Ինչպե՞ս կարող եմ օգնել հաղթահարել նախապաշարմունքը
Ահա վեց եղանակներ, որոնցով մենք կարող ենք հրաժարվել նախապաշարմունքից և խթանել հարգանքը:
Ինչ կարող եմ անել նախապաշարմունքը հաղթահարելու համար
1. Նախ՝ ճանաչեք ինքներդ ձեզ Մենք կարող ենք պարտավորվել մեր մեջ ճանաչել և հրաժարվել նախապաշարմունքի վրա հիմնված ցանկացած «կանխակալ վերաբերմունքից և գործողություններից»:1
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Մեզանից յուրաքանչյուրը, ով նախապաշարմունք ունի մեկ այլ ռասայի հանդեպ, պետք է ապաշխարի»:2
2. Փորձեք հասկանալ Ժամանակ գտեք՝ լսելու նրանց, ովքեր նախապաշարմունքներ են ունեցել: Սա կարող է ընդգրկել՝ հուսալի գրքեր, կինոնկարներ և թեմայի վերաբերյալ նորությունների զեկույցներ:3
Դարիուս Գրեյը՝ աֆրոամերիկացի ականավոր անդամն ու Եկեղեցու առաջնորդը, նկատել է. «Եթե մենք ջանայինք իսկապես լսել նրանց, ում համարում ենք «տարբերվող», և եթե մեր ազնիվ նպատակն էր՝ թույլ տալ նրանց կիսվել իրենց կյանքի, իրենց ընտանիքների մասին պատմություններով, մենք ոչ միայն ավելի լավ կըմբռնեինք նրանց հույսերն ու ցավերը, այլև այդ սովորությունը մեծապես կօգներ բուժել ռասիզմի վերքերը»:4
3. Բարձրաձայնեք և պաշտպանեք Եթե լսում եք, որ ինչ-որ մեկը կիսվում է ռասայի մասին կեղծ կամ բացասական գաղափարով, խոսեք բարյացակամորեն, բայց հստակ:
Առաջին Նախագահության առաջին խորհրդականը՝ նախագահ Դալլին Հ․ Օուքսն ասել է. «Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք պետք է ջանադրաբար օգնենք արմատախիլ անել ռասիզմը»:5
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիտ Վ. Գոնգն ուսուցանել է. «Մեզ հրավիրում են փոխել աշխարհը դեպի լավը՝ ներսից դուրս՝ ամեն անգամ մեկ անձ, մեկ ընտանիք, մեկ թաղամաս»:6
Ի՞նչ կարող եմ անել, եթե խտրականությանն առնչվող փորձառություն եմ ունեցել
1. Ներիր և ձեռք բեր ընկերներ Երբ մեզ վիրավորում են ուրիշների գործողությունները, մենք կարող ենք սովորեցնել և ներել, ապա ձգտենք հարաբերություններ կառուցել:
Ծառայելով որպես տարածքային յոթանասունական՝ Երեց Ֆրեդ Ա. «Թոնի» Փարքերն ասել է. «Երբ ես ռասիզմի զոհ եմ դարձել, ինձ հաջողվել է դիմակայել դրան, ներել անհատին և լուծել խնդիրը: Եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասում իմ զգացմունքները վիրավորելու համար, ես պետք է որևէ կերպ օգնեմ նրան հասկանալ, թե ինչու է դա վիրավորում ինձ: Դա ոչ միայն ներելու, այլև հարաբերություններ կառուցելու հնարավորություն է, որպեսզի այդ մարդը Թոնի Պարկերին նայի ոչ թե որպես աֆրոամերիկացու, այլ որպես Աստծո զավակի: Հիսուսն ուսուցանեց ներման մասին (տես Մատթեոս 18.21–35), և Նա սովորեցրեց մեզ, որ եթե մեզ վիրավորվել են, ապա պետք է քննարկենք հարցը այդ մարդու հետ և լուծում տանք դրան (տես Մատթեոս 18.15)»:7
2. Օգտակար դասեր սովորեք վնասակար փորձառություններից (տես Վարդապետություն և Ուխտեր 122․7)։
Սրբազան Ամոս Ս. Բրաունը պատմում է Հովարդ Վաշինգտոն Թուրմանի մասին: Հովարդն ապրում էր մի կնոջ կողքին, որը վատ էր վերաբերվում Հովարդի ընտանիքին, քանի որ իրենք սևամորթ էին. նույնիսկ իր հավերի գոմաղբն էր նետում Թուրմանների բակ:
Երբ կինը հիվանդացավ, Հովարդի մայրը նրան մի քիչ ապուր ու վարդեր տարավ: Երախտագիտություն հայտնելով՝ կինը հարցրեց, թե որտեղից են ծաղիկները: Տիկին Թուրմանը բացատրեց. «Մինչ դուք նետում էիք հավի գոմաղբը, Աստված հողն էր պատրաստում»:
«Դա այն է, ինչ մենք պետք է անենք չարիքի հետ», - ասել է Սրբազան Բրաունը: «Վերցրեք գոմաղբը, բայց հավատացեք Աստծուն՝ օգտագործելով այն վարդերի պարտեզ աճեցնելու համար»:8
3. Դիմեք Քրիստոսին՝ բժշկման և առաջնորդության համար: Վստահելով Փրկչին ձեր ցավը և հետևելով Նրան՝ ձեռք կբերեք խաղաղություն:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է, որ բացի մեղքից մեզ փրկագնելը՝ բավարարելով մեր առջև ծառացած արդարադատության պահանջները, Հիսուս Քրիստոսը «նաև վճարում է արդարադատության պարտքը մեզ՝ բժշկելով և փոխհատուցելով մեր կրած ցանկացած անմեղ տառապանքի համար»:9
Փրկիչը կատարյալ օրինակ է մեզ համար, որին մենք պետք է հետևենք: Նա մեզ սովորեցրեց, թե ինչ անել, երբ մեզ վիրավորում են (see Մատթեոս 18.15), հալածում են (տես Մատթեոս 5.38–48), և նույնիսկ՝ անարդարացիորեն դատապարտում մահվան (տես Ղուկաս 23.34):