Սուրբ գրությունների պատմություններ
Սաղմոսները ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին
Սաղմոսները սուրբ երգեր են։ Աստվածաշնչում մարդիկ սաղմոսներ են գրել՝ Աստծուն փառաբանելու համար: Սաղմոսներից շատերը ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին: Ահա թե ինչ են ուսուցանում Աստվածաշնչի սաղմոսներից մի քանիսը.
Ես սիրում եմ Տիրոջը: Նա է իմ վեմը և իմ ուժը: Ես կվստահեմ Նրան: Ես կփառաբանեմ Նրան:
Տերն է իմ Հովիվը: Նա ինձ տանում է դեպի կանաչ մարգագետիններ։ Նա ինձ տանում է դեպի հանդարտ ջրեր։ Ես չեմ վախենա։
Տերն է իմ լույսը: Ես վախ չեմ ունենա: Ես կունենամ քաջություն: Նա իմ սիրտը կզորացնի:
Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին, և Նա սիրում է ինձ: Ես փառաբանում եմ Նրան, երբ սովորում եմ և երգում եմ Նրա մասին:
Նկարները` Էյփրիլ Սթոտի