Սեմինարիա
Փիլիպպեցիներին 3


Փիլիպպեցիներին 3

«Նրա համար զրկվեցի ամեն ինչից, … որպեսզի Քրիստոսին շահեմ»

1st illustration: A warm loving image of Christ, eyes looking out towards the reader. 2nd illustration: stars and the galaxy

Ի՞նչ եք պատրաստ զոհաբերել՝ Հիսուս Քրիստոսին հետևելու և Նրա աշակերտը դառնալու համար: Պողոս առաքյալը շատ բան զոհաբերեց, երբ որոշեց հետևել Փրկչին, այդ թվում իր ազդեցիկ դիրքը հասակության մեջ՝ որպես փարիսեցի հրեա (տես Փիլիպպեցիներին 3.5): Այս դասը կօգնի ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսին ճանաչելու համար զոհաբերություններ կատարելու կարևորությունը:

Թույլ տվեք ուսանողներին լուռ խորհել Արդյունավետ հարցերին պատասխանելու համար ժամանակ է պահանջվում: Ուսանողներին մտածելու ժամանակ տվեք: Եթե ուսանողները չեն կարողանում միանգամից պատասխանել, մի խախտեք լռությունը՝ հարցին արագ պատասխանելու համար: Ժամանակը, որն ուսանողները ծախսում են խորհելու վրա, կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ և խորացնել նրանց վկայությունը:

Ուսանողի նախապատրաստում. Հնարավորության դեպքում ուսանողներին առաջարկեք պատմություններ հավաքել ընտանիքի անդամների կամ այն նախնիների մասին, որոնք զոհաբերություններ են կատարել՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար: Խրախուսեք նրանց պատրաստվել և այդ փորձառություններով կիսվել դասարանի հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Իսկ դուք ի՞նչ կտայիք

Կարող եք օգտագործել հետևյալ պատմությունը՝ դասը սկսելու համար կամ օգտվել ուսանողների պատմություններից:

Կարդացեք և դիտեք Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ պատմությունը մի երիտասարդ մարդու մասին, որը նախագահ Գորդոն Բ. Հինքլիին պատմել է (1910–2008), թե ինքը ինչ զոհաբերությունների է պատրաստ՝ Եկեղեցու անդամ դառնալու համար:

16:31
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Շատ տարիներ առաջ այս համաժողովը լսեց մի երիտասարդ մարդու մասին, որը գտել էր վերականգված ավետարանը, երբ սովորում էր Միացյալ Նահանգներում: Երբ նա պատրաստվում էր իր հայրենի երկիրը վերադառնալ, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հարցրեց նրան, թե ինչ կպատահեր նրա հետ, երբ նա վերադառնար տուն որպես քրիստոնյա: «Ընտանիքս կհիասթափվի», - պատասխանեց երիտասարդը: «Նրանք, գուցե, ինձ դուրս շպրտեն և մեռած համարեն: Ինչ վերաբերում է իմ ապագային և իմ կարիերային, բոլոր հնարավորությունները կփակվեն իմ առջև»:«Դու պատրա՞ստ ես այդքան մեծ գին վճարել ավետարանի համար», - հարցրեց Նախագահ Հինքլին։

(Դալլին Հ․ Օուքս, «Զոհաբերություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 21)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ պատասխանեց այդ երիտասարդը: Ինչո՞ւ։

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք՝ հաջորդ հարցին պատասխանելու համար: Կարող եք ուսանողներին առաջարկել լուռ խորհել և գրանցել իրենց պատասխանները՝ դասարանի հետ կիսվելուց առաջ:

  • Ի՞նչը կարող է մղել մարդուն այդքան շատ բան զոհաբերել՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

Փիլիպպեցիներին 3 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե դուք ինչ եք զոհաբերել Հիսուս Քրիստոսի ավետարանի համար, և ինչպես եք օրհնվել դրա արդյունքում: Մյուս կողմից, Փրկչին մոտենալու նպատակով զոհաբերելը կարող է անծանոթ գաղափար լինել ձեզ համար: Անկախ ձեր հանգամանքներից՝ Փրկիչը պատրաստ է օգնել ձեզ: Դասի ընթացքում ուշադիր եղեք Սուրբ Հոգուց ստացած մտքերի և զգացումների հանդպ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ զոհաբերության դերը ձեր կյանքում:

Հիսուս Քրիստոսի ավետարանն արժանի է ամեն զոհաբերության

Հիշեք, որ Դամասկոսի ճանապարհին՝ դեպի Հիսուս Քրիստոսը դառնալուց առաջ (տես Գործք Առաքելոց 9), Պողոսը փարիսեցի էր՝ հրեաների շրջանում բարձր կրոնական և սոցիալական դիրք ունեցող անձ (տես Փիլիպպեցիներին 3.5): Քանի որ Պողոսը որոշեց հետևել Հիսուս Քրիստոսին և իր կյանքն անցկացնել ավետարանը քարոզելով, նա ենթարկվեց դաժան հալածանքների, նեղության, ֆիզիկական ցավի և զգացմունքային ճնշման (տես Բ Կորնթացիներին 11.23-28): Փիլիպպեցիներին 3.7-17 հատվածներում մենք կարդում ենք, թե Պողոսն ինչ էր զգում, երբ զոհաբերում էր իր անցյալ կյանքը՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար, և նա ինչ օրհնություններ ստացավ արդյունքում:

Ուսանողները կարող են օգնության կարիք ունենալ՝ հատվածի որոշ բառերը հասկանալու համար: Կարող եք գրատախտակին գրել հետևյալ սահմանումները կամ օգնել ուսանողներին ուսումնասիրության ժամանակ:

Կարդացեք Փիլիպպեցիներին 3.7-14 հատվածները՝ փնտրելով, թե Պողոսն ինչ էր պատրաստ զոհաբերել՝ Հիսուս Քրիստոսին ճանաչելու և Նրան հետևելու համար: Նկատի ունեցեք, որ կերպարանակից բառը հատված 10 -ում նշանակում է համաձայն, «հետել» բառը հատված 12 -ում նշանակում է ձգտել, իսկ հասնել բառը հատված 12 -ում նշանակում է ձեռք բերել:

Այս վարժությունը կատարելու համար ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի: Ուշադրություն դարձրեք այն ուսանողներին, որոնք օգնության կարիք կունենան՝ հատվածները իրենց խոսքերով վերաշարադրելիս:

Ընտրեք երկու հատված կամ արտահայություն Փիլիպպեցիներին 3.7-14 -ից և ձեր բառերով վերաշարադրեք Պողոսի ուղերձը: Օրինակ՝ Փիլիպպեցիներին 3.7 -ը կարող եք վերաձևակերպել որպես՝ «Այն բաները, որոնք նախկինում կարևոր էին ինձ համար, այլևս ոչ մի նշանակություն չունեն՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ»: Երբ ավարտեք, պատասխանեք հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ օրհնություններ ստացավ Պողոսը՝ Տիրոջ համար զոհաբերություններ կատարելու շնորհիվ:

  • Որո՞նք էին այն օրհնությունները, որոնք նա դեռևս ձգտում էր ստանալ իր զոհաբերությունների շնորհիվ:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսի զոհաբերության օրինակից:

Պողոսի օրինակից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Եթե մենք զոհաբերենք այն ամենն, ինչ մեզանից պահանջվում է՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար և հավատքով առաջ ընթանանք, մենք կարող ենք ճանաչել Նրան և հավերժական կյանք ձեռք բերել: Գրեք այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Մի պահ մտածեք, թե այս սկզբունքն ինչ առնչություն ունի ձեզ հետ:

  • Ի՞նչ մտքեր, հարցեր կամ զգացմունքներ ունեք:

Առաջարկեք կամավորներին պատասխանել նախորդ հարցին: Եթե ուսանողները դասի սկզբում հնարավորություն չունեին կիսվելու ավետարանի համար զոհաբերություն կատարած ընտանիքի անդամների կամ նախնիների պատմություններով, կարող եք նրանց առաջարկել դա անել հիմա:

Եթե ուսանողներին օգտակար կլինի զոհաբերության լրացուցիչ օրինակներ ուսումնասիրել, կարող եք օգտվել այս դասի «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնի «Օրինակներ Մորմոնի Գրքից» և «Ոչ մի ափսոսանք» հատվածների գաղափարներից: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ և վկայությամբ:

Անձնական զոհաբերություն

Հիշեք նախագահ Հինքլիի տված հարցը երիտասարդ տղամարդու՝ ավետարանի համար զոհաբերելու պատրաստակամության վերաբերյալ: Կարդացեք նախագահ Դալլին Հ․ Օուքսի պատմության շարունակությունը:

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Երիտասարդ տղամարդը արտասվելով հարցրեց. «Այն ճշմարիտ է, այդպես չէ՞»: Երբ դա հաստատվեց, նա պատասխանեց.․ «Ուրեմն, մնացածն ի՞նչ կարևոր է»։ Դա զոհաբերության ոգին է մեր նոր անդամներից շատերի մեջ:

(Դալլին Հ․ Օուքս, «Զոհաբերություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 21)

  • Ի՞նչը տպավորություն գործեց ձեզ վրա այս երիտասարդ մարդու մեջ:

  • Փրկչի կյանքը, ծառայությունն ու Քավությունը ինչպե՞ս են զոհաբերության գերագույն օրինակ հանդիսանում:

  • Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ եք ունենում, երբ մտածում եք, թե Հիսուս Քրիստոսն ինչ էր պատրաստ զոհաբերել ձեզ համար:

Հետևյալ վարժությունը կատարելուց առաջ ուսանողների համար օգտակար կլինի մտածել, թե նրանք ինչ զոհաբերություններ ստիպված կլինեն շուտով կատարել և միմյանց հետ կիսվել օրինակներով: Ուսանողները կարող են նաև գրատախտակին նշել տարբեր զոհաբերություններ, որոնք երիտասարդները կատարում են՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

Մտածեք ձեր կյանքի հաջորդ հինգ տարվա մասին և նամակ գրեք ձեր ապագա «ես»-ին: Ձեր նամակում ներառեք հետևյալ մանրամասները.

  1. Այն բաները, որոնք դուք պետք է զոհաբերեք հաջորդ հինգ տարվա ընթացքում՝ Տիրոջը ճանաչելու և հավերժական կյանքին պատրաստվելու համար:

  2. Խոչընդոտները, որոնց կարող եք հանդիպել՝ զոհաբերություններ կատարելիս և «հետև[ելով] … մրցանակին» ( Փիլիպպեցիներին 3.14):

  3. Ինչ եք սովորել զոհաբերության կարևորության և օրհնությունների մասին, որոնք կարող են գալ դրա արդյունքում:

  4. Զոհաբերությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Փիլիպպեցիներին 3.14 Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց. «Հետևում եմ նպատակակետին»

Յոթանասունից երեց Էդվարդ Դյուբը ուսուցանել է հետևյալը:

Official Portrait of Elder Edward Dube. Photographed March 2017.

Հետևել նպատակակետին նշանակում է՝ հավատքով առաջ գնալ «նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք» [ 2 Նեփի 31.18 ]՝ մեր Փրկչի և մեր Երկնային Հոր հետ։ Պողոսը մտածում էր, որ իր չարչարանքները «արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ» [ Հռոմեացիներին 8.18 , տես նաև Բ Կորնթացիներին 1.3–7 ]: Փիլիպպեցիներին ուղղված Պողոսի նամակը, որը նա գրել է բանտում գտնվելու ժամանակ, համակ ուրախության և ցնծության նամակ է, ուղղված բոլորիս, հատկապես անորոշ ու դժվարին այս ժամանակներում: …

Հետաքրքիր է, որ Պողոսը հորդորում է մեզ առաջ մղվել, միևնույն ժամանակ կոչ է անում մոռանալ այն, ինչը մնում է հետևում՝ մեր անցյալի վախերը, անցյալի նպատակները, ձախողումները և անցյալում ունեցած մեր տխրությունը։

(Էդվարդ Դյուբ, «Հետևում եմ դեպի նպատակը», Լիահոնա, մայիս 2021, 90, 91)

Ինչպե՞ս իմանամ, թե ինչ զոհաբերություններ պետք է կատարեմ՝ Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու համար

Այն ժամանակ Յոթանասունից երեց Լարի Ռ. Լոուրենսն ուսուցանել է, որ մենք դա կարող ենք իմանալ հաղորդության արարողության ժամանակ:

Official Portrait of Elder Larry R. Lawrence. Photographed March 2017.

Այդ ակնածալից մթնոլորտում, երբ մեր մտքերն ուղղված են երկինք, Տերը կարող է քնքշությամբ ասել մեզ, թե հաջորդն ինչի վրա պետք է աշխատենք: Ձեզ նման ես ևս շատ հուշումներ եմ ստացել Հոգուց տարիների ընթացքում, որոնք ցույց են տվել, թե ինչպես կարող եմ կատարելագործվել: …

Հավանաբար Հոգին կասի ձեզ, որ դուք պետք է ներեք ինչ-որ մեկին: Կամ գուցե դուք հուշում ստանաք ավելի զգույշ լինել, երբ ընտրում եք, թե ինչ ֆիլմ դիտեք կամ ինչ երաժշտություն լսեք: Միգուցե, դուք զգաք, որ պետք է ավելի ազնիվ լինեք ձեր աշխատանքային գործարքներում կամ ավելի առատաձեռն՝ ձեր ծոմապահության նվիրատվություններում: Հնարավոր տարբերակներն անվերջանալի են թվում:

(Լարի Լ. Լոուրենս, «Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 34-35)

Ի՞նչ զոհաբերություններ են կատարում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները՝ Փրկչին հետևելու համար

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսը նշել է բազում զոհաբերություններ, որոնք կատարում են Տիրոջ վերականգնված Եկեղեցու անդամները: Կարող եք կարդալ նրա «Զոհաբերություն» ելույթը, Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 19-22 կամ դիտեք «Զոհաբերություն» տեսանյութը (16:30) ChurchofJesusChrist.org կայքում:

16:31

Օժանդակ ուսումնական վարժություններ

Փիլիպպեցիներին 2․6-11

Երբ ուսանողները պատասխանեն այն հարցին, թե Փրկչի կյանքը, ծառայությունն ու Քավությունը ինչպես են զոհաբերության գերագույն օրինակ հանդիսանում, կարող եք քննել Փիլիպպեցիներին 2.6-11 հատվածները և ուսանողներին առաջարկել փնտրել, թե Փրկիչն ինչ է զոհաբերել և Երկնային Հայրը ինչպես է օրհնել Նրան դրա արդյունքում:

Օրինակներ Մորմոնի Գրքից

Մորմոնի Գրքի՝ զոհաբերության սկզբունքը ցուցադրող օրինակներից մեկն է Լեքիի ընտանիքի ճամփորդությունը դեպի խոստումի երկիր: Հիշեք, որ Լամանը և Լեմուելը տրտնջում էին և չէին հավատում Տիրոջ հրահանգին՝ լքել իրենց ժառանգության երկիրը (տես 1 Նեփի 2.11-13): Նեփին, հավանաբար, նույնպես կասկածի տակ էր դրել Երուսաղեմից հեռանալու հրամանը, բայց նա շարունակեց զոհաբերել՝ «կանչելով առ Տերը» (տես 1 Նեփի 2.16):

Կարդացեք 1 Նեփի 2.16-20 հատվածները և թվարկեք կամ նշեք այն օրհնությունները, որոնք Նեփին ստացավ իր հնազանդության և զոհաբերության շնորհիվ:

Ուսանողներին նաև օգտակար կլինի սովորել Լամոնի թագավորի հոր մասին և այն մասին, թե նա ինչպես պատրաստակամ զոհաբերեց իր բոլոր մեղքերը՝ Տիրոջը ճանաչելու համար (տես Ալմա 22.15-23):

«Ոչ մի ափսոսանք»

Կարող եք ցուցադրել «Ոչ մի ափսոսանք» տեսանյութը (5:38), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում: Քննարկեք այդ երիտասարդ մարդու կողմից կատարված զոհաբերությունը և արդյունքում ստացած օրհնությունները: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե զոհաբերության ինչ օրինակներ են նրանք տեսել մեր օրերում: 

5:39