Նոր Կտակարանի նախաբանը
Նոր Կտակարանն օգնում է մեզ գալ դեպի Հիսուս Քրիստոսը
Նոր Կտակարանը Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների մահկանացու կյանքի և ծառայության մասին հիշատակարան է: Այս դասի կօգնի ձեզ պատրաստվել գալ դեպի Հիսուս Քրիստոսը և հետևել Նրան Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում:
Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչու է կարևոր ուսումնասիրել Նոր Կտակարանն այս տարի։ Առաջարկեք նրանց հարցնել իրենց ընտանիքի որոշ անդամների, թե նրանց կարծիքով, ինչու է դա կարևոր:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Խնդրեք ուսանողներին մտածել հետևյալ երեք հարցերի իրենց պատասխանների մասին. Ապա դասարանով քննարկեք նշված հարցերը.
Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցերին․
-
Ի՞նչ եք անում, երբ ֆիզիկապես կամ հոգեպես հոգնած եք զգում:
-
Ի՞նչ եք անում, երբ վախեցած եք:
-
Ո՞ւմ եք դիմում, երբ օգնության կարիք ունեք:
-
Ինչպե՞ս են դժվարին իրավիճակներում ձեզ օգնում այն գործողությունները կամ մարդիկ, որոնց մասին մտածել եք:
-
Երբևէ՞ ունեցել եք այնպիսի կարիք, որը ոչ մի գործողություն կամ մարդ չի կարողացել օգնել ձեզ հոգալ:
Նախագահ Ջին Բ. Բինգամը՝ Սփոփող միության նախկին գերագույն նախագահը, ուսուցանել է, թե ինչ կարող ենք անել մեր ամենակարևոր կարիքները հոգալու համար:
Հարատև ուրախություն կարելի է գտնել՝ կենտրոնանալով մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա և ապրելով ավետարանով, ինչը ցուցադրվել և ուսուցանվել է Նրա կողմից։ Որքան շատ ենք սովորում,հավատում ևնմանվում Հիսուս Քրիստոսին, այնքան շատ ենք սկսում հասկանալ, որ Նա է ամեն բժշկության, խաղաղության և հավերժական առաջընթացի աղբյուրը։
(Ջին Բ. Բինգամ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 85)
-
Ըստ այս հայտարարության, ի՞նչ օրհնություններ կարող ենք ունենալ Հիսուս Քրիստոսի շնորհիվ:
-
Այդ օրհնություններից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար հիմա: Ինչո՞ւ:
Ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի կյանքը Նոր Կտակարանում
Այս տարի մենք հրավիրված ենք ուսումնասիրել Նոր Կտակարանը տանը, եկեղեցում և սեմինարիայում: Երբ ջանք ենք գործադրում ուսումնասիրել Նոր Կտակարանը և սովորել Սուրբ Հոգու միջոցով, կմեծանա մեր հասկացողությունն ու վկայությունն այն մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը, և ինչ է Նա առաջարկում մեզ: Մենք կսովորենք, թե ինչ կարող ենք անել՝ Նրա կողմից առաջարկած ուրախությունը, բժշկումը և խաղաղությունը զգալու համար:
Նախքան հետևյալ հարցերը ուղղելը՝ կարող եք առաջարկել ուսանողներին բացել Նոր Կտակարանը և ընթերցել որոշ էջեր կամ գլուխներ: Հարցրեք նրանց, թե ինչ նկատեցին և ինչ իմացան Նոր Կտակարանի կառուցվածքի մասին:
-
Դուք ի՞նչ գիտեք Նոր Կտակարանի մասին:
-
Որո՞նք են Նոր Կտակարանի ձեր ամենասիրելի պատմությունները: Ինչո՞ւ:
-
Ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել Նոր Կտակարանն այս տարի։
Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը պարունակում են չորս պատմություն Փրկիչի կյանքի մասին: Նրանք հայտնի են Ավետարաններ անունով: Նոր Կտակարանի մնացած մասն ընդգրկում է է Փրկիչի տասներկու առաքյալների և Եկեղեցու վաղ շրջանի այլ առաջնորդների ծառայություններն ու ուսմունքները:
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ինչպե՞ս է կազմակերպված Նոր Կտակարանը» «Բացատրական և պատմական տեղեկություն» բաժնում՝ դասի վերջում:
Նոր Կտակարանում Փրկիչն ուղարկում է մի հրավեր, որը մենք կարող ենք ընդունել, որպեսզի ստանանք այն օգնությունը, որը Նա ցանկանում է մեզ տալ:
Կարդացեք Մատթեոս 11.28-ը ` փնտրելով Փրկիչի հրավերը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «գալ [Քրիստոսի] մոտ»:
-
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ հանգիստ կարող է մեզ տալ Փրկիչը, եթե գանք Նրա մոտ:
-
Ի՞նչ օրհնություններ եք ստացել ձեր կյանքում, երբ եկել եք Քրիստոսի մոտ:
Ամրապնդեք ձեր աշակերտությունը՝ Նոր Կտակարանն ուսումնասիրելիս
Այս տարի Նոր Կտակարանն ուսումնասիրելու արդյունքում ստացած ձեր փորձառությունը ձեզ բազմաթիվ հնարավորություններ կընձեռի գալ Հիսուս Քրիստոսի մոտ և դառնալ Նրա աշակերտը կամ հետևորդը:
Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք ոչ միայն Հիսուս Քրիստոսի մասին ձեր կարդացածին և լսածին, այլև, թե ինչ է Սուրբ Հոգին ուսուցանում ձեզ Նրա մասին: Կարող եք ձեր օրագրում մի քանի էջ բաց թողնել, որպեսզի գրի առնեք նրա մասին ձեր սովորածն ու զգացածը, և թե ինչ եք անում Նրան հետևելու համար: Տարվա ընթացքում նոր նյութեր ավելացրեք այդ էջերին և հետևեք ձեր առաջընթացին:
Առաջարկեք ուսանողներին մտածել այն փորձառության մասին, որը նրանք ձեռք բերեցին Նոր Կտակարանն այս տարի ուսումնասիրելիս, ապա իրենց օրագրերում պատասխանեն ստորև տրված հարցերին:
-
Ի՞նչ եք ակնկալում իմանալ կամ զգալ Հիսուս Քրիստոսի կյանքն ու ուսմունքները այս տարի ուսումնասիրելիս:
-
Ի՞նչ եղանակներով եք ակնկալում կատարելագործվել՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ:
Կարող եք Փրկիչի մասին վկայություն բերել: Օգտակար կլինի հրավիրել մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել Փրկիչի մասին իրենց վկայությամբ: Խրախուսեք ուսանողներին խորհել, թե Նոր Կտակարանն ուսումնասիրելիս ինչպես կարող են ամրապնդել Նրա մոտ գալու և Նրա աշակերտը դառնալու իրենց հանձնառությունը:
Բացատրական և պատմական տեղեկություն
Ինչպե՞ս է կազմակերպված Նոր Կտակարանը
Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես) հայտնի են որպես Ավետարաններ: Ավետարանները Հիսուսի մահկանացու կյանքի և ծառայության մասին չորս վկայություններն են: Հունարենում ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Չորս Ավետարանների վերաբերյալ ավելի շատ տեղեկություն իմանալու համար, տես Սուրբ գրքերի ուղեցույցը « Ավետարաններ » scriptures.ChurchofJesusChrist.org. կայքում:
Նոր Կտակարանի մնացած մասը (Գործք Առաքելոցից մինչև Հայտնությունը) պարունակում է Փրկիչի Եկեղեցու գլխավոր առաջնորդների գրություններն ու ծառայությունները: Գործք Առաքելոց գիրքն ընդգրկում է առաքյալների միսիոներական գործողությունները, ծառայություններն ու հրաշքները: Հռովմայեցիս գրքից մինչև Հուդայի գիրքը թղթեր են կամ նամակներ, որոնք գրվել են Պողոսի և Եկեղեցու այլ առաջնորդների կողմից՝ Սրբերին խրատելու և շենացնելու համար։ Հայտնության գիրքը պարունակում է վերջին օրերի մասին Հովհաննեսի ստացած հայտնությունը:
Հիսուս Քրիստոս հանդեպ իմ հավատքն ինչպե՞ս կարող է ամրապնդվել, երբ ուսումնասիրում եմ Նոր Կտակարանը
Նախագահ Ջին Բ. Բինգամը՝ Սփոփող միության նախկին գերագույն նախագահը, կիսվել է մի քանի եղանակներով, որոնցով մեր հավատքը կարող ամրապնդվել Փրկիչի կյանքն ու ուսմունքներն ուսումնասիրելիս:
Երբ ուսումնասիրեք Քրիստոսի կյանքը բազմաթիվ եղանակներով, Նրա հանդեպ ունեցած ձեր հավատը կմեծանա։ Դուք կգիտակցեք, որ Նա անհատապես սիրում է ձեզ և կատարելապես հասկանում է ձեզ։ Մահկանացու կյանքի 33-րդ տարում Նրան մերժեցին, Նա տառապեց հալածանքներից, քաղցից, ծարավից, հոգնածությունից ու միայնությունից, ենթարկվեց խոսքային և ֆիզիկական բռնության, և, ի վերջո, տանջալից մահով մահացավ մեղավոր մարդկանց ձեռքով: Գեթսեմանիի պարտեզում և Գողգոթայի խաչի վրա Նա զգաց մեր բոլոր ցավերը, տառապանքները, գայթակղությունները, հիվանդություններն ու թուլությունները:
Անկախ այն բանից, թե ինչ տառապանքներ ենք մենք տարել, Նա է բժշկության աղբյուրը։ Նրանք, ովքեր տարել են որևէ բռնություն, կործանարար կորուստ, խրոնիկական հիվանդություն կամ հնարավորությունները սահմանափակող տառապանք, անհիմն մեղադրանքներ, դաժան հալածանք կամ հոգևոր վնաս՝ մեղքի և թյուրըմբռնման արդյունքում, կարող են ամոքում ստանալ աշխարհի Քավիչի միջոցով։ Այնուամենայնիվ, Նա սպասում է մեր հրավերին։ Մենք պետք է գանք Նրա մոտ և թույլ տանք Նրան գործել Իր հրաշքները։
(Ջին Բ. Բինգամ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 86)
Երեց Բեդնար Տասներկու Առաքյալների Քվորումից Թոմ Փերին (1922–2015) վկայել է Նոր Կտակարանի ուսումնասիրության կարևորությունը.
Այսօր աշխարհն այնքան հագեցած է մարդկանց վարդապետություններով, որ հեշտ է մոռանալ և կորցնել հավատքը Փրկիչի կյանքի և ծառայության այդ առավել կարևոր պատմության՝ Նոր Կտակարանի հանդեպ: Այս սուրբ հատորը սուրբ գրությունների պատմության առանցքն է, ինչպես որ Փրկիչը պետք է լինի մեր կյանքի առանցքը: Մենք պետք է պարտավորվենք ուսումնասիրել և փայփայել այն:
(Լ․ Թոմ Փերի, «Հանգստության օրը և հաղորդությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 6)
Օժանդակ ուսումնական վարժություններ
Ո՞վ է Հիսուս Քրիստոսը ձեզ համար
Ցուցադրեք դասի սկզբում ցույց տված Հիսուս Քրիստոսի նկարը: Խնդրեք ուսանողներին գրել հետևյալ հարցի պատասխանն իրենց ուսումնասիրության օրագրերում. Հետո մի քանի կամավորների առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:
-
Ո՞վ է Հիսուս Քրիստոսը ձեզ համար
Խրախուսեք ուսանողներին նկատել, թե իրենց պատասխանն այս հարցին ինչպե՞ս է զարգանում այս տարի, երբ նրանք ուսումնասիրում են Քրիստոսի կյանքը Նոր Կտակարանից:
Նոր Կտակարանի ուսումնասիրությունը կարող է ամրապնդել մեր վկայությունն այն մասին, որ Հիսուսը Քրիստոսն է
Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել Հովհաննես 20.30-31-ը ՝ փնտրելով, թե որն է պատճառներից մեկը, որ Հովհաննեսը գրել է իր պատմությունը Փրկիչի կյանքի մասին: Բացատրեք, որ այս հատվածներում նշված Հովհաննեսի խոսքերը կարող են կիրառվել նաև Նոր Կտակարանի մնացած մասի համար:
Օգտակար կլինի վերընթերցել Նոր Կտակարանի այն պատմությունները, որոնք ամրապնդում են մեր հավատքը, որ Հիսուսը Քրիստոսն է և Աստծո Որդին: Ուսանողները կարող են ինքնուրույն գտնել մի պատմություն կամ դուք կարող եք նրանց առաջարկել ընտրել մի քանի տարբերակներից, այդ թվում հետևյալ հատվածներից.
Մատթեոս 8.23–27 , Մատթեոս 14.15-21 , Ղուկաս 22․39–44 , Հովհաննես 11.32-45 , Գործք Առաքելոց 3․1-8
Ուսումնասիրության ընթացքում խնդրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ են սովորում, որը կարող է ամրապնդել որևէ մեկի վկայությունն այն մասին, որ Հիսուսը Քրիստոսն է:
Հիսուս Քրիստոսի անուններն ու տիտղոսները
Նոր Կտակարանն ուսումնասիրելիս Հիսուս Քրիստոսի մասին սովորելու եղանակներից մեկն է՝ իմանալ Նրա բազմաթիվ անուններն ու տիտղոսները: Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել հետևյալ հատվածներից մի քանիսը՝ փնտրելով Հիսուս Քրիստոսին նկարագրող անուններն ու տիտղոսները: Ուսանողներին խնդրեք մտածել, թե այդ անուններն ու տիտղոսներն ինչ են ուսուցանում Նրա մասին:
Մատթեոս 14.33 , Ղուկաս 2.11 , Հովհաննես 1.29 , Հովհաննես 3․2 , Հովհաննես 4.25-26