Ղուկաս 24.1-12, 36-48:
Հիսուս Քրիստոսի Հարությունը
Փրկիչի հուղարկավորությունից հետո հավատարիմ աշակերտները անուշահոտություններ բերեցին գերեզման: Փրկիչի դիակը գտնելու փոխարեն նրանց գտան դատարկ գերեզմանը: Հրեշտակները հայտարարեցին, որ Տերը հարություն առավ: Ավելի ուշ երեկոյան, երբ աշակերտները միասին էին, Նա հայտնվեց նրանց առջև և նրանց ցույց տվեց Իր հարություն առած մարմինը: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ Փրկիչի Հարությունը և այն, թե դա ինչպես է ազդում ձեր կյանքի վրա:
Օգտագործեք նկարներ: Նկարները կարող են օգնել ուսանողներին պատկերացնել, վերլուծել և հասկանալ սուրբ գրությունները, հատկապես, երբ նկարներն օգտագործվում են քննարկում խթանելու համար: Երբ նկար եք օգտագործում, հավաստիացեք, որ այն ծառայում է դասի նպատակին, այլ ոչ թե շեղում է դրանից:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել և նշել, թե նրանք ինչ գիտեն հարության մասին և այն մասին, թե Փրկիչի Հարությունն ինչու է կարևոր իրենց համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոսի Հարությունը
Քննեք Հիսուս Քրիստոսի դատարկ գերեզմանի նկարը և պատասխաններ մտածեք հետևյալ հարցերին:
-
Ի՞նչ է այս նկարը նշանակում ձեզ համար:
Մտածեք, թե ինչ գիտեք Հարության մասին, և այն ինչ ազդեցություն ունի ձեր կյանքի վրա՝ ձեր օրագրում պատասխանելով հետևյալ հարցերին: Դուք հնարավորություն կունենաք կրկնել այս հարցերը ձեր այսօրվա ուսումնասիրության վերջում:
Կարող եք ուսանողներին ցուցադրել հետևյալ հարցերը, որպեսզի նրանք պատասխանեն դրանց: Ուսանողները կանդրանառնան նույն հարցերին, երբ ավելի լավ հասկանան այս թեման: Նրանք գուցե ցանկանան պատասխանել իրենց օրագրերում:
-
Ի՞նչ գիտեք հարության մասին:
-
Փրկիչի Հարության մասին ձեր գիտելիքները և համոզմունքներն ինչպե՞ս են ազդում ձեզ վրա:
Եթե ուսանողները նախապատրաստվել են դասին, առաջարկեք նրանց այս պահին անդրադառնալ և կիսվել այդ տեղեկություններով (եթե դա հարմար է):
Երբ Հիսուս Քրիստոսը կամավոր զոհաբերեց Իր կյանքը խաչի վրա, Նրա մարմինը հանվեց խաչից, փաթաթվեց մաքուր կտավի մեջ և դրվեց գերեզմանում: Շաբաթ օրվանից հետո՝ վաղ առավոտյան Մարիամ Մագթաղենացին և մի քանի այլ հավատարիմ կանայք վերադարձան գերեզմանի մոտ (տես Ղուկաս 24.10 , Հովհաննես 20.11–18):
Կարդացեք Ղուկաս 24.1–12-ը՝ նշելով, թե նրանք ինչ գտան և իմացան Փրկիչի գերեզմանի մոտ:
-
Ձեր կարծիքով, աշակերտներն ի՞նչ են մտածել և զգացել իրենց տեսածից և լսածից հետո:
Այդ փորձառությունից անմիջապես հետո Հիսուս Քրիստոսը հայտնվեց երկու աշակերտների առջև Էմմաուսի տանող ճանապարհին (տես Ղուկաս 24.13–32): Նրանք վերադարձան Երուսաղեմ և կիսվեցին իրենց փորձառությամբ Առաքյալների հետ (տես Ղուկաս 24:33–35):
Հաջորդ դասերից մեկի ժամանակ ուսանողները կուսումնասիրեն ավելի շատ հատվածներ, որոնք Հիսուս Քրիստոսի Հարության մասին անձնական վկայություններ կներկայացնեն: Եթե այս դասի ժամանակ ուսանողների համար կարող է օգտակար լինել ավելի խորն ուսումնասիրել այն հատվածը, որը պատմում է, թե Հիսուսն ինչպես հայտնվեց Էմմաուս տանող ճանապարհին Ղուկաս 24.13–35 ,՝ հետևյալ դասից «Մատթեոս 28,Ղուկաս 24, Հովհաննես 20»:
Կարդացեք Ղուկաս 24.36–48-ը՝ ուշադիր լինելով, թե ինչ պատահեց, երբ Հիսուսի աշակերտները հավաքվեցին՝ հարություն առած Փրկիչի հայտնությունները քննարկելու համար:
Կարող եք նաև դիտել «Հարություն առած Տերը հայտնվում է Առաքյալների առջև» տեսանյութը (2:19) ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ի՞նչն է առանձնահատուկ ձեզ համար այս հատվածներում Փրկիչի՝ աշակերտներին ուղղված խոսքերից:
Կարող ք օգտակար լինել լրացուցիչ հարցեր տալ, օրինակ. Ձեր կարծիքով, աշակերտներին ուղերձով դիմելուց առաջ Փրկիչն ինչո՞ւ է նրանց առաջարկում տեսնել և դիպչել Իրեն: Ձեր կարծիքով, Նրա աշակերտներն ի՞նչ են զգացել կամ սովորել այդ փորձառությունից:
-
Ձեր կարծիքով, Փրկիչի առաջին խոսքերն ինչո՞ւ էին «Խաղաղություն ձեզ»: ( Ղուկաս 24.36)
-
Այդ հատվածներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե ով է Փրկիչը, և ինչ է ուզում, որ Իր աշակերտները հասկանան:
Ավելի լավ հասկացեք Փրկիչի Հարությունը
Այս հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն է՝ Հիսուս Քրիստոսը հարություն առած և մսից ու ոսկորներից կազմված մարմին ունի:
-
Ի՞նչ է նշանակում հարություն առնել:
Եթե ուսանողները կարիք ունենան սահմանել, թե ինչ է նշանակում հարություն առնել, կարող եք կիսվել ստորև ներկայացված սահմանումով:
Հարությունը «հոգևոր մարմնի և ֆիզիկական՝ մսից ու ոսկորներից կազմված, մարմնի վերամիավորումը մահվանից հետո» մեզանից յուրաքանչյուրի համար հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի շնորհիվ (Սուրբ գրքերի ուղեցույց, « Հարություն », scriptures.ChurchofJesusChrist.org): Իր Քավության և Հարության շնորհիվ Փրկիչը մեզանից յուրաքանչյուրի համար հնարավոր է դարձրել Իր հետ ապրելը և Իր նման դառնալը:
Խորհեք Փրկիչի Հարության և ձեր կյանքում դրա նշանակության մասին հարցերի շուրջ: Ստորև ներկայացված են մի քանի հարցեր, որոնք դուք կարող եք ունենալ Փրկիչի Հարության վարդապետության վերաբերյալ: Ձեր օրագրում նշեք հետևյալ հարցերը:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսն ունի մսից ու ոսկորներից կազմված մարմին:
-
Ո՞րն է Փրկիչի Հարության կարևորությունն իմ կյանքում:
Ուսանողներին օգնեք հասկանալ հարցեր տալու արժեքը՝ տալով նրանց նմանատիպ լրացուցիչ հարցեր. «Դրա պատասխանի ընկալումն ինչպե՞ս կարող է ազդել ձեզ վրա»: «Մտածելուն և հարցեր գրելուն ժամանակ տրամադրելով, ինչպե՞ս կարող եք ազդել ձեր ուսումնասիրության վրա» և «Այս հարցը տալով, ինչպե՞ս կարող եք ազդել Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա»:
Ուսանողներին հորդորեք ստեղծագործաբար մոտենալ այս հարցերին: Դա անելու ձևերից մեկն է՝ գրել հարցերը ստուգարքի տեսքով և փոխանակել հարցերը ուրիշների հեր՝ պատասխան գտնելու նպատակով:
Այս հարցերին պատասխաններ գտնելու միջոցներից մեկն է՝ որոնել, թե Տիրոջ մարգարեները և առաքյալներն ինչ են ուսուցանել: Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը։ Այս խոսքերն ուսումնասիրելիս՝ փնտրեք պատասխաններ ձեր հարցերին: Կարող է նաև օգտակար լինել փնտրել Տիրոջ կարգված ծառաների կողմից ասված լրացուցիչ խոսքեր:
Մի պահ խորհեք Հարության կարևորության մասին` Նազովրեցի Հիսուսի ճշմարիտ ինքնության և կյանքի մեծ փիլիսոփայական վիճաբանությունների ու հարցերի մեկընդմիշտ որոշման մեջ: Եթե Հիսուսն իրոք բառացիորեն հարություն է առել, ապա դրա ակնհայտ հետևությունն այն է, որ Նա աստվածային էակ է: Ոչ մի հասարակ մահկանացու իր մեջ զորություն չունի, որպեսզի մահանալուց հետո կրկին կենդանանա: Քանի որ Նա հարություն էր առել, Հիսուսը չէր կարող միայն հյուսն, ուսուցիչ, ռաբբի կամ մարգարե լինել: Քանի որ Նա հարություն էր առել, Հիսուսը պետք է որ Աստված լիներ, այսինքն` Հոր Միածին Որդին:
Հետևաբար, այն ամենն, ինչ Նա ուսուցանել է, ճշմարիտ է. Աստված չի կարող ստել:
Հետևաբար, Նա երկրի Արարիչն է, ինչպես որ Ինքն է ասել:
Հետևաբար, երկինքն ու դժոխքն իրական են, ինչպես որ Նա ուսուցանել է:
Հետևաբար, գոյություն ունի հոգիների աշխարհ, որտեղ Նա այցելեց Իր մահից հետո:
Հետևաբար, Նա կրկին կգա, ինչպես որ ասել են հրեշտակները, ու «անձամբ կթագավորի երկրի վրա» [ Հավատո Հանգանակ 1.10 ]:
Հետևաբար, բոլորի համար կա Հարություն ու վերջին դատաստան:
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 113)
Ժամանակի առկայության դեպքում կարող եք դիտել «Նա կենդանի է. Նշեք Զատիկը, քանզի Նա կենդանի է» տեսանյութը (2:26), որբ պատրաստվում եք պատասխանել հետևյալ հարցերին: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ի՞նչ կավելացնեիք դասի սկզբում տրված հարցերի ձեր պատասխաններին:
-
Ինչպե՞ս կբացատրեիք, թե ինչ է հարությունը մի մարդու, ով ծանոթ չէ այս ուսմունքին:
-
Փրկիչի Հարության ձեր ընկալումն ինչպե՞ս է ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հարգանքի և սիրո վրա:
Կարող եք կամավորներին թույլ տալ կիսվել իրենց սովորածով կամ զգացածով և ավարտեք դասը Փրկիչի Հարության և մեր կյանքի վրա դրա ազդեցության մասին վկայությամբ:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Հիսուս Քրիստոսի Հարությունն ինչո՞ւ է կարևոր ինձ համար
Իր «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար» ելույթում Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Հ.Օուքսը Առաջին Նախագահությունից ուսուցանել է, թե Փրկիչի Հարությունն ինչպես է ազդում մեզանից յուրաքանչյուրի վրա (Լիահոնա, մայիս 2021, 75-77):
Օժանդակ ուսումնական վարժություն
Մորմոնի Գրքի ուսմունքները
Կարող եք շեշտել Մորմոնի Գրքի կարևոր դերը՝ հարությունն ավելի լավ հասկանալու գործում: Հրավիրեք ուսանողների ուսումնասիրել հղումները՝ Մոսիա 15.19–20 , Մոսիա 16.7–9 , Ալմա 11.40–44 և Մորմոն 9.13-ը՝ փնտրելով, թե նրանք ինչ են սովորում հարության մասին: Կարող եք ուսանողներին թույլ տալ կիսվել իրենց գտածով և շեշտել այն, ինչ մենք չէին իմանա Հարության մասին՝ առանց Մորմոնի Գրքի պարգևի: