Սեմինարիա
Մարկոս 2.1-12


Մարկոս 2.1-12

Հիսուսը բժշկում է անդամալույծ մարդուն

Հիսուս Քրիստոսը նայում է իր առջև գետնին պառկած մարդուն։ Տղամարդը կաթվածահար փաթաթված է ծածկոցով։ Հիվանդին ընկերները իջեցրել են տանիքի անցքից՝ ապաքինվելու հույսով: Քրիստոսը պատկերված է՝ ձեռքերը մեկնած դեպի տղամարդը: Մի քանի այլ առաքյալներ կամ աշակերտներ Քրիստոսի հետ են:

Հիսուսը ցուցադրեց ֆիզիկապես և հոգեպես բժշկելու Իր ունակությունը՝ բուժելով կաթվածահար մի մարդու և ներելով նրա մեղքերը: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, որ Փրկիչը կարող է բժշկել բոլոր տեսակի տկարությունները:

Ուսանողի նախապատրաստում. Հրավիրեք ուսանողներին մտածել մի դեպքի մասին, երբ իրենց ծանոթը անհրաժեշտ օրհնություն է ստացել Աստծուց: Այդ մարդու օրհնությունն ինչպե՞ս ազդեց ուրիշ մարդկանց, այդ թվում՝ ընկերների և ընտանիքի անդամների վրա: Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ սովորեցին՝ տեսնելով, թե Փրկիչն ինչ է արել այդ մարդու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ կցանկանայիք անել

Հետևյալ սցենարի համար կարող եք ավելացնել հատուկ մանրամասներ՝ ուսանողներին ավելի լավ ներգրավելու համար: Այդ մանրամասները կարող են պատմել, թե ինչ է հիվանդությունը, որքան հրատապ է բուժումը, կամ ինչ է անհրաժեշտ բուժման համար:

Պատկերացրեք, որ ձեր սիրելիներից մեկը տառապում է կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ, որը պահանջում է մասնագիտացված բուժում, և կա միայն մեկ բժիշկ, ով կարող է բուժել ձեր հիվանդին: Ինչի՞ եք պատրաստ օգնություն ստանալու համար: Ի՞նչ կանեիք, եթե բժիշկը ժամանակ չունենար կամ, եթե նա ապրեր մեկ այլ երկրում:

Մարդիկ կարող են մեծ ջանքեր գործադրել, որպեսզի իրենց կամ իրենց հարազատների համար բուժում ստանան: Մինչ ֆիզիկական հիվանդությունը հաճախ կարող է բուժվել հմուտ մասնագետների կողմից, կան հոգևոր արատներ, որոնք կարող է լիովին բուժել միայն Հիսուս Քրիստոսը: Ձեր օրագրում թվարկեք, թե ձեր կարծիքով դրանցից որոնք են մի քանիսը:

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեզ և ձեր հարազատներին գալ Քրիստոսի մոտ և ստանալ օգնություն, որը միայն Նա կարող է տալ:

«Մի անդամալույծի»

Որպեսզի ավելի շատ բան սովորեք ուսումնասիրվող պատմությունից, կարդացեք այն դրա տարբեր գործող անձերի տեսանկյունից: Կարդալիս հաճախ դադար տվեք և փորձեք պատկերացնել, թե այդ մարդն ինչ կարող էր զգալ կամ մտածել պատմության տարբեր պահերին:

Այս ունակությունը զարգացնելու համար Կափառնայում Քրիստոսի քարոզի մասին պատմությունն ուսումնասիրելիս ընտրեք հետևյալ մարդկանցից մեկին և կենտրոնացեք նրա վրա.

Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել տարբեր տեսանկյուններից, բաժանեք նրանց երեք մարդուց բաղկացած խմբերի և խնդրեք խմբի յուրաքանչյուր անդամի կենտրոնանալ մեկ այլ գործող անձի վրա:

  • Կաթվածահար մարդ (այս պատմության մեջ «անդամալույծ» բառը նշանակում է, որ նա պարալիզված էր)

  • Կաթվածահար մարդուն տանող չորս մարդկանցից մեկը

  • Տան մեջ Հիսուսին լսող մարդկանցից մեկը

Կարդացեք Մարկոս 2.1-3 հատվածները՝ պատկերացնելով, որ դուք այն մարդն եք, ում վրա դուք կենտրոնացել եք:

Առաջարկեք ուսանողներին խմբերով պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ինչպիսի՞ մարտահրավերների կարող էր հանդիպել այդ մարդը:

  • Ձեր կարծիքով, այդ մարդն ի՞նչ էր տեսնում, լսում, մտածում և զգում:

  • Այդ մարդն ի՞նչ էր սպասում Հիսուս Քրիստոսի հետ իր հանդիպումից:

Կարդացեք Մարկոս 2.4-ը՝ փնտրելով, թե կաթվածահար մարդուն տանող մարդիկ ինչ արեցին՝ նրան Հիսուս Քրիստոսի մոտ բերելու համար: Կարող եք դիտել “Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy”՝ ChurchofJesusChrist.org-ում, ժամանակային կոդ՝ 0:00 - 1:07։

2:57

Խնդրեք առնվազն երեք ուսանողի (մեկական՝ յուրաքանչյուր պատմության համար) բարձրաձայն պատասխանել հետևյալ հարցերին:

  • Ձեր կարծիքով, ձեր ընտրած մարդն ի՞նչ էր մտածում և զգում պատմության այդ պահին: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էին նրանք ուզում, որ Հիսուսն աներ կամ ասեր:

Կարդացեք Մարկոս 2.5 հատվածը և գտեք, թե Հիսուսն ինչ ասաց այդ մարդուն:

Առաջարկեք ուսանողներին խմբերով պատասխանել հետևյալ հարցերին.

  • Հատված 5-ում Փրկչի խոսքերն ինչո՞ւ կարող էին զարմանալի թվալ ձեր կողմից ընտրված մարդու համար:

Այդ իրադարձությանը ներկա մարդկանցից մի քանիսը կասկածի ենթարկեցին մեղքեր ներելու Փրկիչի իշխանությունը: Կարդացեք Մարկոս 2.6-12-ը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ արեց՝ ներելու Իր իշխանությունը ցուցադրելու համար: «Մարդու Որդին» արտահայտությունը հատված 10-ում վերաբերում է Հիսուս Քրիստոսին՝ որպես «Սրբության Մարդ», այսինքն՝ Հայր Աստված (տես Մովսես 6.57): Գուցե ցանկանաք շարունակել տեսանյութի դիտումը “Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy”՝ ժամանակային կոդ՝ 1:07 - 2:57։

2:57
  • Մտածեք այն մարդու մասին, որի վրա կենտրոնացել եք այս պատմության մեջ: Ձեր կարծիքով, այդ մարդն ինչպե՞ս արձագանքեց Փրկիչի ասածին և արածին:

  • Ի՞նչ իմացաք Փրկիչի մասին՝ կենտրոնանալով պատմության գործող անձանցից մեկի վրա:

Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը

Այս պատմությունն ուսումնասիրելիս դուք կարող եք բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը զորություն ունի բժշկելու մեզ հոգևորապես և ֆիզիկապես:

Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը վկայել է հոգևոր հիվանդություն բուժելու Փրկչի զորության մասին:

Տասներկու առաքյալների քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը, 2006 թ.։ Կանչվել է որպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին՝ փոխարինելով 2004 թվականին արված դիմանկարին։

Երբեմն հոգևոր հիվանդությունը արդյունք է մեղքի կամ հուզական վերքերի: …

Նույնիսկ ամենախորը հոգևոր վերքերը, այո, նույնիսկ անբուժելի թվացողները, կարող են բուժվել։

Իմ թանկագի՛ն ընկերներ, Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը չի բացակայում մեր օրերում։

Փրկիչի բժշկող հպումը կարող է կյանքեր փոխել մեր ժամանակներում, ճիշտ, ինչպես Նա արել է անցած դարերում: Եթե մենք լոկ հավատք ունենանք, Նա կարող է բռնել մեր ձեռքը, լցնել մեր հոգին երկնային լույսով ու բժշկությամբ և ասել մեզ օրհնյալ բառերը՝ «Վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ» [Հովհաննես 5.8]:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երկնային լույս կրողները», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2017, 78):

  • Որո՞նք են հոգևոր վերքերի օրինակները, որոնք Փրկիչը կարող է բուժել:

Կարող եք գրատախտակին գրել Միայն Հիսուս Քրիստոսն է ունակ լիարժեք բուժել ______ և առաջարկեք ուսանողներին շարունակել նախադասությունը:

  • Գիտելիքը, որ Նա կարող է բուժել հոգևոր վերքերը, ինչպե՞ս է օրհնում ձեր կյանքը:

Խորհեք այս ճշմարտության հետ առնչվող հետևյալ հարցերի շուրջ: Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում:

  • Արդյո՞ք ձեր կյանքում կան հոգևոր վերքեր, որոնք բուժման կարիք ունեն:

  • Ինչպե՞ս կարող ենք փնտրել Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը:

  • Արդյո՞ք ճանաչում եք որևէ մեկին, ով Հիսուս Քրիստոսի բժշկող զորության կարիքն ունի: Դուք ի՞նչ կարող եք անել, որ օգնեք նրանց հասնել այդ զորությանը:

Վկայություն բերեք Հիսուս Քրիստոսի՝ յուրաքանչյուրիս հանդեպ սիրո և մեզ բժշկելու Նրա զորության մասին:

Կիսվեք նրանով, ինչ սովորեցիք

Այս տարի այլ պատմություններ ուսումնասիրելիս կարող եք օգտագործել տարբեր գործող անձանց վրա կենտրոնանալու այս ունակությունը: Օգտակար կլինի հատվածը կարդալ մի քանի անգամ՝ ամեն անգամ մտածելով, թե պատմության տարբեր գործող անձինք ինչ կարող էին սովորել:

Պատկերացրեք, որ այն մարդն, ում վրա դուք կենտրոնացել եք, ցանկացավ ընկերոջը նկարագրել, թե նա ինչ տեսավ կամ զգաց այդ օրը: Գրեք ձեր օրագրում, թե ինչպես եք պատկերացնում նրա պատմությունը: Ներառեք այն, ինչը, ձեր կարծիքով, նա սովորեց կամ զգաց Հիսուս Քրիստոսի վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Արդյո՞ք կարող է իմ հավատքը ազդել իմ հարազատների վրա

Յոթանասունի անդամ՝ երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգն ուսուցանել է․

Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգի պաշտոնական դիմանկարը։ Լուսանկարված է՝ 2017 թ․ մարտին։

Թույլ տվեք կիսվել ձեզ հետ թաքնված մեկ այլ գանձով, որը գտնվում է սուրբ գրությունների այս պատմության մեջ: Դա հատված 5-ում է. «Հիսուսը, նրանց հավատը տեսնելով» (շեշտադրումն ավելացված է): Ես նախկինում սա չէի նկատել՝ նրանց հավատքը: Մեր միասնական հավատքը նույնպես ազդում է մյուսների բարեկեցության վրա:

Ովքե՞ր էին այն մարդիկ, ում մասին խոսում էր Հիսուսը: Նրանց թվում, իհարկե, կարող են լինել այն չորսը, ովքեր տեղափոխեցին անդամալույծ մարդուն, այդ անդամալույծ մարդը, այն մարդիկ, ովքեր աղոթեցին նրա համար, և բոլոր նրանք, ովքեր այնտեղ լսում էին Հիսուսի քարոզները և իրենց սրտում լուռ ուրախանում սպասվելիք հրաշքով: Նրանց թվում կարող էին լինել ամուսին, ծնող, որդի կամ դուստր, միսիոներ, քվորումի նախագահ, Սփոփող միության նախագահ, եպիսկոպոս և հեռավոր ընկեր: Մենք բոլորս կարող ենք օգնել միմյանց: Մենք միշտ պետք է պատրաստակամությամբ ներգրավվենք կարիքի մեջ գտնվողներին փրկելու աշխատանքում:

(Չի Հոնգ (Սեմ) Վոնգ, «Փրկենք միասին», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2014, 16)

Ի՞նչ ապացուցեց Հիսուսը դպիրներին՝ ֆիզիկապես բուժելով այդ մարդուն

Տասներկու առաքյալների քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915–1985) բացատրել է.

Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի դիմանկարը:

Թե՜ Հիսուսը, թե՜ «օրենքի վարդապետները», ովքեր այնտեղ ներկա էին, գիտեին, որ ոչ-ոք, բացի Աստծուց, չի կարող ներել մեղքերը: Ուստի, որպես բացառիկ ու ազդեցիկ վկա, որ Աստծո զորությունն ապրում էր իրենում …, Հիսուսն արեց այն, ինչ ոչ մի ինքնակոչ չէր կարող անել. Նա հաստատեց իր աստվածային զորությունը` բժշկելով ներված մարդուն: Նրա այն հարցմանը, թե արդյոք ավելի մեծ զորություն է պահանջվում մեղքերը ներելու համար, քան ստիպել հիվանդ մարդուն վեր կենալ և քայլել, կարող է լինել միայն մեկ պատասխան: Դրանք նույնն են. նա, ով կարող է անել մեկը, կարող է անել և մյուսը:

(Բրյուս Ռ. Մակքոնկի, Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը [1973], 1:177-178)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Մարդկանց բերել դեպի Փրկիչը

Կարող եք առաջարկել ուսանողներին հետևել Քրիստոսի մոտ անդամալույծ մարդուն բերած չորս մարդկանց օրինակին: Խնդրեք նրանց մտածել որևէ հարազատի մասին, ով Փրկիչի մոտ գալու կարիք ունի, և ծրագիր կազմել, թե ինչպես օգնել այդ մարդուն: Իրենց ծրագրում նրանք կարող են ընդգրկել այլ մարդկանց, ինչպես ավելի քան մեկ մարդ օգնեց անդամալույծ մարդուն: Երեց Վոնգի՝ այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում գտնվող հայտարարությունը (կամ նրա ամբողջական զեկույցը) կարող է օգնել ուսանողներին հասկանալ ուրիշ մարդկանց հետ իրենց հավատքը միավորելու կարևորությունը:

Օգնեք ուրիշներին

Կարող եք ցուցադրել «Դեյթոնի ոտքերը» տեսանյութը (3:02), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում: Այդ տեսանյութը պատմում է 13-ամյա մի տղայի մասին, ով օգնեց ուղեղային կաթվածով տառապող ընկերոջը մասնակցել տրիաթլոնի մրցույթին: Տեսաֆլիմը դիտելուց հետո առաջարկեք ուսանողներին խորհել, թե որքան կարևոր է օգնել ուրիշներին անել այն, ինչը նրանք ինքնուրույն դեռևս չեն կարող անել: Նրանք կարող են հիշել օրինակներ, թե ինչպես են օգնել ուրիշներին, օրինակ՝ եկեղեցի կամ տաճար հրավիրել այն ընկերներին, ովքեր այնտեղ ինքնուրույն չէին գնա:

3:2