Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26-35
Հիսուս Քրիստոս. Աստծո և Մարիամի Որդին
Գաբրիել հրեշտակն ասաց Մարիամին, որ երեխան, ում նա լույս աշխարհ կբերի, կլինի «Բարձրեալի Որդին» (Ղուկաս 1.32): Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե մահկանացու մորից և անմահ Հորից ժառանգած հատկանիշներն ինչպես են Հիսուսին առանձնապես կարողունակ դարձնում օգնելու մեզ հաղթահարել մահկանացու կյանքի բոլոր մարտահրավերները:
Անկեղծ վկայություն բերեք Հիսուս Քրիստոսի մասին Հնարավորություններ փնտրեք՝ Հիսուս Քրիստոսի մասին անկեղծ և հզոր վկայություն բերելու համար: Ուսանողների համար Հիսուս Քրիստոսի մասին դասարանում վկայելու հնարավորություններ ստեղծեք: Ուսանողները կարող են վկայել գրավոր առաջադրանքների, փոքր խմբերով վարժությունների կամ դասարանային քննարկումների միջոցով: Չմոռանաք նաև ընդգծել Հիսուս Քրիստոսի մասին վկայությունները, որոնք տրված են սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում:
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին մտածել, թե իրենց տարիքի մարդիկ ինչպիսի մարտահրավերների են սովորաբար հանդիպում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հաղթահարել մարտահրավերները
Ցուցադրեք հետևյալ նկարը: Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին գրել իրենց պատասխանն առաջին հարցին.
-
Ձեր կարծիքով, ամենից հաճախ ի՞նչ մարտահրավերների են հանդիպում ձեր տարիքի մարդիկ:
-
Երիտասարդներն ինչի՞ն են ապավինում՝ այդ մարտահրավերները հաղթահարելու համար:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը կիսվել է Հիսուս Քրիստոսի մասին հետևյալ վկայությամբ․
Միշտ էլ Հիսուս Քրիստոսն է պատասխանը։ Հասկանալով Նրա առաքելությունը և Նրա ավետարանը, մեր սերը Նրա հանդեպ և Նրա հանդեպ մեր հավատքն ու վստահությունը, մենք ուժ ենք ստանում։
(Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Հիսուս Քրիստոսն է պատասխանը» [երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 8, 2019թ․], broadcasts.ChurchofJesusChrist.org)
«Միշտ էլ Հիսուս Քրիստոսն է պատասխանը» նախադասությունը գրեք գրատախտակին՝ պատկերված նկարի կողքին: Նկարի սլաքները ուղղեք դեպի այդ նախադասությունը:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ միշտ էլ Հիսուս Քրիստոսն է պատասխանը, երբ մեր կյանքում հանդիպում ենք մարտահրավերների կամ խնդիրների:
Մի պահ մտածեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի և վստահության մասին: Հաճա՞խ եք դիմում Նրան, երբ ձեզ ուժ և աջակցություն է պետք:Այսօր ուսումնասիրելիս փորձեք Սուրբ Հոգուց ոգեշնչում ստանալ, որպեսզի կարողանաք սովորել Հիսուս Քրիստոսի մասին այն ճշմարտությունները, որոնք կամրապնդեն ձեր հավատքը Նրա հանդեպ և կխրախուսեն ձեզ ավելի հաճախ դիմել Նրան՝ խաղաղություն և ուժ ստանալու համար:
Հիսուս Քրիստոսի ծնողները
Հիսուս Քրիստոսն Իր բացառիկ առանձնահատկությամբ կարողունակ է օգնել մեզ հաղթահարել մահկանացու կյանքի դժվարություններն ու խնդիրները՝ մասամբ Իր ծնողներից ժառանգած հատկանիշների շնորհիվ:
Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները՝ փնտրելով այն ուսմունքները, որոնք պատմում են, թե ովքեր են եղել Փրկիչի ծնողները.
-
Ղուկաս 1.30-35
-
Մատթեոս 1.18–23
-
Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի Հոր և մոր մասին:
Այս հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո և Մարիամի աստվածային Որդին է:
Եթե ուսանողները Փրկիչի ծագման մասին բացատրությունների կարիք ունենան, դասի վերջում կարող եք կիսվել մի քանի հայտարարությամբ «Բացատրական և պատմական տեղեկություն» բաժնից:
Գրատախտակին նկարեք հետևյալ սխեման կամ ցուցադրեք պատկերը:
Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե Հիսուս Քրիստոսը ինչ հատկանիշներ էր ժառանգել Երկնային Հորից և Մարիամից:
Իր անմահ Հորից Հիսուսը ժառանգել էր հավերժ ապրելու զորությունը: Իր մահկանացու մորից Նա ժառանգել էր ֆիզիկական մահվան ճակատագիրը:Այդ առանձնահատկությունները կարևոր էին ողջ մարդկության մեղքերը քավելու Իր առաքելության համար: Այսպես, Հիսուս Քրիստոսը ծնվել էր մահանալու համար (տես 3 Նեփի 27.13-15): Նա մահացավ, որ մենք կարողանանք ապրել: Նա ծնվեց, որ ողջ մարդկությունը կարողանա ապրել մահից հետո:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոս Փրկիչը ծնվեց», New Era, դեկտեմբեր 2006, 5)
-
Մենք ի՞նչ ենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս հայտարարությունից:
Եթե սխեման նկարված է գրատախտակին, օգտակար կլինի գրանցել ուսանողների պատասխանները «Հիսուս Քրիստոս» անվան տակ:
Իր մորից՝ Մարիամից, ով մահկանացու կին էր, Հիսուսը ժառանգեց մահկանացությունը, ինչը ենթադրում է ֆիզիկական մահ: Աստծուց՝ մեր Երկնային Հորից, Հիսուսը ժառանգեց անմահությունը՝ հարության միջոցով հավերժ ապրելու կարողությունը: Նա նույնպես ընդունակ էր զգալ մահկանացության հետ կապված ցավեր, գայթակղություններ ու վշտեր, բայց կարողացավ տանել Քավության այնպիսի ցավ ու տանջանք, որ ոչ մի մահկանացու չէր կարող տանել (տես Մոսիա 3.7):
Կարդացեք Մոսիա 7.33-ը ՝ փնտրելով գաղափարներ այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ստանալ Փրկիչի օգնությունն ընդդեմ մեր մահկանացու մարտահրավերների:
-
Ի՞նչ սովորեցիք այս հատվածից այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ստանալ Փրկիչի օգնությունը:
Առաջարկեք ուսանողներին սուրբ գրություններում փնտրել մի օրինակ, երբ որևէ անձ կամ մարդկանց խումբ խնդրել է Տիրոջը իրենց օգնել որևէ խնդիր լուծելու գործում: Ուսանողները կարող են փնտրել, թե ինչն օգնեց այդ մարդուն կամ մարդկանց՝ դիմել Քրիստոսին, և ինչպես Նա օգնեց: Նրանք կարող են փնտրել նաև Փրկիչի այն առաձնահատկությունները, որոնք օրինակ են բերվում իրենց կողմից ուսումնասիրվող պատմության մեջ: Առաջարկեք ուսանողներին դասարանի կամ այլ ուսանողի հետ կիսվել գտած օրինակներով:
Կարող եք ուսանողներին ժամանակ տալ՝ գրանցելու հետևյալ հարցերի պատասխաններն իրենց ուսումնասիրության օրագրերում: Երբ ավարտեն, առաջարկեք նրանց իրենց պատասխաններով կիսվել դասընկերոջ կամ դասարանի հետ:
Նրա շնորհիվ
Դիտեք «Նրա շնորհիվ» տեսաֆիլմը (2:36)՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ էր ընդունակ կատարել՝ երկիր գալու, մահկանացու կյանք ապրելու և բոլոր դժվարությունները հաղթահարելու շնորհիվ: Այս տեսաֆիլմը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Կարող եք ուսանողներին տրամադրել գունավոր մատիտներ և թուղթ՝ այս վարժությունն ավարտելու համար:
Ստեղծեք Փրկիչի մասին ձեր սեփական ուղերձը, որը կսկսվի «Նրա շնորհիվ» խոսքերով: Դուք կարող եք լրացնել այս արտահայտությունը մեկ կամ մի քանի նախադասությամբ այն մասին, թե Փրկիչի որ առանձնահատուկ կարողություններն են օգնում կամ օգնել ձեզ կյանքում: Ժամանակի և նյութերի առկայության դեպքում կարող եք օգտագործել արվեստի պարագաներ՝ ձեր ստեղծագործությունն ավելի արտահայտիչ դարձնելու համար:
Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք նրանց ցուցադրել իրենց ուղերձները, որպեսզի բոլորը կարողանան տեսնել դրանք: Խնդրեք մի քանի ուսանողի բացատրել, թե ինչ են գրել: Խնդրեք երեխաներին տանը կամ եկեղեցում իրենց հայտարարություններով կիսվել ուրիշների հետ:
Կարող եք կիսվել անձնական վկայությամբ, թե ինչպես է Քրիստոսն օգնում մեզ հաղթահարել մահկանացու կյանքի մարտահրավերները:
Բացատրական և պատմական տեղեկություն
Մատթեոս 1.18
: Ի՞նչ է նշանակում, որ Մարիամը «Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ»:
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.
Նշանակված վկաների վկայությունները միանշանակ են Հիսուս Քրիստոսի ծագման վերաբերյալ: Աստված Նրա մարմնական խորանի Հայրն էր, իսկ Մարիամը՝ մահկանացու կինը, Նրա մայրն էր: …
… Նա Հովսեփի որդին չէր, ոչ էլ Սուրբ Հոգուց ծնված: Նա հավերժական Հոր Որդին է:
(Էզրա Թավտ Բենսոն, Հիսուս Քրիստոսի աստվածայնության հինգ նշանները, Ensign, դեկտեմբեր 2001, 10, 11)
Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) զգուշացրել է նրանց, ովքեր փորձում են բացատրել Փրկիչի հրաշալի ծնունդի բոլոր մանրամասները:
Եթե ուսուցիչներն իմաստուն լինեին [Հիսուս Քրիստոսի արարման մասին] խոսելիս, որի մասին Տերը շատ քիչ բան է ասել, նրանք կավարտեին իրենց քննարկումը այս թեմայի վերաբերյալ միայն Ղուկաս 1.34-35 հատվածներում այս թեմայի մասին գրված բառերով: … Եկեք թույլ տանք Տիրոջն ավարտել Իր այս պատմությունն այս հայտարարությամբ և սպասենք, մինչև Նա հարկ համարի մեզ ավելին ասել:
(Հարոլդ Բ. Լիի ուսմունքները, խմբագրված՝ Քլայդ Ջ. Ուիլիամսի կողմից [1996], 14)
Հիսուսն ի՞նչ կարողացավ անել ծնողներից ժառանգած Իր հատկանիշների շնորհիվ
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.
Երբ Տիեզերքի Մեծ Աստվածը բարեհաճեց ծնվել մահկանացու կնոջից, Նա Իրեն հանձնեց մահկանացության թուլություններին և «տարավ փորձություններ և մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ ավելին, քան մարդ կարող է տանել և չմահանալ» ( Մոսիա 3.7): Այդ թուլությունները Նա ժառանգել էր Իր մահկանացու մորից: Բայց քանի որ Նրա հայրն Աստված էր, Հիսուս Քրիստոսն ուներ այնպիսի զորություն, որ ոչ մի մարդ երբևէ չէր ունեցել ու երբեք չի ունենա: Նա մարմնի մեջ ապրող Աստված էր. ավելին՝ նա Աստծո Որդին էր: Այդ զորությունը Նրան հնարավորություն տվեց հրաշքներ գործել, մեծ Քավություն միջով անցնել և Հարություն առնել: Եվ դրանք բոլորը Նրա աստվածայնության լրացուցիչ նշաններն են:
(Էզրա Թավտ Բենսոն, Հիսուս Քրիստոսի աստվածայնության հինգ նշանները, Ensign, դեկտեմբեր 2001, 10)
Մատթեոս 1.25
: Ի՞նչ է նշանակում, թե Հովսեփը «չգիտեր նրան [Մարիամին]»
Աստվածաշնչում իմանալ կամ ճանաչել եզրույթը կարող է վերաբերել սեռական հարաբերությանը (տես Ծննդոց 4.1): Հիսուսի ծնվելուց առաջ Հովսեփը սեռական հարաբերություն չէր ունեցել Մարիամի հետ: Այդ հանգամանքը ապացուցում է այն փաստը, որ նա չէր կարող լինել Հիսուսի հայրը, և որ Հիսուսի ծնունդը հրաշք էր:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Փրկիչի տիտղոսները
Կարող եք ուսումնասիրել Մատթեոս 1 և Ղուկաս 1 գլուխներում նշված Փրկիչի անուններն ու տիտղոսները: (Տեղեկությունների համար տես Աստվածաշնչի բառարանը, Թեմաների ուղեցույցը կամ Սուրբ գրքերի ուղեցույցը:) Ի՞նչ կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այս տիտղոսներից:Հիսուս ( Մատթեոս 1.21 , Ղուկաս 1.31)Էմմանուել ( Մատթեոս 1․23)Բարձրյալի Որդի ( Ղուկաս 1.32)Աստծո Որդի ( Ղուկաս 1.35)
Հովսեփի հնազանդությունը
Կարող եք ուսումնասիրել Հովսեփի մտորումներն այն բանից հետո, երբ նա իմացավ, որ Մարիամը հղի է: Հովսեփը Տիրոջ խորհրդին հավատքով հետևելու լավ օրինակ է (տես Մատթեոս 1.18-24):Ուսանողները կարող են դիտել «Առաջին Սուրբ ծնունդի ոգին» տեսաֆիլմը (6:41)՝ փնտրելով, թե Հովսեփը ինչ կարող էր զգալ՝ իմանալով, որ մեծացնելու է Աստծո Որդուն: Այս տեսաֆիլմը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում: