Գործք Առաքելոց 2
Լցված Սուրբ Հոգով
Իր մահվանից առաջ Հիսուսն ասաց Իր առաքյալներին, որ երբ Ինքը գնա, Հայրը կուղարկի «Մխիթարիչին, ով Սուրբ Հոգին է» (Հովհաննես 14.26): Ինչպես խոստացված էր` Սուրբ Հոգին հրաշքով եկավ Տասներկու Առաքյալների մոտՊենտեկոստեի օրը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օրհնել ձեզ և օգնել ձեզ սովորել, թե ինչպես այդ օրհնությունները ձեր կյանք հրավիրել:
Ճանաչեք Սուրբ Հոգուն Հնարավորություններ փնտրեք օգնելու ուսանողներին ճանաչել, թե Սուրբ Հոգին ինչպես է գործում իրենց կյանքում: Կարող եք օգտագործել օրինակներ սուրբ գրություններից և ուսանողներին առաջարկել խորհել իրենց սեփական փորձառությունների շուրջ:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք իրենց սիրելի մարդու հետ քննարկել, թե ինչպես են նկատել, որ Սուրբ Հոգին իրենց հետ է կյանքում: Կարող եք նաև առաջարկել նախապատրաստել հարցեր Սուրբ Հոգու մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեծացնենք մեր կարողությունները
Ըստ մեկից յոթ սանդղակի որոշեք, թե որքանով եք համաձայն հետևյալ հայտարարությանը և գրեք ձեր պատասխանը ձեր օրագրում. Ես վստահ եմ, որ կարող եմ հասկանալ, թե երբ եմ զգում Սուրբ Հոգու ներկայությունն իմ կյանքում:
Սա կարող է լավ հնարավորություն լինել ուսանողների համար, որ ուղղեն Սուրբ Հոգու մասին իրենց նախապատրաստած կամ այդ պահին ծագած հարցերը:
-
Ի՞նչ հարցեր ունեք Սուրբ Հոգու մասին:
Ձեր օրագրում գրեք «Ինչպես կարող է Սուրբ Հոգին օգնել ինձ» վերնագիրը: Պատրաստ եղեք դասի ընթացքում ձեր ցուցակին նոր կետեր ավելացնել:
Կարող եք գրել այս վերնագիրը գրատախտակին և դասի ընթացքում դրա տակ գաղափարներ ավելացնել՚
Այս դասն այսօր ուսումնասիրելիս դուք կտեսնեք, թե Սուրբ Հոգին ինչպես է գործում մարդկանց կյանքում: Մտածեք, թե դուք ինչ կարող եք սովորել այս օրինակներից այն մասին, թե Սուբր Հոգին ինչպես է գործում ձեր կյանքում: Այս օրինակներից բխող ճշմարտություններից մեկն այն է, որ Սուրբ Հոգու միջոցով Երկնային Հայրն օգնում է մեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ:
Սուրբ Հոգին հեղվում է Պենտեկոստեի օրը
Իր մահվանից առաջ Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին, որ երբ Հիսուսը լքի երկիրը, Երկնային Հայրը նրանց Սուրբ Հոգուն կուղարկի: Նա վկայեց, որ Սուրբ Հոգին կսփոփի և կուղեկցի նրանց, ինչպես նաև կվկայի Իր մասին (տես Հովհաննես 14.16, 26 , 15.26).
Ստորև ներկայացված ուսուցման գաղափարները պատմում են, թե ուսանողներն ինչպես կարող են ուսումնասիրել և քննարկել Գործք Առաքելոց 2 -ը: Կարող եք նաև ուսանողներին երեք խմբի բաժանել և խմբերին առաջարկել ուսումնասիրել հետևյալ հատվածները.
-
Խումբ 1 - Գործք Առաքելոց 2.1-8
-
Խումբ 2 - Գործք Առաքելոց 2.22-24, 32-33,
-
Խումբ 3 - Գործք Առաքելոց 2.37-41
Այս հատվածներն ուսումնասիրելուց հետո ուսանողները կարող են քննարկել հետևյալ հարցերը.
-
Այս հատվածներում Սուրբ Հոգին ինչպե՞ս է օգնում մարդկանց:
-
Այս հատվածներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ մեզ համար ունեցած Երկնային Հոր ցանկությունների մասին:
-
Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել մեզ նույն եղանակներով։
Այնուհետև խնդրեք տարբեր խմբերից կամավորների ներկայացնել իրենց գտածը և դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:
Պենտեկոստեն հրեական տոն է, որը տեղի է ունենում Զատիկից 50 օր հետո: Հարևան երկրներում բնակվող հրեաները գալիս էին Երուսաղեմ տարվա առաջին բերքահավաքը տոնելու (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Պենտեկոստե », scriptures.ChurchofJesusChrist.org): Կարդացեք Գործք Առաքելոց 2.1-8-ը ՝ փնտրելով, թե Փրկիչի խոստումը, որ առաքյալները կստանան Սուրբ Հոգին, ինչպես է կատարվել այդ օրը: ( Հատված3 -ում հիշատակված «ինչպէս կրակից բաժանուած լեզուները» վերաբերում է Սուրբ Հոգու տեսանելի ներկայությանը):
Հատվածներ 4-8 -ում Առաքյալները ստացան լեզուների պարգևը՝ Սուրբ Հոգու պարգևը, որը ոգեշնչված մարդկանց թույլ էր տալիս խոսել անծանոթ լեզուներով, ինչպես նաև հասկանալ կամ թարգմանել դրանք (Սուրբ գրքերի ուղեցույց, « Լեզուների պարգև », scriptures.ChurchofJesusChrist.org):
-
Սուրբ Հոգին ինչպե՞ս է օրհնել աշակերտներին և այն մարդկանց, ովքեր լսում էին նրանց:
-
Ձեր կարծիքով, լեզուների պարգևն ինչպե՞ս մեծացրեց Առաքյալների կարողությունը՝ օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ:
-
Մեր օրերում մենք ինչպե՞ս կարող ենք ստանալ այս պարգևը:
Կարող եք ուսումնասիրված հատվածներից գաղափարներ ավելացնել օրագրում ստեղծված ցուցակին:
Պետրոսը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին
Մենք կարող ենք տեսնել մեկ այլ միջոց, որով Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպիսի քաջությամբ էր Պետրոսն ուսուցանում և վկայում:
Նկատի ունենալով, որ Գործք Առաքելոց 2 -ում նկարագրված իրադարձությունները տեղի էին ունեցել Հիսուսի խաչելությունից հետո, կարդացեք Գործք Առաքելոց 2.22-24, 32-33, 36 և փնտրեք, թե այս հանգամանքներում Սուրբ Հոգին ինչպես օգնեց Պետրոսին քաջությամբ քարոզել Հիսուս Քրիստոսի մասին: (Sես նաև Գործք Առաքելոց 3.12-20 :)
-
Դուք ի՞նչ տեսաք։
-
Այդ պատմությունից ի՞նչ եք սովորում այն մասին, թե Աստված ինչպես կարող է օգնել ձեզ։ (Տես նաև Գործք Առաքելոց 1.8 , 4.31 :)
Ավելացրեք ձեր մտքերը օրագրում ստեղծված ցուցակին:
Կարող եք ուսանողներին առաջարկել հիշել և կիսվել, թե Սուրբ Հոգին երբ է օգնել իրենց ուսուցանել ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին կամ քաջությամբ վկայել: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական օրինակով:
Պետրոսի ուսմունքների ազդեցությունն ուրիշների վրա
Սուրբ Հոգին ազդեցություն է ունեցել այն մարդկանց վրա, ովքեր լսել էին Պետրոսի ուսմունքները Հիսուս Քրիստոսի մասին: Կարդացեք Գործք Առաքելոց 2.37-38, 41 հատվածները՝ փնտրելով, թե Սուրբ Հոգին ինչպես է օգնել այդ մարդկանց: Զղջացին բառը հատված 37 -ում նշանակում է ապաշխարել և այն, որ մարդիկ ցանկացան փոխվել:
-
Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս հատվածում։
-
«Սրտերումը զղջալն» ինչպե՞ս է օգնել այդ մարդկանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին ( հատված 37):
Պետրոսի ուսուցանած մարդկանց հետ կատարվածը համեմատեք այն խոստման հետ, որ Աստված տվել էր Իր ծառաներին Վարդապետություն և Ուխտեր 100.5-8 -ում:
-
Որո՞նք են Սուրբ Հոգու կողմից ոգեշնչված այն փոփոխությունները, որոնք կարող են մեզ օգնել ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:
Ուսանողներին առաջարկեք հիշել և կիսվել, թե Սուրբ Հոգին երբ է ոգեշնչել նրանց փոխվել և դրանով ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Հորդորեք նրանց կիսվել միայն այն օրինակներով, որոնք խիստ անձնական չեն: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական օրինակով:
Հնարավորության դեպքում կարող է նաև օգտակար լինել դասարան հրավիրել վերջերս դարձի եկած մի մարդու և խնդրել նրան կիսվել իր փորձառությամբ այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպես է օգնել նրան ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և Նրա Եկեղեցուն: Անպայման նախապես ստացեք այդ մարդու քահանայության ղեկավարի և սեմինարիաների և ինստիտուտների տեղական համակարգողի համաձայնությունը:
Ձեր օրագրի ցուցակին կարող եք ավելացնել Գործք Առաքելոց 2.37-38, 41 հատվածներից ստացած ձեր գաղափարները:
Խորհեք ձեր սովորածի շուրջ
Ուսանողներին առաջարկեք կրկնել իրենց օրագրում ստեղծված ցուցակը: Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին քննարկել և անձնավորել իրենց սովորածը: Վկայեք այս դասին քննարկված ճշմարտությունների մասին:
-
Սուրբ Հոգուց ստացած օրհնություններից ո՞րն է ձեզ ամենից շատ տպավորել:
-
Ինչո՞ւ է Սուրբ Հոգին կարևոր Հիսուս Քրիստոսի մոտ գալու և ուրիշներին բերելու գործում:
-
Ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել՝ Սուրբ Հոգու օրհնությունները լիարժեք վայելելու համար:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչպե՞ս Է Սուրբ Հոգին օգնել մեզ ավելի շատ մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է.
Սուրբ Հոգու առաքելությունն է՝ վկայել Հոր և Որդու մասին (տես Հովհաննես 15.26 , 2 Նեփի 31.18 , 3 Նեփի 28.11), առաջնորդել մեզ դեպի ճշմարտություն (տես Հովհաննես 14.26 , 16.13) և ցույց տալ մեզ այն ամենը, ինչ պետք է անենք (տես 2 Նեփի 32.5): Երկնային Հոր հետ Նրա Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցման անձնական այս ուղին մեր վկայության աղբյուրն է՝ ճշմարտության, մեր գիտելիքի և սիրող Երկնային Հոր կողմից մեր անձնական առաջնորդության մասին: Դա Նրա զարմանահրաշ ավետարանի ծրագրի կարևոր առանձնահատկությունն է, որը թույլ է տալիս Նրա զավակներից յուրաքանչյուրին անձնական վկայություն ստանալ դրա ճշմարտության մասին:
(Դալլին Հ․ Օուքս, «Հաղորդակցման երկու ուղիները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 83)
Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.
Երբ անհատները … զգում են, որ Հոգին աշխատում է իրենց հետ կամ, երբ տեսնում են Տիրոջ սիրո և գթասրտության ապացույցներն իրենց կյանքում, նրանք հոգեպես շենանում և ուժեղանում են, և նրանց հավատը Տիրոջ հանդեպ մեծանում է։
(Մ. Ռասսել Բալլարդ, «Այժմ է ժամանակը», Ensign, նոյեմբեր 2000, 75)
Ինչպե՞ս ես զգում Սուրբ Հոգին և ինչպե՞ս եք հրավիրում Նրան
«Զգացեք Սուրբ Հոգին» տեսանյութում (3:17) օրինակներ են բերվում, թե մարդիկ ինչպես են զգում Սուրբ Հոգին: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

«Հրավիրեք Սուրբ Հոգուն» տեսանյութում (2:56) ChurchofJesusChrist.org կայքում օրինակներ են բերվում, թե ինչպես հրավիրել Սուրբ Հոգուն:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Դասը սկսելու այլընտրանքային եղանակ
2017 թ. ապրիլի գերագույն համաժողովի իր ելույթում Երեց Գարի. Ի Սթիվենսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից ներկայացրել է մի պատմություն այն մասին, թե ինքն ինչպես մասնակցեց երիտասարդ ընտանիքի ընտանեկան երեկոյին: Ցուցադրեք «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 0:00-1:15-ը: Այս տեսանյութը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Տեսանյութը դիտելուց հետո ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչպես կպատասխանեին պատանու հարցին:

Ժամանակ գտեք Սուրբ Հոգու համար
Առօրյա զբաղվածության պատճառով ձեզ համար կարող է դժվար լինել ժամանակ հատկացնել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա օրհնի մեզ ոգեշնչմամբ: Դիտեք «Ոգու անկեղծ ցանկությունը» տեսանյութը (3:28) և տեսեք, թե մի երիտասարդ կին ինչպես է լուծում այս խնդիրը: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Քրիստոսի վարդապետությունը կարող է ձեզ օգնել ստանալ Սուրբ Հոգին և գալ Քրիստոսի մոտ
Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Գործք Առաքելոց 2.38 հատվածը՝ փնտրելով, թե Պետրոսն ինչպես պատասխանեց ամբոխին, որն ասաց. «Ի՞նչ անենք» ( Գործք Առաքելոց 2․37): Խորհեք հետևյալ հարցերի առաջադրման շուրջ.
-
Այդ քայլերն ինչպե՞ս են վերաբերում արդեն մկրտված մարդկանց:
Որպեսզի ուսանողներին օգնեք ավելի լավ հասկանալ երկրորդ հարցի պատասխանը, կարող եք օգտագործել երեց Դեյլ Գ. Ռենլանդի այս խոսքերը․ «Մենք կարող ենք կատարելագործվել՝ անընդհատ … գործադրելով հավատք [Քրիստոսի] հանդեպ, ապաշխարելով, ճաշակելով հաղորդությունից, նորոգելով մկրտության ուխտերն ու օրհնությունները, և ավելի մեծ չափով ստանալով Սուրբ Հոգին` որպես մշտական ուղեկից։ Երբ այդպես ենք վարվում, մենք ավելի ենք նմանվում Քրիստոսին և կարողանում ենք համբերել մինչև վերջ՝ այն ամենով հանդերձ, ինչի որ այն հանգեցնում է» («Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 56):