Վարդապետության սերտման կրկնություն 15
Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները
Վարդապետության սերտման նպատակներից է օգնել ձեզ սովորել, թե ինչպես ճիշտ կիրառել վարդապետության սերտման հատվածները՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուրիշներին ուսուցանելիս: Այս դասը ձեզ հնարավորություններ կտա փորձել կիրառել վարդապետության սերտման որոշ հատվածներ տարբեր ուսումնական իրավիճակներում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել, թե նրանք ինչպես են օգտագործել սուրբ գրությունները՝ հարցերին պատասխանելու կամ ուրիշներին Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու համար: Հորդորեք նրանց դասից առաջ պատրաստվել՝ կիսվելու այդպիսի իրավիճակներով և իրենց ուսուցանած սուրբ գրություններով:
Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
Կանոնիկ գրքերը պարունակում են բազմաթիվ պատմություններ, թե մարդիկ ինչպես են օգտագործել սուրբ գրությունները՝ ուրիշներին ուսուցանելիս: Օրինակ՝ Հիսուս Քրիստոսը ուսուցանել է Իր երկու աշակերտներին Էմմաուսի ճանապարհին ( Ղուկաս 24.27), Նեփին հորդորել է իր եղբայրներին ստանալ արույրե թիթեղները (տես 1 Նեփի 4.2), իսկ Մորոնին հրահանգներ է տվել երիտասարդ Ջոզեֆ Սմիթին ( Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.36–41):
Դասին նախապատրաստված ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց փորձառություններով՝ հետևյալ հարցերին պատասխանելիս:
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը օգտագործել սուրբ գրությունները՝ ուրիշներին ուսուցանելու համար:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ուրիշներին ուսուցանելիս մեր սեփական բացատրություններից բացի օգտագործել սուրբ գրությունները:
Կրկնեք վարդապետության սերտման հղումների և հիմնական արտահայտությունների հետևյալ ցանկը: Մտածեք, թե ինչ իրավիճակներում կարող էիք օգտագործել այդ հատվածները՝ որևէ մեկին ուսուցանելու համար:
Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս–Հայտնություն
Ցուցադրեք կամ բաժանեք հետևյալ աղյուսակը, որպեսզի ուսանողները օգտագործեն այն դասի ընթացքում: Ուսանողները կարող են ունենալ այդ աղյուսակի օրինակը նախորդ դասից:
|
Ա Կորնթացիս 6.19–20 |
«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: |
|
Ա Կորնթացիս 11․11 |
«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»: |
|
Ա Կորնթացիս 15.20–22 |
«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»: |
|
Ա Կորնթացիս 15.40–42 |
Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։ |
|
Եփեսացիս 1․10 |
«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը» : |
|
Եփեսացիս 2.19-20 |
Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»: |
|
Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 |
«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»: |
|
Բ Տիմոթեոս 3.15–17 |
«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։ |
|
Եբրայեցիս 12.9 |
Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։ |
|
Հակոբոս 1.5–6 |
«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: |
|
Հակոբոս 2.17–18 |
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։ |
|
Ա Պետրոս 4.6 |
«Ավետարանը [քարոզվեց] նաև մեռելներին»։ |
|
Հայտնություն 20.12 |
«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»: |
Կարող եք թերթիկի վրա ստեղծել մի վերնագիր հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրի համար և դրանք տեղադրել դասարանի տարբեր անկյուններում: (Կարող եք նաև ուսանողներին առաջարկել ստեղծել սեփական իրական իրավիճակներ):
ԹաղումՄիսիաԵրիտասարդների հոգևոր հավաքԸնկեր
Դասարանը բաժանեք չորս փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք վերոնշված իրավիճակներից մեկը: Խմբերից յուրաքանչյուրին տվեք ստորև ներկայացված հարցերից մի քանիսը և առաջարկեք նրանց քննարկել դրանք:
Յուրաքանչյուր խմբի հնարավորություն տվեք անդրադառնալ իրավիճակներից յուրաքանչյուրին: Ուսանողներին ասեք, որ նրանք կարող են օգտագործել նույն սուրբ գրությունների հղումները տարբեր սցենարների համար:
Թաղում
Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են խոսել սիրած մարդու հուղարկավորության ժամանակ:
-
Վարդապետության սերտման ո՞ր երեք հատվածներով կկիսվեիք:
-
Ձեր կարծիքով, այդ հատվածներն ինչո՞վ կարող էին օգտակար լինել:
Ընտրեք այս սցենարի համար ընտրված սուրբ գրությունը և կարդացեք ամբողջ հատվածը:
-
Ուրիշ ի՞նչ եք սովորել հիմնական արտահայտությունից բացի:
Միսիա
Պատկերացրեք, որ դուք և ձեր զուգընկերը ուսուցանում եք մեկին, ով չի հասկանում, թե մեզ ինչու է անհրաժեշտ վերականգնված եկեղեցին:
-
Վարդապետության սերտման ո՞ր երեք հատվածներով կկիսվեիք:
-
Ձեր կարծիքով, այդ հատվածներն ինչո՞վ կարող էին օգտակար լինել:
Ընտրեք այս սցենարի համար ընտրված սուրբ գրությունը և կարդացեք ամբողջ հատվածը:
-
Ուրիշ ի՞նչ եք սովորել հիմնական արտահայտությունից բացի:
Երիտասարդների հոգևոր հավաք
Պատկերացրեք, որ դուք ընգրկված եք երիտասարդական հանձնաժողովում, որին հանձնարարված է թեմաներ ընտրել ձեր ցցում կամ շրջանում կայանալիք երիտասարդների հոգևոր հավաքի համար:
-
Վարդապետության սերտման ո՞ր երեք հատվածներով կկիսվեիք:
-
Ձեր կարծիքով, այդ հատվածներն ինչո՞վ կարող էին օգտակար լինել:
Ընտրեք այս սցենարի համար ընտրված սուրբ գրությունը և կարդացեք ամբողջ հատվածը:
-
Ուրիշ ի՞նչ եք սովորել հիմնական արտահայտությունից բացի:
Ընկեր
Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, ով դժվարանում է իրեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտ զգալ: Նա ձեզանից խորհուրդ է հարցնում:
-
Վարդապետության սերտման ո՞ր երեք հատվածներով կկիսվեիք:
-
Ձեր կարծիքով, այդ հատվածներն ինչո՞վ կարող էին օգտակար լինել:
Ընտրեք այս սցենարի համար ընտրված սուրբ գրությունը և կարդացեք ամբողջ հատվածը:
-
Ուրիշ ի՞նչ եք սովորել հիմնական արտահայտությունից բացի:
Երբ խումբն ավարտի այս վարժությունը, կարող եք դասարանին տալ հետևյալ հարցերը.
-
Այս վարժությունն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների օգտագործման անհրաժեշտությունը ուրիշներին ուսուցանելիս:
-
Վարդապետության սերտման հատվածներից ո՞րն եք սկսել ավելի լավ գնահատել այս վարժության շնորհիվ:
-
Մենք ի՞նչ ենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս վարժությունից:
Ուսանողներին հորդորեք շարունակել հնարավորություններ փնտրել՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուրիշներին ուսուցանելիս վարդապետության սերտման հատվածները օգտագործելու համար: