2024
Տաճարների ուրվանկարների իմ ալբոմը
Նոյեմբեր 2024


«Տաճարների ուրվանկարների իմ ալբոմը», Ընկեր, նոյեմբեր 2024, 16-17։

Գրված ձեր կողմից

Տաճարների ուրվանկարների իմ ալբոմը

Ողջույն

Իմ անունը Բրեյդեն է, և ես ապրում եմ Յուտայում (ԱՄՆ)։

Ես ձեզ կպատմեմ մի նպատակի մասին, որը ես դրել էի 10 տարեկանում։

Ամեն ինչ սկսվեց տատիկիս ու պապիկիս այցելելու իմ ճամփորդությունից։ Տատիկս ու պապիկս իրենց հյուրասենյակում տաճարի վերաբերյալ գրքեր ունեին, և ես սիրում էի նայել նկարները։ Ես որոշեցի, որ ուզում եմ ունենալ տաճարների իմ սեփական ալբոմը։ Ես հեռավոր մի նպատակ դրեցի՝ նկարել բոլոր տաճարները։

Բարանկիլյայի (Կոլումբիա) տաճարի և Սապորոյի (Ճապոնիա) տաճարի ուրվանկարները

Ես որոշեցի նկարել իմ առաջին տաճարը։ Մատիտը վերցրի, նայեցի օնլայն նկարին և նկարեցի Սենտ Ջորջի (Յուտա) տաճարը։ Այնուհետև ես նկարեցի Լոգանի (Յուտա) տաճարը և Մանթի (Յուտա) տաճարը։ Մայրս առաջարկեց տաճարներիս համար ուրվանկարների մի մեծ ալբոմ օգտագործել։ Այժմ՝ մեկուկես տարի անց, ես նկարում եմ 81-րդ համարի տաճարը՝ Ռենոյի (Նևադա) տաճարը։ Ես դեռ 105 տաճար ունեմ նկարելու։

Լինում են պահեր, երբ ես ուզում եմ հրաժարվել տաճար նկարելու մտքից։ Երբ դա տեղի է ունենում, ես աղոթում եմ և խնդրում Երկնային Հորը օգնել ինձ հաղթահարել դժվար մասերը։

Հելենայի (Մոնտանա) տաճարի ուրվանկարը

Այս նպատակը հիանալի էր նաև այն պատճառով, որ օգնեց իմ երեք կրտսեր եղբայրներին ավելի շատ սիրել տաճարը։ Փոքր եղբայրս՝ Քեյդը, նկարում է տաճարներ, որոնք ուզում է այցելել մի օր, իսկ մյուս եղբայրներս տաճարներ են նկարում ուսուցիչների ու ընկերների համար։

Նպատակս օգնել է նաև գտնելու իմ մյուս հետաքրքրություններից մի քանիսը։ Ինձ դուր է գալիս դիզայներական աշխատանքը։ Ես սկսել եմ ստեղծել 3D տաճարային մոդելներ անցյալ ամառ և հույս ունեմ, որ երբ մեծանամ, կլինեմ ճարտարապետ։

Դուրբանի (Հարավային Աֆրիկա) տաճարի ուրվանկարը

Այս նպատակն օգնել է ինձ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուսին։ Ամեն անգամ, երբ տաճար եմ նկարում, զգում եմ Հոգին։ Ես գիտեմ, որ տաճարները Աստծո տներն են։ Վերջերս ես կարողացա մտնել Փեյսոնի (Յուտա) տաճար և այլ տաճարներ։ Ես այնքան ուժեղ եմ զգում Հոգին, երբ կատարում եմ տաճարային մկրտություններ։

Փեյսոնի (Յուտա) տաճարի ուրվանկարը

Ամեն անգամ տաճար տեսնելն օգնում է ինձ ավելի ուժեղ լինել ճիշտն ընտրելու հարցում։

PDF

Նկարները՝ Բրեյդեն Բ.-ի։