«Դաս 86․ Վարդապետություն և Ուխտեր 76․19–24. «Սա այն վկայությունն է … որը մենք տալիս ենք Նրա մասին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 76․19–24», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 86․ Վարդապետություն և Ուխտեր 76
Վարդապետություն և Ուխտեր 76․19–24
«Սա այն վկայությունն է … որը մենք տալիս ենք Նրա մասին»
Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում նկարագրված տեսիլքների թվում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան Իրեն՝ Հիսուս Քրիստոսին: Նրանք իմացան, թե ինչպես է Փրկիչը առանցքային դեր կատարում մեր փրկության համար և վկայություն բերեցին Նրա մասին: Այս դասը կարող է օգնել ուսանողներին զգալ ավելի մեծ սեր Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր ծրագրում Նրա դերի հանդեպ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոսը կարևոր է ինձ համար
Ուսանողներին հնարավորություն տվեք քննարկելու, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կարևոր իրենց համար: Կարող եք օգտագործել հետևյալ սցենարը, կամ առաջարկել ուսանողներին ստեղծել այլ սցենար:
Էբբին և Սարիկան դպրոցում մի քանի դասերի են մասնակցում միասին։ Մի օր ճաշի ժամանակ Սարիկան նայում է Էբբիին և ասում. «Ես ամբողջ կյանքում լսել եմ, թե ինչպես են մարդիկ խոսում Հիսուսի մասին: Ես նույնիսկ լսել եմ, թե ինչպես ես դու ասում, որ հավատում ես Նրան: Ես իրականում երբեք չեմ իմացել Հիսուսի մասին, և ինձ հետաքրքիր է: Ի՞նչ կարող ես ասել ինձ Նրա մասին, կամ ինչո՞ւ է Նա կարևոր քեզ համար»:
-
Եթե դու լինեիր Էբբիի փոխարեն, ի՞նչ կասեիր Սարիկային:
Նախքան մի քանի ուսանողի կխնդրեք պատասխանել, կարող եք նրանց ժամանակ տրամադրել մտածելու, թե ինչ կարող են ասել: Ուսանողների համար կարող է օգտակար լինել իրենց ուսումնական օրագրերում ցանկ ստեղծել, թե ինչ են կարծում իրենք այն մասին, որ բոլոր մարդիկ պետք է իմանան Հիսուսի մասին:
Մտածեք, թե ինչ եք զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ, և որքան հարմարավետ է ձեզ համար ուրիշների հետ խոսել Նրա մասին: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ուսմունքներ, որոնք օգնում են ձեզ ավելի շատ սեր զգալ Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Աստծո Որդու տեսիլքը
Օգտակար կլինի առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրեցին նրան, որ Ջոզեֆ Սմիթն և Սիդնի Ռիգդոնը տեսան Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում նկարագրված տեսիլքը։ Անհրաժեշտության դեպքում հիշեցրեք նրանց, որ երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը խորհում էին սուրբ գրությունների մասին, Տերը «դիպչեց [նրանց] հասկացողության աչքերին» (Վարդապետություն և Ուխտեր 76․19), և նրանք մեծ տեսիլք տեսան:
Վարդապետություն և Ուխտերի 76․22–24 սուրբ գրությունների սերտման հատված է։ Առաջարկեք ուսանողներին նշել սուրբ գրությունների սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76․1–6, 19–24 հատվածները՝ փնտրելով, թե ինչ հայտարարեցին Ջոզեֆն ու Սիդնին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Խրախուսեք ուսանողներին հետևել, թե ինչ են բացահայտում իրենց սուրբ գրություններում: Օրինակ՝ իրենց ուսումնասիրության օրագրերում նրանք կարող են ստեղծել իրենց բացահայտած ճշմարտությունների ցանկը։
Որպես այլընտրանք, կարող եք տրամադրել մի քանի մեծ թուղթ, որտեղ ուսանողները կարող են գրանցել այն, ինչ սովորում են: Երբ ուսանողներն ավարտեն, կարող եք թղթերը փակցնել դասարանի պատերին: Ուսանողները կարող են շրջել դասասենյակում և կարդալ, թե ինչ են բացահայտել մյուս ուսանողները, ապա սիրտ նկարել այն բացահայտման կողքին, որն իրենց դուր է գալիս կամ որի մասին ցանկանում են ավելին իմանալ: Ուսանողներին ժամանակ տվեք քննարկելու իրենց գտածը:
-
Այս հատվածներից ո՞ր ճշմարտություններն են առանձնահատուկ ձեզ համար: Ինչո՞ւ։
Դուք կարող եք շատ ճշմարտություններ գտել այս հատվածներում: Դրանց թվում դուք կարող եք գտնել հետևյալը․
-
Հիսուս Քրիստոսը ողորմած է և բերկրանքով օրհնում է մեզ (հատված 5)։
-
Հիսուս Քրիստոսը ապրող, փառավորված էակ է (հատված 22)։
-
Հիսուս Քրիստոսը Հոր Միածինն է (հատված 23)։
-
Երկնային Հոր ղեկավարության ներքո՝ Հիսուս Քրիստոսը բոլոր բաների Արարիչն է (հատված 24)։
-
Այս ճշմարտություններն ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսն օգնել ձեզ և ուրիշներին:
Հետևյալ վարժությունները կօգնեն ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը և հասկանալ այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից երկուսի կարևորությունը: Կարող եք ընտրել մեկ կամ երկու վարժություն՝ դասարանով միասին ուսումնասիրելու համար: Կամ կարող եք ցուցադրել վարժության հրահանգները և հանձնարարել փոքր խմբերին կամ զույգերին միասին կատարել վարժություններից մեկը կամ երկուսը:
Վարժություն Ա. Հիսուս Քրիստոսն ապրում է
Անհրաժեշտության դեպքում ուսանողներին տրամադրեք «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» օրհներգի բառերի տպագիր օրինակը (Հիմներ, համար 136)։ Եթե կատարում եք այս վարժությունը ամբողջ դասարանով, կարող եք երգել օրհներգը դասի այս հատվածի ընթացքում:
Քայլ 3-ում օրհներգը սովորելուց բացի՝ կարող եք նաև ուսանողներին առաջարկել գտնել սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր, որոնք նկարագրում են, թե Փրկիչն ինչ կարող է անել մեզ համար, քանի որ Նա ապրում է: Ահա սուրբ գրությունների օրինակներ, որոնք կարող եք առաջարկել․ Հովհաննես 6․40; Փիլիպպեցիս 4․13; Վարդապետություն և Ուխտեր 58․42; 84․88։
Կարող եք նաև օգտագործել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում «Լրացուցիչ տեսանյութեր. Նա ապրում է» վերնագրի ներքո տեղադրված տեսանյութերից մեկը։
-
Կարող եք նշել «նա ապրում է» բառերը հատված 22-ում այնպես, որ դրանք առանձնանան ձեր սուրբ գրություններում:
-
Գրեք Քանի որ Հիսուս Քրիստոսը ապրում է … արտահայտությունը ձեր ուսումնասիրության օրագրում:
-
Կարդացեք «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» օրհներգի բառերը (Hymns, no.136)՝ փնտրելով օրինակներ, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսը օգնել ձեզ, քանի որ Նա ապրում է:
-
Գրեք այդ արտահայտությունն ավարտելու առնվազն հինգ եղանակ, որոնք ամենակարևորն են ձեզ համար:
Վարժություն Բ. Հիսուս Քրիստոսը բոլոր բաների Արարիչն է
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ պատրաստվել 4-րդ քայլին արձագանքելու համար, կարող եք կիսվել նախագահ Բոյդ Կ. Փաքերի խոսքերով՝ «Օժանդակ նյութեր» բաժնից:
-
Կարող եք նշել «նրանով, նրա միջոցով և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են» արտահայտությունը (հատված 24) այնպես, որ այդ արտահայտությունն առանձնանա ձեր սուրբ գրություններում:
-
Գտեք սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր, որոնք խորացնում են ձեր ըմբռնումը Հիսուս Քրիստոսի դերի մասին՝ որպես Արարիչ։ Ահա սուրբ գրությունների օրինակներ, որոնք դուք կարող եք ուսումնասիրել․ Հովհաննես 1․1–3, 3 Նեփի 9․15, Վարդապետություն և Ուխտեր 93․9–10, Մովսես 1․33, 7․30։
-
Քննարկեք Փրկչի արարչագործություններից մի քանիսը, որոնք օգնում են ձեզ զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը: Բացատրեք, թե ինչու։
-
Գրեք առնվազն երեք եղանակ, որոնցով դուք զգում եք, որ Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ձեզ, քանի որ Նա է բոլոր բաների Արարիչը:
Երբ ուսանողներն ավարտեն վարժությունը կամ վարժությունները, առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով և զգացածով: Անպայման առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել իրենց, քանի որ Նա ապրում է և Նա է Արարիչը: Ուսանողները կարող են կիսվել իրենց գաղափարներով իրենց տեղերից, կամ պատրաստակամ ուսանողներին կարող եք առաջարկել գալ դասարանի առաջ՝ կիսվելու Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով:
Անգիր սովորեք
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում անգիր սովորել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբգրային հիմնական արտահայտությունն է «[Հիսուս Քրիստոսով] աշխարհները կան և ստեղծվել են»: Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: