Ղուկաս 2.40-52
Հիսուսն «աճում էր և զօրանում հոգիով»
Երբ Փրկիչը երիտասարդ տղամարդ էր, Նա այնպիսի զորությամբ էր ուսուցանում ավետարանը, որ նույնիսկ տաճարի ուսուցիչները «զարմացած էին նրա իմաստութեան և պատասխանների վերայ» (Ղուկաս 2.47): Այս դասը նպատակ ունի ամրապնդել Հիսուս Քրիստոսին միանալու ձեր ցանկությունը՝ ձգտելով զարգանալ մտավորապես, ֆիզիկապես, հոգեպես և սոցիալապես: Դուք նաև հնարավորություն կունենաք գնահատել ձեր ընթացիկ նպատակները Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկում (2019) կամ նոր նպատակներ ստեղծել:
Կենտրոնանալ ուսանողների փորձառության վրա Ուսանողները յուրացնում են նյութը, երբ եռանդունորեն ընդգրկված են ուսումնական գործընթացում և ապրում են ավետարանով: Ուսուցանելիս կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ պիտի զգա և անի ուսուցիչը՝ անձնական հայտնություն հրավիրելու և դարձը խորացնելու համար: Ընդլայնելով իրենց գիտելիքները և ապրելով ավետարանով՝ ուսանողները խորապես դարձի կգան դեպի Փրկիչն և Նրա ավետարանը:
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին վերհիշել Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում դրած իրենց նպատակները: Խնդրեք նրանց հիշել, թե այդ նպատակներն ինչպես են օգնում իրենց ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին: Հնարավորության դեպքում խնդրեք նրանց դասարան բերել Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկի օրինակը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուսն աճում ու զարգանում էր, երբ պատանի էր
Ցուցադրեք հետևյալ նկարները և ուսանողներին մեկ կամ երկու րոպե տվեք դրանք ուսումնասիրելու համար: Եթե այդ նկարներն անհասանելի են, խնդրեք ուսանողներին պատկերացնել Հիսուսին մեծանալիս:
Ուսումնասիրեք Փրկիչի պատանեկության այս նկարները: Մտածեք, թե նկարներն ինչ մանրամասներ են պատմում Հիսուսի մասին:
Խրախուսեք ուսանողներին ակնածանքով վերաբերվել Փրկիչին՝ հետևյալ հարցերին պատասխանելիս: Հարցերից մեկը կարող է լինել. «Ի՞նչ կկամենայք իմանալ Փրկիչի պատանեկության մասին»:
-
Իմանալով, թե ինչպիսին էր Հիսուսը պատանեկության տարիներին, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ` որպես պատանի:
Մենք քիչ մանրամասներ ունենք Հիսուսի պատանեկության մասին, բայց եղածները կարող են մեծ օրհնություն և ուղեցույց լինել աճելու և կատարելագործվելու ձեր ջանքերի համար: Փրկիչի պատանեկության մասին սովորելիս փնտրեք այնպիսի ճշմարտություններ, որոնք ձեզ կօգնեն իմանալ, թե որ հատվածների վրա պետք է կենտրոնանաք, երբ փորձում եք ավելի շատ նմանվել մեր Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին:
Կարդացեք Ղուկաս 2․40-52-ը և Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 3.24–26 հատվածները (Աստվածաշնչի հավելվածում)՝ փնտրելով մանրամասներ, թե ինչպիսին էր Փրկիչը, երբ պատանի էր: Դուք կարող եք նշել ձեր գտածը:
Կարող եք դիտել նաև «Պատանի Հիսուսը ուսուցանում է տաճարում» տեսաֆիլմը (2:30), որը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Նկատի ունեցեք, որ «զօրանում հոգիով» արտահայտությունը ( Ղուկաս 2.40 , տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 3.24 [Աստվածաշնչի հավելվածում]) նշանակում է, որ Հիսուսն աճում էր կամ լցվում հոգևոր զորությամբ: Օգտակար կլինի իմանալ, որ ըստ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 2.46 հատվածի ( Ղուկաս 2.46 , ծանոթագրություն c), պատանի Հիսուսը չէր լսում բժիշկներին կամ դպիրներին և նրանց հարցեր էր տալիս, սակայն «նրանք լսում էին նրան և հարցեր տալիս»:
-
Այս պատմությունը ձեզ ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե ինչպիսին էր Փրկիչը, երբ պատանի էր:
-
Ի՞նչ է ուսուցանում հատված 52-ը ձեզ այն մասին, թե ինչպես էր Հիսուսն աճում ու զարգանում Իր պատանեկության տարիներին:
Ղուկաս 2.52 հատվածից մենք սովորում ենք, որ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ կատարելագործվում ենք մտավորապես, ֆիզիկապես, հոգեպես և սոցիալապես:
Գրատախտակին գրեք կամ ցուցադրեք հետևյալ բառերը. Մտավորապես, Ֆիզիկապես, Հոգևորապես և Սոցիալապես: Ապա տվեք հետևյալ հարցերը.
-
Սուրբ գրություններից ի՞նչ օրինակներ գիտեք, երբ Հիսուս Քրիստոսը ցուցադրում է Իր կարողությունները այս չորս ոլորտներում:
-
Ի՞նչ պատճառներով եք ցանկանում հետևել Փրկիչի օրինակին այս չորս ոլորտներում:
Դասի այս մասի նպատակն է օգնել ուսանողներին օգտագործել Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկը՝ նպատակներ դնելու համար: Ուշադիր եղեք այն ուսանողների հանդեպ, ովքեր հետաքրքրված չեն կամ ծանոթ չեն այս գրքույկին:: Այն ուսանողները, ովքեր արդեն աշխատում են իրենց զարգացման նպատակների վրա, կարող են օգտակար լինել քննարկման ընթացքում:
Կարող եք հաղորդագրություն ուղարկել ծնողներին և Եկեղեցու ղեկավարներին՝ տեղեկացնելով, որ ուսանողները քննարկել են այս նպատակները սեմինարիայում: Դա կօգնի ծնողներին և ղեկավարներին երիտասարդների հետ իրենց հետագա շփումների ժամանակ:
Մարգարեները մարտահրավեր են ուղարկել Եկեղեցու երիտասարդներին՝ հետևել Ղուկաս 2.52 հատվածում ներկայացված Փրկիչի օրինակին, իսկ Եկեղեցու ղեկավարները ներկայացրել են Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկը՝ ձեզ օգնելու համար:
Դիտեք «Դուք այստեղ եք, որպեսզի բացահայտեք, թե ով եք դուք» տեսաֆիլմը (2:59) և փնտրեք, թե ինչպես կարող եք հետևել Փրկիչի օրինակին՝ Երեխաների և երիտասարդների ծրագրի նպատակները դնելիս: Այս տեսաֆիլմը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Դասարանի ուսանողների թվից կախված, ուսանողները կարող են բաժանվել չորս խմբի՝ զարգացման չորս ոլորտներից մեկը քննարկելու համար: Խրախուսեք ուսանողներին միասին քննարկել, թե նրանք ինչ եղանակներով կարող են աճել ու զարգանալ այս ոլորտներում և ինչ նպատակներ կարող են դնել: Քննարկման վերջում խնդրեք յուրաքանչյուր խմբից մի անդամի կիսվել իր գաղափարներով:
Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկի նպատակն է «ամրացնել ձեր հավատքը առ Հիսուս Քրիստոս՝ օգնելով ձեզ և ձեր ընտանիքին առաջ ընթանալ ուխտի արահետով, երբ հանդիպեք կյանքի դժվարություններին» («Ովքե՞ր են երեխաներն ու երիտասարդները» ChurchofJesusChrist.org կայքում): Այս գրքույկի տպագիր օրինակից բացի կա նաև թվայինը: Դուք կարող եք գտնել այն Gospel Library և Gospel Living հավելվածներում:
Հետևելով Փրկիչի օրինակին՝ դուք նույնպես կարող եք համաչափ աճել ձեր կյանքի այս չորս ոլորտներում՝ հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր: Նպատակներ դնելիս փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը: Լսեք այն հուշումները, որոնք կարող են օգնել ձեզ տեսնել, թե Տերն ինչպես է ցանկանում օգնել ձեզ կենտրոնացնել ձեր զարգացումը Իրեն ավելի շատ նմանվելու վրա: Կարող եք որոշ գաղափարներ գտնել հետևյալ կայքերում.
«Երիտասարդների համար» էջը՝ Երեխաների և երիտասարդների ծրագրի կայքում
Gospel Living հավելվածի ոգեշնչող նյութերում
Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույցի ձեր օրինակում կարող եք այս չորս ոլորտների վերաբերյալ տարբեր նպատակներ դնել: Եթե սկսել եք աշխատել ձեր նպատակների վրա, գնահատեք, թե ինչ հաջողությունների եք հասել և, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ կատարեք: Պարբերաբար քննարկեք ձեր նպատակները ձեր ծնողների և Եկեղեցու ղեկավարների հետ: Ձեր նպատակներով և փորձառություններով կարող եք կիսվել նաև #StrivetoBe հեշթեգի օգնությամբ:
Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ, եթե դուք նպատակներ դնեք և ձգտեք նմանվել Իրեն: Նա խոստացել է, որ եթե դուք գաք Իր մոտ և խոնարհությամբ հավատք գործադրեք, Նա ձեր «թույլ կողմերը ուժեղ կդարձնի»( Եթեր 12.27):
Առաջարկեք ուսանողներին կիսվել նպատակների վրա աշխատելու իրենց արդյունավետ փորձառություներով: Խրախուսեք ուսանողներին իրենց փորձառություններով կիսվել #StrivetoBe հեշթեգի օգնությամբ:Եթե ուսանողներից ոչ մեկը ներկայումս չի մասնակցում այս ծրագրին, կարող եք դասարան հրավիրել երիտասարդների որևէ ղեկավարի, որպեսզի առաջնորդի և ուղղություն տա նրանց:Ընտրեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը, որպեսզի ուսանողները դրանց պատասխանեն իրենց օրագրերում և քննարկեն դրանք դասի ընթացքում՝ ժամանակի առկայության դեպքում:
-
Ի՞նչը կցանկանայիք բարելավել ձեր կյանքի այս ոլորտում: Ինչո՞ւ:
-
Ձեր զարգացումը այս ոլորտում ինչպե՞ս կօգնի ձեզ ավելի շատ նմանվել Փրկիչին:
-
Ի՞նչ դժվարությունների կարող եք հանդիպել:
-
Ինչպե՞ս կձգտեք ստանալ Երկնային Հոր օգնությունն ու առաջնորդությունը:
Բացատրական և պատմական տեղեկություն