«Դաս 204. Հիսուս Քրիստոսը ողջ տաճարային երկրպագության կենտրոնում է. «Հիսուս Քրիստոսն է պատճառը, որ մենք տաճարներ ենք կառուցում»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Հիսուս Քրիստոսը ողջ տաճարային երկրպագության կենտրոնում է», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 204. Տաճարային նախապատրաստություն
Հիսուս Քրիստոսը ողջ տաճարային երկրպագության կենտրոնում է
«Հիսուս Քրիստոսն է պատճառը, որ մենք տաճարներ ենք կառուցում»
Ժամանակի ընթացքում Տերը միշտ պատվիրել է Իր ժողովրդին տաճարներ կառուցել: Մեր օրերում մենք տաճարների կառուցման մեծ աճ ենք տեսնում: Հիսուս Քրիստոսն այն ամենի կենտրոնում է, ինչ մենք անում ենք տաճարում: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ երկրպագելու Հիսուս Քրիստոսին՝ Իր տանը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Փրկիչը մեր երկրպագության կենտրոնում
Ցուցադրեք հաղորդություն ընդունող մարդկանց, եկեղեցի հաճախող երիտասարդների և որպես լիաժամկետ միսիոներներ ծառայող երիտասարդների նկարները:
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը գտնվում հաղորդություն ընդունելու, Եկեղեցի հաճախելու կամ լիաժամկետ միսիայում ծառայելու կենտրոնում:
-
Դրանք ինչպե՞ս կազդեին որևէ մեկի փորձառության վրա, եթե նա չկենտրոնանար Փրկչի վրա՝ այս միջոցառումներին մասնակցելիս:
Ուսանողներին ցուցադրեք ձեզ մոտիկ գտնվող տաճարի նկարը Փրկչի նկարի հետ միասին: Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցերի շուրջ։ Նրանց համար օգտակար կլինի հարցերի իրենց պատասխանները գրել իրենց օրագրերում:
Խորհեք տաճարում ձեր անձնական փորձառությունների կամ տաճարին նախապատրաստվելու շուրջ:
-
Որքանո՞վ է Փրկիչը գտնվում տաճարում միջոցառումներին մասնակցելու ձեր նախապատրաստության կենտրոնում և այն փորձառությունների կենտրոնում, որոնք ունենում եք՝ գտնվելով տաճարում:
-
Փրկչի վրա ավելի շատ կենտրոնանալն ինչպե՞ս կարող է ազդել ձեր տաճարային փորձառության վրա:
Խրախուսեք ուսանողներին հրավիրել Հոգուն՝ առաջնորդելու իրենց, երբ ձգտում են ավելին իմանալ այն մասին, թե ինչպես է Փրկիչը գտնվում տաճարային երկրպագության կենտրոնում:
Տերը պատվիրում է Իր ժողովրդին տաճարներ կառուցել
Հետևյալ նկարներում պատկերված է մի քանի սուրբ վայր և տաճար, որոնք Տերը պատվիրել էր Իր ժողովրդին կառուցել հին ժամանակներում: Կարող եք նկարները ցուցադրել ուսանողներին և հարցնել նրանց, թե արդյոք իրենք կարող են ճանաչել նկարներում պատկերված շինությունները (Մովսեսի կառուցած աղոթատեղին անապատում [տես Ելք 25․8], Սողոմոնի տաճարը Երուսաղեմում [տես Գ Թագավորների 6.12–13], նեփիացիների տաճարը Լիառատ երկրում [տես 3 Նեփի 11.1])։
Վարդապետություն և Ուխտերում Տերը պատվիրել է Սրբերին կառուցել տաճարներ (տես Վարդապետություն և Ուխտեր 57.3, 109․2, 115․7–8, 124․26–27)։ Այդ պատվիրանը հետևում է այն օրինաչափությանը, որը Տերը հաստատել է հին ժամանակներում:
Առաջին Նախագահությունը հայտարարել է.
Ամեն անգամ, երբ Տերը երկրի վրա ունեցել է մի ժողովուրդ, որը հնազանդվել է Իր խոսքին, նրանց տաճարներ կառուցելու պատվիրան է տվել: («First Presidency Releases Statement on Temples», հունվարի 2, 2019, ChurchofJesusChrist.org)
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 109․2, 5, 12–13 հատվածները և փնտրեք, թե ինչ է Տերը ուսուցանում տաճարի մասին:
-
Ի՞նչ բացահայտեցիք:
-
Ինչպե՞ս կնկարագրեք հատված 13-ը ձեր բառերով։
Ճշմարտություններից մեկը, որն ուսանողները կարող են նշել, այն է, որ տաճարը Տիրոջ տունն է, Նրա սրբավայրը։
-
Ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ, երբ ինքներս գիտակցենք այդ ճշմարտությունը:
Անհրաժեշտության դեպքում խրախուսեք ուսանողներին կիսվել իրենց ունեցած փորձառություններով, երբ տաճարում մոտ են եղել Տիրոջը կամ զգացել են, որ տաճարը սրբավայր է: Կիսվելով ձեր անձնական փորձառությամբ, կարող եք օգնել ուսանողներին կիսվել նաև իրենց փորձառությամբ:
Փրկիչը տաճարի կենտրոնում է
Հետևյալ արտահայտությունները կարող են օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Փրկիչը գտնվում տաճարի կենտրոնում: Երբ ուսանողները կարդան հետևյալ խոսքերը, առաջարկեք նրանց փնտրել տաճարի հիմնական նպատակը:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Տաճարը գտնվում է մեր հավատքի և հոգևոր կայունության ամրացման կենտրոնում, քանի որ Փրկիչը և Նրա վարդապետությունը տաճարի հենց սիրտն են: Այն ամենը, ինչ ուսուցանվում է տաճարում՝ ուսուցման և Հոգու միջոցով, մեծացնում է մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին: Նրա կարևոր արարողությունները մեզ կապում են Իր հետ՝ քահանայության սուրբ ուխտերի միջոցով։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 93–94)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը վկայել է․
Այն ամենը, ինչ ուսուցանվում և արվում է տաճարում, շեշտում է Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր երջանկության մեծ ծրագրում Նրա դերը։ (Դեյվիդ Ա. Բեդնար, «Թող այդ տունը կառուցվի իմ անվան համար», Լիահոնա, մայիս 2020, 86)
-
Ըստ ձեզ, ի՞նչն է կարևոր այդ խոսքերում։
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ տաճարն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ և ճանաչել Հիսուս Քրիստոսին:
Հնարավորության դեպքում ուսանողներին առաջարկեք փնտրել temple photos բաժինը temples.ChurchofJesusChrist.org կայքում և բացատրել, թե ինչու են որոշ նկարներ հիշեցնում իրենց Հիսուս Քրիստոսին: Կարող եք նաև քննարկել «Սրբություն Տիրոջը» և «Տիրոջ տունը» արտահայտությունների կարևորությունը, որոնք հանդիպում են յուրաքանչյուր տաճարում:
Հետևյալ անավարտ հուշումները նախատեսված են օգնելու ուսանողներին քննարկել, թե իրենք ինչպես կարող են տեսնել Փրկչին իրենց տաճարային փորձառության կենտրոնում: Ուսանողներին առաջարկեք միասին լրացնել այդ հուշումները փոքր խմբերով: Յուրաքանչյուր խումբ կարող է միասին լրացնել այդ հուշումները մեկ թղթի վրա:
Լրացնելով հետևյալ հուշումները, մտածեք, թե ինչով է տաճարը հիշեցնում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:
-
Սպիտակ հագուստը, որը մենք կրում ենք տաճարում, հիշեցնում է մեզ Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ …
-
Այն, ինչ մենք տեսնում ենք տաճարում, հիշեցնում է մեզ Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ …
-
Այն, ինչ մենք անում ենք տաճարում, հիշեցնում է մեզ Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ …
-
Այն, թե ինչպես եմ պատրաստվում գնալ տաճար, հիշեցնում է ինձ Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ …
Երբ խմբերն ավարտվեն, առաջարկեք նրանց կիսվել իրենց գրածով դասարանի մեկ այլ խմբի հետ: Կիսվելով իրենց սովորածով, նրանք կարող են խորացնել իրենց հասկացողությունը և ամրացնել Փրկչի մասին իրենց վկայությունները:
Հիսուս Քրիստոսի հետ տաճարում լինելու ցանկությունը
Առաջարկեք ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին: Հնարավորության դեպքում միացրեք մեղմ երաժշտություն, որը կարող է օգնել ուսանողներին մտածել տաճարի մասին: Երաժշտությունը կարող է օգնել հրավիրել Հոգուն՝ ավետարանն ուսումնասիրելիս: Կարող եք երաժշտություն միացնել տաճարի մասին օրհներգից: Կամ կարող եք ցուցադրել երիտասարդ կանանց երգչախմբի կատարմամբ «In That Holy Place» օրհներգի տեսագրությունը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Ի՞նչ բացահայտեցիք կամ զգացիք այսօր Փրկչի մասին՝ որպես մեր տաճարային երկրպագության կենտրոն:
-
Ինչպե՞ս կարող է ձեր սովորածը կամ զգացածն ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք նախապատրաստվում և երկրպագում Տիրոջը Իր տանը:
Համոզվեք, որ ուսանողները բավարար ժամանակ են ունեցել պատասխանելու համար, նախքան պատրաստակամ ուսանողներին կառաջարկեք կիսվել իրենց մտքերով: Կարող եք նաև կիսվել, թե ինչպես եք Փրկիչին դարձնում ձեր տաճարային փորձառության կենտրոնը: