Վարդապետության սերտում. Ղուկաս 2.10-12
Հիսուս Քրիստոսը ծնվեց որպես Փրկիչ և Տեր
Անցյալ դասին դուք ուսումնասիրեցիք հրեշտակի վկայությունը հովիվներին, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը (տես Ղուկաս 2.10-12): Այս դասը ձեզ հնարավորություն կտա ցուցադրել, թե որքան լավ էք հասկանում այս վարդապետությունը՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն իրական կյանքի իրավիճակներում կիրառելիս:
Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել Ղուկաս 2.1-14 հատվածների ուսումնասիրման համար նախատեսված դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Ղուկաս 2.10-12 հատվածների ուսումնասիրման համար: Եթե դասացուցակի հարմարեցման նպատակով կարիք լինի այս դասն անցկացնել մի ուրիշ շաբաթ, անպայման տեղափոխեք նաև համատեքստային դասը:
Ուսանողներին ուսուցանեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները Ուսանողներն ավելի լավ կհասնեն վարդապետության սերտման նպատակներին, եթե նրանք իմանան և հասկանան հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և հնարավորություն ստանան կիրառել դրանք Վարդապետության սերտման յուրաքանչյուր դասի ժամանակ կարող եք հակիրճ կրկնել այդ սկզբունքները: Բերեք օրինակներ, թե ինչպես կարելի է կիրառել այդ սկզբունքները տարվա սկզբում: Երբ ուսանողները բարելավեն իրենց ունակությունները, կարող եք նրանց հնարավորություն տալ բերել սեփական օրինակները:
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին սկսել մտապահել Ղուկաս 2.10-12-ի հղումն ու հիմնական արտահայտությունը. «Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը»:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահեք և բացատրեք
Անդրադարձեք Փրկիչի ծնունդի նկարին և Ղուկաս 2.10-12-ի սուրբգրային հիմնական արտահայտությանը: Նկարը կապելով հղման և հիմնական արտահայտության հետ՝ կօգնեք հիշել այդ հատվածը:
Խնդրեք ուսանողներին մի քանի անգամ կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը: Դա կարող եք անել անհատապես կամ դասարանով:
Նայեք Փրկիչի ծնունդի նկարին և կրկնեք Ղուկաս 2.10-12-ի հղումն ու հիմնական արտահայտությունը. «Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը»: Կրկնեք այնքան, մինչև համոզված լինեք, որ կարող եք այն անգիր ասել:
Հետևյալ վարժության նպատակն է օգնել ուսանողներին իրենց բառերով բացատրել Ղուկաս 2.10-12-ում ուսուցանվող Քրիստոսը աշխարհի Փրկիչն է վարդապետությունը:
Նայեք Փրկիչի ծնունդի նկարին: Երկու կամ երեք նախադասությամբ բացատրեք, թե ինչու է նկարում պատկերված իրադարձությունը մեզ բոլորիս «մեծ ուրախութիւն աւետում» ( Ղուկաս 2.10):
Խնդրեք կամավորներին կիսվել իրենց գրածով: Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները, և անհրաժեշտության դեպքում, կրկնեք Ղուկաս 2.1-14 դասի նյութերը:
Սովորեք կիրառել
Մի քանի րոպե տրամադրեք և վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Յուրաքանչյուր սկզբունքի համար նշեք առնվազն մեկ նախադասություն, որն, ըստ ձեզ, բացատրում է այս հասկացությունը:
Խնդրեք մի քանի կամավորի կիսվել իրենց նշած նախադասութուններով: Լրացուցիչ հարցեր տվեք, որպեսզի օգնեք ուսանողներին բացատրել, թե նրանք ինչու ընտրեցին հենց այս նախադասությունը, և ինչ է այն նշանակում իրենց համար:
Խորհեք հետևյալ իրավիճակի շուրջ.
Վերջերս ձեր ոչ հավատացյալ ընկերներից մեկը տեսել է միսիոներական մի զույգի՝ մարդկանց հետ այգում զրուցելիս: Ձեր ընկերը հարցնում է ձեզ. «Ինչո՞ւ են ձեր եկեղեցու միսիոներները Հիսուսի մասին քարոզում եկեղեցուց դուրս: Կարծես նրանք փորձում են իրենց համոզմունքներն ուրիշներին պարտադրել: Ինչո՞ւ մարդկանց չեք թողնում ուղղակի ապրել այնպես, ինչպես նրանք ապրում են»:
Այս իրավիճակը մտքում պահելով՝ ուսումնասիրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքները և խորհեք, թե դրանք ինչպես կարող են օգնել ձեզ պատասխանել ձեր ընկերոջ հարցին:
Ուսանողները կարող են բաժանվել զույգերի կամ փոքր խմբերի, որպեսզի քննարկեն հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները, և թե ինչպես կկիրառեին այդ սկզբունքները տվյալ իրավիճակում:
Սկզբունքները քննարկելու համար կարող եք օգտագործել երեք մասից բաղկացած շրջափուլ: Տպեք և կտրեք հետևյալ հատվածները, որպեսզի յուրաքանչյուր զույգ կամ խումբ ամեն անգամ ունենա մեկական հատված: Ուսանողներին ժամանակ տվեք քննարկելու իրենց հատվածը՝ նախքան հարևան խմբի կամ զույգի հետ հատվածները փոխանակելը: Երբ բոլոր խմբերը կամ զույգերը քննարկեն բոլոր երեք հատվածները, խնդրեք ուսանողներին անհատապես արձագանել տվյալ սցենարին:
Գործեք հավատքով
«Մենք գործում ենք հավատքով, երբ ընտրում ենք վստահել Աստծուն և դառնալ դեպի Նա» (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», պարբերություն 5):
-
Ի՞նչ արտահայտություններ եք գտնում «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-7-րդ պարբերություններում, որոնք կարող են օգնել ձեզ այս իրավիճակում:
-
Գործելով հավատքով, ինչպե՞ս կարող եք պատասխանել ձեր ընկերոջ հարցին:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից
«[Վարդապետական հասկացություններն ու հարցերը] հավերժության տեսանկյունից քննելու համար մենք խորհում ենք դրանց մասին փրկության ծրագրի և Փրկիչի ուսմունքների համատեքստում» (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժին, պարբերություն 8):
Ուսումնասիրեք Ղուկաս 2.10-12 հատվածները: Մտածեք, թե ինչ նոր բան են ուսուցանում այս հատվածները բացի նրանից, ինչ արդեն գիտեք Հիսուս Քրիստոսի մասին:
-
Որո՞նք են Փրկիչի դերերը փրկության ծրագրում:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ նրանք, ովքեր դեռևս չեն ճանաչում Հիսուս Քրիստոսին, պետք է իմանան Նրա մասին:
-
Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր Նրա վերականգնված ավետարանի ուղերձով կիսվել բոլորի հետ՝ այդ թվում Նրան արդեն ընդունած այլ քրիստոնյաների հետ:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել նախորդ հարցերի պատասխանները՝ ձեր ընկերոջ հարցին պատասխանելու համար:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
Որպեսզի մենք կարողանանք ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Տերը «աղբյուրներ է սահմանել, որոնց միջոցով Նա ճշմարտություն և առաջնորդություն է հայտնում Իր զավակներին» (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժին, պարբերություն 11):
Ուսումնասիրեք հետևյալ ոգեշնչված աղբյուրներից մեկը կամ մի քանիսը՝ փնտրելով տեղեկություններ, որոնք կարող են օգնել ձեզ պատասխանել ձեր ընկերոջ հարցին:
-
« Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը », (ChurchofJesusChrist.org)
-
Հատվածները, որոնք դուք կապել եք կամ խաչաձև հղում եք կատարել Ղուկաս 2:10–12 հատվածներին նախորդ դասի ժամանակ
-
Հիմների գրքի «Հիսուս Քրիստոս» թեմայում ընդգկված երգերը
Մտածեք, թե այս աղբյուրներն ի՞նչ են ձեզ սովորեցնում այն մասին, թե Փրկիչը և Նրա ուսմունքները ինչպես կարող են մարդկանց ուրախություն պարգևել:
-
Ի՞նչ եք սովորել Փրկիչի և Նրա ուսմունքների մասին, որը կարող է մարդկանց ուրախություն պարգևել այս և գալիք կյանքում:
-
Փրկիչի կամ Նրա ուսմունքների հետ կապված ի՞նչ անձնական փորձառություններ են ձեզ ուրախություն պարգևել:
-
Այս հարցերին տված ձեր պատասխաններն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ պատասխանել ձեր ընկերոջ հարցին:
Ուսանողներին հնարավորություն տվեք բեմադրել այս սցենարը հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները քննարկելուց հետո:
Վարդապետության սերտման կրկնություն
Հաջորդ դասի սկզբում կամ վերջում հատկացրեք 3-5 րոպե՝ վարդապետության սերտման հատվածը կրկնելու համար: Ցուցադրեք Փրկիչի ծնունդի պատկերը, որն ուսանողներն օգտագործեցին Ղուկաս 2.10-12-ը մտապահելիս, և առաջարկեք ուսանողներին կրկնել հղումն ու հիմնական արտահայտությունը, մինչև կարողանան անգիր սովորել:
Օժանդակ ուսումնական վարժություն
Գործնական կիրառման այլընտրանքային սցենար
Պատկերացրեք, որ դուք տեղադրել եք Սուրբ ծնունդի նկարը սոցիալական ցանցերում և ավելացրել, որ երախտապարտ եք այն խաղաղության և ուրախության համար, որը ձեզ պարգևում է Փրկիչի մասին գիտելիքը: Ձեր ոչ հավատացյալ ընկերներից մեկը մեկնաբանում է՝ հարցնելով. «Իսկ մարդիկ չե՞ն կարող խաղաղ ու երջանիկ լինել առանց Հիսուսի»: