«Դաս 192. Կրթություն ողջ հոգու համար. Ձգտեք հոգևոր և աշխարհիկ կրթության», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Կրթություն ողջ հոգու համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 192. Նախապատրաստվեք ապագա կրթությանը և աշխատանքին
Կրթություն ողջ հոգու համար
Ձգտեք հոգևոր և աշխարհիկ կրթության
Տերը հրավիրում է մեզ ստանալ հոգևոր և աշխարհիկ կրթություն, «որպեսզի [մենք] պատրաստ լինենք ամեն ինչին» (Վարդապետություն և Ուխտեր 88.80): Այս դասը կօգնի ուսանողներին կազմել ծրագիր՝ շարունակելու իրենց կրոնական կրթությունը՝ միաժամանակ ստանալով աշխարհիկ կրթություն:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կրթություն ստանալու ընթացքում ժամանակ տրամադրեք Տիրոջ համար
Կարող եք սկսել դասը՝ ներկայացնելով հետևյալ սցենարը.
Պատկերացրեք, որ ասում եք ձեր ընկերներից մեկին, որ հաճախում եք սեմինարիա: Երբ բացատրում եք, թե ինչ է սեմինարիան, ձեր ընկերը հարցնում է ձեզ. «Ինչո՞ւ մարդ կարող է ցանկանալ ժամանակ տրամադրել նման դասերի համար»:
-
Ինչո՞վ կկիսվեիք ձեր ընկերոջ հետ:
Կարող եք նմանատիպ լրացուցիչ հարցեր տալ՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե սեմինարիա հաճախելն ինչպես է օրհնել իրենց կյանքը:
-
Սեմինարիա հաճախելիս ինչպե՞ս եք օրհնվել ձեր կրթության մեջ, երբ ժամանակ եք տրամադրել Տիրոջը:
-
Սեմինարիա հաճախելն ի՞նչ ազդեցություն է ունեցել ձեր ակադեմիական ուսման վրա:
Բացատրեք, որ սեմինարիան ավարտելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան երիտասարդ տարիքում շարունակել իրենց կրոնական կրթությունը: Այս դասն ուսանողներին կներկայացնի այդ հնարավորությունները:
Խրախուսեք ուսանողներին ուշադրություն դարձնել Հոգու հուշումներին, որոնք կարող են օգնել իրենց գիտակցել իրենց ակադեմիական ուսման ընթացքում հոգևոր կրթություն ստանալու կարևորությունը: Կարող եք նաև ուսանողներին առաջարկել ուղղորդում խնդրել Երկնային Հորից այն մասին, թե կրոնական կրթության որ տարբերակներին հետևել ապագայում:
Հոգևոր կրթության կարևորությունը
Վարդապետություն և Ուխտերում Տերը ուսուցանում է, որ մենք պետք է ուսումնասիրենք գիտելիքի տարբեր ոլորտներ, որպեսզի պատրաստ լինենք ծառայելու ուրիշներին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․78–80, 118 հատվածները՝ փնտրելով Տիրոջ խորհուրդը:
-
Ըստ այդ հատվածներից ձեր սովորածի, ի՞նչ է Տերը ցանկանում, որ մենք սովորենք, որպեսզի պատրաստ լինենք ծառայելու ուրիշներին:
Ուսանողները կարող են նշել նմանատիպ մի ճշմարտություն. Տերը ցանկանում է, որ ուսման ընթացքում մենք կենտրոնանանք հոգևոր և աշխարհիկ գիտելիքի վրա: Օգտակար կլինի բացատրել, որ աշխարհիկ կրթությունն այն կրթությանն է, որն ուղղակիորեն կապված չէ ավետարանի ուսմունքների հետ:
-
Ի՞նչ կասեք այն մարդուն, որը ժամանակ չունի կրոնական կրթություն ստանալու համար, քանի որ չափազանց կենտրոնացած է իր աշխարհիկ կրթության վրա:
Նախորդ հարցերի քննարկման ընթացքում օգտակար կլինի առաջարկել ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 29.34 հատվածը։ Նրանք կարող են փնտրել ուսմունքներ, որոնք կօգնեն իրենց ավելի լավ հասկանալ, թե ինչու է Տերը ցանկանում, որ մենք կենտրոնանանք կրոնական և աշխարհիկ կրթության վրա:
-
Ինչպե՞ս կարող է ձեր ակադեմիական կրթության հետ մեկտեղ կրոնական կրթության վրա կենտրոնանալն ամրապնդել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Երբ ուսանողները քննարկեն նախորդ հարցերը, ցուցադրեք և կիսվեք նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ հայտարարությամբ:
Առաջին Նախագահության նախագահ Հենրի Բ. Այրինգը նկարագրել է այն օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ, երբ ձգտենք հավասարակշռել հոգևոր և աշխարհիկ ուսումը.
Մենք նախապատվությունը պետք է տանք հոգևոր կրթությանը: … Պարզ է, որ հոգևոր կրթությունն առաջին տեղում դիտարկելը չի ազատում մեզ աշխարհիկ բաներ սովորելուց: Հակառակը, այն նպատակ է հաղորդում մեր աշխարհիկ կրթությանը և մղում է մեզ ավելի ջանասիրաբար աշխատել դրա վրա:
Եթե մենք իր տեղում պահպանենք հոգևոր կրթությունը, ստիպված կլինենք մեր ժամանակը ճիշտ օգտագործելու հետ կապված որոշ դժվար ընտրություններ կատարել: Սակայն որպես օրինաչափություն մեր կյանքում՝ հոգևոր կրթությունը երկրորդական դարձնելու գիտակցված ընտրություն երբեք չի կարող լինել: Երբեք: Դա կհանգեցնի ողբերգության: Ողբերգությունն առաջին հայացքից ակնհայտ չի լինի, ոչ էլ երբևէ պարզ կլինի մահկանացու կյանքում: Բայց հիշեք, դուք հետաքրքրված եք կրթություն ստանալ ոչ միայն մահկանացու կյանքի, այլև՝ հավերժական կյանքի համար: Եթե հոգևոր տեսանկյունից հստակ տեսնեք այդ իրականությունը, դուք առաջնահերթությունը կտաք հոգևոր կրթությանը և միևնույն ժամանակ չեք անտեսի աշխարհիկ կրթությունը: Իրականում, երբ ունենաք հոգևոր տեսլական, ավելի ջանասիրաբար կաշխատեք ձեր աշխարհիկ կրթության ուղղությամբ։ (Հենրի Բ․ Այրինգ, «Education for Real Life», Ensign, հոկտեմբեր 2002, 17–18):
Կրոնական կրթության տարբերակները Եկեղեցու կրթական համակարգում
Երկնային Հայրը մեզ օրհնել է Եկեղեցու կողմից հովանավորվող կրթական հաստատություններով, որոնք կարող են օգնել մեզ առաջնահերթությունը տալ հոգևոր կրթությանը: Այս ոգեշնչված հաստատությունները ստեղծվել են Աստծո զավակներին օրհնելու համար:
Ուսանողներին օգնեք իրենց երիտասարդ տարիքում ծանոթանալ կրոնական կրթության տարբերակներին: Կարող եք դա անել՝ ցուցադրելով «The Growth and Momentum of the Church Educational System» տեսանյութը։
Կարող եք նաև բաժանել «Եկեղեցու կրթական համակարգ» վերնագրով աշխատաթերթը և ուսանողներին ժամանակ տրամադրել՝ կարդալու և սովորելու տարբերակները:
Ժամանակ տրամադրեք՝ ամբողջ դասարանով կարդալու և քննարկելու «Կրոնի ինստիտուտներ» բաժինը։ Ուսանողներին հնարավորություն տվեք հարցեր տալ ինստիտուտի վերաբերյալ: Օգտակար կլինի հրավիրել տեղական ինստիտուտի ուսուցչի կամ ուսանողի՝ խոսելու ինստիտուտի մասին և պատասխանելու հարցերին:
Ինստիտուտի վերաբերյալ քննարկումից հետո ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ կարդալու և սովորելու աշխատաթերթում ներկայացված այլ տարբերակները: Երբ ուսանողներն ուսումնասիրեն տարբերակները, նրանց առաջարկեք փնտրել Աստծո սիրո և մեր հանդեպ Նրա ցանկությունների վերաբերյալ վկայությունները: Թեև ամբողջ աշխարհում ուսանողները հաճախում են Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատությունններից յուրաքանչյուրը, օգտակար կլինի ուսանողներին ցուցադրել այն տարբերակները, որոնք առավելագույնս վերաբերում են ձեր տարածքին: Հետևյալ աղյուսակը կարող է օգնել․
|
Նպատակային աշխարհագրական տարածքներ |
Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատություններ |
|---|---|
Նպատակային աշխարհագրական տարածքներ Համաշխարհային | Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատություններ Կրոնի ինստիտուտ՝ ԲՅՀ–Pathway Worldwide |
Նպատակային աշխարհագրական տարածքներ Միացյալ Նահանգներ և Կանադա | Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատություններ Բրիգամ Յանգ Համալսարան՝ ԲՅՀ–Idaho |
Նպատակային աշխարհագրական տարածքներ Ասիա և Խաղաղօվկիանոսյան կղզիներ | Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատություններ ԲՅՀ–Hawaii (Հավայան կղզիների Բրիգամ Յանգի համալսարան) |
Նպատակային աշխարհագրական տարածքներ Յուտա և մոտակա նահանգներ | Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատություններ Ensign քոլեջ |
Նախքան ուսանողներին առաջարկելը՝ սովորել ԵԿՀ-ի այլ հաստատություններում, օգնեք նրանց գնահատել, թե այդ հաստատություններից որն է առավել համապատասխան իրենց:
Դա անելու համար կարող եք մի քանի որոշակի օրինակ ներկայացնել, որտեղ նկարագրված են մարդիկ, որոնք լավագույնս համապատասխանում են հաստատություններից յուրաքանչյուրին: Որպես այլընտրանքային տարբերակ կարող եք ուսանողներին տրամադրել «ԵԿՀ-ի ո՞ր հաստատությունն է համապատասխանում ինձ» վերնագրով աշխատաթերթը: Երբ ուսանողները կարդան աշխատաթերթը և նշեն իրենց կարիքներն ու ցանկությունները, առաջարկեք նրանց փնտրել հաստատություններ, որոնք լավագույնս համապատսխանում են իրենց:
ԵԿՀ-ի ո՞ր հաստատությունն է համապատասխանում ինձ:
Նշեք այն արտահայտությունները, որոնք լավագույնս բնութագրում են ձեզ.
-
Աշխատանքային կամ այլ պարտականություններից ելնելով, ինձ անհրաժեշտ է ճկուն ժամանակացույց։
-
Նախկինում ես լավ գնահատականներ եմ ստացել:
-
Ինձ համար օգտակար կլիներ ունենալ ակադեմիական ուսուցիչ:
-
Ինձ համար դժվար կլինի ձեռք բերել քոլեջում սովորելու համար անհրաժեշտ գումարը:
-
Ինձ համար դժվար կլինի համապատասխանել քոլեջների կամ համալսարանների մեծ մասի պահանջներին:
-
Ես հետաքրքրված եմ ոչ հեշտ ճանապարհով ակադեմիական փորձառություն ձեռք բերելով:
-
Ինձ հետաքրքրում են փոքրաթիվ դասարանները։
-
Ես ծրագրում եմ հաճախել քոլեջ, սակայն ոչ Եկեղեցու քոլեջներից կամ համալսարաններից որևէ մեկը:
Եկեղեցու Կրթական Համակարգ
ԵԿՀ-ի միսիա․ Օգնեք զարգանալ Հիսուս Քրիստոսի աշակերտներին, որոնք պետք է առաջնորդներ դառնան իրենց տներում, Եկեղեցում և համայնքներում:
[Էջ 1]
Իսրայելի հավաքումը․
«Տերը օգտագործում է կրթությունն Իսրայելի մեծ հավաքման համար, որը տեղի է ունենում այսօր Եկեղեցում: Նա պատրաստում է աշխարհն Իր վերադարձին և Եկեղեցու կրթական համակարգն այն բազմաթիվ միջոցներից մեկն է, որը Նա կօգտագործի այդ ջանքերում: Յուրաքանչյուր հաստատություն անում է յուրահատուկ մի բան՝ օրհնելու համաշխարհային Եկեղեցին: Յուրաքանչյուր հաստատություն ունի իր նպատակը և իր հանձնառությունը Եկեղեցու ղեկավարությունից՝ տարբերվել աշխարհից և միմյանցից»:
— Երեց Քլարկ Գ. Գիլբերտ, Եկեղեցու կրթական համակարգի հանձնակատար
-
ԳՐԱՆՑՎԵՔ՝ յուրաքանչյուր հնարավորության մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար․ cesinfo.byu.edu։
-
ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ այս տարբերակներից մեկին, անցեք apply.ChurchofJesusChrist.org կայք։
-
ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ հաստատություններից յուրաքանչյուրի մասին այս աշխատաթերթի հաջորդ էջում:
[Էջ 2]
Կրոնի Ինստիտուտներ
Ինստիտուտը մի միջավայր է չափահաս երիտասարդների համար՝ դպրոցում կամ դպրոցից դուրս, որտեղ նրանք հավաքվում են ընկերների հետ, որոնք կիսում են հավերժական ճշմարտություններով ապրելու իրենց ցանկությունը՝ բախվելով առօրյա կյանքի երկրային իրողություններին: Ինստիտուտի նպատակն է՝ օգնել երիտասարդներին բացահայտել և կիրառել Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու գործնական ուղիները:
Ուսանողները ներառվում են ինստիտուտում հավատքի իրենց ճանապարհի այն կետում, որտեղ գտնվում են։ Դա մի վայր է, որտեղ նրանք կզգան.
-
Քրիստոսակենտրոն ուսումնական ծրագիր՝ հիմնված սուրբ գրությունների և մարգարեական ուսմունքների վրա:
-
Հոգևոր և գործնական կյանքի իրավիճակներում կողմնորոշվելու վերաբերյալ փորձառական հետազոտություն:
-
Հարգանքի, փոխըմբռնման և ապահով վայր՝ շփվելու, հարցեր տալու և նոր հեռանկարներ ձեռք բերելու համար:
-
Առցանց և առկա ուսուցում, սեմինարներ և ինտերակտիվ քննարկումներ:
Իմացեք ավելին institute.ChurchofJesusChrist.org կայքում:
ԲՅՀ–Pathway Worldwide
ԲՅՀ–Pathway Worldwide կրոնի ինստիտիտուտը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ստանալ համալսարանական կրթություն:
Այն ուսանողները, որոնց անհրաժեշտ է առցանց կրթության ճկունությունը, որոնք ցանկանում են ամրացնել իրենց ակադեմիական վստահությունը կամ որոնց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ պարզելու, թե ինչ անել ավագ կամ միջնակարգ դպրոցից հետո, կարող են օգտվել ԲՅՀ–Pathway Worldwide կրոնի ինստիտուտի առավելություններից:
-
ԲՅՀ–Pathway Worldwide կրոնի ինստիտուտը սպասարկում է ուսանողներին ավելի քան 180 երկրներում:
-
Դասընթացներն ամբողջությամբ առցանց են և ուսման գները զգալիորեն ցածր են, քան մյուս դպրոցներում:
-
Ուսանողները կարող են ձեռք բերել համապատասխան վկայականներ և ստանալ առցանց կրթության կրթական աստիճաններ ԲՅՀ–Idaho և Ensign քոլեջի միջոցով:
-
Յուրաքանչյուր առաջարկվող վկայական ստանալու համար անհրաժեշտ է մեկ տարի կամ ավելի քիչ ժամանակ:
Իմացեք ավելին cesinfo.byu.edu կայքում:
Բրիգամ Յանգ Համալսարան
Բրիգամ Յանգ Համալսարանի (ԲՅՀ) միսիան է՝ օգնել մարդկանց կատարելության և հավերժական կյանքի իրենց ձգտումներում: ԲՅՀ-ն տրամադրում է ինտենսիվ ուսուցում՝ խթանիչ միջավայրում, որտեղ ակնկալվում է գերազանցության ձգտում և մարդկային ներուժի լիարժեք իրացում: BYU-ը ձգտում է զարգացնել հավատք, բանականություն և բնավորություն ունեցող ուսանողներին, որոնք ունեն հմտություններ և ցանկություն՝ շարունակելու ուսումը և ծառայելու ուրիշներին իրենց ողջ կյանքում:
-
BYU-ն տալիս է ոգեշնչող ուսուցման հնարավորություններ, որոնցում համատեղված են հոգևոր ճշմարտությունները, հետազոտական փորձառությունը և գործնական ուսումնասիրությունը բոլոր ուսանողների համար:
-
Այն մեկնարկային հարթակ է ասպիրանտուրայի և ապագայում փայլուն գործունեություն ծավալելու համար:
-
Այն տրամադրում է NCAA սպորտի ավանդական համալսարանական փորձառություն, ինչպես նաև արվեստի և երաժշտության բնագավառում համաշխարհային մակարդակի փորձառություն:
Իմացեք ավելին cesinfo.byu.edu կայքում:
ԲՅՀ–Idaho
ԲՅՀ–Idaho-ն ամրացնում է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին վկայությունները և խթանում է դրա սկզբունքներն առողջ ակադեմիական, մշակութային և սոցիալական միջավայրում: Դասերի նպատակն է՝ առաջարկել իրական փորձառություն՝ նախապատրաստելու տարբեր հետաքրքրություններով և կարողություններով օժտված ուսանողներին ուսման և աշխատանքի համար: ԲՅՀ–Idaho-ն որքան հնարավոր է շատ ուսանողների ձգտում է տրամադրել բարձրորակ կրթություն՝ ցածր գնով:
-
Կրթական աստիճաններն առաջարկվում են ավելի քան 100 մասնագիտություններով:
-
Դասախոսները պրոֆեսիոնալներ են իրենց համապատասխան ոլորտներում և ուսանողներին կրթելն ու նրանց համար ուսուցիչ լինելը համարում են իրենց առաջնահերթությունը:
-
Դասարանում սովորող ուսանողների միջին թիվը 30 է:
Իմացեք ավելին cesinfo.byu.edu կայքում:
ԲՅՀ–Hawaii (Հավայան կղզիների Բրիգամ Յանգի համալսարան)
Կենտրոնանալով Օվկիանիայից և Ասիական երկրներից եկած ուսանողների վրա՝ ԲՅՀ–Hawaii-ն ուսանողներին նախապատրաստում է դառնալ աշխարհում միջմշակութային խաղաղության և միասնության օրինակներ՝ Հիսուս Քրիստոսի ուսմունքներով ապրելու միջոցով: ԲՅՀ-Hawaii-ի շրջանավարտները պատրաստվում են ողջ կյանքի ընթացքում ծառայության համար: Նրանք դրսևորում են մտածողության հմտություններ և ծառայող-առաջնորդի բնավորություն։
-
Ուսանողները պլանավորում են իրենց ուրույն ակադեմիական ուղիները՝ ընտրելով մեկ հիմնական և երկու լրացուցիչ մասնագիտություն կամ վկայականներ ուսման տարբեր ոլորտներում:
Իմացեք ավելին cesinfo.byu.edu կայքում:
Ensign քոլեջ
Կենտրոնանալով հիմնականում Յուտայի նահանգի ուսանողների վրա՝ Ensign քոլեջը կրթում և զարգացնում է Հիսուս Քրիստոսի ընդունակ և վստահելի աշակերտներ: Մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված ուսումնական ծրագիրը երաշխավորում է, որ ուսանողները ձեռք կբերեն փորձառություն, որը կնախապատրաստի իրենց մրցակցային աշխատավարձ ստանալ մեկից չորս տարվա ընթացքում: Հոգևոր առումով սնուցվող միջավայրը լրացնում է խորացված ուսումնասիրությունը դասարանում:
-
Բոլոր ցանկացողները կարող են դիմել։
-
Կարող են կիրառվել ավելի քան 25 տարբեր վկայականներ՝ կրտսեր մասնագետի կամ բակալավրի աստիճան շնորհելու համար:
-
Առցանց վկայականները և աստիճանները հնարավոր է ստանալ ԲՅՀ–Pathway Worldwide-ի միջոցով:
-
Ուսանողական կազմը բազմազան է:
Իմացեք ավելին cesinfo.byu.edu կայքում:
Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան տարբերակները կարդալու և ուսումնասիրելու համար, նրանց ժամանակ տրամադրեք կիսվելու իրենց սովորածով՝ քննարկելով հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ գաղափարներ ձեռք բերեցիք՝ այս տարբերակներն ուսումնասիրելիս:
-
Ի՞նչ ապացույց գտաք Իր զավակների հանդեպ Աստծո սիրո և ցանկությունների վերաբերյալ:
-
Ի՞նչ հարցեր դեռևս ունեք:
Ծրագիր կազմեք
Կազմեք ծրագիր՝ հիմա և ապագայում ձեր հոգևոր կրթության առաջնահերթության վերաբերյալ:
-
Եթե դուք դեռ մի քանի տարի ունեք սեմինարիայում սովորելու համար, գրի առեք նպատակ՝ շարունակելու հոգևոր կրթությունը դարձնել առաջնահերթություն։
-
Եթե արդեն ավարտում եք սեմինարիան, գրեք, թե որն է լինելու ձեր հաջորդ քայլը:
-
Ինչպե՞ս ձեր ծրագիրը կօգնի ձեզ շարունակել ավելի մոտենալ Փրկչին:
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք իրենց ծրագրով կիսվել դասարանի հետ: Խրախուսեք նրանց խոսել իրենց ծնողների, Եկեղեցու ղեկավարի կամ ուսուցչի հետ իրենց ապագա ծրագրերի և նպատակների մասին:
Կիսվեք հոգևոր ուսումն առաջնահերթություն դարձնելու կարևորության մասին ձեր վկայությամբ: