Բ Տիմոթեոս 3
Սուրբ գրությունները
Դուք երբևէ ճնշվե՞լ կամ նյարդայնացե՞լ եք աշխարհի այսօրվա հոգևոր վիճակի պատճառով: Տիմոթեոսին ուղղված իր նամակում Պողոսը մարգարեացել է, որ վերջին օրերը ներառելու են «չար ժամանակներ» (Բ Տինոթեոս 3.1), բայց նա նաև ուսուցանել է, որ Տերը ձեզ տվել է սուրբ գրությունների պարգևը՝ որպես օգնություն չար ժամանակներում (տես Բ Տիմոթեոս 3.14-17): Այս դասի նպատակն է օգնել ձեզ ցանկություն զգալ ուսումնասիրել սուրբ գրությունները, որոնք կարող են պաշտպանել ձեզ մեր օրերի չարիքներից:
Վկայեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության օրհնությունների մասին: Հաճախ վկայեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության օրհնությունների մասին և ուսանողներին առաջարկեք նույնպես վկայել, թե ինչ օրհնություններ են նրանք ստանում սուրբ գրությունների ուսումնասիրությունից:
Ուսանողի նախապատրաստում. Կիսվեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) հետևյալ արտահայտությամբ. «Ամեն օր սուրբ գրությունների ուսումնասիրությունն, անկասկած, կամրապնդի հավատի մեր հիմքերը և ճշմարտության մասին մեր վկայությունները» («Որքան ամուր է հիմքը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 68): Ուսանողներին առաջարկեք խորհել այս հայտարարության շուրջ և հիշել անձնական փորձառություններ, որոնք ապացուցում են դրա ճշմարտացիությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վերջին օրեր
Կարող եք ուսանողներին խնդրել ոտքի կանգնել: Խնդրեք նրանց պատկերացնել, որ սենյակի պատերից մեկը ներկայացնում է երկրագնդի պատմության այս ժամանակներում ապրելու համար երախտապարտ լինելը, իսկ հակառակ պատը՝ դրա պատճառով նյարդայնանալը: Խնդրեք նրանց շարժվել դեպի պատերից մեկը կամ կանգնել պատերի միջև այնպիսի մի տեղում, որը լավագույն կերպով է ներկայացնում իրենց զգացմունքները: Մի քանի ուսանողի առաջարկեք բացատրել, թե նրանք ինչու են այդպես զգում:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ հայտարարությունը և խորհեք, թե այս ժամանակներում ապրելն ինչու է ձեր մեջ երախտագիտության զգացմունք առաջացնում կամ նյարդայնացնում, կամ երկուսն էլ:
Մենք ապրում ենք շատ հետաքրքիր և հրաշալի ժամանակներում: …
Մենք գիտենք, որ այժմ, երբ մենք մոտենում ենք Փրկչի Երկրորդ Գալուստին, աշխարհը լի է լինելու ցնցումներով և շփոթությամբ: Մեր հասարակության շատ անդամներ անտեսում են Աստծո պատվիրանները: Ես հաճախ եմ մեջբերում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոսի այս հայտարարությունը. «Եթե մի ժամանակ Եկեղեցու և հասարակության չափանիշները հիմնականում համընկնում էին, այժմ մեծ անդունդ կա մեր միջև, որը գնալով ավելի է խորանում»:
(Նիլ Լ. Անդերսեն, «Արդարների համար փոխհատուցող հոգևոր ուժը» [Բրիգամ Յանգի համալսարանի Կրթության շաբաթ հավաք, օգոստոսի 18, 2015], speeches.byu.edu)
-
Ինչո՞վ են ներկա ժամանակները հրաշալի:
-
Ի՞նչն է ձեզ նյարդայնացնում Երեց Անդերսենի նկարագրած աշխարհում ապրելու վերաբերյալ:
Այս դասն ուսունասիրելիս փնտրեք, թե Աստված ինչ միջոցներ է մեզ տրամադրել շփոթությունից, հոգևոր վտանգներից կամ անհանգստությունից խուսափելու համար:
Կարդացեք Բ Տիմոթեոս 3.1-7, 12-13 , 4.3-4 հատվածները՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես է նկարագրում վերջին օրերի վտանգները: Գուցե ցանկանաք օգտվել ծանոթագրություններից, որոնք կօգնեն ձեզ հասկանալ որոշ դժվար բառեր:
-
Պողոսի նկարագրած վիճակներից որո՞նք եք նկատել այսօրվա աշխարհում:
Աստծո պարգև
Երկնային Հայրը չի թողել մեզ, որպեսզի ինքնուրույն դիմակայենք վերջին օրերի վտանգներին: Նա գթասրտորեն տրամադրել է մեզ բազմաթիվ հրաշալի պարգևներ:
Երեց Անդերսենը շարունակել է.
Ներկա աշխարհում մենք պետք է միշտ աղոթենք, բայց մենք չպետք է չափից շատ անհանգստանանք: Տերը կօրհնի Իր Սրբերին լրացուցիչ հոգևոր զորությամբ՝ մեր օրերի մարտահրավերներին դիմակայելու համար:
(Նիլ Լ. Անդերսեն, «Արդարների համար փոխհատուցող հոգևոր ուժը» [Բրիգամ Յանգի համալսարանի Կրթության շաբաթ հավաք, օգոստոսի 18, 2015], speeches.byu.edu)
Կարդացեք Բ Տիմոթեոս 3.14-17 հատվածները՝ փնտրելով Աստծո պարգևներից մեկը, որը կարող է օգնել մեզ դիմակայել մեր օրերի չարիքներին:
Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:
-
Որո՞նք են այն մի քանի օրհնությունները, որոնք կարող ենք ստանալ սուրբ գրությունների այս հատվածների ուսումնասիրության արդյունքում:
Գրատախտակին նշեք բացահայտված օրհնությունները: Եթե ուսանողները դժվարանան բացահայտել օրհնությունները, հետևյալներից մի քանիսը կարող են ավելացվել ցուցակին:
Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող ձեզ օգնել.
-
Խորացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:
-
Իմաստություն և հրահագներ ստանալ տարբեր իրավիճակներում:
-
Հասկանալ ավետարանի վարդապետությունը կամ ճշմարտությունները:
-
Ուղղել կեղծ գաղափարները կամ վատ սովորությունները:
-
Ավելի շատ նմանվել Հիսուս Քրսիտոսին:
-
Ինչպե՞ս կամփոփեիք այն ամենը, ինչ Պողոսն ուսուցանել է սուրբ գրությունների ուսումնասիրության մասին:
Ահա թե ինչպես կարող եք ամփոփել Պողոսի ուսմունքները. Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մենք կարող ենք իմաստություն ձեռք բերել, որը մեզ կտանի դեպի փրկություն՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Կարող եք գրատախտակին գրել մի քանի ուսանողների ամփոփումները:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք այն ժամանակի մասին, երբ սուրբ գրություններն օգնել են ձեզ Պողոսի նկարագրած ճանապարհներից մեկի միջոցով: Եթե չեք կարող հիշել որևէ փորձառություն, գրեք, թե ինչու եք կարծում, որ սուրբ գրությունները կարող են ձեզ օգնել Պողոսի կողմից նկարագրված ճանապարհներից մեկի միջոցով:
Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով կամ ամփոփել այն:
-
Ուրիշ ի՞նչ եղանակներով Տերը կարող է օրհնել ձեզ, երբ դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները:
-
Տերը ձեզ տվել է սուրբ գրությունների պարգևը՝ որպես օգնություն վերջին օրերում: Ի՞նչ է սա ուսուցանում Նրա մասին։
Օգտվեք սուրբ գրություններից
Հետևյալ վարժությունը կատարելու համար ուսանողներին բաժանեք փոքր խմբերի:
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մեծացնելու նպատակով սուրբ գրություններից օգտվելու համար ընտրեք երկու մարտահրավեր, որոնց մասին Պողոսը մարգարեացել է Բ Տիմոթեոս 3.1-7, 12-13 , 4.3-4 հատվածներում, կամ ընտրեք տարբեր մարտահրավերներ, որոնք արդիական են ձեզ համար: Որոնեք սուրբ գրությունների հատվածներ, որոնք կարող են օգնել այս մարտահրավերներին դիմակայող որևէ մեկին: Օգտակար կլինի հիմնական բառեր որոնել Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում, որոնք կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում: Կամ դուք կարող եք ընտրել ձեր սիրած սուրբ գրությունները և այնուհետև որոշել, թե վերջին օրերի որ մարտահրավերների դեմ դրանք կարող են ձեզ օգնել:
-
Սուրբ գրությունների ո՞ր հատվածներն եք դուք գտել, որ կարող են օգնել որևէ մեկին, ով հատուկ մարտահրավերների է դիմակայում: Բացատրեք, թե դրանք ինչպես կարող են օգնել:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակը
Ուսանողներին հնարավորություն ընձեռեք խորհել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց նպատակների շուրջ: Որոշ ուսանողներ կարող են դժվարանալ հետամուտ լինել իրենց նպատակներին: «Վարդապետությունների սերտում. Բ Տիմոթեոս 3.15-17» դասում ներկայացված ուսումնական փորձառությունն ուսանողներին հնարավորություն կտա մտածել, թե նրանք ինչպես կարող են հաղթահարել սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության ընթացքում առաջացող խոչընդոտները:
Պողոսը հիշեցրել է Տիմոթեոսին, որ վերջինս օրհնված է եղել՝ իմանալով սուրբ գրությունները երիտասարդ տարիքից (տես Բ Տիմոթեոս 3.15): Նմանապես, Երկնային Հայրը կօրհնի ձեզ երիտասարդ տարիքում սուրբ գրություններն ուսումնասիրելու համար: Մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի՝ կա՛մ աղոթքով նպատակ դնեք, կա՛մ քննեք սուրբ գրությունների առօրյա անհատական ուսումնասիրության ձեր ներկա նպատակը: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ինչպիսի՞ հաջողություններ ունեք ձեր նպատակին հասնելու գործում:
-
Ձեր նպատակն ինչպես է ձեզ օգնում զարգացնել հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և հաղթահարել մեր օրերի մարտահրավերները:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ շտկումներ պետք է կատարեք ձեր նպատակի մեջ:
Ուսանողներին առաջարկեք կիսվել վերը նշված երկրորդ հարցի իրենց պատասխանով:
Ուսանողներին առաջարկեք ներկայացնել իրենց նպատակները, եթե, իրենց կարծիքով, դա կօգնի հասնել դրանց:
Կարող եք ձեր ուսուցչին, ծնողին կամ որևէ վստահելի մարդու ներկայացնել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակը և խնդրել նրանց օգնել ձեզ:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ես ինչպե՞ս կարող եմ հասկանալ Բ Տիմոթեոս 3.1-7 հատվածներում նշված վտանգները
Հետևյալ սահմանումները կարող են օգտակար լինել.
-
«Անգութ» ( Բ Տիմոթեոս 3.3) կարող է ներառել վարքագծեր, որոնք ենթադրում են զգացմունքի կամ գթության պակաս, ատելություն և արհամարհանք կամ սեռական անբարոյականության հանգեցնող վավաշոտություն:
-
«Անհաշտ»( Բ Տիմոթեոս 3.3) ինքն իրեն չկառավարող:
-
«Յանդուգն» ( Բ Տիմոթեոս 3.4) նշանակում է անզուսպ, անխոհեմ:
-
«Գոռոզ»( Բ Տիմոթեոս 3.4) նշանակում է մեծամիտ, ինքնահավան:
Ես ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ Բ Տիմոթեոս 3.16-17 հատվածները
Կարող եք կարդալ «Տող առ տող. Բ Տիմոթեոս 3.16-17» հոդվածը (New Era, ապրիլ 2012, 19), որը պարունակում է հուշումներ, մարգարեական մեկնաբանություններ և բացատրություններ, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ այս հատվածները:
Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է օգնել ինձ իմ կյանքում
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթն (1928-2015) ուսուցանել է.
Մենք Աստծո հետ զրուցում ենք աղոթքի միջոցով։ Նա շատ հաճախ մեզ հետ շփվում է Իր գրված խոսքի միջոցով։ Որպեսզի իմանաք, թե ինչպիսին է Նրա ձայնը, ուսումնասիրեք սուրբ գրությունները և խորհեք դրանց շուրջ։ Այն դարձրեք առօրյա կյանքի կարևորագույն մասը: …
Սուրբ գրությունների ամենօրյա, հետևողական ուսումնասիրության շնորհիվ դուք կգտնեք խաղաղություն ձեզ շրջապատող խառնաշփոթի մեջ և ուժ՝ դիմակայելու գայթակղություններին։ Դուք զորեղ հավատք կձևավորեք առ Աստծո շնորհը և կիմանաք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ամեն ինչ արդար կդառնա՝ Աստծո ժամանակին համապատասխան։
(Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 93-94):
Ինչպես կարող եմ լավատես լինել ապագայի վերաբերյալ, եթե հասարակությունը շարժվում է Աստծո պատվիրաններին հակառակ:
Նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) Տասներկու Առաքյալների Քվորումից օգնել է պատասխանել այս հարցին «Սիոնի բլրի վրա» տեսանյութում, 0:00-1:41 ChurchofJesusChrist.org կայքում:
Ինչպե՞ս կարող եմ արդյունավետ ուսումնասիրել սուրբ գրությունները
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից պատասխանել է այս հարցին «Խորհուրդ սուրբ գրությունները ուսումնասիրելու համար» տեսանյութում (2:07) ChurchofJesusChrist.org կայքում:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Փրկչի օրինակը
Ուսանողների հետ կրկնեք Մատթեոս 4.1-11 հատվածերը՝ տեսնելով, թե Փրկիչն ինչպես է օգտագործել սուրբ գրությունները՝ վտանգներն ու գայթակղությունները հաղթահարելու համար:
Սուրբ գրություններից սովորելու տարբեր եղանակներ
Մինչ ուսանողները խորհեն սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց անհատական նպատակների շուրջ, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը: Ուսանողներին առաջարկեք բացահայտել յուրաքանչյուր բառ, որը նկարագրում է, թե մենք ինչպես կարող ենք օգտվել մեր սուրբ գրություններից:
«Ես և դուք պետք է նայենք Քրիստոսին և գանք Նրա մոտ, ով «կենաց ջրերի ակունքն է» ( 1 Նեփի 11.25 , համեմատեք Եթեր 8.26 , 12.28), կարդալով (տես Մոսիա 1.5), ուսումնասիրելով (տես ՎևՈւ 26.1), փնտրելով (տես Հովհաննես 5.39 ; Ալմա 17.2) և սնվելով (տես 2 Նեփի 32.3) Քրիստոսի խոսքերով, ինչպես որ տրված են սուրբ գրություններում: Դրանով մենք կարող ենք ստանալ և՛ հոգևոր ուղղորդում, և՛ պաշտպանություն՝ մեր մահկանացու ճամփորդության ընթացքում» Դեյվիդ Ա. Բեդնար, «Կենդանի ջրի աղբյուրը» [Եկեղեցու Կրթական Համակարգի հավաք երիտասարդ չափահասների համար, փետրվարի 4, 2007], 2, broadcasts.ChurchofJesusChrist.org):
Խնդրեք ուսանողներին նկարագրել, թե նրանք ինչպես կարող են կիրառել բացահայտված բառերից յուրաքանչյուրը սուրբ գրությունների իրենց անհատական ուսումնասիրության մեջ: