։

Դա անելու շատ ճանապարհներ կան: Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ հիմնական փոփոխությունը մեր նախապատրաստման ձևն է. երեկ երեկոյան երեց Քրիստոֆերսոնն ասաց, որ այս աշխատանքը պահանջում է լավ պատրաստված ուսուցիչներ և ուսանողներ։ Եթե դուք պատրաստվում եք ձեր դասին այն ուսուցանելու օրը կամ մեկ օր առաջ, բավարար ժամանակ չեք ունենա օգնելու ձեր ուսանողներին նախապատրաստվել։ Մենք պետք է նախապես պատրաստվենք, որպեսզի մեկ, երկու կամ երեք դաս առաջ պատրաստ լինենք կիսել մեր ուսանողների հետ որոշ մտքեր, և թե ինչ պետք է նրանք անեն։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ինձ դուր է գալիս այս գաղափարը՝ լավ պատրաստված ուսուցիչները աշխատում են լավ պատրաստված ուսանողների հետ։ Ուզում եմ նշել, որ երբ երեց Քրիստոֆերսոնն ասաց դա, սենյակում ծիծաղ լսվեց։ Արդյո՞ք դա իրատեսական է։ Իսկապե՞ս ակնկալել դա սեմինարիայի 16-ամյա ուսանողից։

Քույր Քեյլի Մերիլ․ Ես խորապես համոզված եմ, որ եթե մենք այս ուսանողներին ավելի բարձր չափանիշներ ներկայացնենք, նրանք կհասնեն դրանց։

Մտածում եմ միսիոներների պատմության մասին, որով կիսվել եք «Զորությունը նրանց մեջ է» ելույթում։ Եթե մենք մեր ուսանողներին չենք տեսնում ավելի բարձր չափանիշներով, նրանք չեն ապրի դրանց համապատասխան։ Սա այն է, ինչ Տերը խնդրում է մեզանից։ Մենք պետք է հավատք և վստահություն ունենանք Տիրոջ և մեր ուսանողների հանդեպ։ Որ եթե մենք փոխենք մշակույթը, և ուժեղ ու հետևողական լինենք դրանում, նրանք կաճեն։ Որովհետև մենք գիտենք, որ կյանքում նրանք պետք է աճեն։ Մենք պետք է նրանց ցույց տանք, թե ինչպես անել դա դասարանում։

Եվ դա հեշտ չի լինելու։ Եվ մենք ճանապարհին որոշ անհաջողություններ կտեսնենք։ Բայց եթե մենք հետևողական լինենք, կարծում եմ՝ դա հնարավոր է։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Այսպիսով, մեծ սպասումները օգնում են որոշ թերահավատների ասել, որ դուք չեք կարող մարդկանց Ջոնի դասին տանել։ Նրանք ասում են. «Այո՛, նա գլխիս բուրդ է դնելու։ Ես միայն կներկայանամ»։

Գործնականում ինչպե՞ս կարող ենք դա անել։ Նույնիսկ նրանք, ովքեր գնահատականներ դնելու հնարավորություն ունեն։ Ո՞րն է այն խթանը, որը խրախուսել է ձեր նախապատրաստությունը։

Եղբայր Ջոն Հիլթոն III․ Ինձ դուր եկավ Քեյլիի ասածը, և դա դժվար է, քանի որ պարզապես նշանակում է, որ ես պետք է դասից ժամանակ հատկացնեմ դա անելու համար։ Դասից առաջ կարող եմ խրախուսել և ասել․ «Ես ուզում եմ, որ բոլորը գրեն մեկական պարբերություն այն մասին, թե ինչ եք սովորել»։ Դա նշանակում է, որ դասի ժամանակ ես պետք է հրավիրեմ երեք կամ չորս ուսանողի կիսվել իրենց սովորածով։ Դա չի կարող պարզապես կողմնակի նշանակություն ունենալ։ Ես պետք է ճկուն լինեմ՝ դասի ժամանակ դրա վրա հիմնվելու համար։ Ես պետք է կարողանամ կրճատել իմ ասելիքը և ժամանակ տրամադրել, որ ուսանողներն ասեն ավելին։

Քույր Ջենեթ Էրիքսոն․ Երեկ երեկոյան լսեցի մի հրաշալի ուսուցչուհու՝ Ռուզվելտում (Յուտա) դասավանդող Ֆեյթ Սփենսերին, որը նկարագրում էր ամեն օր սեմինարիայում ուսանողներին հանդիպելու առավելությունը․ դա օգնել է նրան։ Նա ասաց, որ հասկացել է, որ եթե երկու օր առաջ գիտի, թե ինչ է դասավանդելու, եթե հրավիրի նրանցից մի քանիսին, նա բոլորին կուղղի պատրաստվելու կամ դրա մասին մտածելու հրավերը, բայց հետո նա կապվում է նրանցից մի քանիսի հետ և ասում. «Գիտեմ, որ դուք որոշակի զգացմունքներ կամ փորձառություններ եք ունեցել այս հարցում։ Դեմ չե՞ք վաղը գալ պատրաստ՝ և կիսվել դրա մասին»։

Եվ նա ասաց, և զորեղն այն է, որ երբ նրանք վկայում են, մյուս ուսանողները ցանկանում են դրա մի մասը կազմել։ Նրանք ևս ցանկանում են նման փորձառություն ունենալ։ Հաջորդ անգամ լինում են ուրիշները, ովքեր տեսել էին դրա ուժը իրենց համադասարանցիների մեջ և ցանկանում էին նույնպես մասնակցել, բերել իրենց վկայությունը, կիսվել իրենց փորձով։

Որքա՜ն հրաշալի են սեմինարիայի այս ուսուցիչները, որոնք շատ ստեղծագործ մոտեցում են դրսևորում, թե ինչպես ներգրավեն 14, 15, 16 տարեկաններին սովորելու այս գործընթացում․ դա ոգեշնչում է ինձ։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ինձ դուր է գալիս գաղափարը, և կան որոշ ուսանողներ, ովքեր ամաչկոտ են, որոնց համար մասնակցությունը դժվար է։ Եվ մի փոքր նախապատրաստություն՝ ոչ միայն ազդանշան է դասարանի մնացած անդամների համար. «Հեյ, ինչ-որ մեկը մտածել է այս մասին», այլև դա կարող է ներգրավել մեկին, ով չգիտեր կամ կարող էր չցանկանալ մասնակցել։

Թույլ տվեք անցնել այդ հաջորդ հարցին․ մասնակցել և սովորեցնել այն, ինչ սովորում եք, շփվել ուրիշների հետ դասարանում։ Ինչպե՞ս եք օգնում աշակերտներին՝ դասարանում սովորել իրենց հասակակիցներից։ Ի՞նչ եք անում։

Եղբայր Ջոն Հիլթոն III․ Ի՞նչ եք անում։ Մի բան, որը ես իսկապես կարևոր եմ համարում, ուսանողներին օգնելն է հասկանալ, թե ինչու եմ նրանց խնդրում կիսվել։

Դուք ավելի վաղ նշեցիք, որ երբեմն ուսուցչի համար դա կարող է լինել պարտականության կատարում։ Ես չեմ ուզում դասախոս լինել, ուստի, զրուցեք միմյանց հետ երեսուն վայրկյան։ Ես պետք է հստակ բացատրեմ ուսանողներին, որ ինչպես հայտնությունն է տարածվում մեր մեջ, այնպես էլ անձնական փորձառություններն են տարածվում։ Գուցե լինի ուսանող, ով հարց ունի իր սրտում։ Եվ ես չունեմ փորձառություն, որը կարող է տալ նրա հարցի պատասխանը։ Բայց դուք ունեք։ Դուք կաղոթեք և դասի կգաք ոչ միայն մտածելով՝ «Ի՞նչ կտա ինձ եղբայր Հիլթոնը», այլև՝ «Ինչպե՞ս կարող եմ ներդրում ունենալ»։ Հոգին կարող է ոգեշնչել ձեզ կիսվել այն փորձառությամբ, որը նրան անհրաժեշտ է։ Եվ երբ ուսանողները տեսնում են, թե ինչու՝ օ՜, մենք սա չենք անում պարզապես այն պատճառով, որ ստիպված ենք։

Կարծում եմ, որ մենք պետք է կիսվենք ոչ միայն դասարանում։ Ուստի դասի վերջում կարող եմ ասել՝ «Նայեք, այստեղ քառասուն ուսանող կա, և ենթադրենք՝ մեզանից յուրաքանչյուրը ճանաչում է տասը մարդու։ Մենք միասին ճանաչում ենք 400 մարդու։ Հավանաբար նրանցից մի քանիսը իսկապես կարիք ունեն լսելու այն, ինչի մասին մենք այսօր խոսեցինք։ Ուստի կաղոթե՞ք և կմտածե՞ք, թե ձեր շրջապատում ովքեր ունեն այն փորձառության կարիքը, որը դուք ունեցաք այսօր։ Այնուհետև նրանք կարող են կիսվել դասարանից դուրս։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Հիանալի է։ Կա՞ն այլ մտքեր։

Քույր Քեյլի Մերիլ․ Մինչ պատրաստվում և ուսումնասիրում էի, ես կապ գտա ․ «Առաջնորդել Փրկչի ձևով» գրքում կա մի բաժին կամքի ազատության մասին։ Փրկիչը հարգում և պատվում է մեր կամքի ազատությունը։ Այնտեղ կա մի տող, որը իսկապես մնացել է իմ հիշողության մեջ։ Այնտեղ ասվում է․ «Բացի այդ, ներկայացրեք հստակ ակնկալիքներ, բավարար ուսուցում, ժամանակ և տարածք, որպեսզի մյուսները գործեն ինքնուրույն»։

Կարծում եմ՝ մենք կարող ենք մեր դասարանում ապահովել, որ նրանք իմանան, թե ինչ պետք է անեն։ Ինչպես ասացիք, նրանք գիտեն, թե ինչու ենք դա անում, բայց հետո նրանց տալիս ենք ժամանակ ու տարածք, որպեսզի կարողանան անձամբ արտահայտել, թե ինչ են մտածում, զգում, սովորում։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ինձ դուր է գալիս տարածք տրամադրելու այս գաղափարը, և երբեմն ձեր դասը այդպես էլ նախատեսում եք։ Այն սկսվում է հարցով: Մասնակցությունը դադարեցնելու ամենահեշտ ձևը հարց տալն ու դրան ինքներդ պատասխանելն է՝ առանց ուսանողներին պատասխանելու ժամանակ տալու։

Յուրաքանչյուր ուսանող պարզապես հասկացավ՝ եղբայր Գիլբերտը կպատասխանի մեր փոխարեն, կարիք չկա, որ մենք որևէ բան ասենք։ Եվ այդ երկար դադարը տեղի կունենա մեկ կամ երկու անգամ, հետո ինչ-որ մեկը կօգնի ձեզ։ Սա շատ կարևոր է, և ուսանողները կարող են դա անել։

Հիշում եմ, երբ ես Այդահոյի ԲՅՀ-ում էի, և մենք կազմում էինք Այդահոյի ԲՅՀ-ի ուսումնառության մոդելը։ Ես ծառայում էի ցցի նախագահությունում, և մենք ունեինք ցցի Սփոփող միության նախագահ, որն ասել է․ «Ես կվարեմ այս դասը ամեն շաբաթ ծխի համաժողովների ընթացքում»։ Այդ ժամանակ մենք ունենում էինք երեք ժամանոց հավաքներ։ Եվ ես ասացի. «Օ՜, այս ուսանողները կուզենան», և ես տեսա, որ նա մի անգամ փորձեց դասավանդել, և նա պարզապես ուզում էր հիսունհինգ րոպե դասախոսություն կարդալ ԲՅՀ-Այդահոյի այս ուսանողներին։

Եվ այդ ժամանակ տեղի ունեցավ ամենազարմանալի բանը. մարդիկ սկսեցին ձեռք բարձրացնել, նույնիսկ երբ հարցին չէին պատասխանում, քանի որ նրանք եղել էին Այդահոյի ԲՅՀ-ի դասարաններում, որտեղ նրանց մշտապես խնդրում էին ներգրավվել և մասնակցել։ Նրանք չէին հանդուրժի նստել այնտեղ հիսունհինգ րոպե և լսել այդ դասախոսությունը։

Ուսանողները շարունակեցին ձեռք բարձրացնել, բայց նա նրանց ձայն չտվեց։ Ուստի ուսանողները սկսեցին ձեռք բարձրացնել և խոսել, և նա մտածեց․ «Ի՞նչ է կատարվում այս համալսարանի ուսանողների հետ»։ Ի վերջո ես ասացի․ «Նրանք սովոր են ներգրավված լինել։ Դուք պետք է նրանց թույլ տաք անել դա, և ձեր դասն ավելի լավ կանցնի, բայց դուք պետք է կրճատեք ձեր նյութը, որպեսզի թույլ տաք նրանց խոսել»։ Այս օրինաչափությունը՝ տալ ուսանողներին ժամանակ և տարածք, շատ կարևոր է։

Կան մարդիկ՝ նույնիսկ շատ լավ, մտահոգ, սիրալիր ուսուցիչներ, որ ասում են․ «Դուք խելագար եք։ Դուք ուզում եք, որ վարենք դասերն առանց կարգ ու կանոնի, որտեղ բոլորը միաժամանակ խոսում են։ Երեց Գիլբերտն ուզում է, որ կրկին ու կրկին զույգերով կիսվեք ձեր հրաշալի մտքերով։ Եվ մենք չենք էլ իմանա՝ արդյոք որևէ մեկը կարողացավ որևէ բան սովորել»։

Նեյթ, ի՞նչ կարող ենք անել, որ իմ մոտեցումը սխալ չհասկացվի և իմ աշխատության հիմնարար գաղափարները չաղավաղվեն։ Դրանք չպիտի խոչընդոտ դառնան ուսանողների ուսման համար։ Այլ պետք է օգնեն առավել խորությամբ ուսուցանել։ Սա պետք է լինի ավելին, քան ասելը՝ «Բաժանվեք զուգերի, և դա այն ամենն է, ինչ կանենք այսօր»։ Ինչպե՞ս համոզվել, որ մասնակցության վրա կենտրոնացած դասերը անկազմակերպ չեն անցնում և ազատ ժամանցի չեն վերածվում։

Եղբայր Նեյթ Պետերսոն․ Ինչպես դուք նշեցիք, երեց Գիլբերտ, «Պետք չէ դասախոսություն կարդալ»։ Բայց երբեմն կարող ենք բախվել մեկ այլ ծայրահեղության, գետնանուշ լցնել սենյակում և թույլ տալ կապիկներին զվարճանալ։ Դասը կարող է նման մի բանի վերածվել։

Նա մեզ պարզապես ասում է զրուցեք։ Ուսանողները հեշտությամբ են զրույցի բռնվում իրենց հետաքրքրող թեմաներով՝ ի՞նչ նորություններ կան սոցցանցերում։ Բայց մեր ուզած զրույցները կստացվեն, եթե փնտրենք աշակերտություն։ Պետք է խարիսխ ունենանք։ Մենք փնտրում ենք կամքի ազատություն։

Ինչպես Քեյլին ասաց, ես պետք է ունենամ նպատակային ծրագրեր։ Եվ կրկնելով ձեր ասածը՝ երեք նպատակային հարց պիտի ուղեկցեն ինձ, մինչ սկսում եմ նպատակային պլաններ կազմելը։ Ուստի, ես չեմ ուզում, որ նրանք պարզապես խոսեն սուրբ գրությունների կամ ճշմարտության մասին։ Պետք է լինի ծրագիր և նպատակ։

«Զորացնել կրոնի ուսուցումը» ձեռնարկում ասվում է, որ մենք ցանկանում ենք, որ նրանք իմանան ավելին և զգան ավելին ու ավելի լավը դառնան։ Այսպիսով, ինչպես Քեյլին ասաց, դա որոշակի պլանավորում կպահանջի՝ գուցե պատրաստ լինենք երեք հիմնական հարցի, որպեսզի կենտրոնացած մնանք և լուծենք հստակ խնդիր, ինչպես նշեց Ջենեթը։ Այսպիսով, գուցե անհրաժեշտ լինի ներկայացնել այն. արդյո՞ք մենք բարձրաձայնում ենք, որ խնդիր ունենք։ Ինչպես նախագահ Նելսոնն ասաց, բոլորս մահկանացու ենք։ Բոլորս կդատվենք։ Բոլորս հարություն կառնենք։ Ես ներկայացնում եմ դա, այնուհետև անդրադառնում ենք սուրբ գրություններին։ Սա է գործընթացը: Ես առաջադրեցի հարց, իսկ այժմ՝ «Ինչպե՞ս ենք լուծում տալու սրան։ Օ՜, ո՛չ, բոլորս մահկանացու ենք»։ Մենք դիմում ենք սուրբ գրություններին՝ պատասխաններ գտնելու համար։ Սա գործընթացի մի մասն է։

Այսպիսով, դա սկսվում է իմ մտքում՝ ես գիտեմ և հասկանում եմ, հիմա ինչ-որ բան եմ զգում։ Իսկ այժմ այն գտնվում է նրանց ձեռքում, որտեղ մենք սկսում ենք փորձարկել։ Այնուհետև անդրադառնում ենք նպատակային հարցերին․ Ի՞նչ խնդիր ունենք։ Ինչպե՞ս լուծում տանք դրան: Ի՞նչ եք դուք անելու դրա համար։ Պլանավորելիս պետք է հարցեր գրի առնենք, ինչպես արմունկի մասին ուսուցանելիս, դաշնամուր նվագելիս կամ բասկետբոլ խաղալիս ուսուցիչը պարզապես չի ասում՝ պարապիր դաշնամուր կամ տես, թե ինչպես եմ ես նետում գնդակը։ Մենք հավատում ենք, որ ԲՅՀ-ի առաքելությունն է օգնել դառնալ աշակերտներ, ձևավորել Հիսուս Քրիստոսի աշակերտներ։ Դա նշանակում է փորձ ձեռք բերել։

Ուստի իմ դասարանում պետք է փորձ ձեռք բերվի, որպեսզի երբ առիթը ներկայանա, նրանք կարողանան լինել աշակերտներ դասից դուրս։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ինձ դուր եկավ այն միտքը, որ աղմուկը, զրույցները հավասարազոր չեն խոր ուսուցման հետ։

Նշեցիք մի քանի բան․ Մեր տված հարցերն արդյո՞ք տեղին են, կամ արդյո՞ք խոր հարցեր են։ Նախապես մարզվե՞լ եք այդ հարցը երկու կամ երեք շերտով ավելի խորը քննարկել։ Դուք խոսեցիք խնդիրների մասին։ Մենք դասը կառուցում ենք որոշակի խնդրի շուրջ։ Այն ավելի խորիմաստ ենք դարձնում։

Կա՞ն այլ մտքեր՝ դասերը կառուցելու և ավելի խորիմաստ դարձնելու վերաբերյալ։ Այսպիսով մենք ունենք ոչ միայն մասնակցություն, այլև մարդիկ մտածում և գործածում են իրենց կամքի ազատությունը և ավելի շատ են սովորում։

Քույր Քեյլի Մերիլ․ Կար մի միտք, որը դժվար էր ընկալել, որ ուսուցման այս մեթոդը ավելի արդյունավետ չէ։ Մենք պետք է կրճատենք որոշ բաներ։ Մենք կկորցնենք մեր թանկագին ժամանակի մի մասը։ Ինչպես ասացիք, երբեմն մենք ուզում ենք լինել միակ խոսնակը, բայց պետք է զոհաբերենք այդ ժամանակը ավելի մեծ նպատակի համար՝ խոր ուսուցման փորձառության համար։ Գուցե դա ամենաորակյալը չլինի, բայց հաստատապես կլինի ամենաօգտակարը։ Եթե կարողանանք դա փոխել մեր ուղեղում, կարծում եմ մեզ համար ավելի հեշտ կլինի կատարել այդ փոփոխությունը։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Եկեք նորից խոսենք դասի բովանդակության մասին։ Ավելի խորությամբ քննարկենք, կարող է խառնաշփոթ առաջանալ, բայց ուսուցչի նման ես շարունակելու եմ խորացնել այն։

Հիշում եմ, երբ ստեղծում էինք ԲՅՀ-ի առցանց ուսուցումը, Դա եղբայր Բոլինգբրոքը չէր, բայց մեկն ասաց ինձ․ «Օ, նախագահ Գիլբերտ, գուցե պարզապես ձայնագրեք իմ դասախոսությունը և առցանց տեղադրեք և նրանք կարող են պարզապես դիտել»։ Բայց ես ասացի․ «Մենք այդպես չենք անի»։

Եվ դա հետաքրքիր է, եթե մենք պարզապես մենախոսում ենք, մենք կարող ենք ձայնագրել և դիտել։ Մենք կարող էինք անել այն, ինչ այդ դասախոսն ասաց ինձ, ձայնագրել իմ դասախոսությունը, և այդ ժամանակ նույնիսկ կարիք չէր լինի դասարան գալու, քանի որ նրանք ոչինչ չէին անելու դասարանում, բացի լսելուց։ Եվ մենք ամեն բան կարող էինք դնել նախնական ընթերցման բաժնում։ Ճի՞շտ է: Ուստի ձեր դասարաններում ուսուցումը խորացնելու այլ եղանակներ կան, որոնք կօգնեն, որ սա պարզապես շատախոսություն չլինի:

Քույր Ջենեթ Էրիքսոն․ Երեց Գիլբերտ, մինչ դուք խոսում էիք, ես մտաբերեցի մի զորեղ հատված Վարդապետություն և Ուխտերից՝ «որ բոլորը կարողանան միմյանցով շենանալ»։ Բոլորը դասարանում դառնում են ուսուցիչներ ինչ-որ առումով։

Կարծում եմ, Ջոն, որ մենք պետք է գանք սրան հավատալով, ինչպես երեց Քրիստոֆերսոնը պարզաբանեց, որ հիմնարար ճշմարտություններ ենք փորձում ուսուցանել այդ դասերի ժամանակ ամեն օր։ Կան ճշմարտություններ, որ ես իսկապես ուզում եմ, որ նրանք ավելին հասկանան։ Ես նաև նկատել եմ, որ նրա ոգեշնչումը տարածվել է նրանց մեջ, և մենք միասին պետք է շենանանք այն ճշմարտությունով, որը լինելու է մեր դասի հիմքը։

Վերադառնալով հարցերին՝ կարծում եմ, որ դրանք օգնում են նրանց հայտնություն ստանալու կարողություն զարգացնել որոշակի թեմայի շուրջ և կիսվել դասարանի հետ։ Դա պահանջում է իսկապես մտածված նախապատրաստություն այն հարցերի շուրջ, որոնք կտրվեն նախապատրաստվելու ընթացքում։ Այդ ժամանակ նրանք փորձառություն կունենան, թե ինչ է նշանակում շենանալ միասին, ինչը ես չէի կարող անել միայնակ։ Ես չէի կարող ինքս ուսուցանել ձեզ այն, ինչը իմանալու կարիքը դուք ունեիք այս ճշմարտության շուրջ, քանի որ ճշմարտությունը տարածվում է այստեղ հայտնության միջոցով բոլորիս մեջ՝ այս հզոր գաղափարի շուրջ։

Ես դա խարսխում եմ դրանց վրա՝ միաժամանակ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են նրանք ուսուցանվում Հոգու կողմից այդ սկզբունքի մասին:

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Հիանալի է։ Ես խնդրելու եմ բոլորիդ շարունակել մտորել այս հարցի շուրջ և անդրադառնալ դրան՝ լինի դա ձեր բաժնի ժողովներին, թե ժառայության ժողովներին, բայց ինչպե՞ս համոզվենք, որ մասնակցել խրախուսող ուսուցումը խորը ուսուցում է։ Ինչպե՞ս կազմակերպեմ իմ դասը, որպեսզի ուսանողները ներգրավվեն, բայց ես ավելի խորացնեմ ներգրավվածությունը։

Մենք լսեցինք որոշ օրինակներ այստեղ, հարցեր և խորացնող հարցեր, խնդիրներ, որոնք ներկայացվում են դասարանին։ Կարծում եմ, որ խնդիրը դրա մի գեղեցիկ օրինակ է, որովհետև դուք անդրադառնում եք դրան և ասում՝ Ի՞նչ է դա իրականում նշանակում։ Մենք չենք կարող անել դա այս մեծ խմբով։ Բայց հուսամ, որ դուք բոլորդ կանեք դա։ Քանի որ այո, մենք ցանկանում ենք, որ դուք խորացնեք ուսումնառությունը՝ թույլ տալով ուսանողներին մասնակցել։ Բայց մենք չենք ուզում, որ սա լինի փափուկ և արագ պատասխանների մի փունջ։

Եվ մենք ձեզ կհրավիրեինք դիտարկել այն եղանակները, որոնցով կարող եք խորացնել դասարանային ուսուցումը՝ դասարանում առաջին արձագանքից այն կողմ անցնելով։ Եվ Ջոն, դուք մեր նախորդ քննարկման ժամանակ հիշատակեցիք քույր Մերիլի ասածներից մեկը՝ տվեք նրանց տարածք։ Տվեք՝ ստեղծեք՝ տարածք, որպեսզի սա տեղի ունենա։ Եվ ասացիք, որ տարածք ստեղծելու եղանակներից մեկը նրանց թույլ տալն է, որ տան իրենց իսկ հարցերը։

Կարո՞ղ ենք մի փոքր ավելին ասել այդ մասին։

Եղբայր Ջոն Հիլթոն III․ Մենք խոսել ենք հարցեր նախապատրաստելու մասին, որը հրաշալի է։

Անձնական փորձառություն․ Տարիներ առաջ ես երիտասարդ, անփորձ ուսուցիչ էի, որը սովորեցնում էր մաքրաբարոյության օրենքի մասին։ Եվ ես կարծում էի, որ դա հրաշալի դաս էր։ Ինչո՞ւ է այն այդքան կարևոր: Ինչպե՞ս կարող ենք ապրել մաքրաբարոյության օրենքով։ Եվ վերջում, երբ ժամանակ հատկացրի հարցերին, մի ուսանողուհի ձեռք բարձրացրեց և ասաց․ «Եղբայր Հիլթոն, իսկ եթե մեկը չի պահել մաքրաբարոյության օրենքը։ Դեռևս հույս կա՞ նրանց համար»։ Ամաչում եմ ասել, բայց լինելով անփորձ ուսուցիչ, ես չէի նախատեսել խոսել այդ հարցի շուրջ, բայց դա, անկասկած ամենակարևոր հարցերից մեկն էր, որի մասին մենք կարող էինք խոսել այդ օրը։

Ուստի, քանի որ մենք ժամանակ ունեինք նրա հարցի համար, ավելի խոր ուսուցում տեղի ունեցավ։ Այժմ, լինելով ավելի փորձառու ուսուցիչ, ես կարող եմ կանխատեսել դա։ Բայց նույնիսկ ամենափորձառու ուսուցիչը չի կարող կանխատեսել յուրաքանչյուր փորձառություն, որը ուսանողը բերում է դասարան։ Մենք երբեմն ստիպված ենք լինում կանգ առնել և ասել․

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Որտե՞ղ են նրանք։

Եղբայր Ջոն Հիլթոն III․ Մտածեք մի պահ։ Ի՞նչ հարցեր դուք ունեք:

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ինչպե՞ս է դա տեղի ունենում ձեր դասարանում։ Ե՞րբ ենք դա անում։ Արդյո՞ք դա պաշտոնական է: Թե՞ իրավիճակից ելնելով։ Պարբերաբա՞ր է լինում։

Եղբայր Ջոն Հիլթոն III․ Կարծում եմ՝ դա անելու շատ տարբեր եղանակներ կան։ Երբեմն, եթե ուզում եմ մի փոքր զվարճալի լինի, էկրանին տեղադրում ենք Google Doc և QR կոդ։ Պարզապես մուտքագրեք ձեր հարցը անանուն։ Բայց հաճախ պարզապես հանձնարարում եմ ուսանողներին գրել։

Որովհետև եթե ասեմ՝ «Ի՞նչ հարցեր ունեք»։ Հինգ վայրկյան: Հարց չկա։ Լավ, եկեք շարունակենք։ Բայց եթե ես ասեմ. «Եկեք տրամադրենք երեսուն վայրկյան և պարզապես մտածենք։ Ինչի՞ մասին էինք մենք խոսում։ Ի՞նչ հարցեր ունեք սուրբ գրություններից կամ ինչպե՞ս է այն վերաբերում ձեր կյանքին»։ Երբեմն հարցերին անձամբ պատասխանելու փոխարեն կարող ենք ասել՝ տվեք հարցը ձեր կողքի նստողին և թող նրանք պատասխանեն։

Կան բազմաթիվ եղանակներ, որոնք կօգնեն մեզ ավելի խոր մակարդակի հասնել։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Դա իրոք զորավոր է։ Մենք կխոսենք վերջին թեմայի շուրջ, և ես կավարտեմ՝ հղելով որոշ հրավերներ և հետամուտ կլինենք դրանց։

Ուսումնական փորձառությանը պատրաստված գալը, այնուհետև սովորածով կիսվելը հնարավորություններ են՝ ստանձնելու ուսման պատասխանատվությունը։

Երրորդ եղանակը, որը քննարկվում է Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկի այն բաժնում, որը մենք խնդրել ենք ձեզ կարդալ, ուսանողներին հնարավորություն տալն է կիրառել այդ գիտելիքները դասից հետո։ Ի՞նչ եղանակներով եք դուք դա անում։ Երբ հասնում եք դասի վերջին, ի՞նչն է ձեզ հույս ներշնչում, որ սովորածը կկիրառվի այդ օրվա դասից կամ քննարկումից հետո։

Քույր Քեյլի Մերիլ․ Կարո՞ղ եմ մի փոքր այլ տեսանկյունից մոտենալ հարցին։ Ես ունեցել եմ նմանատիպ մի փորձառություն, բայց անհամբեր սպասում եմ, որ կիրառեմ սա հաջորդ տարի։

Մենք խոսեցինք նախապատրաստվելու մասին և հիմնականում նշեցինք նյութի նախնական ուսումնասիրությունը։ Իսկ գուցե կիրառելը ներառվում է նախապատրաստության մեջ։ Ի՞նչ կլինի, եթե ծոմապահության դասից երկու շաբաթ առաջ դասից դուրս հինգ րոպե տրամադրեք՝ քննարկելով, թե ինչն է հուզում տվյալ ուսանողին։ Դուք հրավիրում եք նրանց՝ «Հաջորդ շաբաթվա ընթացքում ծոմ կպահե՞ք այդ խնդրի լուծման համար»։

Եվ երբ ուսուցանում եք ծոմի մասին, նրանք արդեն իսկ փորձառություն են ունենում։ Եվ որքանո՞վ է ավելի հավանական, որ նրանք կկիսվեն դասարանի հետ։ Եվ որքանո՞վ է ավելի հավանական, որ նրանք կկրկնեն այդ փորձառությունը դասից հետո։ Նրանք դա տեսել են իրենց փորձառության շնորհիվ, բայց նաև հնարավորություն են ունեցել կիսվելու և վկայելու։

Ինչպես ասացիք՝ վկայությունը գտնում ենք դրանով կիսվելիս։ Կարծում եմ դա կմեծացնի հետագայում կիրառելու հավանականությունը։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ես մտածեցի, որ կիրառումը կարող է դառնալ նախապատրաստվելու մի մասը։

Քույր Քեյլի Մերիլ․ Այո, դա չի կարող վերաբերել բոլոր սկզբունքներին, բայց կարելի է կիրառել այն տարբեր եղանակներով։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Այլ մտքեր կա՞ն։

Եղբայր Ջոն Հիլթոն III. Այո՝ կարծեմ, դուք ավելի վաղ նշեցիք, Նեյթ՝ հետևողական լինելը։ Սա կպահանջի դասից ևս մի փոքր ժամանակ տրամադրել և ասել՝ «Նախորդ դասին մենք խոսեցինք այս հրավերի մասին։ Ի՞նչ եք արել այն կիրառելու համար»։

Եթե ես միշտ հղում եմ հրավերներ, բայց երբեք հետամուտ չեմ լինում, դա նմանվում է ձեր ասածին։ Եթե հարց եմ տալիս և պատասխանում, ուսանողներն արագ հասկանում են՝ Oh, նրա համար միևնույն է։ Բայց եթե ես հետևողական եմ հենց դասի սկզբից՝ «Մենք խոսել ենք ծոմի մասին» կամ «Մենք խոսել ենք այս սկզբունքի մասին», ուսանողները կսկսեն հասկանալ՝ Օհ, սա կարևոր է։ Դա կարևոր է»։

Եղբայր Նեյթ Պետերսոն․ Ես դեռ փորձում եմ հասկանալ մի բան։ Գուցե սա կարող է լինել հրավերը։ Կարո՞ղ ենք տնային աշխատանք տալ։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Իհարկե։

Եղբայր Նեյթ Պետերսոն․ Այսպիսով, դուք ասացիք, որ մենք մի քանի հրավերներ անենք։ Անցած երեկո Երեց Քրիստոֆերսոնը չորս թե հինգ անգամ օգտագործեց սեփականություն բառը։ Դուք [երեց Գիլբերտը] օգտագործեցիք սեփականություն բառը։

Ես ուսումնասիրեցի այդ բառը։ «Հրավիրեք ջանասիրաբար սովորել» բաժնում խոսվում է սեփականության մասին։ Ես փորձում էի սա հասկանալ։ Այնտեղ հանձնարարություն կա․ Ո՞րն է կապը աշակերտության և սեփականության միջև և ինչո՞ւ։

Եվ գուցե, երեց Գիլբերտ, վերջում, կարողանաք խոսել դրա մասին՝ ինչո՞ւ է այդ բառը անընդհատ հնչում։ Որ եթե ես ուզում եմ, որ նրանք աշակերտներ լինեն՝ գուցե կառավարման միջոցով, դա մեր ազատ կամքն է։ Աստված տալիս է մեզ այդ պարգևը։ Աշակերտությունն այն է, ինչ ես անում եմ այդ պարգևի հետ։ Բայց մենք սիրում ենք ունենալ ինչ-որ բաներ։ Մենք ուզում ենք ունենալ մեր սեփական մեքենան։ Մենք ուզում ենք ունենալ մեր սեփական տունը։ Եվ պատասխանատվությունը, ինչ-որ պատճառով, անընդհատ ուղեկցում է աշակերտությանը։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Եվ դա գալիս է ուղիղ մարգարեի խոսքից, որը երեց Քրիստոֆերսոնը մեջբերեց «Ընտրություններ հավերժության համար» ելույթից։ Նախագահ Նելսոնն ասում է՝ «Ես խնդրում եմ ձեզ, որ պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։ Աշխատեք դրա համար: Պահպանեք այն։ Հոգ տարեք դրա մասին։ Զարգացրեք, որ այն աճի»։ Նա խնդրում է մեզ և մեր բոլոր չափահաս երիտասարդներին պահպանել իրենց վկայությունները։

Եղբայր Նեյթ Պետերսոն․ Կարո՞ղ եմ լրացում անել։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Իհարկե։

Եղբայր Նեյթ Պետերսոն․ Ի՞նչ ենք մենք ուզում, որ նրանք անեն հաջորդիվ։ Նրանք գալիս են դասին և կիրառում են աշակերտությունը, բայց հետո ես ցանկանում եմ, որ նրանք պահպանեն այն, քանի որ իրենց կողքին չեմ լինի տաճարային երաշխավորագիր ստանալիս։ Ես ներկա չեմ լինի, երբ գայթակղության հանդիպեն։ Ես ներկա չեմ լինի նրանց փորձության պահին։

Եթե ուսանողները իսկապես ընդունեն ճշմարտությունը, աշակերտությունը և ազատ կամքը, ապա փոփոխություն տեղի կունենա, որը դեռ չեմ հասկացել, բայց ինչպես դուք ասացիք, ես նույնպես կընդունեմ այդ ամենը։ Ինձ անհրաժեշտ է դա։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ես ժպտում եմ, որովհետև մինչ լսում եմ, հասկանում եմ, որ մենք նրանց հետ չենք լինի կյանքի այս բոլոր ընտրությունների ժամանակ։ Հիշում եմ, մի գիշեր Բոստոնի մերձակայքում ապրող իմ երիտասարդները կատակում էին. «Ամեն անգամ, երբ ուզում եմ մի վատ բան անել, ես պատկերացնում եմ Քլարկին, որը նստած է ուսիս և ասում է. «Դու չպետք է դա անես»։ Նա պետք է դա անի, որովհետև նա ցանկանում է անել դա, այլ ոչ թե չանի այն պատճառով, որ պատկերացնում է իր դասախոսին կամ Երիտասարդ տղամարդկանց ղեկավարին ասելիս, որ չպետք է անի։

Այժմ կանեք մի բան, որը չէինք նախատեսել, բայց Ջոնը խորհուրդ տվեց, որ ժամանակ կտրամադրենք հարցերի համար։ Վստահ եմ, որ ձեզանից ոմանք ասում են՝ «Օհ, ես պետք է մտածեմ նախապատրաստվելու հանձնարարության մասին ամեն դասը ուսուցանելուց առաջ։ Ապա պետք է ներգրավեմ մարդկանց։ Պետք է պատրաստեմ այս բոլոր հարցերը, և այժմ մենք պետք է խորացնենք դասարանի ուսումնառությունը։ Ապա ես պետք է հանձնարարություն տա՞մ»։ Վստահ եմ, ձեզանից ոմանք ասում են․ «Երեց Գիլբերտ, չորեքշաբթի օրը ես կրկին դաս ունեմ, և ուսուցանելու եմ հաջորդ շաբաթ և հաջորդ շաբաթ։ Ինչպե՞ս ենք մենք դա անում»։ Համոզված եմ, որ ձեզանից շատերը կցանկանան հարցեր հղել մեզ։

Մի քանի րոպե կտրամադրենք, որպեսզի մեզ հղեք այն հարցերը, որոնք չենք հասցրել քննարկել։ Ուստի, եթե այս ընթացքում հարցեր են առաջացել, խնդրում եմ կանգնեք և տվեք մեզ ձեր հարցը։

Այո, վերջում, ասեք ձեր անունը:

Քույր 12 (Ֆեյթ Սպենսեր)․ Ողջույն, իմ անունը Ֆեյթ Սպենսեր է։ Ինչպե՞ս եք նախապատրաստվում, երբ գիտեք, որ պետք է կիսվեք։

Քույր Քեյլի Մերիլ․ Բազմիցս։

Կարծում եմ, երեց Գիլբերտը նշել է դա «Զորությունը նրանց մեջ է» ելույթում։ Եթե ուսանողները գիտեն, որ ակնկալվում է, որ կիսվեն, նրանք սկսում են պատասխանատվություն ստանձնել։ Նրանք քայլեր են ձեռնարկում և աշխատում են։ Ես նույն զգացողությունն ունեի, քանի որ ակնկալում էի, որ պետք է կիսվեմ։

Ես ավելի խոնարհությամբ սկսեցի ուսումնասիրել, որպեսզի կարողանամ կիսվել։ Եվ հասկացա, որ դա այն փորձառությունն է, որ ուզում եմ իմ ուսանողներն ունենան։ Ես ուզում եմ նրանք ունենան այս նույն զգացողությունը՝ «Այսօր դասի ընթացքում ես չեմ կարող պարզապես նստել այնտեղ։ Կլինի պահ, երբ ինձ կխնդրեն կիսվել, և ես ուզում եմ ինչ-որ բան ունենալ կիսելու»։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Շնորհակալություն։ Այլ հարցե՞ր:

Քույր Ջենեթ Էրիքսոն․ Կարո՞ղ եմ կիսվել մի մտքով ձեր հարցի շուրջ։ Ես մտածում էի՝ ինչպես կարող եմ զգալ, որ Տերն ուզում է, որ լինեմ ավելի արդյունավետ ուսուցիչ և ավելի ունակ լինեմ բորբոքելու ու գործի դնելու նրանց կամքի ազատությունը։

Եվ այսպես, ես հենց նոր մտածում էի մի գործընկերոջ մասին, ով ուսանողներին դասից առաջ, կիսամյակի սկզբին, պարզապես երեսուն րոպե է հատկացնում, որ լսեն Հոգու առաջնորդությունը իրենց կարիքների հարցում։ Եվ ապա սահմանում նպատակներ, որոնց վրա նրանք կարող են աշխատել այդ դասի միջոցով և պատկերացում կազմել:

Ուստի, մինչ մտածում էի այս քննարկման մասին, զգացի, որ Տերը սիրում է ինձ։ Նա ուզում է օգնել ինձ դառնալ ավելի արդյունավետ ուսուցիչ։ Նա կամենում է օրհնել այդ ուսանողներին: Ինչպիսի՜ արտոնություն, որ Նա կտա ինձ հնարավորություն մտածելու և ուսումնասիրելու այս ամենը։ Ի վերջո, ես կարող եմ գործել այլ ձևով։ Եվ ես ուզում եմ, որ իմ ուսանողները ունենան այդ նույն զորեղ փորձառությունը։ Այս ողջ դասը Տիրոջ օրհնության մասին է, որ լինեք այն, ինչի համար նախատեսված եք, և այդ պատճառով էլ Նա ձեզ այս արտոնությունն է տալիս՝ սովորելու Իրենից այստեղ։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Շնորհակալություն։ Այլ հա՞րց։

Քույր 13․ Միացա՞ծ է։ Օ, կներեք։ Ես օրհնված եմ՝ դասավանդելու կարիքներին հարմարեցվող սեմինարիայում։ Գրեթե իմ բոլոր ուսանողները համր են։ Ինչպե՞ս կարող եմ կիրառել այդ ամենը նրանց հետ։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ի՞նչ մոտեցում եք դուք հիմա կիրառում։

Քույր 13․ Մենք պատճենում ենք շատ նկարներ և հնարավորություն տալիս նրանց ընտրելու տարբեր բաներ դասի վերաբերյալ։ Ներգրավում ենք նրանց սուրբ գրությունների սերտման գործում՝ ունենալով լամինացված թղթե երիզներ։ Մենք խոսում ենք սուրբ գրությունների սերտման մասին։ Մենք դասարանում շփվում ենք ժեստերի լեզվով։ Դա իսկապես բացառիկ փորձառություն է։

Եղբայր Ջոն Հիլթոն III․ Կփորձեմ պատասխանել այդ հարցին, ես որևէ փորձ չունեմ ադապտացված ուսուցման հարցում: Իմ սեփական փորձից կարող եմ ասել, որ մինչ պատրաստվում էի դասավանդել այս աշնանը և նախքան այս քննարկմանը հրավիրվելը, իմ նախապատրաստությունների մոտ իննսունինը տոկոսը վերաբերում էր հետևյալ հարցին՝ «Ի՞նչ եմ ուսուցանելու»։ Ամեն ինչ կենտրոնացած է եղել բովանդակության վրա։ Որպես այս խմբի անդամ, ես սկսել եմ փոխել հարցերս՝ նախապատրաստվելու ժամանակս ավելի շատ ծախսելով «Ինչպե՞ս կարող եմ ուսանողներին նախապատրաստել դասից առաջ», «Ինչպե՞ս կարող եմ օգնել ուսանողներին գործել» հարցերի վրա։ Եվ երբ այս հարցերը տարել եմ Երկնային Հոր մոտ, ես ստացել եմ պատասխաններ։

Ուստի, չնայած ես չգիտեմ ադապտացված ուսուցման վերաբերյալ այդ հարցի պատասխանը, գիտեմ, որ Երկնայի Հայրն ունի պատասխան։ Վկայում եմ, որ երբ մենք նման բարդ հարցերը հղենք վեր, կստանանք անհատական պատասխաններ, որոնք անհրաժեշտ են մեր ուսանողներին։

Քույր Ջենեթ Էրիքսոն․ Դա այդ գեղեցիկ անցումն է՝ «Ինչպե՞ս կարող ենք արդյունավետ լինել» և «Ի՞նչ փորձառություն կունենա ուսանողը» հարցադրումների միջև։ Ինչպե՞ս երաժշտությունը կօգնի նրանց զգալ Հոգուն։ Ինչպե՞ս կարող է ուրիշների հետ շփումն օգնել նրանց զգալ Հոգուն։

Երբ կենտրոնանում ենք նրանց փորձառությունների վրա, ես ևս զգացել եմ, Ջոն, որ ցանկանում ենք փոխվել։ Ի՞նչ փորձառություն կունենան նրանք դասարանում։

Երեց Քլարկ Գ․ Գիլբերտ․ Ինչ-որ բան ունե՞ք ասելու։ Օհ։ Ոչ։ Նրանք ասում են, որ կանջատեն իմ խոսափողը, եթե չեզրափակենք։ Թույլ տվեք ավարտել։ Մեր ժամանակը սպառվում է։ Այս ժողովից առաջ մենք խնդրեցինք ձեզ գալ պատրաստված, մտածելով այս հարցի շուրջ․ «Ինչպե՞ս կարող եմ ավելի արդյունավետորեն օգնել իմ ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսումնառության համար»։

Ես կրկին հղում եմ ձեզ նույն հրավերը։ Մեկ րոպե հատկացրեք այստեղից դուրս գալուց հետո՝ այսօր անձամբ ձեզ մոտ ծագած մի միտք գրի առնելու համար։ Եվ ես պարզապես կանգ կառնեմ։ Կարծում եմ՝ մի քանի րոպե ունենք, ես մեկ րոպե կհատկացնեմ։ Ուզում եմ գրեք մեկ բան, որ սովորել եք այսօր։ Գուցե դա չլինի մեր հնչեցրած միտքը։ Ի՞նչ սովորեցիք այսօր, որ կօգնի ձեզ լինելու ավելի լավ ուսուցիչ։

Մեկ րոպե կտրամադրենք, որ գրի առնեք դա և կեզրափակենք։

Եթե չեք ավարտել, շարունակեք մտածել այդ հարցի շուրջ։ Առաջիկա շաբաթների ընթացքում ես կխնդրեմ ձեզ երկու բան անել, կապված նրա հետ, ինչ դուք գրի եք առել․ Կիսվեք դրանով մեկ ուրիշի հետ և նպատակ դրեք բարելավելու ձեր ուսուցումը՝ համաձայն ձեր ունեցած տպավորությունների։

Թույլ տվեք եզրափակել այս մտքով. նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնակիցներին։ Նրանք հրաշալի ուսուցիչներ են, և ես շատ բան եմ սովորել այսօր և այսօրվան նախապատրաստվելիս։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ։ Գիտեմ, որ ձեզանից շատերը մեծ ջանքեր են գործադրում իրենց պարտականությունները կատարելու համար։ Ինձ դուր եկան երեց Քրիստոֆերսոնի խոսքերը երեկ երեկոյան, որ դուք իսկապես Եկեղեցու ապագայի առաջնագծում եք։

Վերջում ուզում եմ վկայել, որ Եկեղեցու կրթական համակարգը նախապատրաստում է երիտասարդներին ողջ Եկեղեցում՝ աճելու և դառնալու աշակերտներ ողջ կյանքում։ Եվ դա ոչ մի տեղ այնքան իմաստալից տեղի չի ունենում կրոնի ուսուցման մեջ, որքան Եկեղեցու կրթական համակարգում, սեմինարիայի դասարանում, ինստիտուտի դասարանում։ Եվ դուք նրանց օգնում եք պատասխանատվություն կրել, որպեսզի նրանք կարողանան դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում։ Գիտեմ, որ Եկեղեցու և այս գործում ներգրավվածների կողմից այդքան շատ ներդրումներ կատարելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանք հավատում են, որ սա կարևոր է։ Եվ երբ նախագահ Նելսոնն ասում է՝ «Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում մեր աչքի առաջ»։ Հուսամ՝ զգում եք, որ սեմինարիայում ընդգրկվածների թիվը ռեկորդային մակարդակի է հասել այս Եկեղեցում, ինչպես ուսանողների ընդհանուր թիվը, այնպես էլ մասնակցողների տոկոսը։

Մեր համալսարաններում ընդունելությունը շարունակում է ռեկորդներ սահմանել, նույնիսկ այն ժամանակ, երբ շատերը չեն հաճախում քոլեջ, ինստիտուտը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա Եկեղեցու ողջ պատմության մեջ։

Մենք պարտականություն ունենք օգնելու մեր դասարանների բոլոր անդամներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար։ Ինչպես ասել է նախագահ Նելսոնը՝ «Մենք պատրաստում ենք մի ժողովրդի, որը կպատրաստի աշխարհը Փրկչի վերադարձին»։

Թող որ մենք այդ գործը ստանձնենք լրջամտությամբ, խոնարհությամբ և վստահությամբ, քանի որ Տերը օգնում է մեզ կատարել մեր առաջադրանքները զորությամբ և ուժով։ Թողնում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: