2025
Ի՞նչ գիտենք առաջին Սուրբ Ծննդյան գիշերվա հովիվների մասին։
Դեկտեմբեր 2025 Լիահոնա


Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի ուղերձ, դեկտեմբեր 2025

Ի՞նչ գիտենք առաջին Սուրբ Ծննդյան գիշերվա հովիվների մասին։

երիտասարդ աղջիկ

Հովիվները, Բրայան Քոլլ

Մենք մի քանի բան գիտենք առաջին Սուրբ Ծննդյան գիշերվա հովիվների մասին։

Նրանք գտնվում էին Բեթլեհեմի մոտակայքում։ Հովիվները նույն երկրում էին, որտեղ Քրիստոսը ծնվեց (Ղուկաս 2.8)։ Նրանք կարողացան քայլելով հասնել Բեթլեհեմ, երբ Նա դեռ այնտեղ էր (Ղուկաս 2.15-16

Նրանք իրենց պարտականությունն էին կատարում։ Նրանք «դաշտում մնացող հովիվներ [էին], որոնք գիշերն իրենց հոտերն էին պահում» (Ղուկաս 2.8)։ Նրանք լավ ու հավատարիմ հովիվներ էին, ինչպես Փրկիչն էր՝ իրական Բարի Հովիվը (տես Հովհաննես 10.11,14

Նրանք գիտեին Մեսիայի գալու մարգարեությունների մասին։ Նաև ակնհայտորեն գիտեին, թե հրեշտակն ինչի մասին էր խոսում, երբ հայտարարեց «Քրիստոս Տիրոջ» ծննդյան մասին (Ղուկաս 2.11), խոստացված Մեսիայի մասին։

Նրանք մեծ եռանդով էին լցված։ Երբ հրեշտակը պատմեց նրանց «մսուրի մեջ դրված մանկան» մասին (Ղուկաս 2.12), նրանք «շտապելով» գնացին Նրան տեսնելու (Ղուկաս 2.16):

Նրանք կիսվեցին բարի լուրով։ Նրանք հայտնի դարձրին այն, ինչ լսել և տեսել էին՝ կապված հրեշտակի հաղորդած լուրի հետ Քրիստոսի ծննդյան մասին (Ղուկաս 2.17)

Նրանք շնորհակալություն հայտնեցին Աստծուն և փառաբանեցին Նրան։ Այս ամենից հետո նրանք «հետ վերադարձան՝ Աստծուն փառաբանելով և օրհնելով այն բոլոր բաների համար, որ լսեցին և տեսան» (Ղուկաս 2.20