Վարդապետության սերտման կրկնություն 12
Գտեք և նշեք. Ա Կորնթացիս 6.19-20-ից մինչև Հայտնություն 20.12-ը
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ գտնել և նշել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների համար: Այս դասը ձեզ հնարավորություն կտա գտնել և նշել վարդապետության սերտման սուրբ գրությունների 13 հատվածները, որոնք գտնվում են Նոր Կտակարանի երկրորդ կեսում:
Նշեք վարդապետության սերտման հատվածները Վարդապետության սերտման հատվածները նշելը կօգնի ուսանողներին ավելի հեշտ հիշել և գտնել այս հատվածները: Ուսանողներին առաջարկեք սուրբ գրությունների հատվածները նշել իրենց մյուս նշվածներից տարբերվող ձևով։ Այն ուսանողները, որոնք օգտագործում են Gospel Library հավելվածը, նույնպես կարող են պիտակ ստեղծել այդ հատվածների համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
Սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Պատկերացրեք, որ ձեր ընկերը տեսնում է, որ դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները և այնտեղ նշումներ եք կատարում: Տեսնելով նշումներով մի էջ նա հարցնում է ձեզ, թե դուք ինչու եք նշումներ կատարում սուրբ գրություններում:
-
Ինչպե՞ս կպատասխանեք ձեր ընկերոջը։
Կարող եք ուսանողներին հնարավորություն տալ պատմելու, թե նրանք ինչպես են նշումներ կատարում և ինչու: Հիշեցրեք ուսանողներին, որ չկա սուրբ գրություններում նշումներ կատարելու ճիշտ կամ սխալ ձև:
Սուրբ գրություններում նշումներ կատարելը հատվածներն իրարից տարբերելու լավ միջոց է, որը ձեզ կօգնի դրանք ավելի հեշտ գտնել ապագայում: Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք գտնել և նշել վարդապետության սերտման 13 հատվածները, որոնք գտնվում են Նոր Կտակարանի երկրորդ կեսում: Այս նպատակով կարող եք պատճենել հետևյալ աղյուսակը ձեր օրագրում:
Ցուցադրեք հետևյալ աղյուսակը կամ արտագրեք այն դասարանով:
Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն
|
Ա Կորնթացիս 6.19–20 |
«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: |
|
Ա Կորնթացիս 11․11 |
«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»: |
|
Ա Կորնթացիս 15.20–22 |
«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»: |
|
Ա Կորնթացիս 15.40–42 |
Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։ |
|
Եփեսացիս 1․10 |
«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը»: |
|
Եփեսացիս 2.19-20 |
Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»: |
|
Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 |
«Քրիստոսի Երկրորդ գալուստը… չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»: |
|
Բ Տիմոթեոս 3.15–17 |
«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։ |
|
Եբրայեցիս 12.9 |
Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։ |
|
Հակոբոս 1.5–6 |
«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: |
|
Հակոբոս 2.17–18 |
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։ |
|
Ա Պետրոս 4.6 |
«Ավետարանը [քարոզվեց] նաև մեռելներին»։ |
|
Հայտնություն 20.12 |
«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»: |
Ցուցադրեք հետևյալ երեք հրահանգները, որոնց ուսանողները պետք է հետևեն: Ուսանողներին առաջարկեք դասարանով քայլել և աշխատել զուգընկերների հետ՝ այս աղյուսակում գտնվող վարդապետության սերտման սուրբ գրությունների բոլոր 13 հատվածները և հիմնական արտահայտությունները գտնելու և նշելու համար: Հորդորեք ուսանողներին փոխել զուգընկերներին ամեն երկու րոպեն մեկ:
Առաջին հարցի համար կարող եք ուսանողների առաջարկել հետևյալ հարցերը. «Ի՞նչ երգեր եք նախընտրում լսել» և «Ի՞նչ մարզաձևով եք սիրում զբաղվել»:
1. Հարցեր տվեք՝ ձեր դասընկերներին ավելի լավ ճանաչելու համար:
2. Օգնեք միմյանց գտնել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը: Կարող եք նշել այդ հատվածները ձեր սուրբ գրություններում:
3. Կիսվեք, թե ինչու է հիմնական արտահայտության ճշմարտությունը կարևոր:
Երբ ուսանողներն ավարտեն, հորդորեք նրանց սկսել անգիր սովորել այս հղումները և հիմնական արտահայտությունները:
Օժանդակ ուսումնական վարժություն
Այլընտրանքային վարժություն
Ուսանողներին դասի մեջ ներգրավելու այլընտրանքային միջոցներից մեկն է՝ թերթիկների վրա գրել վարդապետության սերտման հատվածներին վերաբերող հարցեր: Ուսանողները կարող են այդ հարցերին պատասխանել զույգերով: Ահա մի քանի օրինակներ..
Ա Կորնթացիս 6.19–20 Գտեք Ա Կորնթացիս 6.19–20-ը : Նշեք հիմնական արտահայտությունը՝ «Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: Անպայման նշեք այս հիմնական արտահայտությունը ձեր սուրբ գրություններում:
-
Ո՞րն է ձեր սիրելի տաճարը: Ինչո՞ւ։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ձեր մարմինը տաճարի նման:
Ա Կորնթացիս 11․11 Գտեք Ա Կորնթացիս 11․11-ը : Նշեք հիմնական արտահայտությունը՝ «Ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»: Անպայման նշեք այս հիմնական արտահայտությունը ձեր սուրբ գրություններում:
-
Որտե՞ղ եք տեսել ամուր ամուսնության լավ օրինակ:
-
Ինչո՞ւ եք համարում, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև կարևոր է Աստծո համար: