«Դաս 56․ Վարդապետություն և Ուխտեր 42․ Տիրոջ օրենքները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)
«Վարդապետություն և Ուխտեր 42», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 56. Վարդապետություն և Ուխտեր 41–44
Վարդապետություն և Ուխտեր 42
Տիրոջ օրենքները
Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնում Տերը կատարեց Սրբերին տված իր խոստումը, որ Ինքը կտա նրանց Իր օրենքը, երբ նրանք տեղափոխվեն Օհայո: Եկեղեցու անդամների համար Նա սահմանեց վարքագծի ընդհանուր օրենքներ: Այս դասը կօգնի ուսանողներին ցույց տալ իրենց սերը Տիրոջ հանդեպ՝ հնազանդվելով Նրա պատվիրաններին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Երկու տարբեր տեսակետներ
Դասը սկսեք՝ առաջարկելով ուսանողներին խորհել և կիսվել իրենց մտքերով հետևյալ հարցի շուրջ.
-
Ելնելով այն ամենից, ինչ տեսնում եք այսօր աշխարհում, ինչո՞ւ եք կարծում, որ մեզ պետք են Աստծո պատվիրանները:
Գրեք հնազանդվել և չհնազանդվել բառերը գրատախտակի երկու տարբեր սյունակների վերևում։ Այնուհետև ուսանողները կարող են համապատասխան սյունակներում թվարկել պատճառները, թե ինչու մարդիկ կարող են հնազանդվել կամ չհնազանդվել պատվիրաններին:
Առաջարկեք ուսանողներին մեկ րոպե տրամադրել և խորհել Աստծո պատվիրանները պահելու կամ չպահելու իրենց սեփական պատճառների մասին:
Այսօր ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչու է Տերը պատվիրաններ տալիս, և ինչպես կարող եք շարունակել հնազանդվել դրանց և նույնիսկ կատարելագործել ձեր հնազանդությունը։
Տիրոջ օրենքը
Տերը խոստացավ Սրբերին, որ կտա նրանց Իր օրենքը, երբ նրանք հավաքվեին Օհայոյում (տես Վարդապետություն և Ուխտեր 38․32): Օհայո ժամանելուց կարճ ժամանակ անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը և 12 երեցները միավորեցին իրենց հավատքն անկեղծ ջերմեռանդ աղոթքում (Վարդապետություն և Ուխտեր 41.3) և խնդրեցին Տիրոջը բացահայտել Իր օրենքը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.1-3 հատվածները՝ Տիրոջ պատասխանը տեսնելու համար:
-
Ի՞նչն է ամենաշատը տպավորում ձեզ այս հատվածներում։
Այնուհետև Տերն ուսուցանեց մի քանի պատվիրանների մասին, որոնցով Նա ցանկանում էր, որ Իր ժողովուրդը ապրի:
Ստորև ներկայացվող վարժության համար ուսանողները կարող են ընտրել, թե որ հատվածները կարդան, կամ դուք կարող եք հանձնարարել դրանք: Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին գրել իրենց գտած պատվիրանները և որ հատված(ներ)ում են գտել դրանք:
Կարդացեք ստորև նշված հատվածներից առնվազն երկուսը՝ փնտրելով Տիրոջ պատվիրանները.
Համաձայն հատված 29-ի, մենք ինչո՞ւ պետք է պահենք Տիրոջ պատվիրանները:
Այս հատվածն ուսուցանում է, որ երբ մենք պահում ենք Տիրոջ պատվիրանները, մենք ցույց ենք տալիս մեր սերը Նրա հանդեպ։ Ուսանողները կարող են նշել այս ճշմարտությունը հատված 29-ում և խաչաձև հղում կատարել կամ կապել այդ հատվածը Հովհաննես 14․15 հատվածի հետ։ Ուսանողները կարող են նաև կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.5 հատվածը՝ փնտրելով, թե ուրիշ ինչ է նշանակում մեր հնազանդությունը Տիրոջ համար:
Կարող եք ուսանողներին խմբերի բաժանել՝ հետևյալը կարդալու և հարցերին պատասխանելու համար։
Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց գրքույկն ուսուցանում է․
Աստված պատվիրաններ է տալիս, որպեսզի օգնի ձեզ լավ ընտրություններ կատարել: Նա անում է դա, քանի որ սիրում է ձեզ: Եվ Աստծո պատվիրաններին հնազանդվելու լավագույն պատճառն այն է, որ դուք սիրում եք Նրան: Սերը Աստծո պատվիրանների հիմքում է: (Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց [2022], 11)
-
Ինչո՞ւ են Աստծո պատվիրանները Նրա սիրո դրսևորումը հանդիսանում:
-
Ինչպե՞ս է Աստծո պատվիրաններին մեր հնազանդությունը ցույց տալիս, որ մենք սիրում ենք Նրան:
Նրա պատվիրանները
Գուցե ձեր ուսանողներից ոմանք ցանկանան կատարել ստորև բերված վարժությունը՝ օգտագործելով մի պատվիրան, որը նշված չէ Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնում։ Կարող եք ընդլայնել պատվիրանների շրջանակը՝ ձեր ուսանողների կարիքներին և ցանկություններին համապատասխան։
Բաժին 42-ից ընտրեք մեկ պատվիրան, որի մասին կցանկանայիք ավելին իմանալ կամ որի շուրջ կուզենայիք ավելի շատ խորհել:
Երբ ուսումնասիրեք, պատրաստվեք ձեր ընտրած պատվիրանի մասին կիսվելու հետևյալով։ Ձեր մտքերը կարող եք գրել ձեր օրագրում:
-
Սուրբ գրությունների այլ հատվածներ, գերագույն համաժողովի ելույթներ կամ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից հատվածներ, որոնք խորացնում են այս պատվիրանի ձեր ընկալումը։
-
Պատճառները, թե ինչու է սիրող և ամենիմաց Երկնային Հայրը մեզ տվել այս պատվիրանը
-
Այս պատվիրանը պահելը ինչպե՞ս է օգնում մեզ հետևել Փրկչին, ցույց տալ մեր սերը Նրա հանդեպ և ավելի նմանվել Նրան։
-
Փորձառությունները, որոնք դուք ունեցել եք այս պատվիրանը պահելիս (ըստ ցանկության․ կիսվեք միայն այն դեպքում, եթե այդ փորձառությունները չափազանց սրբազան կամ անձնական չեն)
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու իրենց սովորածով: Կարող եք նրանց առաջարկել իրենց մտքերով կիսվել փոքր խմբերում:
Եթե ուսանողներն ավելի վաղ գրել էին պատվիրանները գրատախտակին, կարող եք առաջարկել նրանց շրջագծել այն պատվիրանները, որոնք նրանք հենց նոր ուսումնասիրեցին: Այնուհետև առաջարկեք ուսանողներին ընտրել մեկ կամ երկու պատվիրան, որ իրենց կարծիքով առավել օգտակար կլինի քննարկել դասարանով: Խնդրեք նրանց պատկերացնել, որ ինչ-որ մեկը դժվարանում է հասկանալ և պահել այդ պատվիրանը: Առաջարկեք դասարանի անդամներին միասին աշխատել՝ այդ մարդուն օգնելու համար: Կարող եք սկսել՝ առաջարկելով այս պատվիրաններն ուսումնասիրած ուսանողներին կիսվել մի քանի գաղափարներով իրենց ուսումնասիրությունից։ Նաև այլ ուսանողների առաջարկեք կիսվել մտքերով, որոնք կարող են օգտակար լինել: Կարող եք տալ հետևյալ հարցերը. «Ի՞նչ խոչընդոտների կարող է հանդիպել այդ մարդը»: «Ինչպե՞ս կարող ենք օգնել նրան հաղթահարել այդ խոչընդոտները»: «Ինչպե՞ս կարող ենք օգնել նրան հասկանալ և զգալ Տիրոջ սերն այս պատվիրանի միջոցով»:
Իմ հնազանդությունը Աստծո պատվիրաններին
Հիշելով այն, ինչ սովորել և զգացել եք այս դասի ընթացքում, ընտրեք մի պատվիրան, որի վրա, ըստ ձեզ, Տերը կցանկանար, որ դուք կենտրոնանաք: Ձեր ուսումնական օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Այս պատվիրանին հնազանդվելն ինչպե՞ս կարող է օրհնել իմ կյանքը:
-
Ինչպե՞ս է այս պատվիրանն օգնում ինձ ցույց տալ իմ սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և հետևել Նրանց:
-
Ի՞նչ հատուկ բան կցանկանայի անել՝ Տիրոջ հանդեպ իմ սերը ցույց տալու և այս պատվիրանը պահելու համար:
Խրախուսեք ուսանողներին ծրագիր կազմել՝ իրենց ընտրած պատվիրանը ավելի լավ պահելու համար։