Վարդապետության սերտում. Ղուկաս 24.36-39
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»
Ղուկաս 24.1–9, 36–48 հատվածների ուսուmնասիրության արդյունքում դուք սովորեցիք Փրկիչի Հարության մասին: Հիմնված լինելով Ղուկաս 24.36–39 վարդապետության սերտման հատվածի վրա՝ այս դասը կօգնի ձեզ ավելի լավ սերտել հարության վարդապետությունը՝ անգիր սովորելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակում:
Ժամանակի կառավարում: Վարդապետության սերտման կրկնության վարժությունները պետք է լինեն կարճ և արդյունավետ։ Կրկնողության այս վարժությունների ժամանակ եղեք շատ կազմակերպված, որպեսզի այն ձեզանից շատ ժամանակ չխլի։
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ են սովորել և զգացել՝ Ղուկաս 18.1-9, 36-48-ում :
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահեք և բացատրեք
Հիշեք, որ Գեթսեմանիի տառապանքներից և խաչի վրա մահից հետո Փրկիչի մարմինը հանվեց և գերեզման դրվեց: Երեք օր հետո Հիսուս Քրիստոսը հարություն առավ: Կարդացեք վարդապետության սերտման հատված Ղուկաս 24.36–39-ը և ընդգծեք կարևոր բառերը կամ արտահայտությունները, որոնք Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին Իր Հարությունից հետո:
Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են պատասխանել հետևյալ հուշումներին Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի «Հարցեր և պատասխաններ» բաժնի համար: Մտածեք, թե ինչով կարող եք կիսվել ընդամենը 2-3 նախադասությամբ:
Եթե ուսանողները անծանոթ են Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի «Հարցեր և պատասխաններ» բաժնին, կարող եք կիսվել օրինակներով վերջին համարներից:
-
Ի՞նչն է այդքան հատուկ Հիսուս Քրիստոսի հարության մեջ:
Ուսանողներին հնարավորություն տվեք մտապահել վարդապետության սերտման սուրբ գրությունների Ղուկաս 22.19-39 հատվածի հղումը և դրա հիմնական արտահայտությունը: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել.
Հղումը և հիմնական արտահայտությունը հիշելու համար ձեր օրագրի էջը բաժանեք չորս մասի: Գրեք հղումը և արտահայտություններից մեկը (ինչպես ցուցադրված է ստորև) յուրաքանչյուր բաժնում: Կարող եք նկարել հասարակ համապատասխան պատկեր՝ հղման և հիմնական արտահայտության չորս մասերից յուրաքանչյուրը ցուցադրելու համար: Փորձեք կրկնել այդ մասերից յուրաքանչյուրը մինչև կարողանաք կրկնել բոլորը՝ առանց նայելու:
-
Ղուկաս 24.36–39
-
Ոգին
-
մարմին եւ ոսկերք չունի
-
ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ
Գործնական կիրառում
Օգնեք ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ կատարելով հետևյալ վարժությունը 3-5 րոպեի ընթացքում: Կարող եք խնդրել նրանց զեկուցել, թե արդյոք կարողացան հիշել բոլոր երեք սկզբունքները և հրավիրեք նրանց, ովքեր ցանկանում են կիսվել, թե ինչպես են օգտագործել այդ սկզբունքերը կամ կարող էին դրանք օգտագործել իրենց կյանքում:
Համառոտ կրկնեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները, որոնք գտնվում են Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022)։ Դա անելու համար տեսեք, թե արդյոք դուք կարող եք անգիր ասել բոլոր երեք սկզբունքները: Այնուհետև ձեր օրագրում գրեք, թե ինչպես եք օգտագործել կամ ինչպես կարող էիք այս սկզբունքները օգտագործել կյանքում:
Այժմ փորձեք օգտագործել այս սկզբունքը և Ղուկաս 24.36-39 հատվածներում ուսուցանված վարդապետությունը՝ կարդալով հետևյալ սցենարը և պատասխանելով հաջորդող հարցերին:
Կարող եք հարմարեցնել հետևյալ սցենարը բոլոր ուսանողներին:
Ձեր ընկերներից մեկը՝ Ջինյունը, համաձայնել է ձեր տանը միսիոներական դասերի հաճախել: Ջինյունը և նրա ընտանիքը նոր են եկելձեր քաղաք, և նա հասկացողություն և գիտելիք չունի Հիսուս Քրիստոսի մասին: Փրկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի դերը ուսումնասիրելիս Ջինյունը թվում է անհանգիստ, սակայն ոչինչ չի ասում: Ավելի ուշ, երբ միսիոներները գնում են, նա կիսվում է ձեզ հետ, որ չի հավատում հարության և մահվանից հետո կյանքի գաղափարին:
Հետևյալ հարցերը նպատակ ունեն թույլ տալ ուսանողներին գործնականում ինքնուրույն կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Անկախ նրանից՝ այս հարցերը կքննարկվեն դասարանով թե փոքր խմբերով, անպայման ուշադիր լսեք ուսանողներին, որպեսզի կարողանաք գնահատել ինքնուրույն այս սկզբունքները օգտագործելու նրանց կարողությունը: Եթե ուսանողները օգնության կարիք ունեն, կարող եք հուշել նրանց՝ յուրաքանչյուր սկզբունքի վերնագրի ներքևում ներկայացված հարցերի միջոցով:
-
Ի՞նչ կանեիք կամ կասեիք, որպեսզի օգնեիք Ջինյունին հասկանալ նրան օգնելու ձեր ցանկությունը:
-
Ի՞նչ հարցեր կտայիք, որպեսզի ավելի լավ հասկանայիք, թե Ջինյունն ինչին է հավատում կամ որտեղից է եկել:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից յուրաքանչյուրը՝ Ջինյունին օգնելու համար:
Գործեք հավատքով
-
Ինչպե՞ս կարող էիք հավատքով գործել այս իրավիճակում:
-
Ինչո՞վ կարող էիք կիսվել Ջինյունի հետ հավատքով գործելու մասին: Ինչո՞ւ է դա կարևոր՝ նրա հարցերին պատասխաններ գտնելու համար:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
-
Ի՞նչ հարցեր կարող էիք տալ կամ ի՞նչ հավերժական ճշմարտությունների մասին կարող էիք վկայել Ջինյունին, եթե փորձեիք նրան օգնել տեսնել իր մտահոգությունները հավերժության հեռանկարով:
-
Դա ինչպե՞ս կարող էր օգնել Ջինյունին սկսել հասկանալ այն հավերժության հեռանկարով:
-
Ի՞նչն է ձեզ օգնել հասկանալ Փրկիչի Հարությունը և դրա դերը փրկության ծրագրում:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
-
Ի՞նչ հատուկ սուրբ գրություններ Ղուկաս 24 -ից կարող էիք օգտագործել՝ Ջինյունին պատասխանելիս: Ի՞նչ լրացուցիչ աղբյուրներ կկրկնեիք պատասխանելուց առաջ: Ձեզ կարող էին օգնել նախորդ դասին Ղուկաս 24-ից սովորած որոշ նյութեր:
-
Էլ ինչ նյութեր կառաջարկեիք Ջինյունին, եթե նա ցանկանար ինքնուրույն շարունակել ուսումնասիրել այս թեման:
Երբ ուսանողները կիրառեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, առաջարկեք նրանց մտածել, թե իրենց կարծիքով նրանք ինչպես դա արեցին: Կարող եք ուսանողներին խնդրել կիսվել իրենց այս սկզբունքները կյանքում կիրառելու իրենց փորձառություններով: Առաջարկեք նրանց կիսվել, թե այս սկզբունքներն ինչ նշանակություն ունեն իրենց համար:
Վարդապետությունների սերտման կրկնություն
Օգտագործեք հետևյալ կրկնության վարժությունը մի դասի համար, որը պետք է ուսուցանվի մոտ ապագայում.Ցուցադրեք Ղուկաս 24.36–39 հատվածների հղման և հիմնական արտահայտության չորս մասերը:
մարմին եւ ոսկերք չունի
Ոգին
Ղուկաս 24.36–39
ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ
Ուսանողներին առաջարկեք ճիշտ հերթականությամբ գրել այս հղումը և հիմնական արտահայտությունը իրենց օրագրերում: