2026 թվականի հոգևոր հավաքներ
Ամփոփիչ ելույթ


19:8

Ամփոփիչ ելույթ

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

Կիրակի, 2026 թվականի փետրվարի 1

Վստահ եմ, որ դուք նկատեցիք այդ խոստումը՝ «Փրկչի խաղաղությունը, ուրախությունը և աստվածային սերը»։ Եվ թող այն ձերը լինի։ Եվ թող դուք գործեք այնպես, որ այդ օրհնությունները ձեզ տրվեն առատորեն։

Ուրբաթ օրը ես ճաշեցի նախագահ Օուքսի հետ, և մենք խոսում էինք այս հավաքի մասին։ Ես ծանոթ էի այն ուղերձին, այն խոստումին, որը նա պատրաստվում էր տալ ձեզ, և հարցրի նրան, թե ուրիշ ինչ կարող է ասել ձեզ։ Եվ նա ասաց, որ կցանկանար, որ դուք մտածեք այն մասին, թե ինչպիսի աշխարհ եք ուզում փոխանցել ձեր երեխաներին։ Ի՜նչ հրաշալի հարց է։ Չգիտեմ, թե ձեզանից քանի՞սն են այս պահին նման բաներ մտածում, բայց սա մարգարեին վայել հարց է։ Եվ ես աղոթում եմ, որ այն բաները, որոնք մենք այսօր քննարկում ենք, ձեզ պատրաստեն աշխարհն ավելի արդյունավետ կերպով պատրաստելու ձեր զավակների գալուստին, ովքեր, նրա խոսքով, խոր ազդեցություն կունենան դրա վրա։

Երբ մտածում էի նախագահ Օուքսի ձեզ տված խոստումի մասին, մտածեցի նաև այլ մարգարեների մասին։ Մտածեցի Ալմա Կրտսերի մասին, որի հավատքի արշալույսը այդքան նշանակալի էր։ Անշուշտ, նրա կյանքը մեծ անկում էր ապրում և նա մեծապես հակադրվում էր Եկեղեցուն, մինչև մի օր դա փոխվեց՝ դառնալով Սուրբ Գրքի ամենախոր փոխակերպումներից մեկը։ Նա ասաց․ «Ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ՝ նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր»: Արտասովոր է այդ մասին մտածելը։ Եվ մտածելով նրա փոխակերման մասին, և հետո, թե ինչ արեց, ինչպես վարվեց և ում օրհնեց։

Նա խոսում էր նրանց մասին, ում հոգիները՝ ավելի ուշ, լցվել էին՝ «երգելու քավիչ սիրո երգը»։ Ես սիրում եմ այդ արտահայտությունը։ «Երգելու քավիչ սիրո երգը»։ Եվ նա ցանկանում էր, որ իր ժողովուրդը հասկանար դա և հասկանար, թե ինչ էին կորցնում, եթե չէին երգում քավիչ սիրո երգը։ Ու նա փորձեց, փորձեց, փորձեց, աշխատեց, աշխատեց ու աշխատեց՝ օգնելու նրանց դա հասկանալ։ Նա նրանց հարցեր տվեց, որոնք կուղղորդեին նրանց այն ուղղությամբ, որ նրանք հասկանային։ Նա հարցրեց․ «Ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգևորապես»: Պատկերացրեք, որ այդ ժողովում եք։ «Արդյոք ակնկալո՞ւմ եք դուք հավատքի աչքով»,- հարցրեց նա։ Հրաշալի է մտածել այնտեղ լինելու մասին։ Եվ ապա, հրաշալի կերպով նա հարցրեց՝ «եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»։ Օ՜։ «Այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»։

Չգիտեմ՝ ինչ եք մտածում դուք, բայց ես մտածել եմ այն ժողովներից մեկում, այն խմբերից մեկում լինելու մասին, որտեղ նա հարցեր էր տալիս, ուսուցանում և ձգտում էր օգնել նրանց հասկանալ, թե ինչ էր նա հասկացել իր արտասովոր փոխակերպության և իր արտասովոր դարձի միջոցով։ Ես պատկերացնում եմ նրան մի միջավայրում՝ մի մեծ խմբի նայելիս։ Նա ճանաչում էր ոմանց կամ գուցե շատերին և հարցնում էր նրանց. «Այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»։ Մտքումս ամեն տեսակի պատկերներ են հայտնվում։ Մի երիտասարդ տղա ձեռքը բարձրացնում ու ասում է. «Ալմա, դժվարանում եմ, որովհետև, երեկ գիշեր փոթորկի ժամանակ իմ վրանը տապալվեց»։ Սա ասացի զվարճանալու համար։ Բայց դա սարսափելի բան է։ Այո, նրա վրանը տապալվեց։

Եկեք վերադառնանք ավելի մանրամասն քննարկման, թե ինչպես կարող էր հավաքը լինել։ Այլ հավաքի ժամանաք, մեկ ուրիշ օր Ալման հարցնում է. «Այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»։ Եվ ես մտածում եմ մեկ ուրիշի մասին։ Մտածում եմ մի երիտասարդի մասին, գուցե 20 տարեկանը նոր բոլորած, նրան կանվանեմ Սամուել, ով իրականում ձեռքը բարձրացրեց իմ պատկերացրած շփման ժամանակ։ Եվ նա ասում է Ալմային. «Ես խնդիրներ ունեմ։ Ես վախենում եմ, որ իմ բերքը կփչանա»։ Կրկին, նա ասում է. «Դու գիտես Ռեբեկային։ Գիտես, ինչ եմ զգում Ռեբեկայի հանդեպ։ Բայց ես վստահ չեմ, թե նա ինչ է զգում իմ հանդեպ»։ Եվ Ալման ուշադիր նրան է լսում։ Եվ ապա նա շարունակում է․ «Եվ լամանացիները մոտենում են»։

Այսպիսով, Ալման մտածում է, նայում է նրան, վստահ եմ, մեծ սիրով և ասում Սամուելին. «Դե, սրանք իրական մտահոգություններ են, Սամուել։ Եվ դրանք անհանգստացնում են քեզ։ Սամուել, սակայն դու գիտես, թե դու ով ես։ Դու գիտես, թե դու ով ես։ Դու գիտես, թե քո Փրկիչն ով է։ Դու գիտես, որ քո սիրող Երկնային Հայրը կուղարկի Փրկչին՝ քեզ փրկագնելու համար։ Եվ դու կպարուրվես քո Փրկչի բազուկներում։ Սամուել, դու գիտես, թե սա ինչպես է ավարտվելու»։ Եվ հետո՝ ավելի զորեղ կերպով ավելացնում է։ «Սամուել, սա հավատք է։ Սամուել, սա հավատք է»։ Եվ, իհարկե, այդ հավաքում կան նաև ուրիշներ, ովքեր անշուշտ «այժմ ունեն այդպիսի զգացում»։ Բայց կային ուրիշներ, ինչպես Սամուելը, հավանաբար շատերը, չգիտեմ։ «Սամուել, սա հավատք է։ Սամուել, խնդրում եմ, երգիր քավիչ սիրո երգը»։ Եվ այս ամենով ես տեսնում եմ, թե ինչպես է Ալման ժպտում նրան, կարծես ուզում է սա ներբեռնել Սամուելի ներսում, ինչը, վստահ եմ, նրա բացարձակ մտադրությունն էր։ «Սամուել, երգիր քավիչ սիրո երգը»։

Դե ինչ, սիրելի՛ ընկերներ, սա կրկին մի բան է, որը մենք բոլորս կարող ենք կիրառել։ Դուք բոլորդ՝ ձեզանից մեծամասնությունը, գիտեք այս հիմնարար ճշմարտությունները, որոնք Ալման սովորեցնում էր Սամուելին և մյուսներին։ Դուք գիտեք այս ճշմարտությունները։ Եվ դուք ավելին գիտեք, որովհետև սա Փրկչի գալուստից հարյուրավոր տարիներ առաջ չէ, սա Փրկչի գալուստից հարյուրավոր տարիներ, հազարավոր տարիներ հետո է։ Եվ մենք դեռ ունենք ապրող մարգարե, և դուք այսօր ունեք ապրող մարգարե, որը խոստանում է ձեզ Փրկչի խաղաղությունը, ուրախությունը և աստվածային սերը, և դուք գիտեք, թե որտեղ գտնել այն։ Բայց ձեզանից կպահանջվի, որ ճշմարտության ըմբռնումը ձեզ համար առաջնահերթություն դարձնեք։ Ձեր սրտի և մտքի առաջնահերթությունը։ Մոտեցրեք այն, որպեսզի այն լինի բերքի, սիրելի մարդու, ով դեռ այնքան մոտ չէ և մոտեցող լամանացիների վերաբերյալ անհանգստություններից առաջ։ Բայց մեր հավատքն է մեզ շատ մոտ, ճիշտ առաջին պլանում։ Ոչ այնպես, ինչպես, ակնհայտորեն, Սամուելն էր արել այդ ժամանակ՝ դա թողնելով միայն հետին ֆոնին։ Հենց մեր առջև է, որտեղ մեզ դա պետք է։ Եվ մենք պետք է վարժվենք դրանում։ Մենք պետք է դա օրեցօր կիրառենք՝ այնպես, ինչպես դուք եք սովորել, ձեզանից շատերը, ովքեր ծառայել են միսիայում, կամ ձեզանից շատերը դժվարություններ են ունեցել այլ ձևերով սովորելու հարցում։ Բայց մեզ անհրաժեշտ է մեր հավատքը առաջին պլանում, և, ուրեմն, ի՞նչ ենք անելու։ Մենք միասին երգելու ենք քավիչ սիրո երգը։

Այսօրվա եզրափակիչ երաժշտական համարը կլինի «Տեր Աստծու գործին բոլորս մասնակցենք» երգը՝ անզուգական Ռիչարդ Էլիոթի գործիքավորմամբ, ում այսօր մենք բախտավոր ենք տեսնելու երգեհոնի մոտ, և խմբավար Մարշալ Մաքդոնալդը հրաշալի այս երգչախմբի հետ։ Բայց մենք մեր երգեցողությունը, նախքան նրանց երգելը, համեմատելու ենք այս ճշմարտությունները հասկանալու հետ, կարելի է ասել ճամփորդություննը, քավիչ սիրո երգը երգելու հետ՝ լիովին ընդունելով, որ մենք դեռ ամբողջությամբ այնտեղ չենք, բայց կարող ենք ձգտել այդ ուղղությամբ, և մեզ անհրաժեշտ է միայն մեր հավատքը մեզ մոտիկ և առաջին պլանում՝ մնացած ամեն ինչը՝ հետին ֆոնին։ Այսպիսով, մենք նախ միասին երգելու ենք օրհներգի առաջին երկու տողերը։ Դուք երգչախմբի հետ։ Լիովին ընդունելի է, որ դուք պարզապես մի փոքր անակնկալի գաք, շեղվեք, եթե դա ցանկանաք։ Իրականում, մենք կխրախուսենք ձեզ մի փոքր դանդաղել, ինչպես երբեմն լինում է, պարզապես երբեմն, երբ մտնում եք հավաքատուն, և մարդիկ ուշադրություն չեն դարձնում։

Ինձ հետ երբեք նման բան չի պատահել։ Բայց կարո՞ղ եք դա անել։ Միայն առաջին անգամը, մենք դա կանենք, քանի որ, թերևս, դա ձեր ունեցած ամենավատ դեպքերից մեկն է։ Եվ կերգենք միայն առաջին երկու տողերը։ Եվ բառերը հիմա այստեղ կհայտնվեն, կարծում եմ։ Ցանկացած պահի։

[Հավաքվածները և երգչախումբը կմկմալով երգում են «Տեր Աստծու գործին բոլորս մասնակցենք» օրհներգը]:

Հուսահատ փորձ էր։ Սա իմ սիրելի օրհներգերից մեկն է, և շատ առումներով այն քավիչ սիրո երգ է, օրհներգ։ Եվ այնուամենայնիվ, երբեմն մենք իրոք հենց այդպես էլ երգում ենք։ Ես ստիպված էի համոզել, աղերսել Ռիչարդ Էլիոթին այդպես նվագել։ Նա ասաց. «Իսկ ի՞նչ կմտածեն երգեհոնահարները ամբողջ աշխարհում։ Նրանք կանհանգստանան, որ ես…», ես ասացի. «Ո՛չ, մենք աղերսում ենք քեզ այսպես նվագել։ Սա երգեհոնահարի հետ կապ չունի։ Սա վատ նվագելու հետ կապ չունի։ Այն մեր փոխակերպման համար է, երբ սովորում ենք երգել քավիչ սիրով։ Երբ մենք մեր հավատքը մոտեցնում ենք մեզ, այն անմիջապես մեզ հետ է, այնպես որ այն կարող է ստվերել մնացած ամեն ինչ պայծառությամբ, լույսով։

Լավ, որպեսզի պատկերացնենք, թե ինչպես է դա հնարավոր, և մենք մեկ վայրկյանից կրկին կփորձենք դա անել, երգչախմբին խնդրելու ենք երգել կրկներգի երկու տողը։ Շնորհակալություն, Մարշալ։

[Երգչախումբը ոգևորությամբ երգում է «Տեր Աստծու գործին բոլորս մասնակցենք» օրհներգը։]

Սրա՞ն ինչ կասեք։ Լավ, ընդամենը այսպես պետք է երգենք։ Այսպիսով, կրկին հիշեք։ Եվ այս դեպքում օրհներգերն ունեն բառեր, ունեն արտահայտություններ, և մենք կարևոր բառերի ու արտահայտությունների մեջ դնում ենք մղումը, զորությունը, լույսը և էներգիան։ Եվ դուք շեշտադրում եք դրանք։ Կարևոր չէ, որ դու վատ ձայն ունես, բայց, Աստծո սիրուն, երգեք։ Եվ սա կրկին նման է այն բանին, որ դուք շեշտը դնեք այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է ձեր վկայության մեջ։ Շեշտը դրեք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, այնպես, ինչպես Ալման նկատի ուներ, և այնպես, ինչպես նախագահ Օուքսը նկատի ուներ, երբ խոստանում է ձեզ խաղաղություն, ուրախություն և աստվածային սեր Փրկչից, երբ դուք մասնակցում եք ինստիտուտին, և երբ դուք մասնակցում եք՝ մենք կընդլայնենք՝ հաղորդության ժողովին և մնացած ամեն ինչին, որը սուրբ ու գեղեցիկ է։ Բայց մենք պետք է աշխատենք և էներգիան դնենք այդտեղ։

Կարծում եմ՝ հիմա մենք միասին երգելու ենք երրորդ տունը և կրկներգը։ Պատրա՞ստ եք դա անել։ Լավ, այս անգամ դուք պետք է մի փոքր ջանք թափեք դրա համար։

[Հավաքվածները և երգչախումբը երգում են «Տեր Աստծու գործին բոլորս մասնակցենք» օրհներգը:]

Անհամեմատ ավելի լավ էր։ Շատ ավելի լավ էր։ Բայց հիշեք, թե ինչ ենք մենք ներկայացնում այստեղ։ Մենք իրականում մեր հավատքը դնելու ենք առաջին պլանում։ Եվ դուք շեշտելու եք կարևոր բառերը։ Եվ կարծում եմ՝ մենք մի քանիսն առանձնացրել ենք, բայց դուք կարող եք շեշտել այն, ինչը ձեր մասին է։ Լա՞վ։ Ահա թե ինչպես պետք է երգենք մենք, և ինչպես ենք մենք աղերսում ձեզ երգել այնտեղ, որտեղ երգեցողությունը այդքան էլ ուժեղ չէ, նույնիսկ եթե դուք միակն եք։ Բայց հիշեք, որ սա խորհրդանշում է ձեր աճող հավատքը։ Եվ շեշտադրելով ձեր հավատքը՝ դնելով այն առաջին պլանում՝ չնայած ձեր անհանգստություններին, մտահոգություններին և վախերին, այն հույսով, որ դուք կստվերեք դրանք։

Լավ, մենք սա վերջին անգամ միասին կփորձենք։

[Հավաքվածները և երգչախումբը երգում են «Տեր Աստծու գործին բոլորս մասնակցենք» օրհներգը:]

Սա՞ ինչպես էր։ Լավ: Գործողություն, տեսլական, ընտրություն է պահանջվում՝ մեր հոգևոր բաներն առաջին պլանում դնելու համար, բաներ, որոնք մենք պետք է շեշտենք, որպեսզի կարողանանք ստվերել այդ վախերը, այդ անհանգստությունները, որոնցից շատերը բացարձակապես իրական են։ Բայց ես աղերսում եմ ձեզ, որ վարժվեք սրանում։ Հաղորդության ժողովը հրավերներից մեկն է, որի ժամանակ կարող եք վարժվել՝ այն գեղեցիկ դարձնելու համար։ Ցանկացած պահի երգելը մյուս հրավերն է։ Բայց սա է այն տեղը և ձևը, որով մենք շեշտ ենք դնում, և սա է այն ձևը, որով մենք մեր հավատքը բերում ենք առաջին պլան, և այսպես են մեզ հրավիրում անել Ալման և նախագահ Դալլին Հ․ Օուքսը։

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ ձեր բարության համար։ Թող օրհնված լինեք, երբ ձգտում եք ձեր կյանքում շեշտը դնել այնտեղ, որտեղ այն պետք է։ Շնորհակալություն ձեր բարության համար։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ հետ անցկացրած այս ժամանակի համար։ Եվ ես շատ շնորհակալ եմ, որ իմ հավատքը հայտնաբերեցի կյանքիս երկրորդ տասնամյակի վերջում և այսօր կարող եմ ձեզ հետ լինել այս գեղեցիկ հավաքի ժամանակ, որտեղ մենք խոսում ենք հավատքի, լույսի, ուրախության և, մասնավորապես, Փրկչի խաղաղության, ուրախության և աստվածային սիրո խոստման մասին։ Այս բաների մասին ես վկայում եմ սիրով, երախտագիտությամբ և Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։