Մարկոս 5.21-24, 35-43
Հիսուս Քրիստոսը բժշկում է Հայրոսի դստերը
Հիսուսը վերակենդանացրեց Հայրոսի դստերը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ գործադրել ձեր հավատքը և հավատալ Քրիստոսին վախի ու անորոշության պահերին:
Ուսանողներին հորդորեք անձնական հոգևոր փորձառություններ փնտրել: Դասավանդելիս հորդորեք ուսանողներին խորացնել իրենց դարձը՝ փնտրելով սեփական հոգևոր փորձառություններ: Այս փորձառությունների ժամանակ տերը կարող է ուսուցանել նրանց՝ Սուրբ Հոգու զորության միջոցով:
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին հորդորեք մտապահել «Մի՛ վախենար, բայց միայն հավատա» արտահայտությունը ( Մարկոս 5.36): Խնդրեք նրանց մտածել, թե այս արտահայտությունը ինչպես կարող է օգնել նրանց փորձության պահերին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոս
Այսօրվա դասի ընթացքում դուք ավելի շատ բան կսովորեք այն մասին, թե ինչպես կարելի է հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ նույնիսկ անորոշության և վախի պահերին: Մտածեք այնպիսի իրավիճակների մասին, որոնք կարող են ձեր կյանքում անորոշություն կամ վախ առաջացնել: Թվարկեք դրանցից մեկ կամ երկուսը ձեր օրագրում:
-
Ինչպիսի՞ն էր ձեր հավատքը այս իրավիճակներում: Գրեք ձեր մտքերը մեկ կամ երկու նախադասությամբ:
Այս դասն ուսումնասիրելիս լսեք Սուրբ Հոգու հուշումները, որոնք կարող են ձեզ ոգեշնչել ավելի մեծ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ անորոշության կամ վախի պահերին:
Մարկոս 5 գլխում Հայրոս անունով ժողովրդապետը մեծ անորոշության և վախի պահ էր ապրում:
Կարդացեք Մարկոս 5.22-24 հատվածները՝ փնտրելով, թե ինչ էր ապրում Հայրոսը այդ պահին: Դուք կարող եք նաև դիտել Jesus Raises the Daughter of Jairus տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում, 0:00-ից մինչև 1:02-ը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Հայրոսը Փրկիչին փնտրում:
Երբ նրանք Հայրոսի տուն էին գնում, արյունահոսությամբ տառապող մի կին դիպչեց Փրկիչի հագուստին և բուժվեց: Հիսուսը կանգ առավ՝ կնոջ հետ խոսելու և նրան սփոփելու համար (տես Մարկոս 5.25-34):
-
Ձեր պատկերացմամբ, Հայրոսն ի՞նչ մտքեր ու զգացմունքներ ուներ, երբ նայում էր, թե ինչպես էր Փրկիչը խոսում այդ կնոջ հետ:
Կարդացեք Մարկոս 5.35-36 հատվածները՝ փնտրելով, թե ինչ պատահեց հաջորդիվ:
-
Ի՞նչ ընտրություն Հայրոսն ուներ, երբ նրան հայտնեցին, որ իր դուստրը մեռած է:
-
Ձեր կարծիքով Փրկիչի՝ հատված 36-ում ներկայացված խոսքերն ինչպես օգնեցին Հայրոսին՝ իր վախը դիմակայելու:
-
Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որ կարող է ձեզ օգնել հավատալ Նրան, նույնիսկ՝ վախի պահերին:
Ավարտեք պատմությունը՝ կարդալով Մարկոս 5.37-43 հատվածները և փնտրելով, թե ինչ հրաշքի վկա դարձավ Հայրոսը՝ հավատալու իր ընտրության շնորհիվ: Կամ կարող եք շարունակել դիտել Jesus Raises the Daughter of Jairus տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում, 1:03-ից մինչև 3:15-ը:
-
Այս պատմությունն ինչպե՞ս կարող է ամրապնդել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Տերը մեզ խորհուրդ է տալիս չվախենալ:
Սուրբ գրություններում տերն անընդհատ մեզ խորհուրդ է տվել «մի՛ վախենար, բայց միայն հավատա» ( Մարկոս 5.36): Սուրբ գրություններում կամ համաժողովի ելույթներում փնտրեք պատմություններ կամ մեջբերումներ, որոնք մեզ խորհուրդ են տալիս չվախենալ: Կարող եք խաչաձև հղումներ ստեղծել այս հատվածների, համաժողովի ելույթների և Մարկոս 5.36 հատվածի միջև:
Ուսանողները կարող են գրատախտակին թվարկել գտած պատմությունները: Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ և պատմել, թե ինչպես եք հետևել Տիրոջ՝ «մի վախենար, բայց միայն հաւատա» հրավերին:
-
Ձեր կարծիքով Տերն ինչո՞ւ է այսքան հաճախ մեզ խորհուրդ տալիս չվախենալ:
-
Ինչպես եք օրհնվել՝ Տիրոջ՝ «մի վախենար, բայց միայն հաւատա» հրավերին հետևելով:
Ուսանողների համար կարող է օգտակար լինել իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին։ Կարող եք խնդրել պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով։ Դա կարող է ուսանողներին նաև հնարավորություն տալ զեկուցել իրենց պատրաստվածության մասին:
-
Ձեր կյանքի ո՞ր իրավիճակներում Տերը կարող էր ձեզ ասել «մի վախենար, բայց միայն հաւատա»:
-
Ի՞նչ գործողություններ կձեռնարկեիք Փրկիչի՝ «մի վախենար, բայց միայն հաւատա» հրավերին հետևելու համար: Այս բոլոր գործողություններն ինչպե՞ս ձեզ կօգնեին դիմակայել ձեր վախերին:
Հնարավորության դեպքում բերեք արվեստի պարագաներ, որպեսզի ուսանողները կարողանան նկարել հետևյալ վարժության ընթացքում: Ուսանողները նաև կարող են ստեղծել թվային պատկեր:
Ստեղծեք «Մի վախենար, բայց միայն հաւատա» արտահայտությամբ մի նկար: Կարող եք նաև ներառել այլ գտած արտահայտություններ կամ մեջբերումներ: Նկարը դրեք այնպիսի մի տեղում, որ այն օգնի ձեզ հիշել, որ դուք պետք է հավատաք Հիսուս Քրիստոսին և չվախենաք:
Բացատրական և պատմական տեղեկություն
Ի՞նչ է հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։
Ավետարանական թեմաներից Հետևյալ մեջբերումն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մասին.
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ ունենալ նշանակում է՝ ամբողջովին ապավինել Նրան, վստահել Նրա անսահման զորությանը, խելքին և սիրուն: Այն ընդգրկում է նաև հավատալ Նրա ուսմունքներին։ Դա նշանակում է հավատալ, որ, թեև մենք չենք հասկանում բոլոր բաները, Նա հասկանում է: Քանի որ Նա կրել է մեր բոլոր ցավերը, տառապանքներն ու տկարությունները, Նա գիտի, թե ինչպես օգնի մեզ, որ հաղթահարենք մեր ամենօրյա դժվարությունները»:
(Ավետարանական թեմաներ, «Հավատք առ Հիսուս Քրիստոսը», topics.ChurchofJesusChrist.org)
Ի՞նչը կարող է մեզ օգնել հավատալ և չվախենալ:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Հիսուսը ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենար, բայց միայն հավատա» [ Մարկոս 5:36 ]: Աշակերտ լինել նշանակում է հավատալ Նրան թե խաղաղ, և թե դժվար պահերին, երբ մեր ցավը և վախը փարատվում են միայն համոզվածությամբ, որ Նա սիրում է մեզ և պահում է Իր խոստումները:
(Նիլ Լ․ Անդերսեն, «Ի՞նչ է իմ մասին մտածում Քրիստոսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 113)
Մարտահրավերները, դժվարությունները, հարցերն ու կասկածները մեր մահկանացու կյանքի մասն են կազմում: Բայց մենք մենակ չենք: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ` մենք ունենք լույսի և ճշմարտության հսկայական շտեմարաններ, որոնք հասանելի են մեզ։ Վախն ու հավատը միաժամանակ չեն կարող գոյակցել մեր սրտերում: Մեր այս դժվարին ժամանակներում մենք ընտրում ենք հավատքի ճանապարհը: Հիսուսն ասաց. «Մի՛ վախենար, բայց միայն հավատա» [ Մարկոս 5.36 ]:
(Նիլ Լ․ Անդերսեն, «Դուք բավականաչափ գիտեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 14)
Ի՞նչ այլ ճանապարհներով Տերը կարող է մեզ բուժել:
Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է.
Բժշկող օրհնությունները գալիս են շատ ուղիներով, յուրաքանչյուրը մեր անձնական կարիքներին համապատասխան, ըստ Նրա իմացության, ով մեզ ամենաշատն է սիրում: Երբեմն «բժշկումը» ապաքինում է մեր հիվանդությունը կամ թեթևացնում մեր բեռը: Բայց երբեմն մենք բժշկվում ենք` մեզ վրա դրված բեռները կրելու համար` ուժ, հասկացողություն կամ համբերություն ստանալով:
(Դալլին Հ․ Օուքս, «Նա բուժում է բեռնավորվածներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 7-8)
Օժանդակ ուսումնական վարժություններ
ՍտուգելԵկ, հետևիր ինձ
Կարող եք ուսանողների հետ միասին կրկնել Մատթեոս 9.18-26 և Մարկոս 5.22-43 հատվածների համար Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023-ում ներկայացված գաղափարը: Հրավիրեք պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց անձնական փորձառություններով:
Կարող է նաև օգտակար լինել քննարկել «Մեկնաբանություն և նախնական տեղեկություններ» բաժնի՝ Տիրոջ հանդեպ հավատքի միջոցով վախը հաղթահարելու մասին հայտարարությունները:
Հավատք և վախ
Ուսանողներին օգնեք հասկանալ, որ հավատքը և վախը չեն կարող համագոյակցել: Կարող եք կարդալ դասարանով Մարկոս 4.40 և Մարկոս 5.36 հատվածները՝ այս միտքը ցուցադրելու համար: Քննարկեք, թե ինչու հավատքը և վախը չեն կարող համագոյակցել և թե ինչպես մենք կարող ենք Փրկիչի հանդեպ հավատք գործադրել՝ մեր վախերը հաղթահարելու համար: Հետևյալ հարցերը կարող են այդ քննարկման մի մաս կազմել. Ի՞նչ է տեղի ունենում մեր հավատքի հետ, երբ մենք տեղի ենք տալիս վախին: Հավատքը ինչպե՞ս կարող է հաղթահարել վախը:
Կարող է նաև օգտակար լինել քննարկել «Մեկնաբանություն և նախնական տեղեկություններ» բաժնի՝ Տիրոջ հանդեպ հավատքի միջոցով վախը հաղթահարելու մասին հայտարարությունները:
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը պահպանելու օրինակ
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ մենք կարող ենք պահպանել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, նույնիսկ եթե բուժումը տեղի է ունենում ոչ այնպես, ինչպես մենք էինք սպասում, կարող եք դիտել, թե ինչպես է Յոթանասունի անդամ՝ Երեց Շայնե Մ. Բոուենը պատմում այն դժվար պահի մասին, երբ Տերը բուժում է նրա սիրտը: Դիտեք Because I Live, Ye Shall Live Also տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում, 4:04-ից մինչև 10:57-ը: