Հովհաննես 3.14-17
«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը»
Ինչպես գրված է Հովհաննես 3-րդ գլխում, Հիսուսն ուսուցանեց Նիկոդեմոսին Իր քավիչ զոհաբերության մասին, երբ Նա ասաց, որ «պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, կ այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Հովհաննես 3.14-15): Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Նվիրելով մեր ժամանակը Փրկիչի և Նրա քավիչ զոհաբերության մասին ուսումնասիրությանը, մենք մասնակցում ենք Նրա զորությունից օգտվելու մեկ այլ առանցքային տարրին. մենք ընտրում ենք հավատք ունենալ Նրա հանդեպ և հետևել Նրան» Ensign կամ Լիահոնա մայիս 2017, 40): Այս դասը ձեզ հնարավորություն կտա ամրացնել առ Հիսուս Քրստոս ձեր հավատքը՝ Նրա Քավության մասին ավելի շատ սովորելիս:
Հիսուս Քրիստոսի Քավությունը Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Վարդապետության տեսանկյունից թերի է, երբ խոսում ենք Տիրոջ քավիչ զոհաբերության մասին համառոտ արտահայտություններով, ինչպիսիք են` «Քավությունը», «Քավության արտոնող զորությունը», «Քավության կիրառումը» կամ «Քավության միջոցով ամրապնդումը»։…Չկա «Քավություն» անունով որևէ անկերպ էակ, որին մենք կարող ենք դիմել բժշկվելու, օգնության, ներողամտության կամ զորության համար: … Փրկիչի քավիչ զոհաբերությունը՝ ողջ մարդկության պատմության առանցքային գործողությունը, լավագույնս հասկանում և գնահատում ենք, երբ այն բացարձակորեն և հստակորեն կապում ենք Նրա հետ» («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 40):
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին գտնել սուրբ գրություններից մի հատված կամ համաժողովից մի հայտարարություն, որը նրանց որևէ իմաստալից միտք է ուսուցանում Հիսուս Քրիստոսի Քավության մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը
Կարող եք ցուցադրել Փրկիչի հետևյալ նկարները և անավարտ հայտարարությունները: Խնդրեք ուսանողներին կա՛մ ավարտել այդ հայտարարությունները իրենց օրագրերում, կա՛մ ծնողների հետ քննարկել, թե ինչպես կավարտեին հայտարարություններից յուրաքանչյուրը: Ապա, կամավոր ուսանողներին ժամանակ տվեք դասարանի հետ կիսվել իրենց հայտարարություններով:
Նայեք Գեթսեմանիում և խաչի վրա Հիսուսի նկարներին և մտածեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի Քավության մասին:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք հետևյալ նախադասությունները:
-
Երկնային Հայրը Հիսուս Քրիստոսին ուղարկեց երկիր՝ քավելու մեր մեղքերը, որպեսզի մենք …
-
Գեթսեմանիում ունեցած Հիսուսի փորձառություններից են՝ …
-
Հիսուսը մահացավ խաչի վրա, որովհետև …
-
Եթե Հիսուսը չտառապեր Գեթսեմանիում և չմեռներ խաչի վրա, ապա …
Այս դասի ժամանակ դուք ավելին կսովորեք Հիսուս Քրիստոսի Քավության և այն սիրո մասին, որը Երկնային Հայրը ցուցաբերեց, երբ Իր Որդուն աշխարհ ուղարկեց: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու այն հուշումներին, որոնք կարող են օգնել ձեզ սկսել ավելի բարձր գնահատել Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը և մեծացնել ձեր հավատքը Նրա հանդեպ:
Կարող եք ուսանողներին բաժանել հետևյալ թերթիկի օրինակները և ժամանակ տալ՝ այս նյութի օգնությամբ սեփական մտքերը գրանցելու համար: Կարող եք որևէ օրհներգի մեղմ գործիքային երաժշտություն միացնել, որպեսզի ուսանողները կարողանան իրենց մտքերը կենտրոնացնել ուսումնասիրության հոգևոր բովանդակության վրա:
Փրկիչի Քավությունը
Սուրբ գրությունների հետևյալ հատվածները և հայտարարությունը ուսուցանում են Հիսուս Քրիստոսի Քավության մասին: 10-15 րոպե ուշադիր կարդացեք այդ աղբյուրները (նաև Փրկիչի Քավության մասին պատմող ձեզ հետաքրքրող կամ այս դասից առաջ գտած այլ աղբյուրներ): Կարդալիս մտածեք, թե այս աղբյուրներից յուրաքանչյուրն ինչպես է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչ են արել ձեզ համար և ինչու:
-
Ղուկաս 22․39–44
-
Ղուկաս 23.33-38, 44-46
-
Հովհաննես 3.14-17
Յոթանասունից երեց Թեդ Ռ. Քալիսթերն ուսուցանել է․
Ապա ուրեմն ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը: Ինչ-որ առումով դա աստվածային իրադարձությունների մի շարք է, որը սկիզբ առավ Գեթսեմանիում, շարունակվեց խաչի վրա և գագաթնակետին հասավ գերեզմանից Փրկիչի հարությամբ: Այն թելադրվեց մեզանից յուրաքանչյուրի հանդեպ աներևակայելի սիրուց: Այն պահանջեց մի էակ, ով անմեղ էր, անհուն զորություն ուներ տարրերի վրա, նույնիսկ մահվան վրա, ով անսահման կարողություն ուներ տանելու մեր բոլոր մեղքերի և տկարությունների հետևանքները և ով, փաստորեն, իջավ այդ բոլորից ներքև [տես Վարդապետություն և Ուխտեր 88.6 ] Այս էր Հիսուս Քրիստոսի առաքելությունը` սա էր Նրա Քավությունը:
Ապա ո՞րն էր դրա նպատակը։ Այն մեզ հնարավորություն տվեց վերադառնալ Աստծո ներկայություն, ավելի շատ նմանվել Նրան և ունենալ լիարժեք ուրախություն: Սա արվեց՝ հաղթահարելով չորս խոչընդոտ.
1. Ֆիզիկական մահը
2. Ադամի և մեր մեղքերից առաջացած հոգևոր մահը
3. Մեր չարչարանքներն ու տկարությունները
4. Մեր թուլություններն ու թերությունները
(Թեդ Ռ. Քալիսթեր «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 85)
-
Ի՞նչ զգացմունքներ կամ գաղափարներ ունեցաք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին սովորելիս:
Երբ ուսանողները լրացնեն թերթիկները, հրավիրեք նրանց վերջին հարցի պատասխաններով կիսվել դասարանի հետ կամ փոքր խմբերով: Ուսանողներին հնարավորություն տվեք տալ այն հարցերը, որոնք կարող էին նրանց մոտ առաջանալ թերթիկում ներկայացված նյութն ուսումնասիրելիս:
Հոր սերն ինչպե՞ս է արտահայտվում Իր Որդուն ուղարկելու գործողության մեջ
Ահա այն ճշմարտություններից մեկը, որը Փրկիչն ընդգծեց՝ Նիկոդեմոսին Իր Քավության մասին ուսուցանելիս (տես Հովհաննես 3.14–17). Երկնային Հայրն այնքան շատ է սիրում Իր զավակներին, որ Նա ուղարկեց Իր Միածին Որդուն՝ տառապելու նրանց մեղքերի համար:
Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը հետևյալն է ուսուցանել այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը դրսևորում Իր սերը Փրկիչի Քավության միջոցով.
Չկա ավելի մեծ ապացույց Աստծո անսահման զորության և սիրո մասին, քան Հովհաննես առաքյալի հայտարարությունը. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ» [ Հովհաննես 3․16 ]: Մեկ այլ առաքյալ գրել է, որ Աստված «իր Որդիին չխնայեց, հապա մեր ամենուն համար մատնեց զանիկա» ( Հռովմայեցիս 8.32): Պատկերացրեք, թե ինչպես պետք է վշտացներ մեր Երկնային Հորը այն փաստը, որ Ինքը պետք է ուղարկեր Իր Որդուն՝ անհասկանալի տառապանք կրելու մեր մեղքերի համար։ Դա յուրաքանչյուրիս հանդեպ Նրա սիրո ամենամե՛ծ ապացույցն է:
(Դալլին Հ. Օուքս «Սեր և օրենք» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 26):
-
Ի՞նչ սովորեցիք այդ հայտարարությունից:
Դիտեք «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը» տեսանյութը (4:48), որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում և փնտրեք, թե ինչպես է դրսևորվում Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր սերը:
Ուսանողներին ժամանակ տվեք իրենց օրագրերում գրանցել Հիսուս Քրիստոսի վկայության մասին իրենց մտքերը: Երբ ավարտեն, մի քանի կամավորներ կարող են դասարանի հետ կիսվել իրենց գրածով:
Բացատրական և պատմական տեղեկություն
Ինչպե՞ս կարող եմ կիրառել այն զորությունը, որը Հիսուս Քրիստոսն ինձ տալիս է Իր Քավության միջոցով
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հետևյալն է ուսուցանել այն մասին, թե ինչպես կարելի է Հիսուս Քրիստոսի զորությունը մեր կյանք հրավիրել:
Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք Նրա առաքելությունը կոչում ենք Հիսուս Քրիստոսի Քավություն: Այն բոլորիս համար իրականություն դարձրեց հարությունը, իսկ հավերժական կյանքը հնարավոր դարձրեց նրանց համար, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերի համար և ստանում ու պահում են կարևոր արարողություններն ու ուխտերը: …
… Մեր ուխտերը մեզ կապում են Նրա հետ և մեզ աստվածային զորություն են տալիս: Որպես հավատարիմ աշակերտներ, մենք ապաշխարում ենք և Նրան հետևելով մտնում ենք մկրտության ջրերը: Մենք քայլում ենք ուխտի ճանապարհով, որպեսզի ստանանք այլ կարևոր արարողություններ: …
Ուխտ պահող տղամարդիկ և կանայք ձգտում են անբիծ մնալ աշխարհից, որպեսզի ոչինչ չխանգարի իրենց կիրառել Փրկիչի զորությունը:
(Ռասսել Մ. Նելսոն, « Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 40, 41)
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը և Նրա զորությունը գործում են իմ կյանքում
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.
Եթե դուք զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը այսօր, դուք կարող եք ընդունել դա որպես վկայություն, որ [Հիսուս Քրիստոսի] Քավությունը գործում է ձեր կյանքում: Այդ և ուրիշ պատճառներից ելնելով՝ դուք կառաջադիմեք, եթե ձեզ դնեք այնպիսի իրավիճակներում և այնպիսի խնդիրների առջև կանգնեք, որոնք հրավիրում են Սուրբ Հոգու հուշումները:
(Հենրի Բ. Այրինգ, «Հոգու պարգևները դժվարին ժամանակներում», Ensign, June 2007, 23)
Որտեղի՞ց կարող եմ ավելին սովորել Հիսուս Քրիստոսի Քավության մասին
Խորացրեք Փրկիչի և Նրա Քավության ձեր ընկալումը՝ օգտվելով օժանդակ նյութերից, այդ թվում՝ Ավետարանական թեմաների «Հիսուս Քրիստոսի Քավությունը» հոդվածից ChurchofJesusChrist.org կայքում կամ փնտրելով « Քավել, քավություն » բառերը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Այս օժանդակ նյութերը պարունակում են Փրկիչի Քավության մասին ուսուցանող արժեքավոր մտքեր, սուրբ գրություններ, զրույցներ, տեսաֆիլմեր և այլ նյութեր:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Նախապատրաստեք միսիոներական դաս
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք միսիոներներ են և պետք է պատրաստվեն որևէ մեկին ուսուցանել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին: Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել «Հիսուս Քրիստոսի Քավությունը» բաժինը Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց ձեռնարկի (2019) 51-52-րդ էջերում: Խնդրեք ուսանողներին պատրաստել 5-10 րոպե տևողությամբ դասի նախագիծ՝ օգտագործելով այս աղբյուրից քաղած իրենց գիտելիքները:Երբ ուսանողները ավարտեն իրենց նախագծերը, բաժանեք նրանց և առաջարկեք ուսանողներին հերթով իրենց դասերն ուսուցանել զուգընկերոջը կամ փոքր խմբին: Հետո մի քանի կամավորների առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց դասերով:
Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքն ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ Նա ազդի իմ կյանքի վրա
Խնդրեք ուսանողներին մի բրոշյուր ստեղծել, որը կօգնի մարդկանց հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավության կարևորությունը: Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել «Քավությունը և մահկանացության ճամփորդությունը», երեց Դեյվիդ Ա. Բեդնար, Տասներկու Առաքյալների Քվորումից (Esngin, ապրիլ 2012, 40-47)՝ այս վարժությանը պատրաստվելու համար: Ուսանողները կարող են օգտվել երեց Բեդնարի հոդվածի բովանդակությունից՝ իրենց բրոշյուրի վերնագիրն ու բովանդակությունը ստեղծելու համար:
Հիսուս Քրիստոսը կարող է բուժել նրանց, ովքեր դիմում են իրեն
Կարող եք ցուցադրել հետևյալ պատկերները այս վարժության համար:
Ինչպես գրված է Հովհաննես 3.14-16-ում, Հիսուս Քրիստոսը համեմատեց Իր գալիք Խաչելությունը այն պահի հետ, երբ Մովսեսը բարձրացրեց պղնձե օձն անապատում: Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել Հովհաննես 3.14-16 , 1 Նեփի 17.40-41 և Ալմա 33.18-22 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կապ ունի Մովսեսի ժամանակներում տեղի ունեցած այս իրադարձությունը Հիսուս Քրիստոսի Խաչելության և Քավության հետ: