Վարդապետության սերտում. Բ Տիմոթեոս 3.15-17
«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։
Սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը կարող է օրհնել ձեր կյանքը, այդ թվում՝ օգնել ձեզ հաղթահարել վերջին օրերի փորձությունները: Այս դասը ձեզ կարող է օգնել մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու Բ Տիմոթեոս 3.15–17 հատվածների հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
Դերախաղ Դերախաղը կարող է օգնել ուսանողներին ավելի արժեքավոր փորձառություն ձեռք բերել՝ ավետարանական ճշմարտությունները բացատրելու համար, և ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող են գործել իրական կյանքի իրավիճակներում:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե որ մարտահրավերներն են իրենց խանգարում ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները: Հորդորեք նրանց մտածել, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները ինչպես կարող են օգնել նրանց հաղթահարել այդ խոչընդոտները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «Բ Թիմոթեոս 3» դասից հետո, որը համատեքստային դաս է վարդապետության սերտման Բ Տիմոթեոս 3.15-17 հատվածների ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս հատվածն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:
Մտապահեք և բացատրեք
Նկարեք սուրբ գրությունների մի բաց գիրք, որը կզբաղեցնի թղթի մեծ մասը: Ձեր նկարի վերևում գրեք Բ Թիմոթեոս 3.15-17: Ձեր նկարի ներսում գրեք հիմնական արտահայտությունը Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար: Փակեք արտահայտությունը որևէ մտքով և փորձեք այն հիշողությամբ գրել: Ստուգեք, թե որքանով եք ճիշտ գրել և կրկնեք այս վարժությունը մի քանի անգամ, մինչև լրացնեք ձեր նկարը:
Երբ ուսանողները նկարեն իրենց պատկերները, կարող եք նրանց բաժանել զույգերի և խնդրել հերթով գրել հիմնական արտահայտությունները:
Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք, որ սուրբ գրություններն ուսումնասիրելիս մենք կարող ենք ձեռք բերել իմաստություն, որը մեզ կտանի դեպի փրկություն՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Նորից կարդացեք Բ Տիմոթեոս 3.15-17 հատվածները՝ փնտրելով այս սկզբունքի ապացույցը, ինչպես նաև այլ օրհնություններ, որոնք կարող ենք ստանալ սուրբ գրությունների ուսումնասիրումից:
Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի՝ հետևյալ սցենարը բեմադրելու համար: Փորձեք սենյակով շրջել և լսել, թե «միսիոներներն» ինչպես են ուսուցանում «ունկնդրին»: Այնուհետև հարցրեք, թե ուսանողների համար ինչն էր հեշտ կամ ինչն էր դժվար այս փորձառության մեջ:
Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք, որն ուսուցանում է Սուրավի անունով մի երիտասարդ կնոջ: Սուրավին պատրաստ էր լսել Վերականգման ուղերձը, բայց կասկածում էր՝ արդյոք պետք է կարդալ ձեր և ձեր զուգընկերոջ կողմից առաջարկված հատվածները: Այցելության ժամանակ դուք Սուրավիին հարցնում եք, թե ինչն է նրան խանգարում կարդալ սուրբ գրությունները: Նա պատասխանում է, որ ինքը բավականությամբ չի կարդում սուրբ գրությունները և դրանք ձանձրալի է համարում:
Օգտագործելով Բ Թիմոթեոս 3.15-17 հատվածները՝ Սուրավիին այնպես բացատրեք սուրբ գրությունների ուսումնասիրության օրհնություններն ու օգուտները, որ հետաքրքրեք նրան: Հնարավորության դեպքում կարող եք պատասխանին ավելացնել անձնական փորձառություններ և վկայություն:
Գործնական կիրառում
-
Եթե դուք ստիպված լինեիք մեկ նախադասությամբ ամփոփել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները, ի՞նչ կասեիք:
Հնարավորության դեպքում կրկնեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2022):
Կարող եք ուսանողներից մեկին խնդրել ընտրել և բարձրաձայն կարդալ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից ցանկացածի ամփոփող նախադասություններից մեկը: Դասարանին խնդրեք բացահայտել, թե որ սկզբունքին է անդրանառնում տվյալ նախադասությունը: Կրկնեք վարժությունը մի քանի անգամ։
Եթե նույնիսկ մենք գիտենք սուրբ գրությունների ուսումնասիրության օրհնությունների մասին և հասկանում եք դրանք, երբեմն կարող է դժվար լինել կանոնավոր և արդյունավետ կերպով անել դա:
-
Որո՞նք են այն մարտահրավերները, որ կարող են դժվարացնել սուրբ գրությունների կանոնավոր և արդյունավետ ուսումնասիրությունը:
Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին:
Հետևյալ վարժության ժամանակ կարող եք լուռ աղոթել ուսանողների համար, որպեսզի նրանք բաց լինեն Սուրբ Հոգու հուշումների համար և կարողանան ինքնուրույն օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որպեսզի Նա օգնի ձեզ բացահայտել մեկ կամ երկու խոչընդոտներ, որոնք ձեզ խանգարում են ուսումնասիրել սուրբ գրությունները կանոնավոր և արդյունավետ կերպով: (Եթե դուք չունեք խոչընդոտներ, մտածեք ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի խոչընդոտի մասին:)
Գրեք առնվազն երեք ձև, թե ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ այս խոչընդոտները հաղթահարելու համար: Հետևյալ հարցերը և գաղափարները կարող են օգնել․
Գրատախտակին գրեք հետևյալ երեք հարցերը.
Կարող եք նաև ուսանողներին առաջարկել մտածել այն մասին, թե սուրբ գրությունների հաճախակի և անկեղծ ուսումնասիրությունն ինչպես կարող է ազդել իրենց հավերժական առաջընթացի վրա: Նրանք կարող են հիշել իրենց դրական փորձառությունները, և թե ինչ հավերժական ճշմարտություններ են նրանք սովորել այդ փորձառություններից:
-
Ինչպե՞ս կարող եք քննել սուրբ գրությունների ուսումնասիրությանը խանգարող խոչընդոտները հավերժության հեռանկարով:
-
Բ Թիմոթեոս 3.15-17 հատվածներում ներկայացված ճշմարտությունները ինչպես կարող են օգնել ձեզ քննել սուրբ գրությունների ուսումնասիրությանը խանգարող խոչընդոտները հավերժության հեռանկարով:
-
Ինչպե՞ս կարող եք ձգտել մեծացնել ձեր հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։
Ստորև տրվում են մի քանի գաղափարներ.
-
Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում գտեք սուրբ գրությունների ուսումնասիրության մասին հատվածներ՝ փնտրելով օրհնություններ և խոստումներ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել ձեր առջև կանգնած խոչընդոտները: Հեսու 1.8 , 2 Նեփի 32.3 և Վարդապետություն և Ուխտեր 1.37 հատվածները կարող են օգտակար լինել:
-
Հարցրեք վստահելի մարդու, թե նա ինչու է ամեն օր ուսումնասիրում սուրբ գրությունները և, իր կարծիքով, դուք ինչպես կարող եք հաղթահարել ձեր առջև կանգնած խոչընդոտները:
-
Կարդացեք Բարձրագույն Իշխանությունների հայտարարությունները կամ Եկեղեցու ամսագրերում հրատարակված հոդվածները, որոնք կարող են օգտակար լինել: Օրինակ՝ հետևյալ հայտարարությունը կարող է օգնել մեկին, ով դժվարանում է ժամանակ գտնել՝ սուրբ գրությունները ուսունասիրելու համար:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928-2015) ուսուցանել է.
Ամեն օր Աստծո խոսքով սնվելն ավելի կարևոր է, քան քունը, դպրոցը, աշխատանքը, հեռուստատեսային շոուները, տեսախաղերը կամ սոցիալական մեդիան: Դուք պետք է ճանաչեք ձեր առաջնահերթությունները` ժամանակ գտնելով Աստծո խոսքն ուսումնասիրելու համար: Եթե դա այդպես է, ապա արե՛ք այդպես:
(Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 93)
Մի քանի րոպե մտածեք, թե ինչպես զարգացնել ձեր գաղափարներից մեկը:
-
Ինչպես կարող եք հավատքով գործել և հաղթահարել արդյունավետ ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությանը խանգարող խոչընդոտները: Ձեր օրագրում թվարկեք մի քանի գաղափարներ:
Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել իրենց փորձառությամբ: Հիշեցրեք նրանց, որ մեզանից շատերը, եթե ոչ բոլորը, խոչընդոտների են հանդիպում սուրբ գրութոյւններ ուսումնասիրելիս, և մտքերով, գաղափարներով ու փորձառություններով կիսվելը կարող է օգնել մնացած ուսանողներին: Կիսվեք նաև անձնական մտքերով և վկայությամբ:
Վարդապետության սերտման կրկնություն
Մոտակա դասի ընթացքում մի քանի րոպե տրամադրեք վարդապետության սերտման այս հատվածի հղման և հիմնական արտահայտության կրկնությանը՝ օգտագործելով այս դասի սկզբում ներկայացված մտապահելու վարժությունը:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Աստվածայնորեն նշանակված աղբյուրներ
Մինչ ուսանողները մտածեն, թե ինչպես օգնություն փնտրել աստվածայնորեն նշանակված աղբյուրների միջոցով, կարող եք նրանցից մեկին առաջարկել համացանցում որոնել, թե քանի ինքնազարգացման ձեռնարկներ կան այնտեղ: Նրանք հավանաբար կգտնեն հազարավոր տարբեարկներ: Կարող եք տալ հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ աշխարհում այսքան շատ ձեռնարկներ կան:
-
Սուրբ գրություններն ինչպե՞ս կարող են զորեղ օգնության և ուղղորդման աղբյուր հանդիսանալ մեր կյանքում:
Ուսանողներին առաջարկեք խաչաձև հղումներ ստեղծել Բ Թիմոթեոս 3.15-17 և Վարդապետություն և Ուխտեր 88․118 հատվածների միջև և հարցրեք ուսանողներին, թե, իրենց կարծիքով, Տերն ինչ նկատի ուներ «լավագույն գրքերի» մասին խոսելիս: Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ աշխարհում կան բազմաթիվ արժեքավոր նյութեր, որոնք կարող են մեզ օգնել զարգացնել մեր իմաստությունը և մարտահրավերներ հաղթահարել: Ուսանողներին առաջարկեք կրկնել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը և բացահայտել բառեր կամ արտահայտություններ, որոնք ներկայացնում են սուրբ գրությունները՝ որպես իմաստության և գիտելիքների կարևոր աղբյուր:
Հավատքով գործելու օրինակ
Կարող եք ուսանողներին հարցնել, թե նրանք ինչ կարող են անել հավատքով գործելու համար՝ սուրբ գրությունները դժվարությամբ հասկանալու դեպքում: Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, կարող եք ավելացնել հետևյալ օրինակներից մի քանիսը կամ բոլորը:
-
Աղոթքով հասկացողություն փնտրեք ուսումնասիրելուց առաջ:
-
Կարդացեք գլուխների վերնագրերը՝ դրանց հետ ծանոթանալու համար:
-
Փորձեք հասկանալ սուրբ գրությունները եկեղեցում և սեմինարիայում՝ ուսուցիչներին հարցեր տալով:
-
Ժամանակ առ ժամանակ կարդացեք սուրբ գրությունները որևէ վստահելի մարդու, օրինակ ծնողի հետ, որը կարող է դրանք ձեզ բացատրել:
-
Օգտվեք Ավետարանի գրադարան հավելվածում կամ ChurchofJesusChrist.org կայքում առկա ձեռնարկներից, օրինակ՝ Սեմինարիայի ուսանողի ձեռնարկից: