2010–2019 թթ․
Կանչված Նրա կողմից՝ հայտարարելու Նրա խոսքը
Հոկտեմբեր 2013


13:0

Կանչված Նրա կողմից՝ հայտարարելու Նրա խոսքը

Եթե դուք խոնարհ եք, հնազանդ և ականջ եք դնում Հոգու ձայնին, դուք կգտնեք մեծ երջանկություն որպես միսիոներ ձեր ծառայությունում:

Երբ ես հաստատվեցի անցյալ ապրիլին որպես Բարձրագույն Իշխանավոր, ես ծառայում էի որպես միսիայի նախագահ Հնդկաստանում: Ես անձնապես նկատեցի այն, ինչ մեկ այլ նախկին նախագահ ասել էր ինձ. «Այս Եկեղեցու միսիոներները պարզապես ապշեցուցիչ են»:

Շատ նշանավոր միսիոներներից մեկը, ում հետ Քույր Ֆանկը և ես ծառայեցինք, Երեց Փոխրելն էր՝ Նեպալից: Ընդամենը երկու տարի Եկեղեցու անդամ լինելուց հետո, նա կանչվել էր ծառայելու Հնդկաստանի Բանգալորի անգլախոս Միսիայում: Նա սովորություն ուներ ասելու, որ լավ պատրաստված չէ: Դա հասկանալի էր: Նա երբևէ միսիոներ չէր տեսել, մինչև ինքը դարձավ միսիոներ, որովհետև Նեպալում չկան երիտասարդ միսիոներներ: Նա բավականաչափ լավ չէր կարողանում կարդալ, որպեսզի հասկանար հրահանգները, որոնք ներառված էին նրա կանչում: Երբ նա ներկայացավ միսիոներների պատրաստման կենտրոնհամեստ տաբատներ, ճերմակ վերնաշապիկներ և փողկապներ բերելու փոխարեն, նա, ըստ իր խոսքերի, բերել էր «կապույտ ջինսե հինգ տաբատ, մի երկուկարճաթև շապիկ և մեծ քանակությամբ մազերի դոնդող»:

Նույնիսկ պատշաճ հագուստ ձեռք բերելուց հետո, նա ամեն օր ասում էր, որ անհամապատասխան էր զգում առաջին շաբաթների ընթացքում: Նա նկարագրել է իր միսիայի այդ ժամանակաշրջանը. «Ոչ միայն անգլերենն էր դժվար, այլ հենց աշխատանքն էր մարտահրավեր: … Ի հավելումն այդ բոլորի, ես սոված էի մնում, հոգնում էի և կարոտում էի տանը: … Չնայած հանգամանքները դժվարին էին, ես վճռական էի: Ես թույլ էի զգում և անհամապատասխան: Այդ պահերին ես աղոթում էի, որ Երկնային Հայրն օգներ ինձ: Առանց բացառության՝ ամեն անգամ, երբ աղոթում էի, ես սփոփված էի զգում»:

Չնայած միսիոներական աշխատանքը նոր էր և դժվար՝ Երեց Փոխրելի համար, նա ծառայում էր մեծ հավատքով և հավատարմությամբ, ձգտելով հասկանալ և հետևել ինչ որ սովորում էր սուրբ գրություններից, Քարոզիր Իմ Ավետարանից և իր միսիայի ղեկավարությունից: Նա դարձավ ավետարանի հզոր ուսուցիչ՝ անգլերենով, և գերազանց ղեկավար: Միսիան ավարտելուց և որոշ ժամանակ Նեպալում մնալուց հետո, նա վերադարձավ Հնդկաստան շարունակելու իր կրթությունը: Հունվարից սկսած նա ճյուղի նախագահ է ծառայում Նյու Դելիում: Իսկական աճի շնորհիվ, որ նա ունեցավ որպես միսիոներ, նա շարունակում է ներդրում կատարել Եկեղեցու իսկական աճի մեջ Հնդկաստանում:

Ինչպե՞ս երիտասարդը, ով երբեք միսիոներ չէր տեսել, դարձավ այդպիսի հոգևոր ուժով անձնավորություն: Ինչպե՞ս դուք կստանաք հոգևոր ուժ՝ որպես միսիոներ՝ բացելու դռներ, փոստարկղեր և նրանց սրտերը այն միսիայում, որտեղ դուք կծառայեք: Ինչպես միշտ՝ պատասխանները գտնվում են սուրբ գրություններում և ապրող մարգարեների և առաքյալների խոսքերում:

Երբ ավետարանն առաջին անգամ քարոզվեց Անգլիայում 1837թ. հուլիսին, Տերը հայտնեց. «Ում որ դուք ուղարկեք իմ անունով, ձեր եղբայրների՝ Տասներկուսի ձայնով, ձեր կողմից պատշաճ կերպով երաշխավորված և լիազորված, նրանք զորություն կունենան՝ բացելու իմ արքայության դուռը, որ ազգի համար էլ որ դուք նրանց ուղարկած լինեք»:

Ուր էլ որ ձեզ ուղարկեն, որ միսիան էլ ձեզ նշանակված լինի, իմացեք, որ Տասներկուսի անդամն է պատշաճորեն երաշխավորել այդ նշանակումը և դուք կանչված եք Տիրոջ մարգարեի կողմից: Դուք կանչվել եք «մարգարեությամբ և ձեռնադրմամբ»:

Այնուհետև, Տերը տվել է այս խոստման համար իրագործման պայմանները: Նա ասել է. «Որքան որ [որը նշանակում է խոստումը կիրականցվի եթե, նրանք [նշանակում է միսիոներները, ովքեր ուղարկվում են] [1]կխոնարհեցնեն իրենց իմ առաջ, և [2] կմնան իմ խոսքի մեջ, և [3] ականջ կդնեն իմ Հոգու ձայնին»:

Տիրոջ խոստումները հստակ են: Որպեսզի ունենաք անհրաժեշտ հոգևոր զորությունը Աստծո արքայության դուռը բացելու այն ազգի մեջ, ուր դուք ուղարկվում եք, դուք պետք է լինեք խոնարհ և հնազանդ և ունենաք ունակություն լսելու և հետևելու Հոգուն:

Այս երեք հատկանիշները սերտորեն փոխկապակցված են: Եթե դուք խոնարհ եք, դուք կկամենաք հնազանդ լինել: Եթե դուք հնազանդ եք, դուք կզգաք Հոգին: Հոգին կարևոր է, քանզի ինչպես Էզրա Թաֆտ Բենսոնն է ուսուցանել. «Առանց Հոգու դուք երբեք չեք հասնի հաջողության, անկախ ձեր տաղանդից և ունակությունից»:

Որպես միսիայի նախագահ՝ ես, երբեմն, հարցազրույց էի անցկացնում միսիոներների հետ, ովքեր մաքառում էին, որովհետև նրանք դեռ մաքուր չէին: Նրանք ապրում էին իրենց հոգևոր ներուժից ցածր: Անկախ նրանից, թե որքան տքնաջան էին նրանք աշխատում կամ թե որքան շատ բարիք էին գործում, նրանք չէին կարողանում խաղաղություն զգալ և վայելել Սուրբ Հոգու ընկերակցությունը, մինչև իրենց չէին խոնարհեցնում, լիովին ապաշխարում և ճաշակում Փրկչի ողորմածությունից և շնորհից:

Տերը հրահանգում է Իր ծառաներին խոնարհ լինել, որովհետև հոգեպես ողջ դառնալու գործընթացը սկսվում է կոտրված սրտից: Մտածեք այն բարիքի մասին, որ գալիս է կոտրված բաներից. Հողը հերկվում է ցորեն ցանելու համար: Ցորենը աղացվում է հաց պատրաստելու համար: Հացը կտրատվում է դառնալու հաղորդության խորհրդանիշներ: Երբ ինչ-որ մեկը, ով ապաշխարող է, ճաշակում է հաղորդությունը կոտրված սրտով և փշրված հոգով, նա ողջ է դառնում: Երբ մենք ապաշխարում ենք և ողջ դառնում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, մենք ավելի շատ բան ենք ունենում Փրկչին առաջարկելու, երբ ծառայում ենք Նրան: «Այո, եկեք նրա մոտ և մատուցեք ձեր ողջ հոգիները նրան՝ որպես ընծա»:

Եթե դուք ծանրաբեռնված եք մեղքից և կարիք ունեք ապաշխարելու, խնդրում ենք արեք դա անմիջապես: Երբ Փրկիչը բժշկում էր նրանց, ովքեր չարչարված էին, Նա հաճախ նրանց հրավիրում էր վեր կենալ: Սուրբ գրություններն արձանագրել են, որ նրանք այդ անում էին միանգամից կամ անմիջապես: Ձեր հոգեկան տառապանքներից բժշկվելու համար, խնդրում ենք ընդունեք վեր կենալու Նրա հրավերը: Առանց հետաձգման խոսեք ձեր եպիսկոպոսի հետ, ճյուղի նախագահի կամ միսիայի նախագահի հետ և այժմ սկսեք ապաշխարության գործընթացը:

Քավության բժշկող զորությունը խաղաղություն կբերի ձեր հոգուն և հնարավորություն կտա ձեզ զգալ Սուրբ Հոգին: Փրկչի զոհաբերությունն անսահման է, բայց մեր մեղքերը, չնայած բազմաթիվ են և լուրջ, կարող են համրվել և խոստովանվել, թողնվել և ներվել: «Եվ որքան մեծ է նրա ուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է»:

Վարդապետություն և Ուխտերի այս խոստումը հզոր է. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ»: Երբ ապրեք առաքինի կյանքով, դուք կզգաք խաղաղ վստահություն Աստծո առջև ձեր դիրքի հարցում և ձեզ հետ կունենաք Հոգու զորությունը:

Ոմանք, ովքեր նոր անդամներ են Եկեղեցում կամ ովքեր վերջերս են վերադարձել լիարժեք ակտիվության, գուցե ասեն. «Այժմ ես արժանի եմ և ցանկություն ունեմ ծառայելու, բայց չգիտեմ թե արդյոք բավականաչափ գիտե՞մ»: Ապրիլին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է մեզ. «Ճշմարտության գիտելիքը և մեր մեծագույն հարցերի պատասխանները գալիս են մեզ, երբ մենք հնազանդ ենք լինում Աստծո պատվիրաններին»: Որքան հուսադրող է իմանալը, որ մեր հնազանդության միջոցով մենք կարող ենք գիտելիք ձեռք բերել:

Մյուսները գուցե զգան, որ իրենք սահմանափակ տաղանդներ, ունակություններ կամ փորձառություն ունեն առաջարկելու: Եթե դուք ունեք այդպիսի մտահոգություններ, հիշեք Երեց Փոխրելի փորձառությունը: Որքան հնարավոր է լավ պատրաստվեք և իմացեք, որ մեր Երկնային Հայրը կմեծացնի ձեր խոնարհ և հնազանդ ջանքերը: Երեց Ռիչարդ Գ. Սքոթն առաջարկել է այս խրախուսող խորհուրդը. «Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաներին և անեսասիրաբար ծառայում ենք նրա զավակներին, բնական հետևանքն է զորություն Աստծուց՝ զորություն անելու ավելին, քան մենք կարող ենք անել ինքներս: Մեր ներընբռնումները, մեր տաղանդները, մեր ունակությունները ընդարձակվում են, որովհետև մենք ստանում ենք ուժ և զորություն Տիրոջից»:

Երբ դուք վստահում եք Տիրոջը և Նրա բարությանը, Ամենազոր Աստված օրհնում է Իր զավակներին ձեր միջոցով: Երեց Հոլլինգսը՝ Նևադա նահանգից, վաղ սովորեց դա իր միսիայի ընթացքում: Այն օրը, երբ նա ժամանեց Հնդկաստան, նա ճանապարհորդեց Քույր Ֆանկի և ինձ հետ դեպի Ռաջահմունդրի՝ իր առաջին տարածքը: Այդ կեսօրին Երեց Հոլլինգսը և Երեց Գանապարամը գնացին այցելելու Եկեղեցու մի անդամի և նրա մորը: Մայրը ցանկացավ իմանալ Եկեղեցու մասին, որովհետև տեսել էր, թե ինչպես է ավետարանն օրհնել իր դստեր կյանքը: Քույր Ֆանկը միացավ նրանց ընկերակացություն ապահովելու համար: Քանի որ դասը ուսուցանվելու էր անգլերեն և մայրը խոսում էր միայն տելեգու լեզվով, ճյուղից մի եղբայր այնտեղ էր՝ թարգմանելու այն, ինչ ուսուցանվելու էր:

Երեց Հոլլինգսի հանձնարարությունն էր հենց առաջին ուսուցանման ժամանակ ուսուցանել Առաջին Տեսիլքը, օգտագործելով Մարգարե Ջոզեֆի խոսքերը: Դասի այդ պահին նա շրջվեց դեպի Քույր Ֆանկը և հարցրեց. «Պիտի բառ առ բառ ասե՞մ» իմանալով, որ դա թարգմանվելու էր:

Նա պատասխանեց. «Ասա բառ առ բառ, որպեսզի Հոգին վկայի այն մասին, ինչ որ կասես»:

Երբ այս նոր միսիոները անկեղծորեն ուսուցանեց Առաջին տեսիլքը՝ օգտագործելով Մարգարեի խոսքերը, այդ սիրելի քրոջ դեմքի արտահայտությունը փոխվեց: Արցունքներ հայտնվեցին: Երբ Երեց Հոլլինգսն ավարտեց այդ փառահեղ ուղերձը, և նախքան ինչ նա ասել էր կթարգմանվեր, քույրը հարցրեց արցունքների միջից իր մայրենի լեզվով. «Կարո՞ղ եմ մկրտվել: Իսկ դուք որդուս կուսուցանե՞ք»:

Իմ երիտասարդ ընկերակից ծառաներ, ամեն օր դռներ և սրտեր են բացվում ավետարանի ուղերձի առջև՝ ուղերձ, որը բերում է հույս և խաղաղություն և ուրախություն Աստծո զավակներին ողջ աշխարհով մեկ: Եթե դուք խոնարհ եք, հնազանդ և ականջ եք դնում Հոգու ձայնին, դուք կգտնեք մեծ երջանկություն որպես միսիոներ ձեր ծառայությունում: Ինչպիսի սքանչելի ժամանակաշրջան է միսիոներ լինելը՝ մի ժամանակ, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը:

Ես վկայություն եմ բերում մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մասին և Նրա «աստվածային պատվիրանի» «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցեք»: Սա Նրա Եկեղեցին է: Նա ղեկավարում է այն ապրող մարգարեների և առաքյալների միջոցով: Հաջորդ մեկ ժամի ընթացքում Առաջին Նախագահությունը կուսուցանի մեզ: Թող որ մենք «արագ ընկալենք» ինչպես Մորմոնը, որպեսզի, երբ կանչը գա, մենք արժանի լինենք և կարաղանանք հայտարարել Հոգու զորությամբ: «Ահա, ես Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու մի աշակերտ եմ: Ես կանչվել եմ նրա կողմից հայտարարելու նրա խոսքն իր ժողովրդի մեջ, որ նրանք կարողանան հավիտենական կյանք ունենալ»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Personal conversations with Dennis C. Brimhall, president of the Kentucky Louisville Mission, 2005–8.

  2. Ashish Pokhrel, “My Name Is Ashish Pokhrel and This Is My Story” (unpublished personal history, Sept. 2011).

  3. Pokhrel, “My Name Is Ashish Pokhrel ”.

  4. Վարդապետություն և Ուխտեր 112.21:

  5. Հավատո Հանգանակ 1.5:

  6. Վարդապետություն և Ուխտեր 112.22:

  7. Ezra Taft Benson, in Preach My Gospel: A Guide to Missionary Service (2004), 176.

  8. Ideas taken from a talk given by Elder Jeffrey R. Holland at the Bountiful Utah North Stake conference, June 8–9, 2013.

  9. Օմնի 1.26:

  10. Տես Մարկոս Ե.41–42, Հովհաննես Ե.8–9:

  11. Վարդապետություն և Ուխտեր 18.13:

  12. Վարդապետություն և Ուխտեր 121.45:

  13. Տես Վարդապետություն և Ուխտեր 121.46:

  14. Թոմաս Ս. Մոնսոն, «Հնազանդությունը օրհնություններ է բերում», Լիահոնա, մայիս 2013, 89:

  15. Ռիչարդ Գ. Սքոթ, «Տան խաղաղության համար», Լիահոնա, մայիս 2013, 30:

  16. Նկարագրելով, թե ինչ կանեն նոր միսիոներներից շատերը, Երեց Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Նրանք կանեն այն, ինչ միսիոներները միշտ արել են: Նրանք կքարոզեն ավետարանը: Նրանք կօրհնեն Ամենազոր Աստծո զավակներին» («Բաց մի թողեք ալիքի վրա լինելու հնարավորությունը», Լիահոնա, մայիս 2013, 45):

  17. Տես Քարոզիր Իմ Ավետարանը, v.

  18. Թոմաս Ս. Մոնսոն, «Եկեք, Աստծո որդիք», Լիահոնա, մայիս 2013, 66:

  19. Մատթեոս ԻԸ.19:

  20. Մորմոն 1.2:

  21. 3 Նեփի 5.13: