Հռովմայեցիս 1
«Ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում»
Երբեմն մենք բոլորս պետք է պաշտպանենք այն, ինչին հավատում ենք: Դիմելով Հռոմի Սրբերին՝ Պողոսը հայտարարեց, որ ինքը «Քրիստոսի աւետարանը ամօթ չի համարում» ( Հռովմայեցիս 1.16): Ավետարանի ուղերձով կիսվելու նրա ձգտումը դրա ապացույցն էր: Այս դասը կարող է ձեզ օգնել չամաչել Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելուց:
Կիսվեք իրական պատմություններով Ուսանողներին հետաքրքրելու համար կիսվեք մարգարեների կյանքից, Եկեղեցու պատմությունիցգերագույն համաժողովների ելույթներից, Եկեղեցու ամսագրերից կամ ձեր կյանքից վերցված պատմություններով:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել քննարկել, թե մարդիկ ինչու են վախենում Քրիստոսի աշակերտներ լինելուց կամ ուրիշների հետ ավետարանով կիսվելուց:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հետևյալ ստուգարքը կարող է օգտագործվել Նոր Կտակարանում զետեղված նամակների մասին ուսուցանելու համար: Պատասխաններն են՝ (1) գ, (2) բ, (3) գ, (4) ա:
Այս նամակների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես « Պողոսի նամակները » Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org) կամ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում:
Ի՞նչ գիտեք արդեն
Պատկերացրեք, որ դուք պատմում եք այլ քրիստոնեական հավատք դավանող ձեր ընկերոջը, որ դուք ուսումնասիրում եք Նոր Կտակարանը սեմինարիայում: Նա ձեզ ասում է, որ սիրում է Նոր Կտակարանը, բայց երբեմն դժվարանում է հասկանալ նամակները: Նա հարցնում է ձեզ, թե դուք ինչ գիտեք դրանց մասին: Հանձնեք հետևյալ ստուգարքը՝ հասկանալով, թե ինչպես կկարողանաք պատասխանել դրան:
-
Ի՞նչ են իրենցից ներկայացնում Նամակները:
-
Մարգարեի կողմից արված պաշտոնական հայտարարություններ
-
Եկեղեցու ղեկավարների կողմից տարիների ընթացքում տրված ելույթները
-
Եկեղեցու ղեկավարների կողմից Սրբերին գրված տարբեր նամակները
-
-
Ո՞վ է գրել Նոր Կտակարանի 21 նամանկներից 14-ը:
-
Պետրոսը
-
Պողոսը
-
Ղուկասը
-
-
Ինչպե՞ս էին դասավորված առաջին 13 Նամակները:
-
Ժամանակագրորեն (ըստ նրա, թե երբ են գրվել)
-
Ըստ կարևորության
-
Ըստ երկարության
-
-
Ովքե՞ր են մնացած նամակների հեղինակները:
-
Հակոբոսը, Պետրոսը, Հովհաննեսը և Յուդան
-
Հակոբոսը, Պետրոսը, Հովհաննեսը և Ստեփանոսը
-
Հակոբոսը, Պետրոսը, Հովհաննեսը և Տիմոթեոսը
-
Հռոմեացիներին գրված նամակները
Հռովմայեցիս գիրքը նամակ է, որը Պողոսը գրեց Հռոմի Սրբերին՝ իր միսիոներական ճամփորդությունների ավարտին: Հռոմը` Հռոմեական Կայսրության մայրաքաղաքը, հագեցած էր աշխարհիկ փիլիսոփայություններով և, հավանաբար, այնտեղ դժվար էր քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը և ապրել դրանով: Հռոմեացի Սրբերի հավատքը ամրապնդելու համար Պողոսը նրանց գրեց, հորդորելով՝ պատրաստվել իր ժամանմանը, պարզաբանել և պաշտպանել իր ուսմունքները և խթանել հրեա ու հեթանոս Եկեղեցու անդամների միասնությունը:
Հռովմայեցիս 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են քաջալերել ձեզ, մինչ դուք ձգտում եք լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը::
Ես չեմ ամաչում
Դիտեք «Preparation of Joseph F. Smith: True Blue, Through and Through» տեսանյութը (1:31) ChurchofJesusChrist.org կայքում: Այս պատմությունը կարող եք գտնել Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ [1998], 104:
Կարդացեք Հռովմայեցիս 1.15-17 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ընդհանուր բաներ ունեին նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը և Պողոսը: Կարող եք նշել այս հատվածների այն բառերն ու արտահայտությունները, որոնք նշանակալից եք համարում:
Հավանաբար դուք նշել եք «Ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում» բառերը Հռովմայեցիս 1.16 -ում:
-
Գործք Առաքելոց գրքում Պողոսն ինչպե՞ս ցույց տվեց, որ ինքը չի ամաչում քրիստոնյա լինելուց:
-
Ի՞նչ իրավիճակներում կարող են երիտասարդները այսօր հայտնվել, երբ նրանք ստիպված կլինեն պաշտպանել Քրիստոսի ավետարանը և չամաչել դրանից:
Պողոսը գիտեր, որ Հռոմում դժվար էր ավետարանով ապրել և այն քարոզել: Նրան նաև ընդդիմացան այն մարդիկ, ովքեր սխալ հասկացան կամ մերժեցին նրա ուսմունքները: Այնուամենայնիվ, Պողոսը ձգտում էր Հռոմ գնալ և քարոզել այնտեղ, որպեսզի ավելի շատ մարդ բերի Քրիստոսի մոտ ( Հռովմայեցիս 1.15):
Մտածեք այն փորձառությունների մասին, երբ դուք, Պողոսի նման, հնարավորություն եք ունեցել պաշտպանել Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը կամ կիսվել դրանով: Կարճ ցուցակ կազմեք ձեր օրագրում: Ներառեք ձեր մտքերը և զգացմունքները այն մասին, թե որքան մեծ էր այդ իրավիճակներում ձեր հավատքով կիսվելու ցանկությունը:
Օգտակար կլինի ուսանողներին հիշեցնել, որ կան բազում փոքր և հասարակ ձևեր՝ ցուցադրելու, որ իրենք չեն ամաչում Քրիստոսի ավետարանի համար: Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել իրենց օրինակներով: Ուսանողները կարող են նաև կիսվել իրենց նախապատրաստած նյութերով՝ քննարկելով, թե մարդիկ ինչու կարող են երկմտել ավետարանով կիսվելու գործում:
-
Երիտասարդ տղան ինչո՞ւ կարող է ամաչել քրիստոնյա ճանաչվելուց: Նրանք ի՞նչ կարող են անել այդպիսի մտքեր կամ զգացմունքներ ունենալու պարագայում:
Սուրբգրային և ժամանակակից օրինակներ
Ուսումնասիրեք Տիրոջ հանդեպ իրենց հավատքից չամաչող մարդկանց հետևյալ օրինակներից երկուսը: Մտածեք, թե ինչ իրավիճակներում էին նրանք գտնվում և նմանություններ փնտրեք նրանց ու ձեր կյանքի միջև:
Տես «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժինը՝ լրացուցիչ օրինակները տեսնելու և այս վարժությունը կատարելիս տեխնոլոգիաներ օգտագործելու վերաբերյալ գաղափարի հետ ծանոթանալու համար:
-
Երբ ուրիշները դատում են ձեզ. Այն կինը, ով լվաց Հիսուսի ոտքերը իր արցունքներով ( Ղուկաս 7.36-50)
-
Երբ դուք պետք է պաշտպանեք ձեր ընկերներին. Աբինադին և Ալման ( Մոսիա 13.1-9 , 17.1-4 , 18.1-3)
-
Երբ դուք կիսվում եք ավետարանով. Տերեն Բինգամ և Բրենդոն ՄաքՅուեն («Same Jersey» [5:01], ChurchofJesusChrist.org)
-
Այդ օրինակների մեջ ի՞նչն է տպավորում ձեզ։
-
Այդ անձիք ինչպե՞ս են ցուցադրել այն, որ նրանք չեն ամաչում Քրիստոսի ավետարանի համար:
-
Ձեր կյանքում ո՞վ է եղել Հիսուս Քրիստոսի ավետարանից չամաչող մարդու օրինակը: Նա ինչպե՞ս ցուցադրեց իր հավատքը:
Հռովմայեցիս 1.15-17 հատվածները պատմում եմ մեզ, որ Պողոսի ոգևորությունը Քրիստոսի ավետարանի հանդեպ մասամբ գալիս էր նրա այն հասկացողությունից, որ «[ավետարանը] Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին»: Այլ կերպ ասած, քանի որ Պողոսը գիտեր, որ ոչ ոք չի կարող փրկվել առանց Հիսուս Քրիստոսի ավետարանի, նա ցանկանում էր դրանով կիսվել բոլորի հետ:
Ուսանողների պատասխանները հետևյալ հարցերին կարող են տարբերվել միմյանցից: Մինչ ուսանողները քննարկեն այս հարցերը, օգնեք նրանց հասկանալ, որ այս սկզբունքի կիրառումը անձնական է, և նրանք չպետք է դատեն ուրիշներին նրա համար, թե նրանք ինչպես են արտահայտում իրենց հավատքը:
-
Հիշելով, թե Փրկիչն ինչ է արել ձեզ համար, ինչպե՞ս եք օգնում ձեզ չամաչել Նրա և Նրա ավետարանի համար:
-
Չնայած լինում են պահեր, երբ մեզ կոչ են անում պաշտպանել մեր հավատքը վճռական կամ ցայտուն կերպով, մեծ մասամբ մեր հավատքը լավագույնս դրսևորվում է փոքր և հասարակ ձևերով (տես Ալմա 37.6-7): Ինչպե՞ս է արտահայտվում «Քրիստոսի ավետարանի համար չամաչելը» առօրյա կյանքում:
-
Ավարտեք հետևյալ նախադասությունը. Ես չեմ ամաչում Հիսուս Քրիստոսի ավետարանի համար, որովհետև …
Կարող եք վկայել այն երջանկության և խաղաղության մասին, որոնք կարող են գալ համոզմունքներին և ուխտերին հավատարիմ լինելու արդյունքում:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչպե՞ս կարող եմ հասարակ և բնական եղանակներով կիսվել իմ վկայությամբ
Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.
Ես գիտեմ, որ մեզանից ոմանք ավելի հեշտ են շփվում, քան ուրիշները: Դա խնդիր չէ։ Տերը յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս իր ձևով հրավիրել ուրիշ մարդկանց գալու և տեսնելու և գալու և օգնելու: Այնուհետև Աստված կանի իր փրկարար գործը և նրանք կգան ու կմնան:
Թույլ տվեք ձեզ առաջարկել հինգ քայլեր, որոնք ցանկացած մարդ կարող է կատարել՝ Իսրայելը հավաքելու Փրկիչի մեծ հանձնառությանը մասնակից դառնալու համար:
Առաջին՝ ավելի մոտեցեք Աստծուն: …
Երկրորդ՝ ձեր սիրտը լցրեք ուրիշների հանդեպ սիրով: …
Երրորդ՝ ձգտեք քայլել աշակերտության ուղիով: …
Չորրորդ՝ կիսվեք այն ամենով, ինչ կա ձեր սրտում: …
Հինգերորդ՝ վստահեք, որ Տերը կկատարի Իր հրաշքները:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հասարակ և բնական ձևերով կիսվեք ավետարանով», ChurchofJesusChrist.org)
Այս առաջարկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք երեց Ուխդորֆի «Հասարակ և բնական ձևերով կիսվեք ավետարանով» կարճ հոդվածը ChurchofJesusChrist.org կայքում:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Օգտագործեք տեխնոլոգիաներ՝ հոդվածներ կարդալու և տեսանյութեր դիտելու համար
Օգտակար կլինի ստեղծել QR կոդեր կամ կրճատված URL-ներ՝ ChurchofJesusChrist.org կայքում զետեղված հոդվածների և տեսանյութերի համար: Այդ կոդերը կամ URL-ները կարող են ցուցադրվել ամբողջ սենյակում, որպեսզի ուսանողները կարողանան բացել այս նյութերը իրենց անձնական սարքերից:
Հավատքի այլ օրինակներ
Տիրոջ հանդեպ իրենց հավատքի համար չամաչող մարդկանց այս օրինակները կարող են օգտագործվել դասի «Սուրբ գրությունների և ժամանակակից օրինակներ» բաժնում:
-
Եսթեր թագուհի. Եսթեր 3.8-13 , 4.13-16 , 7.1-6 (ավելի պարզեցված, բայց լիարժեք պատմությունը կարող եք կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի «Թող որ դուք քաջություն ունենաք» ելույթում [Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 127])
-
Կույր ծնված տղամարդը. Հովհաննես 9.13-17, 24-38
-
Պետրոսը և Հովհաննեսը. Գործք Առաքելոց 4.1-3, 7-20 , 5.41-42
-
Ռիքի ՄաքՀորտեր.«Ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում», New Era, հունիս 1988, 34-35
-
Յոթանասունից երեց Ջոնի Լ. Կոխի ընկերը. «Քանի որ ես չեմ ամաչում Քրիստոսի ավետարանից» , Լիահոնա, հունվար 2019, Հարավարևելյան Աֆրիկայի տեղական էջերը, ChurchofJesusChrist.org:
-
Յոթանասունից Երեց Լարի Իքո Հոուք. «Եկեք ինձ մոտ, ով Դուք, Իսրայելի տուն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 32
Ամբարշտությունը և մեղքերը տարածված էին Պողոսի ժամանակներում, ինչպես նաև մեր օրերում
Հռովմայեցիս 1.18-32 հատվածներում Պողոսը թվարկել է բազում մեղքեր, որոնք տարածված էին իր ժամանակներում, ինչպես նաև մեր օրերում: Չնայած բազում մարդիկ ընդունում են այդպիսի վարքագիծը, քննարկեք, թե դա ինչու մեզ թույլ չի տալիս վայելել Երկնային Հոր փրկության ծրագրի երջանկությունը:
Մատնանշեք, որ Հռովմայեցիս 1.18-32 -ում մենք սովորում ենք, որ մարգարեները և առաքյալները մեզ ուսուցանում են վարքագծի ու վերաբերմունքի մասին, որոնք Աստծո համար տհաճ են:
Ուսանողների համար կարող է դժվար հասկանալի լինել այս վարքագիծը նկարագրող լեզուն: Բացատրեք, որ հատված 23 -ը վերաբերում է կուռքերին կամ մարդկանց կողմից ստեղծված պատկերներին, այլ ոչ թե Աստծուն երկրպագելուն: Հատվածներ 28-ից 32 -ը հիշատակում են մի քանի այլ մեղքեր, որոնք վնասում են միմյանց և Աստծո հետ մեր հարաբերությունները: Դրանց թվում են նախանձը, բռնությունը, անազնվություն և հպարտությունը:
Ուսանողները կարող են հարցեր ունենալ հատվածներ 26 -ում և 27 -ում համասեռամոլությանը վերաբերող հղումների մասին: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու կամ Եկեղեցու՝ համասեռամոլությանը վերաբերող դիրքորոշման մասին տեղեկանալու համար տես 38.6.15 Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում(ChurchofJesusChrist.org):