Գնահատեք ձեր գիտելիքները 5
Մատթեոս 21-26, Մարկոս 11-14, Ղուկաս 19-21, Հովհաննես 12-13
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել վերջին մի քանի դասերի և այդ դասերի արդյունքում ունեցած փորձառությունների մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, Նոր Կտակարանի ուսմունքները բացատրելու իրենց կարողությունը, և թե ինչպես են փոխվում իրենց մոտեցումները, ցանկությունները և ավետարանով ապրելու կարողությունը: Մատթեոս 14-26, Մարկոս 11-14, Ղուկաս, 19-21, Հովհաննես 12-13 գլուխների ուսումնասիրությունը դասարանով, հնարավոր է, ընդգծել է ճշմարտություններ, որոնք տարբերվում են հետևյալ վարժություններում ներկայացված ճշմարտություններից: Այդ դեպքում վարժությունները կարող են հարմարեցվել և ընդգրկել այդ ճշմարտությունները:
Ի՞նչ սովորեցիք
Մի պահ մտածեք, թե ինչ եք վերջերս սովորել Նոր Կտակարանի ձեր ուսումնասիրությունից: Հետևյալ նկարները կարող են օգնել ձեզ: Օգտակար կլինի նաև անդրադառնալ ձեր օրագրում վերջերս կատարած նշումներին: Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ գնահատել սովորածի արդյունքում տեղի ունեցած անձնական աճը:
Եթե նախընտրելի է, կարող եք ուսանողներին թույլ տալ պատասխանել հետևյալ հարցերին զույգերով կամ փոքր խմբերով:
-
Ի՞նչ իմաստալի բան եք վերջերս սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Սուրբ գրությունների ո՞ր պատմություններն են օգնել ձեզ հասկանալ դա Նրա մասին:
-
Ի՞նչ գործողություններ եք կատարել՝ Հիսուս Քրիստոսի ավելի նվիրված աշակերտը դառնալու համար:
-
Որո՞նք կլինեն ձեր հաջորդ քայլ(եր)ը՝ որպես Փրկիչի հետևորդ ավելի լավը դառնալու համար:
Սիրեք Աստծուն և սիրեք ձեր ընկերոջը
Վերջերս դուք ուսումնասիրել եք Հիսուսի ուսմունքը, որ երկու ամենամեծ պատվիրաններն են՝ սիրել Աստծուն ողջ սրտով, հոգով և մտքով և սիրել մեր ընկերոջը, ինչպես ինքներս մեզ (տես Մատթեոս 22.36-39):
Հրավիրեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցը իրենց զուգընկերոջ հետ:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդ երկու պատվիրանները համարվում ամենամեծը։
Դուք նաև վերջերս սովորել եք այն մասին, որ Հիսուսը լվացել է Իր աշակերտների ոտքերը և պատվիրել նրանց սիրել միմյանց այնպես, ինչպես Ինքն էր նրանց սիրում (տես Հովհաննես 13):
Որքան հնարավոր է շատ ուսանողների թույլ տվեք պատասխանել հետևյալ հարցերին․ Կարող եք լրացուցիչ հարցեր տալ, որպեսզի ուսանողները կարողանան կիսվել, թե ինչ փորձառություններ են ունեցել՝ իրենց ծրագիրն իրականացնելիս:
-
Ի՞նչ փորձառություն եք ունեցել՝ Փրկիչի ուսմուքներին հետևելիս:
-
Ի՞նչ եք զգացել Հիսուս Քրիստոսի՝ ձեր և ուրիշների հանդեպ սիրո վերաբերյալ, երբ պատասխանում էիք դասարանին ուղղված հրավերներին:
-
Ի՞նչ կուզեիք անել կամ շարունակել անել Փրկիչի ուսմունքների արդյունքում:
Օգտակար կլինի հետևել, թե ինչպես են ուսանողները կրկին իրականացնելու իրենց ծրագրերը մոտ ապագայում: Վկայեք այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք ձգտում ենք սիրել Աստծուն և սիրել ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն է սիրում:
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը
Դասի այս մասում կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի դասի սկզբում ներկայացված նկարագրությունը:
Ավետարանական ուսմունքները հեշտացնելու ամենալավ ձևերից մեկն է բացատրել դրանք երեխայի մակարդակով: Որպեսզի կարողանաք ձեր խոսքերով բացատրել Փրկիչի Երկրորդ Գալուստի կարևոր կետերը, գրեք մի ամփոփում՝ կարծես դուք այն ուղղում եք երեխային:
Ուսանողները կարող են գրել ամփոփումը անհատապես կամ զույգերով:
Հիշեք, որ նախորդ դասի ժամանակ ուսանողները սովորել են, թե ինչպես կարելի է խուսափել Երկրորդ Գալուստի հետ կապված շփոթմունքից, կասկածից և վախից: Ամփոփումները գրելուց առաջ օգտակար կլինի ուսանողներին հիշեցնել, թե նրանք ինչ են սովորել Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս բաժինն ուսումնասիրելիս:
Ձեր ամփոփման նպատակն է պատասխանել երկու հարցերի.
-
Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստ լինենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
-
Փրկիչի Երկրորդ Գալուստն ինչո՞ւ է փառահեղ լինելու: (Հիշեք, որ նախորդ դասին դուք կարդացել եք Երեց Նիլ Լ. Անդերսենի հրավերը՝ պատկերացնել և պատրաստվել Երկրորդ Գալուստի փառահեղ իրադարձություններին [տես «Քո արքայությունը գայ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 122]:)
Հետևյալ աղբյուրները կարող են օգնել ձեզ կրկնել ձեր սովորածը:
-
Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․22-23, 28-36 , ինչպես նաև ձեր օրագրում կատարված նշումները:
-
« Ժամանակների նշանները » (Սուրբ գրքերի ուղեցույց, scriptures.ChurchofJesusChrist.org)
-
« Հիսուս Քրիստոս. Երկրորդ Գալուստը » (Թեմաների ուղեցույց)
Ուսանողները կարող են իրենց ամփոփումներով կիսվել զուգընկերոջ հետ, կամ մեկ կամ երկու ուսանող կարող են կարդալ իրենց ամփոփումները դասարանի առջև: