Վարդապետության սերտում․ Հակոբոս 1․5-6
«Խնդրէ Աստուածանից»
Նախորդ «Հակոբոս 1» դասի ժամանակ դուք իմացաք, որ Աստված օրհնում է մեզ իմաստությամբ, եթե մենք հավատքով խնդրում ենք Նրան: Այս դասը ձեզ կարող է օգնել մտապահել վարդապետության սերտման այս հղումը և Հակոբոս 1.5-6-ի հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
Դիմեք Աստծուն պատասխաններ ստանալու համար Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է հետևյալ հայտարարության մասին. «Հոգևոր հարցերն արժանի են հոգևոր պատասխանների՝ տրված Աստծո կողմից» («Ջոզեֆ Սմիթ,», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 28): Ուսանողներին ուսուցանեք հարցեր ունենալիս դիմել Աստծուն` իմաստության համար:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10-14 հատվածները՝ փնտրելով, թե Ջոզեֆ Սմիթը ինչպես իր կյանքում կիրառեց հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «Հակոբոս 1» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Հակոբոս 1.5-6 հատվածների ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:
Մտապահեք և բացատրեք
Ուսանողներին օգնեք մտապահել և բացատրել Հակոբոս 1.5-6 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը: Հետևյալ վարժությունները կօգնեն հասնել այդ նպատակին:
Պատկերացրեք, որ ձեր ընկերը դժվարանում է կարևոր որոշում կայացնել: Դուք գիտեք, որ նա չի հավատում, որ կարող է աղոթքի միջոցով անմիջապես դիմել Աստծուն:
Հիշեք, որ նախորդ դասին դուք ուսումնասիրել եք հետևյալ ճշմարտությունը Հակոբոս 1.5-6 հատվածներից. Աստված կօրհնի մեզ իմաստությամբ, եթե մենք հավատքով խնդրենք Նրան:
-
Ինչպե՞ս կօգտագործեիք Հակոբոս 1.5-6 հատվածները՝ բացատրելու այն հարաբերությունները, որոնք Երկնային Հայրը հրավիրում է մեզ ունենալ Իր հետ: (Օգտակար կլինի ներառել օրինակներ, երբ որևէ մեկը հարցեր է տալիս Աստծուն կամ իմաստություն է խնդրում Նրանից աղոթքի միջոցով, ինչպես նաև անձնական փորձառություններ կամ սուրբ գրությունների օրինակներ:)
Ուսանողներին ժամանակ տվեք խորհել, թե նրանք ինչպես են պատասխանելու նախորդ հարցին, այնուհետև առաջարկեք նրանց կիսվել իրենց պատասխաններով զուգընկերոջ հետ, այնպես, որ բոլորը հնարավորություն ունենան բարձրաձայնել իրենց պատասխանները: Լսեք ուսանողների պատասխանները և, անհրաժեշտության դեպքում, կրկնեք ցանկացած նյութ նախորդ դասից, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս հատվածը:
Մինչ ուսանողները կատարեն հետևյալ վարժությունը, կարող եք ցուցադրել դասի սկզբում ներկայացված պատկերը:
Վարդապետության սերտման այս հատվածը գտնելու և բացատրելու ձեր ունակությունը կօգնի ձեզ ձեր ողջ կյանքում՝ ավետարանով կիսվելիս: Որպեսզի կարողանաք անգիր սովորել այս հատվածը, դասի սկզբում նայեք Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի նկարին՝ մեկ րոպեի ընթացքում կրկնելով սուրբ գրության հետևյալ հիմնական արտահայտությունը և հղումը այնքան անգամ, որքան կարող եք. «Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի, թող խնդրէ Աստուածանից» ( Հակոբոս 1.5-6):
Որպեսզի ուսանողներին օգնեք ավելի լավ մտապահել հիմնական արտահայտությունը և հղումը, կարող եք դասի ընթացքում մի քանի դադար անել, պահել Առաջին տեսիլքի նկարը և ուսանողներին առաջարկել նորից կրկնել հիմնական արտահայտությունն ու հղումը:
Գործնական կիրառում
Կարող եք դասի մյուս մասում ցուցադրել նկարը կամ Ջոզեֆ Սմիթի նմանատիպ մի նկար:
Ջոզեֆ Սմիթը սուրբ գրություններում ներկայացված բազմաթիվ մարդկանցից մեկն է, որն օրհնվել է՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին հետևելու համար: Հետևյալ կիրառման վարժության համար դուք կուսումնասիրեք մի օրինակ, թե նա ինչպես է կյանքում կիրառել այդ սկզբունքները: Սկսելուց առաջ մի քանի րոպե տրամադրեք և կրկնեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):
Ուսանողներին բաժանեք երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրը դասի մնացած ժամանակահատվածում կկենտրոնանա հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու որևէ սկզբունքի վրա: Անհրաժեշտության դեպքում կարող եք խմբերին առաջարկել կրկնել երեք սկզբունքներին վերաբերող պարբերությունը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում:
-
Մտածեք, թե արդեն ինչ գիտեք Ջոզեֆ Սմիթի փորձառության մասին: Ի՞նչ հարցեր ուներ Ջոզեֆը: (Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.8–10)
-
Ինչո՞ւ է մեզ համար կարևոր Աստծուց մեր հարցերի պատասխանները փնտրել այնպես, ինչպես Ջոզեֆ Սմիթը:
Մտածեք, թե ինչ հարցեր ունեք կամ այն իմաստության մասին, որը փնտրում եք: Երբ ավարտեք հետևյալ վարժությունը, մտածեք, թե Ջոզեֆի՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելու օրինակն ինչպես կարող է օգնել ձեզ Աստծո իմաստությունը պահանջող իրավիճակներում:
Որպես այլընտրանք, այս գործնական կիրառումը կարող եք հարմարեցնել ուսանողների ունեցած հարցերին կամ իմաստությանը, որը նրանք փնտրում են:
Յուրաքանչյուր խմբի առաջարկեք միասին ուսումնասիրել հետևյալ հատվածները: Նրանց ժամանակ տվեք՝ իրենց հայտնաբերածը, այդ թվում ուսանողների նախապատրաստման վարժությունից սովորածը, քննարկելու համար: Այնուհետև առաջարկեք յուրաքանչյուր խմբի դասարանին զեկուցել, թե Ջոզեֆն ինչպես է կիրառում իրենց հանձնարարված սկզբունքը:
Ուսումնասիրեք Ջոզեֆ Սմիթ— Պատմություն 1․8, 11-17 հատվածները և նշեք յուրաքանչյուր արտահայտություն, որը ցույց է տալիս, թե պատանի Ջոզեֆն ինչպես է հետևել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին: Չնայած հնարավոր է, որ դուք արդեն ծանոթ եք նրա պատմությանը, փնտրեք մանրամասներ, որոնք բացահայտում են Ջոզեֆի ցանկությունները, վերաբերմունքն ու հավատքը:
-
Ի՞նչ օրինակներ եք հայտնաբերել, որոնք ցուցադրում են, թե Ջոզեֆն ինչպես էր հավատքով գործում, հավերժական հեռանկար պահում և օգտագործում աստվածայնորեն նշանակված աղբյուրներ:
Հետևյալ հարցերի նպատակն է օգնել ուսանողներին քննարկել, թե Ջոզեֆն ինչպես է կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, սովորել, թե այդ սկզբունքներն ինչպես կարող են իրենց օգնել կյանքում և դիմել Աստծուն՝ այս ճշմարտությունը սովորելու համար: Ընտրեք ուսանողներին առավել համապատասխան հարցերը:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
-
Ձեր կարծիքով, Ջոզեֆ Սմիթի համար ինչո՞ւ էր կարևոր իր հարցերի պատասխանները փնտրել անմիջապես Աստծուց:
-
Ջոզեֆի կարծիքով, ի՞նչ կպատահեր, եթե նա չդիմեր Աստծուն: (Տես Ջոզեֆ Սմիթ —Պատմություն 1.13)
-
Բացի աղոթքից, ուրիշ ինչպե՞ս կարող եք պատասխաններ ստանալ Աստծուց:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
-
Ձեր կարծիքով, Ջոզեֆն ինչ գիտեր Աստծո մասին, որը նրան վստահություն ներշնչեց ուղղակիորեն պատասխաններ խնդրել Նրանից:
-
Երբ ձեր հարցերի պատասխանները արագ չեն գալիս, որքանո՞վ է օգտակար հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես է հայտնում ճշմարտությունը Իր զավակներին:
-
Ինչո՞ւ էր սատանան ցանկանում խանգարել Ջոզեֆին, նաև ձեզ՝ Աստծուց աղոթքի միջոցով պատասխաններ ստանալ:
Գործեք հավատքով
-
Ջոզեֆ Սմիթն ինչպես է ցուցադրել «հաւատքով խնդրէ առանց երկմտելու» սկզբունքը ( Հակոբոս 1.6) նույնիսկ այն ժամանակ, երբ սատանան փորձում էր խանգարել նրան աղոթել: (Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.15-16)
-
Ջոզեֆի օրինակն ինչպե՞ս է օգնում ձեզ գտնել ձեր սեփական հարցերի և մտահոգությունների պատասխանները: Կարող եք հստակ ծրագիր կազմել, թե ինչպես եք գործելու հավատքով:
Վկայեք մեր սիրող Երկնային Հոր մասին, ով ցանկանում է օրհնել մեզ իմաստությամբ, եթե մենք Իրեն խնդրենք հավատքով: Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ, որը ցուցադրում է Նրա սիրառատ առաջնորդությունը՝ Նրան հավատքով փնտրելուց հետո:
Վարդապետության սերտման կրկնություն
Մոտակա դասի ընթացքում երեքից հինգ րոպե հատկացրեք վարդապետության սերտման Հակոբոս 1.5–6 հատվածների հղումն ու հիմնական արտահայտությունը կրկնելու համար: Դա անելու ձևերից մեկն է պահել այս դասի ընթացքում օգտագործված նկարը, մինչ ուսանողները փորձեն մտապահել հիմնական արտահայտությունը: Համոզվեք, որ ուսանողները դեռևս հիշում են այս արտահայտությունը: Նրանց ժամանակ տվեք՝ այն կրկնելու և, անհրաժեշտության դեպքում, նորից փորձելու համար:
Կարող եք նաև հաջորդ մի քանի դասի սկզբում պահել Առաջին տեսիլքի նկարը և ուսանողներին առաջարկել կրկնել հիմնական արտահայտությունը երկու կամ երեք անգամ:
Օժանդակ ուսումնական վարժություն
Տեսողական հիշողությամբ սովորողներին օգնեք «Վերականգնում» տեսանյութի միջոցով
Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․8, 11-17 հատվածները խմբով կարդալու փոխարեն ուսանողները կարող են դիտել «Վերականգնում» տեսանյութը (2:53-15:28) ChurchofJesusChrist.org կայքում: Դադարեցրեք տեսանյութը համապատասխան տեղերում, որպեսզի ուսանողները կարողանան գրանցել, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես է ցուցադրում իրենց հանձնարարված հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Տեսանյութը դիտելուց հետո ուսանողներին առաջարկեք իրենց հայտնաբերածով կիսվել իրենց խմբի հետ: Այնուհետև յուրաքանչյուր խմբի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց սովորածով:
//media.ldscdn.org/webvtt/feature-films/the-restoration/2008-06-01-the-restoration-ceb.vtt