Սուրբ գրությունների պատմություններ
Եղիան և մեղմ, բարակ ձայնը
Եղիան մարգարե էր։ Նա ուզում էր լսել Աստծո ձայնը: Նա լեռ բարձրացավ՝ Աստծո ձայնը ավելի լավ լսելու համար։
Ուժեղ քամի փչեց։ Քամին այնքան ուժեղ էր, որ կոտրատում էր քարերը: Քամու ձայնը բարձր էր։ Բայց դա Աստծո ձայնը չէր։
Այնուհետև երկրաշարժ եղավ: Երկիրը ցնցվում էր: Նաև հրդեհ բռնկվեց։ Կրակը շատ ուժեղ էր։ Բայց երկրաշարժն ու կրակը Աստծո ձայնը չէին։
Հետո լռություն հաստատվեց։ Եղիան լսեց Աստծո ձայնը: Դա մեղմ ու բարակ ձայն էր: Բայց այն շատ պարզ էր:
Ես կարող եմ լսել Աստծո ձայնը՝ լսելով Սուրբ Հոգուն: Նա ինձ հետ խոսում է մեղմ և պարզ ձևով։