Երիտասարդներին զորացնելու համար. ամենամսյա ուղերձ, հունիս 2025
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ իսկապես ապաշխարել եմ և ներվել եմ
Դարձ ի շրջանս յուր, Ջենեդի Փեյջ
Տերը ասել է. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք:
Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (Վարդապետություն և Ուխտեր 58.42–43):
Անկեղծ ապաշխարության միջոցով մենք կարող ենք ներում ստանալ: «Երբ դուք մխիթարություն եք զգում Հոգուց, կարող եք իմանալ, որ Փրկչի քավիչ զորությունը գործում է ձեր կյանքում»: Եվ եթե մենք նորից սայթաքենք, կրկին կարող ենք ապաշխարել, ներվել և շարունակել փորձել:
Բացի այդ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Սատանան կփորձի ստիպել մեզ հավատալ, որ մեր մեղքերը չեն ներվել, քանի դեռ մենք կարող ենք հիշել դրանք։ Սատանան ստախոս է: … Աստված չի խոստացել, որ մենք չենք հիշի մեր մեղքերը: Հիշելը կօգնի մեզ չկրկնել նույն սխալները: Բայց եթե մենք հավատարիմ մնանք, մեր մեղքերի հիշողությունները ժամանակի ընթացքում կմեղմանան»:
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, June 2025-ի թարգմանությունը։ Armenian. 19629 201