«Դաս 205. Տաճարային երկրպագություն կատարենք ողջ կյանքում. Հաճախենք տաճար մեր ողջ կյանքի ընթացքում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Տաճարային երկրպագություն կատարենք ողջ կյանքում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 205. Տաճարային նախապատրաստություն
Տաճարային երկրպագություն կատարենք ողջ կյանքում
Հաճախենք տաճար մեր ողջ կյանքի ընթացքում
Մենք ապրում ենք տպավորիչ ժամանակներում, երբ կատարվում է տաճարների աննախադեպ կառուցում: Տերը ավելի քան երբևէ հասանելի է դարձնում Իր սուրբ տան օրհնությունները: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ տաճարում Տիրոջը երկրպագելու կարևորությունը ողջ կյանքի ընթացքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ավելի շատ ժամանակ անցկացրեք Տաճարում
Այս դասի ողջ ընթացքում կօգտագործվի մի կյանքի պատմության ուսումնասիրություն, որը կօգնի ուսանողներին տեսնել, թե տաճարներում երկրպագելն ինչպես կարող է օրհնել իրենց ողջ կյանքի ընթացքում: Ուսանողներին առաջարկեք այդ պատմությունն ուսումնասիրելիս մտածել իրենց կյանքի մասին: Անհրաժեշտության դեպքում հարմարեցրեք պատմության ուսումնասիրությունը, որպեսզի այն համապատասխանի ձեր ուսանողներին: Դա անելու եղանակներից մեկն է՝ առաջարկել ուսանողներին փոխարինել փակագծերում գրվածը նրանով, ինչն իրենց համար ավելի նպատակահարմար է:
(Հովսեսը) (տասնվեց տարեկան) է: Նա Եկեղեցու անդամ է (հինգ տարի): Նա հոգևոր փորձառություններ է ունեցել, սակայն կցանկանար ավելի ամուր վկայություն ստանալ Փրկչի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին: (Հովսեսը) երբեմն իրեն զգում է (ճնշված, երբ իրենից պահանջվում է լավ սովորել դպրոցում): Նա մտահոգվում է (իր ապագայի և նրա համար, թե ինչպես արդար ապրել ամբարիշտ աշխարհում):
-
Պատկերացրեք, որ (Հովսեսը) ձեզնից խորհուրդ է հարցրել իր մտահոգություններից մեկի վերաբերյալ: Տիրոջը Իր տաճարում երկրպագելն ինչո՞ւ կարող է օգտակար խորհուրդ լինել:
Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը՝ փնտրելով այն օգնությունը, որ Տերը տրամադրում է մեզ.
Եկեք երբեք մեր տեսադաշտից բաց չթողնենք այն, թե Տերն ինչ է անում մեզ համար: Նա Իր տաճարներն ավելի հասանելի է դարձնում։ Նա մեծացնում է այն արագությունը, որով մենք տաճարներ ենք կառուցում: Նա մեծացնում է Իսրայելի հավաքմանն օգնելու մեր կարողությունը: Նա նաև օգնում է, որ մեզանից յուրաքանչյուրը հոգեպես ավելի հղկված դառնա։ Ես խոստանում եմ, որ տաճարում անցկացրած ժամանակը կօրհնի ձեր կյանքն աննախադեպ եղանակներով։ …
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, կենտրոնացեք տաճարի վրա այնպես, ինչպես երբեք դա չեք արել։ Ես օրհնում եմ ձեզ, որ ամեն օր ավելի շատ մոտենաք Աստծուն և Հիսուս Քրիստոսին: (Ռասսել Մ. Նելսոն, «Կենտրոնացեք տաճարի վրա», Լիահոնա, նոյեմբեր 2022, 121)
-
Ի՞նչը տպավորեց ձեզ այս խոսքերից:
-
Ի՞նչ խոստումներ է Տերը տվել Իր մարգարեի միջոցով:
Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք ավելի շատ ժամանակ անկացնենք՝ երկրպագելով Տիրոջ տաճարում, Նա խոստանում է մեզ այնպիսի օրհնություններ, որոնք մենք չենք կարող ստանալ այլ եղանակով:
Եթե ձեր ուսանողների մուտքը դեպի տաճար սահմանափակ է, խոսեք այն մասին, թե նրանք ինչպես կարող են կենտրոնանալ տաճարի վրա: Օրինակ՝ ուսանողները կարող են ձգտել լինել տաճարին արժանի և մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին:
-
Ըստ ձեզ, Տիրոջ տաճարում ավելի շատ ժամանակ անցկացնելն ինչպե՞ս կարող է օրհնել մեզ աննախադեպ եղանակներով:
Ստորև ներկայացվող հարցերը նախատեսված են ինքնուրույն մտորման համար։ Ուսանողների համար օգտակար կլինի գրել հարցերի պատասխաններն իրենց օրագրերում: Պատրաստակամ ուսանողները կարող են իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ:
-
Որքա՞ն հավանական է, որ դուք կարող եք հետևողականորեն տաճար հաճախել ձեր ողջ կյանքի ընթացքում: Ինչո՞ւ։
-
Ի՞նչ խոչընդոտներ կարիք կլինի հաղթահարել՝ ձեր ողջ կյանքի ընթացքում տաճար հաճախելու համար:
Խոստացված օրհնություններ
Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին մեծացնել իրենց ցանկությունը՝ երկրպագել Տիրոջը Իր տաճարներում: Դա անելու եղանակներից մեկը կարող է լինել՝ օգնել ուսանողներին բացահայտել Տիրոջը Իր տաճարներում երկրպագելու բազմաթիվ օրհնություններ: Ուսանողները կարող են գրատախտակին գրել այն, ինչ կգտնեն հետևյալ սուրբ գրություններում և արտահայտություններում:
Կարդացեք հետևյալ սուրբ գրությունները և արտահայտությունները՝ փնտրելով օրհնություններ, որոնք Տերը խոստանում է նրանց, ովքեր երկրպագում են Իրեն Իր տանը.
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է.
Խնդրում եմ, ժամանակ տրամադրեք Տիրոջը Իր սուրբ տանը։ Ոչինչ չի ամրապնդի ձեր հոգևոր հիմքն այնպես, ինչպես տաճարային ծառայությունը և տաճարային երկրպագությունը: (Ռասսել Մ. Նելսոն, «Ժամանակ տրամադրեք Տիրոջը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 121)
Խնդրում եմ, հավատացեք ինձ, երբ ես ասում եմ, որ երբ ձեր հոգևոր հիմքն ամուր կառուցված է Հիսուս Քրիստոսի վրա, դուք վախենալու կարիք չունեք: Քանի որ դուք հավատարիմ եք տաճարում կապած ձեր ուխտերին, դուք կամրանաք Նրա զորությամբ: Հետո, երբ տեղի ունենան հոգևոր երկրաշարժեր, դուք կկարողանաք ամուր կանգնել, քանի որ ձեր հոգևոր հիմքն ամուր է և անշարժ։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 96)
Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.
Շատ երիտասարդներ բացահայտել են, որ տրամադրելով իրենց ժամանակն ընտանիքի պատմությունն ուսումնասիրելուն և տաճարային աշխատանք կատարելուն, իրենք խորացրել են փրկության ծրագրի մասին իրենց վկայությունը: Դա մեծացրել է Հոգու ազդեցությունն իրենց կյանքում և նվազեցրել հակառակորդի ազդեցությունը: Դա օգնել է նրանց ավելի մոտ լինել իրենց ընտանիքներին և ավելի մոտ լինել Տեր Հիսուս Քրիստոսին: Նրանք հասկացել են, որ այս աշխատանքը փրկում է ոչ միայն մահացածներին. այն փրկում է մեզ բոլորիս (տեսՎ&Ու 128․18): (Հենրի Բ․ Այրինգ, «Աստծո ընտանիքի հավաքումը», Լիահոնա, մայիս 2017, 22)
-
Ի՞նչ ուսուցանեցին ձեզ այդ օրհնությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ինչպե՞ս է Տերը օրհնել ձեզ՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու համար:
-
Ինչպե՞ս կարող են այդ օրհնություններն այժմ մղել ձեզ՝ երկրպագելու Տիրոջը տաճարում։ Ձեր ողջ կյանքի ընթացքո՞ւմ։
Տաճարային երկրպագությունը մեր ողջ կյանքի ընթացքում
Հետևյալ կյանքի պատմության ուսումնասիրությունը կարող է օգնել ուսանողներին հասկանալ իրենց ողջ կյանքի ընթացքում Տիրոջը տաճարներում երկրպագելու կարևորությունը: Պատմության ուսումնասիրության ընթացքում խրախուսեք ուսանողներին մտածել իրենց ապագայի մասին և, թե ինչպես կարող են երկրպագել Տիրոջը տաճարներում՝ իրենց ողջ կյանքի ընթացքում:
Կարող եք օգտագործել ուսումնասիրության մի քանի տարբերակ՝ պատմության ուսումնասիրության տարբեր հատվածներով: Ուսանողները կարող են պատմության ուսումնասիրությունը բաժանել մասերի և դրանք ուսումնասիրել ամբողջ դասարանով, անհատապես և խմբերով:
Յուրաքանչյուր մասից հետո դադար տվեք՝ քննարկելու հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ արդարացումներ կարող են բերել (Հովսեսը) և (Իզաբելը)՝ տաճարային երկրպագությունն առաջնահերթություն չդարձնելու համար:
-
Տիրոջը Իր տանը երկրպագելու արդյունքում ստացած ո՞ր օրհնությունները կարող են օգնել (Հովսեսին) և (Իզաբելին):
-
Ի՞նչ զոհաբերություններ պետք է անեն (Հովսեսը) և (Իզաբելը)՝ տաճարում Տիրոջը հետևողականորեն երկրպագելու համար:
Տարիքը՝ 20 տարեկան
Լիաժամկետ միսիայից տուն վերադառնալուց հետո (Հովսեսը) ձգտում է շարունակել իր կրթությունը (տեղական արհեստագործական դպրոցում): (Ինստիտուտ հաճախելու) ընթացքում նա հանդիպում է մի երիտասարդ կնոջ (Իզաբելին) և նրանք ամուսնանում են: Ուսումն ավարտելուց հետո (Հովսեսը) (սկսում է իր անձնական բիզնեսը): Նա մտահոգվում է (իր ընտանիքի կարիքները հոգալու համար): Նա և (Իզաբելը) ստեղծում են իրենց ընտանիքը և օրհնվում են (երեք) գեղեցիկ երեխաներով: (Հովսեսը) և (Իզաբելը) անում են ամեն ինչ՝ իրենց ամբողջ ժամանակն իրենց ընտանիքին, (իրենց բիզնեսին) և Եկեղեցու կոչումներին հատկացնելու համար: (Չորս) տարեկան հասակում նրանց երեխաներից մեկը (վթարի հետևանքով ծանր վիրավորում է ստանում)։
Տարիքը՝ 30 տարեկան
(Հովսեսը) և (Իզաբելը) քրտնաջան աշխատում են՝ իրենց ընտանիքն ապահովելու համար (վարելով իրենց բիզնեսը): Նրանք բախվում են իրենց երեխաներին մեծացնելու և նրանց օգնելու դժվարություններին (ստանում են Հիսուս Քրիստոսի մասին իրենց անձնական վկայությունները): (Հովսեսը) փորձում է հավասարակշռել իր ընտանիքի, (իր բիզնեսի) հետ անցկացրած ժամանակն իր կոչման հետ, որպես (ուսուցիչների քվորումի խորհրդական): Իզաբելը ծառայում է որպես (Երեխաների միության նախագահ), փորձում է օգնել (ընտանեկան բիզնեսում) և հնարավորինս շատ լինել իր երեխաների կողքին:
Տարիքը՝ 60 տարեկան և բարձր
(Հովսեսի) և Իզաբելի երեխաներն (ունեն իրենց ընտանիքները): (Հովսեսը) և (Իզաբելը) սիրում են իրենց ընտանիքը, բայց մտահոգվում են, որ (իրենց թոռները հետևեն Հիսուս Քրիստոսին և կարողանան ճիշտ որոշումներ կայացնել): Տարիքի հետ (Հովսեսի առողջությունը վատանում է):
Կարող եք կարդալ նախագահ Ռասել Մ. Նելսոնի խոսքերը «Լրացուցիչ նյութերում», որտեղ կա հետևյալ հարցի պատասխանը․ «Ինչպե՞ս կարող ենք առաջնահերթություն տալ տաճարային երկրպագությանը հիմա և ապագայում»: Քննարկեք, թե այդ խոսքերն ինչպես են վերաբերում այս պատմության ուսումնասիրությանը և մեր կյանքին:
Նամակ գրեք ինքներդ ձեզ
Ուսանողներին առաջարկեք խրախուսական նամակ գրել իրենց՝ ապագայում Տիրոջ տաճարներում Իրեն երկրպագելու կարևորության մասին: Ուսանողները կարող են ծրարի վրա գրել նամակը բացելու ամսաթիվը և պահել նամակն այդ ծրարի մեջ, որը պետք է բացվի նշված օրը:
Նրանք կարող էին գրել.
-
Տաճարում իրենց ներկայիս փորձառությունների մասին:
-
Ինչպես կարող է հետևողականորեն տաճար հաճախելու որոշումն ազդել իրենց կյանքի վրա:
-
Ինչպես կարող է հետևողականորեն տաճար հաճախելու որոշումն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների վրա:
-
Իրենք ինչպե՞ս կարող են տաճարային երկրպագությունն առաջնահերթություն դարձնել հիմա և ապագայում:
Հիշեցրեք ուսանողներին գործել Սուրբ Հոգուց ստացած ցանկացած հուշումի հիման վրա և գրել իրենց ունեցած այլ մտքերի մասին: